Սեղմել Esc փակելու համար:
ՆՈՐ ՍՊԱՌՈՂԻ ԿԱՄ ՍՊԱՌՈՂԻ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՎՈՂ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՆՈՐ ՍՊԱՌՈՂԻ ԿԱՄ ՍՊԱՌՈՂԻ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՎՈՂ ՍՊԱՌՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՑԱՆՑԻՆ ՄԻԱՑՄԱ ...

 

 

600.0659.100108

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «10»        01            2008 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60008006

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ՈՐՈՇՈՒՄ

 

21 դեկտեմբերի 2007 թվականի N 659-Ն

 

ՆՈՐ ՍՊԱՌՈՂԻ ԿԱՄ ՍՊԱՌՈՂԻ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՎՈՂ ՍՊԱՌՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՑԱՆՑԻՆ ՄԻԱՑՄԱՆ ՎՃԱՐՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի ա) կետը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

1. Հաստատել նոր սպառողի կամ սպառողի վերակառուցվող սպառման համակարգը էլեկտրական ցանցին միացման վճարները (հավելված):

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2008 թվականի հունվարի 15-ից:

 

Հավելված

 

Հաստատված է

ՀՀ հանրային ծառայությունները

կարգավորող հանձնաժողովի

2007 թվականի դեկտեմբերի 21-ի

N 659-Ն որոշմամբ

 

ՆՈՐ ՍՊԱՌՈՂԻ ԿԱՄ ՍՊԱՌՈՂԻ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՎՈՂ ՍՊԱՌՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՑԱՆՑԻՆ ՄԻԱՑՄԱՆ ՎՃԱՐՆԵՐԸ

 

ԳԼՈՒԽ 1. 0.4 (0.22) ԿՎ ԼԱՐՄԱՄԲ ՄԻԱՑՈՂ ԱՌԱՆՁՆԱՏՆԵՐԻ ԿԱՄ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ՍՊԱՌՈՂՆԵՐԻ ՄԻԱՑՄԱՆ ՎՃԱՐՆԵՐԸ

(1-ին գլուխը խմբ. 27.06.11 թիվ 308-Ն որոշում)

 

1. 0,4 (0.22) կՎ լարմամբ միացող առանձնատների կամ առևտրային սպառողների սպառման համակարգերը էլեկտրական ցանցին միացման վճարները (այսուհետ` միացման վճար) որոշվում են հետևյալ բանաձևով`

 

ՄՎ = Վստ + Վլրաց + Վպահուստ,

 

որտեղ`

Վստ  - համայնքի վարչական տարածքի բնակավայրի սահմաններում` անկախ

էլեկտրական ցանցին միացման կետի հեռավորությունից, իսկ համայնքի

վարչական տարածքի բնակավայրի սահմանից դուրս` էլեկտրական ցանցին

միացման կետից մինչև 200 մետր հեռավորության վրա գտնվող սպառման

համակարգի էլեկտրական ցանցին միացման վճարի ստանդարտ բաղադրիչն է

(ներառյալ, սակայն չսահմանափակվելով նախագծային և նախահաշվային,

էլեկտրատեղակայանքների, այդ թվում` այլ անձանց

էլեկտրատեղակայանքներում բջիջների, էլեկտրոնային առևտրային

հաշվառքի սարքի, ավտոմատ անջատիչների ձեռքբերման և տեղակայման,

շինարարական (ներառյալ` էլեկտրահաղորդման գծի), կարգաբերման և

թողարկման ծախսերը)` համաձայն N 1 մեթոդիկայի (հավելված):

Վլրաց - էլեկտրական ցանցին միացման վճարի լրացուցիչ բաղադրիչն է, որը

համայնքի վարչական տարածքի բնակավայրի սահմանում ընդունվում է

հավասար զրոյի: Համայնքի վարչական տարածքի բնակավայրի սահմանից

դուրս Վլրաց -ը ներառում է`

ա. էլեկտրական ցանցին միացման կետից 200 մետրը գերազանցող` սնող էլեկտրահաղորդման գծի կառուցման միջին արժեքը,

