Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ԱՆՑՄԱՆ ԿԵՏԵՐՈՒՄ ՊԵ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ԱՆՑՄԱՆ ԿԵՏԵՐՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԼԻԱԶՈՐՎԱԾ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԻ Ի ...

 

 

040.0200.240398

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«24» մարտի 1998թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

24 մարտի 1998 թվականի թիվ 200

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ԱՆՑՄԱՆ ԿԵՏԵՐՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԼԻԱԶՈՐՎԱԾ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության պետական սահմանի անցման կետերում պետական լիազորված մարմինների գործառույթների իրականացումը կանոնակարգելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության պետական սահմանի անցման կետերում պետական լիազորված մարմինների գործառույթների իրականացման կարգը (կցվում է):

2. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության պետական սահմանի անցման կետերում պետական մարմինների կողմից սույն որոշմամբ հաստատված կարգով չնախատեսված որևէ այլ գործառույթների իրականացումն արգելվում է, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերում և կարգով պետական լիազորված մարմինների կողմից իրենց լիազորությունների սահմաններում իրականացվող գործառույթների:

3. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը` սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից մեկօրյա ժամկետում դադարեցնել Հայաստանի Հանրապետության պետական սահմանի անցման կետերում ռազմական ոստիկանության կողմից ստուգումների անցկացումը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

Հաստատված է

ՀՀ կառավարության 1998 թվականի

մարտի 24-ի թիվ 200 որոշմամբ

 

ԿԱՐԳ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ԱՆՑՄԱՆ ԿԵՏԵՐՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԼԻԱԶՈՐՎԱԾ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ

 

i

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության պետական սահմանի անցման կետերում պետական լիազորված մարմինների գործառույթները:

 

II. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՕԴԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄՈՒՏՔԻ ԴԵՊՔՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԼԻԱԶՈՐՎԱԾ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

 

i

2. Հայաստանի Հանրապետություն օդային տրանսպորտի միջոցներով քաղաքացիների մուտքի դեպքում սահմանապահ ծառայության կողմից ստուգվում են Հայաստանի Հանրապետություն ժամանող քաղաքացիների անձնագրերը, իսկ օտարերկրյա քաղաքացիների դեպքում` նաև մուտքի արտոնագրի առկայությունը:

Սահմանապահ ծառայության կողմից ստուգման իրականացումից հետո`

ա) Հայաստանի Հանրապետության, ինչպես նաև այն երկրների քաղաքացիները, որոնց համար Հայաստանի Հանրապետության անունից կնքված և վավերացված միջազգային պայմանագրերով նախատեսված է առանց արտոնագրի մուտքի ռեժիմ, անցնում են մաքսային հսկողության գոտի.

բ) սույն կետի «ա» ենթակետում չնշված օտարերկրյա քաղաքացիները մուտքի արտոնագրի առկայության դեպքում անցնում են մաքսային հսկողության գոտի.

գ) սույն կետի «ա» ենթակետում չնշված օտարերկրյա քաղաքացիները մուտքի արտոնագրի բացակայության դեպքում դիմում են անմիջապես Հայաստանի Հանրապետության պետական սահմանի անցման կետում գտնվող Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության անձնագրային ու վիզաների վարչության ստորաբաժանմանը` մուտքի արտոնագիր ստանալու համար, և դա ստանալուց հետո անցնում են մաքսային հսկողության գոտի:

(2-րդ կետը փոփ. 01.09.05 թիվ 1390-Ն որոշում)

i

3. Սույն կարգի 2-րդ կետով նախատեսված կարգով մաքսային հսկողության գոտի մուտք գործող քաղաքացիները լրացնում են Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի սահմանած ձևի մաքսային հայտարարագրեր և ներկայացնում մաքսային աշխատողներին: Մաքսային ստուգման ժամանակ մաքսային աշխատողները Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կարող են իրականացնել քաղաքացիների, նրանց ուղեբեռների (բեռների), անձնական իրերի և այլ առարկաների մաքսային զննում:

(3-րդ կետը փոփ. 01.09.05 թիվ 1390-Ն որոշում)

 

III. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ՕԴԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԵԼՔԻ ԴԵՊՔՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԼԻԱԶՈՐՎԱԾ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

 

4. Հայաստանի Հանրապետությունից օդային տրանսպորտի միջոցներով քաղաքացիների ելքի դեպքում ուղևորների հաշվառումից հետո քաղաքացիները Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսդրությամբ սահմանված կարգով լրացված մաքսային հայտարարագրերը մաքսային հսկողության գոտում ներկայացնում են մաքսային աշխատողներին, որից հետո մաքսային աշխատողներն իրականացնում են`

ա) ուղևորների, նրանց ուղեբեռների (բեռների), անձնական իրերի և այլ առարկաների մաքսային հսկողություն.

բ) մաքսային ձևակերպում:

i

5. Հայաստանի Հանրապետությունից օդային տրանսպորտի միջոցներով քաղաքացիների ելքի դեպքում սահմանապահ ծառայության ու Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության անձնագրային ու վիզաների վարչության կողմից համատեղ ստուգվում են Հայաստանի Հանրապետությունից մեկնող քաղաքացիների անձնագրերը, իսկ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների դեպքում` նաև անձնագրում օտարերկրյա պետություններում վավերականության մասին կնիքի առկայությունը: Օտարերկրյա պետություններում վավերականության մասին կնիքի բացակայության դեպքում Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին արգելվում է մեկնել Հայաստանի Հանրապետությունից:

(5-րդ կետը լրաց. 12.10.98 թիվ 626, 01.09.05 թիվ 1390-Ն որոշումներ)

i

6. Սույն կարգի 4-րդ կետով նախատեսված գործառույթների իրականացումից հետո, ապօրինի զենք, ռազմամթերք, ինչպես նաև քաղաքացիական օդանավերով փոխադրման համար արգելված նյութեր, ապրանքներ և առարկաներ հայտնաբերելու նպատակով, ավիացիոն անվտանգության ծառայության ու Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության աշխատողները համատեղ անցկացնում են ուղևորների, նրանց ձեռքի իրերի և ուղեբեռների հատուկ ստուգում:

(6-րդ կետը փոփ. 01.09.05 թիվ 1390-Ն որոշում)

 

IY. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՑԱՄԱՔԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄՈՒՏՔԻ ԴԵՊՔՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԼԻԱԶՈՐՎԱԾ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

 

i

7. Հայաստանի Հանրապետություն ցամաքային տրանսպորտի միջոցներով քաղաքացիների մուտքի դեպքում սահմանապահ ծառայության կողմից ստուգվում են Հայաստանի Հանրապետություն ժամանող քաղաքացիների անձնագրերը, իսկ օտարերկրյա քաղաքացիների դեպքում` նաև մուտքի արտոնագրի առկայությունը:

Սահմանապահ ծառայության կողմից ստուգման իրականացումից հետո`

ա) Հայաստանի Հանրապետության, ինչպես նաև այն երկրների քաղաքացիները, որոնց համար Հայաստանի Հանրապետության անունից կնքված և վավերացված միջազգային պայմանագրերով նախատեսված է առանց արտոնագրի մուտքի ռեժիմ, անցնում են մաքսային հսկողության գոտի.

բ) սույն կետի «ա» ենթակետում օտարերկրյա քաղաքացիները մուտքի արտոնագրի առկայության դեպքում անցնում են մաքսային հսկողության գոտի.

գ) սույն կետի «ա» ենթակետում չնշված օտարերկրյա քաղաքացիները մուտքի արտոնագրի բացակայության դեպքում դիմում են անմիջապես Հայաստանի Հանրապետության պետական սահմանի անցման կետում գտնվող Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության անձնագրային ու վիզաների վարչության ստորաբաժանմանը` մուտքի արտոնագիր ստանալու համար, և դա ստանալուց հետո անցնում են մաքսային հսկողության գոտի:

(7-րդ կետը փոփ. 01.09.05 թիվ 1390-Ն որոշում)

i

8. Սույն կարգի 7-րդ կետով նախատեսված կարգով մաքսային հսկողության գոտի մուտք գործող քաղաքացիները լրացնում են Հայաստանի Հանրապետության առավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի սահմանած ձևի մաքսային հայտարարագրեր և ներկայացնում մաքսային աշխատողներին: Մաքսային ստուգման ժամանակ մաքսային աշխատողները Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կարող են իրականացնել ուղևորների, նրանց ուղեբեռների (բեռների), անձնական իրերի և այլ առարկաների մաքսային զննում:

(8-րդ կետը փոփ. 01.09.05 թիվ 1390-Ն որոշում)

 

Y. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ՑԱՄԱՔԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԵԼՔԻ ԴԵՊՔՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԼԻԱԶՈՐՎԱԾ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

 

9. Հայաստանի Հանրապետությունից ցամաքային տրանսպորտի միջոցներով քաղաքացիների ելքի դեպքում քաղաքացիները Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսդրությամբ սահմանված կարգով լրացված մաքսային հայտարարագրերը մաքսային հսկողության գոտում ներկայացնում են մաքսային աշխատողներին, որից հետո մաքսային աշխատողներն իրականացնում են`

ա) ուղևորների, նրանց ուղեբեռների (բեռների), անձնական իրերի և այլ առարկաների մաքսային հսկողություն.

բ) մաքսային ձևակերպում:

i

10. Սույն կարգի 9-րդ կետով նախատեսված գործառույթների իրականացումից հետո սահմանապահ ծառայության կողմից ստուգվում են Հայաստանի Հանրապետությունից մեկնող քաղաքացիների անձնագրերը, իսկ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների դեպքում նաև անձնագրում օտարերկրյա պետություններում վավերականության մասին կնիքի առկայությունը: Օտարերկրյա պետություններում վավերականության մասին կնիքի բացակայության դեպքում Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին արգելվում է մեկնել Հայաստանի Հանրապետությունից:

(10-րդ կետը լրաց. 12.10.98 թիվ 626, 01.09.05 թիվ 1390-Ն որոշումներ)

 

 

pin
ՀՀ կառավարություն
24.03.1998
N 200
Որոշում