Սեղմել Esc փակելու համար:
ԼԵԶՎԻ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

ԼԵԶՎԻ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ
ՈՐՈՇՈՒՄԸ

 

«ԼԵԶՎԻ ՄԱՍԻՆ»

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը որոշում է.

i

Լեզվի մասին Հայաստանի Հանրապետության օրենքը կիրարկել հրապարակման պահից, իսկ

4 հոդվածի 2-րդ մասի «ա» և «գ» կետերը` 1993թ. հունիսի 1-ից,

2 հոդվածի 4-րդ մասը` 1993թ. սեպտեմբերի 1-ից,

3-րդ հոդվածի 1-ին մասը` 1994թ. հունվարի 1-ից:

Հայաստանի Հանրապետության կառավարությանը`

i

ա) Հայաստանի Հանրապետությունում պետական լեզվաքաղաքականության իրականացման նպատակով ստեղծել կառավարությանն առընթեր Լեզվի պետական տեսչություն,

i

բ) մեկամսյա ժամկետում հաստատել Լեզվի պետական տեսչության պետին, տեսչության կանոնադրությունը և գործունեության ծրագիրը.

i

գ) վեցամսյա ժամկետում ընդունել Հայաստանի Հանրապետության լեզվական քաղաքականության պետական ծրագիրը,

դ) երկամսյա ժամկետում սահմանել սպասարկման ոլորտի այն ծառայությունները, որոնց վրա տարածվում է Լեզվի մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 3 հոդվածի 1-ին մասը,

ե) մինչև 1994թ. հունվարի 1-ը ապահովել.

- Հայաստանի Հանրապետությունում հայերենի ուսուցման հնարավորությունները բոլոր ցանկացողների համար, անկախ քաղաքացիությունից, ազգությունից, բնակության վայրից,

- հայատառ գրամեքենաների, հեռագրական սարքերի, հայերեն ստեղնաշարով համակարգիչների արտադրությունը և ներմուծումը,

- համակարգիչների` հայերեն ծրագրային փաթեթներով հանդերձավորումը:

Լեզվի պետական տեսչության պետին նշանակում և ազատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը` Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի կրթության և գիտության, լեզվի և մշակույթի հարցերի հանձնաժողովի համաձայնությամբ:

Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի կրթության և գիտության, լեզվի և մշակույթի հարցերի մշտական հանձնաժողովը կարող է երկարաձգել սույն օրենքի 4 հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի կիրարկման ժամկետները առանձին ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների համար:

Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի իրավական հարցերի և կրթության և գիտության, լեզվի ու մշակույթի հարցերի մշտական հանձնաժողովներին` եռամսյա ժամկետում Գերագույն խորհրդի քննարկմանը ներկայացնել սույն օրենքին համապատասխան Հայաստանի Հանրապետության վարչական իրավախախտումների օրենսգրքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ օրենքի նախագիծ:

Սույն օրենքի կատարման պատասխանատվությունը ձեռնարկություններում, հիմնարկներում և կազմակերպություններում անմիջականորեն և անհատապես դրվում է դրանց ղեկավարների վրա:

 

 

pin
ՀՀ Գերագույն խորհուրդ
30.03.1993
N ՀՆ-0774-I
Որոշում