040.0203.260398
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«26» մարտի 1998 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
26 մարտի 1998 թվականի թիվ 203
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ, ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ԵՎ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԵՐՈՒՄ ՍՈՂԱՆՔԱՅԻՆ ԵՐԵՎՈՒՅԹՆԵՐԻՑ ՎՆԱՍՎԱԾ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ, ՇԵՆՔԵՐԻ ԵՎ ԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ, ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԱՌԱՋՆԱՀԵՐԹ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը`
ա) Հայաստանի Հանրապետության վարչապետի 1996 թվականի հոկտեմբերի 10-ի թիվ 553 որոշման համաձայն, Տավուշի մարզպետարանին հատկացնել 17,3 մլն.դրամ Աչաջուր, Խաշթառակ, Գետահովիտ գյուղերի և Մակարավանքի պատմաճարտարապետական համալիրի սողանքային երևույթներից վնասված տեղամասերի ուսումնասիրման ընդհատված ինժեներաերկրաբանական և նախագծային աշխատանքներն ավարտելու համար.
բ) Հայաստանի Հանրապետության 1998 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը հատկացնել 15,0 մլն.դրամ, որից 10 մլն. դրամը` Վայոց ձորի մարզի Չիվա գյուղի վնասված միջնակարգ դպրոցի շենքի ուժեղացման նախագծի և դպրոցի ու հարակից 22 բնակելի շենքերի տարածքի ինժեներաերկրաբանական հետազոտությունների ու ինժեներական պաշտպանության նախագծերի համար, և 5,0 մլն. դրամը` Մարտիրոս գյուղի սողանքավտանգ տարածքի ինժեներաերկրաբանական հետազոտությունների ու ինժեներական պաշտպանության նախագծի կազմման համար:
2. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը և Վայոց ձորի մարզպետին Չիվա գյուղի դպրոցի վթարային շենքի ուժեղացման նախագծանախահաշվային փաստաթղթերը կազմելուց հետո Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն շինարարական աշխատանքների իրականացման վերաբերյալ:
3. Տավուշի մարզպետին`
ա) սույն որոշման 1-ին կետի «ա» ենթակետով նախատեսված ֆինանսավորումն ապահովելուց հետո մինչև 1998 թվականի հոկտեմբերի 15-ը ավարտել Աչաջուր, Խաշթառակ, Գետահովիտ գյուղերում և Մակարավանքի պատմաճարտարապետական համալիրի տարածքում սողանքային երևույթներից վնասված տեղամասերի ընդհատված ինժեներաերկրաբանական ուսումնասիրությունները և ինժեներական պաշտպանության նախագծերի կազմումը.
բ) հաշվի առնելով սողանքային երևույթների ակտիվացումը` Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության հետ համատեղ մեկամսյա ժամկետում ճշգրտել Աչաջուր, Խաշթառակ, Գետահովիտ գյուղերում սողանքային երևույթների հետևանքով վնասված շենքերի տեխնիկական վիճակը` դրանք դասակարգելով ըստ վնասվածության աստիճանի, և Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն վթարային վիճակում գտնվող ու քանդման ենթակա շենքերի բնակիչներին անհրաժեշտ օգնություն ցույց տալու, ինչպես նաև վնասված շենքերը վերականգնելու վերաբերյալ.
գ) Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության, Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության հետ համատեղ ուսումնասիրել Գոշ գյուղի սողանքային երևույթների հետևանքով վտանգված հատվածի, ինչպես նաև բնակչության տեղափոխման հետ կապված` շինարարական աշխատանքների վիճակը և սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել համապատասխան առաջարկություն:
4. Շիրակի մարզպետին` ապահովել երկաթուղու Ջաջուռի տեղամասի հատվածում ինժեներաերկրաբանական ուսումնասիրությունների և նախագծային աշխատանքների կատարումը և մինչև 1998 թվականի սեպտեմբերի 30-ը Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն ներկայացնել ինժեներական պաշտպանության շինարարական աշխատանքների նախահաշիվը:
5. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը սույն որոշման 3-րդ կետի «բ», «գ» ենթակետերով և 4-րդ կետով նախատեսված` Տավուշի և Շիրակի մարզպետների ներկայացրած առաջարկությունների հիման վրա Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն նշված տարածքների ինժեներական պաշտպանության շինարարական աշխատանքների կատարումը Հայաստանի Հանրապետության 1998 թվականի պետական բյուջեի նախագծում նախատեսելու վերաբերյալ:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1998 թվականի մարտի 26-ից: