Սեղմել Esc փակելու համար:
ՋԵՅՄՍ ԲՐԱՅՍԻ ԾՆՆԴՅԱՆ 160-ԱՄՅԱԿԻՆ ԵՎ Յ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

ՋԵՅՄՍ ԲՐԱՅՍԻ ԾՆՆԴՅԱՆ 160-ԱՄՅԱԿԻՆ ԵՎ ՅՈՀԱՆՆԵՍ ԼԵՓՍԻՈՒՍԻ ԾՆՆԴՅԱՆ 140-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎ ...

 

 

041.0161.260398

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

26 մարտի 1998 թվականի թիվ 161

 

ՋԵՅՄՍ ԲՐԱՅՍԻ ԾՆՆԴՅԱՆ 160-ԱՄՅԱԿԻՆ ԵՎ ՅՈՀԱՆՆԵՍ ԼԵՓՍԻՈՒՍԻ ԾՆՆԴՅԱՆ 140-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՄԱՍԻՆ

 

1998 թվականի ապրիլի 22-23-ը Երևանում հայ ժողովրդի մեծ բարեկամներ Ջեյմս Բրայսի ծննդյան 160-ամյակին և Յոհաննես Լեփսիուսի ծննդյան 140-ամյակին նվիրված միջոցառումների կազմակերպման նպատակով`

1. Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիային` նախապատրաստել Ջեյմս Բրայսի ծննդյան 160-ամյակին և Յոհաննես Լեփսիուսի ծննդյան 140-ամյակին նվիրված միջոցառումների ծրագիրն ու ապահովել դրանց իրականացումը:

2. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի նախարարությանը` Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիային տրամադրել անհրաժեշտ փոխադրամիջոցներ` համաձայն ներկայացված հայտի:

3. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությանը` ապահովել հյուրերի ընդունումն ու ճանապարհումը:

4. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարությանը` ապահովել հասարակական կարգի պահպանումն ու հյուրերի անվտանգությունը Հայաստանում գտնվելու ընթացքում:

5. Երևանի քաղաքապետին մինչև նշված միջոցառումների անցկացումը քննության առնել և սահմանված կարգով լուծել Երևան քաղաքում Ջեյմս Բրայսի անունով փողոց անվանելու հարցը:

6. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր տեղեկատվության և գրահրատարակչության վարչությանը լուսաբանել նշված միջոցառումների կազմակերպման ու անցկացման աշխատանքները:

7. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը 10-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի հետ համատեղ Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն նշված միջոցառումների կազմակերպման և անցկացման համար գումար հատկացնելու վերաբերյալ:

 

 

pin
ՀՀ Վարչապետ
27.03.1998
N 161
Որոշում