բ. սպառման համակարգը էլեկտրական ցանցին միացման նախագծի տեխնիկատնտեսական հիմնավորմամբ (այսուհետ` ՏՏՀ) նոր սպառողի կամ կառուցապատողի կամ սպառողի (այսուհետ` Դիմող անձ) կողմից պահանջվածից ավելի բարձր լարման սնող գծի և ենթակայանի կառուցման անհրաժեշտության դեպքում` այդ ենթակառուցվածքների կառուցման միջին արժեքը:

Վպահուստ -ը սպառման համակարգի պահուստային սնում ապահովող էլեկտրահաղորդման գծի կառուցման միջին արժեքն է:

(1-ին կետը փոփ. 07.12.11 թիվ 568-Ն, 12.02.14 թիվ 17-Ն, 31.05.17 թիվ 219-Ն որոշումներ)

1.1. Վլրաց և Վպահուստ բաղադրիչների մեծությունները որոշվում են ըստ կառուցվող գծերի երկարության և կառուցվող ենթակայանի միջին արժեքների: Կառուցվող գծերի և ենթակայանների միավորի միջին արժեքները հրապարակվում են ընկերության պաշտոնական կայքում և ուժի մեջ են մտնում հրապարակման պահից:

(1.1-ին կետը լրաց. 31.05.17 թիվ 219-Ն որոշում)

2. Եթե էլեկտրական ցանցին առանձնատան միացման համար Դիմող անձը պահանջում է 0.4 կՎ-ից բարձր լարմամբ միացում, ապա միացման վճարը որոշվում է առևտրային սպառողների (սպառողներ` բացառությամբ բնակչության) համար սույն Հավելվածի համապատասխանաբար 13-րդ կամ 20-րդ, կամ 27-րդ կետերով սահմանված բանաձևերով:

3. (3-րդ կետն ուժը կորցրել է 30.05.12 թիվ 188-Ն որոշում)

 

ԳԼՈՒԽ 2
ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ՇԵՆՔԵՐԻ ՄԻԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՈՂՆԵՐԻՑ ԳԱՆՁՎՈՂ ՄԻԱՑՄԱՆ ՎՃԱՐՆԵՐԸ

 

6. Բազմաբնակարան շենքերի միացման վճարները որոշվում են հետևյալ բանաձևով`

n3

ՄՎ= (Վ1n1 + Վ2n2)Գծթ+ sum Վ3

k=1

 

որտեղ`

Վ1-ը բազմաբնակարան շենքի մեկ բնակարանի կամ առևտրային սպառողի միացման վճարն է (ներառյալ` սակայն չսահմանափակվելով, հաշվիչի արկղը, էլեկտրոնային առևտրային հաշվառքի սարքը, ավտոմատ անջատիչները) 10 կՎԱ հզորությամբ միաֆազ միացման համար` համաձայն N 2 աղյուսակի (հավելված),

ո1-ը բազմաբնակարան շենքի այն բնակարանների և առևտրային սպառողների գումարային քանակն է, որոնց համար նախատեսված է միաֆազ միացում 10 կՎԱ հզորությամբ,

Վ2-ը բազմաբնակարան շենքի մեկ բնակարանի կամ առևտրային սպառողի միացման վճարն է (ներառյալ` սակայն չսահմանափակվելով, հաշվիչի արկղը, էլեկտրոնային առևտրային հաշվառքի սարքը, ավտոմատ անջատիչները) 14 կՎԱ հզորությամբ միաֆազ միացման համար` համաձայն N 2 աղյուսակի (հավելված),

ո2-ը բազմաբնակարան շենքի այն բնակարանների և առևտրային սպառողների գումարային քանակն է, որոնց համար նախատեսված է միաֆազ միացում 14 կՎԱ հզորությամբ,

Գծթ-ն ծախսատարության և թերբեռնվածության գործակիցն է, որը Երևան քաղաքի վարչական տարածքում ընդունվում է հավասար 3-ի, իսկ Հայաստանի Հանրապետության մյուս տարածքներում` հավասար 1-ի,

Վ3-ը բազմաբնակարան շենքի բնակարանների կամ առևտրային սպառողների (այդ թվում` ընդհանուր օգտագործման էլեկտրասարքավորումների) միացման վճարն է (ներառյալ` սակայն չսահմանափակվելով, հաշվիչի արկղը, էլեկտրոնային առևտրային հաշվառքի սարքը, ավտոմատ անջատիչները) եռաֆազ (0.4 կՎ լարմամբ) միացման համար, որը հաշվարկվում է սույն Հավելվածի N 1 մեթոդիկայի 2-րդ կետով սահմանված բանաձևով` յուրաքանչյուր առևտրային միացման կետի համար առանձին` ըստ առևտրային հաշվառքի սարքերի քանակի,

ո3-ը բազմաբնակարան շենքի այն բնակարանների և առևտրային սպառողների գումարային քանակն է, որոնց համար նախատեսված է եռաֆազ (0.4 կՎ լարմամբ) միացում:

6.1 Բազմաբնակարան շենքի առանձնացված միավորների (բնակարաններ, ոչ բնակելի տարածքներ) սեփականության իրավունքի գրանցման օբյեկտ դառնալուց հետո նշված միավորների սեփականատերեր հանդիսացող անձանց կողմից դրանց վերակառուցման արդյունքում ավելացվող նոր միավորների սպառման համակարգերն էլեկտրական ցանցին միացման վճարները որոշվում են հետևյալ բանաձևերով`

ա) 10 կՎԱ հզորությամբ միաֆազ միացման դեպքում`

 

Մվ1 = Վ1 * Գծթ,

 

բ) 14 կՎԱ հզորությամբ միաֆազ միացման դեպքում`

 

Մվ2 = Վ2 * Գծթ,

 

գ) 0.4 կՎ լարմամբ միացման դեպքում`

 

Մվ3 = Վ3.

(6.1-ին կետը լրաց. 28.08.2019 թիվ 316-Ն որոշում)

6.2 սույն որոշման 6.1 կետի դրույթները չեն տարածվում մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահը էլեկտրական ցանցին միացված բազմաբնակարան շենքերում առանձնացված միավորների (բնակարաններ, ոչ բնակելի տարածքներ) միացման վճարների հաշվարկման վրա:

(6.2-րդ կետը լրաց. 28.08.2019 թիվ 316-Ն որոշում)

(2-րդ գլուխը խմբ. 30.05.12 թիվ 188-Ն, 06.03.13 թիվ 63-Ն որոշումներ)

 

ԳԼՈՒԽ 3. 0.4 ԿՎ ԼԱՐՄԱՆ ՑԱՆՑԻՆ ՄԻԱՑՈՂ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ՍՊԱՌՈՂՆԵՐԻ ՄԻԱՑՄԱՆ ՎՃԱՐՆԵՐԸ

(3-րդ գլուխն ուժը կորցրել է 27.06.11 թիվ 308-Ն որոշում)

 

ԳԼՈՒԽ 4
6(10) ԿՎ ԼԱՐՄԱՄԲ ՄԻԱՑՈՂ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ՍՊԱՌՈՂՆԵՐԻ ՄԻԱՑՄԱՆ ՎՃԱՐՆԵՐԸ

(4-րդ գլուխը խմբ. 07.12.11 թիվ 568-Ն որոշում)

 

13. 6 (10) կՎ լարմամբ միացող առևտրային սպառողների սպառման համակարգերը էլեկտրական ցանցին միացման վճարները (ներառյալ` ավելացված արժեքի հարկը) որոշվում են հետևյալ բանաձևով`

 

ՄՎ = Վստ + Վլրաց+ Վպահուստ,

 

որտեղ`

 

Վստ  - էլեկտրական ցանցին միացման կետից մինչև 1200 մետր հեռավորության

վրա գտնվող սպառման համակարգի էլեկտրական ցանցին միացման վճարի

ստանդարտ բաղադրիչն է (ներառյալ, սակայն չսահմանափակվելով

նախագծային և նախահաշվային, էլեկտրատեղակայանքների, այդ թվում` այլ

անձանց էլեկտրատեղակայանքներում բջիջների, անջատիչների,

էլեկտրոնային առևտրային հաշվառքի սարքի, բացառությամբ` սպառողի

կողմից տնօրինվող տարածքում տեղակայվող հոսանքի և լարման չափիչ

տրանսֆորմատորների, ձեռքբերման և տեղակայման, շինարարական

(ներառյալ` էլեկտրահաղորդման գծի), կարգաբերման և թողարկման

ծախսերը)` համաձայն N 2 մեթոդիկայի (հավելված):

Վլրաց - էլեկտրական ցանցին միացման վճարի լրացուցիչ բաղադրիչն է, որը ներառում է`

 

1) 1200 մետրը գերազանցող` սնող էլեկտրահաղորդման գծի կառուցման միջին արժեքը,

2) համայնքի վարչական տարածքի բնակավայրի սահմանից դուրս` ՏՏՀ-ով Դիմող անձի կողմից պահանջվածից ավելի բարձր լարման սնող գծի և ենթակայանի կառուցման անհրաժեշտության դեպքում` այդ ենթակառուցվածքների կառուցման միջին արժեքը:

Վպահուստ - սպառման համակարգի պահուստային սնում ապահովող էլեկտրահաղորդման գծի կառուցման միջին արժեքն է:

(13-րդ կետը փոփ. 12.02.14 թիվ 17-Ն, 31.05.17 թիվ 219-Ն որոշումներ)

13.1 Վլրաց և Վպահուստ բաղադրիչների մեծությունները որոշվում են ըստ կառուցվող գծերի երկարության և կառուցվող ենթակայանի միջին արժեքների: Կառուցվող գծերի և ենթակայանների միավորի միջին արժեքները հրապարակվում են ընկերության պաշտոնական կայքում և ուժի մեջ են մտնում հրապարակման պահից:

(13.1-ին կետը լրաց. 31.05.17 թիվ 219-Ն որոշում)

 

ԳԼՈՒԽ 5. 35 ԿՎ ԼԱՐՄԱՆ ՑԱՆՑԻՆ ՄԻԱՑՈՂ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ՍՊԱՌՈՂՆԵՐԻ ՄԻԱՑՄԱՆ ՎՃԱՐՆԵՐԸ

 

20. 35 կՎ լարման ցանցին միացող առևտրային սպառողների սպառման համակարգի միացման վճարները որոշվում են հետևյալ բանաձևով`

 

ՄՎ = Վստ + Վլրաց,

 

որտեղ`

Վստ - մինչև 12 կիլոմետր երկարությամբ միաշղթա մեկ օդային գծի կառուցում նախատեսող ստանդարտ միացման համար սահմանված վճարն է` համաձայն N 5 աղյուսակի (հավելված):

21. Ստանդարտ միացումը նախատեսում է էլեկտրոնային հաշվիչով հաշվառքային համալիրի տեղադրում:

22. Եթե Դիմող անձի կողմից պահանջվող հզորությունը փոքր է 3000 կՎԱ-ից, ապա ստանդարտ միացման վճարն ընդունվում է 3000 կՎԱ-ի համար սահմանվածին հավասար: Եթե պահանջվող հզորությունը մեծ է 15000 կՎԱ-ից, ապա ստանդարտ միացման վճարն ընդունվում է այդ հզորությունը ապահովելու համար անհրաժեշտ հզորությունների համար սահմանված ստանդարտ միացման վճարների գումարին հավասար:

23. Եթե Դիմող անձի սպառման համակարգի միացումն իրականացվում է սույն Հավելվածի 20-րդ կետով և N 5 աղյուսակով սահմանված ստանդարտ միացման հարաչափերի սահմաններում, ապա Վլրաց-ն ընդունվում է հավասար 0-ի:

24. Եթե միացնող գծի երկարությունը գերազանցում է սույն Հավելվածի 20-րդ կետով սահմանված երկարությունը, ապա

 

Վլրաց = d Վ X n,

 

որտեղ`

n - ստանդարտ միացման համար սահմանված երկարությունը գերազանցող յուրաքանչյուր 250 մետր հատվածների քանակն է,

d Վ- ստանդարտ միացման համար սահմանված երկարությունը գերազանցող յուրաքանչյուր 250 մետր հատվածի համար սահմանված վճարն է (N 5 աղյուսակ):

25. Եթե Դիմող անձի սպառման համակարգն էլեկտրական ցանցին միացման նախագծի ՏՏՀ-ով նախատեսված է վերջինիս կողմից պահանջվածից ավելի բարձր լարման սնող գծի և իջեցնող ենթակայանի կառուցում, ապա Վլրաց-ն ընդունվում է ՏՏՀ-ով նախատեսվող միացման և սույն Հավելվածի 20-րդ կետով և N 5 աղյուսակով սահմանված ստանդարտ միացման հարաչափերով էլեկտրահաղորդման գծի կառուցման համար հաշվարկված ծախսերի նախահաշվային արժեքների տարբերությանը հավասար:

26. Եթե Դիմող անձի սպառման համակարգի նախագծով նախատեսված է պահուստային սնում, ապա Վլրաց-ում ներառվում են նաև պահուստային գծերի կառուցման ծախսերն ամբողջությամբ:

 

ԳԼՈՒԽ 6. 110 ԿՎ ԼԱՐՄԱՆ ՑԱՆՑԻՆ ՄԻԱՑՈՂ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ՍՊԱՌՈՂՆԵՐԻ ՄԻԱՑՄԱՆ ՎՃԱՐՆԵՐԸ

 

27. 110 կՎ լարման ցանցին միացող առևտրային սպառողների սպառման համակարգի միացման վճարները որոշվում են հետևյալ բանաձևով`

 

ՄՎ = Վստ + Վլրաց,

 

որտեղ`

Վստ - մինչև 25 կիլոմետր երկարությամբ միաշղթա մեկ օդային գծի կառուցում նախատեսող ստանդարտ միացման համար սահմանված վճարն է` համաձայն N 6 աղյուսակի (հավելված):

28. Ստանդարտ միացումը նախատեսում է էլեկտրոնային հաշվիչով հաշվառքային համալիրի տեղադրում:

29. Եթե Դիմող անձի կողմից պահանջվող հզորությունը փոքր է 15 ՄՎԱ-ից, ապա ստանդարտ միացման վճարն ընդունվում է 15 ՄՎԱ-ի համար սահմանվածին հավասար: Եթե պահանջվող հզորությունը մեծ է 50 ՄՎԱ-ից, ապա ստանդարտ միացման վճարը ընդունվում է այդ հզորությունն ապահովելու համար անհրաժեշտ հզորությունների համար սահմանված ստանդարտ միացման վճարների գումարին հավասար:

30. Եթե Դիմող անձի սպառման համակարգի միացումն իրականացվում է սույն Հավելվածի 27-րդ կետով և N 6 աղյուսակով սահմանված ստանդարտ միացման հարաչափերի սահմաններում, ապա Վլրաց-ն ընդունվում է հավասար 0-ի:

31. Եթե միացնող գծի երկարությունը գերազանցում է սույն Հավելվածի 27-րդ կետով սահմանված երկարությունը, ապա

 

Վլրաց = d Վ X n,

 

որտեղ`

n - ստանդարտ միացման համար սահմանված երկարությունը գերազանցող յուրաքանչյուր 500 մետր հատվածների քանակն է,

d Վ - ստանդարտ միացման համար սահմանված երկարությունը գերազանցող յուրաքանչյուր 500 մետր հատվածի համար սահմանված վճարն է (N 6 աղյուսակ):

32. Եթե Դիմող անձի սպառման համակարգն էլեկտրական ցանցին միացման նախագծի ՏՏՀ-ով նախատեսված է վերջինիս կողմից պահանջվածից ավելի բարձր լարման սնող գծի և իջեցնող ենթակայանի կառուցում, ապա Վլրաց-ն ընդունվում է ՏՏՀ-ով նախատեսվող միացման և սույն Հավելվածի 27-րդ կետով և N 6 աղյուսակով սահմանված ստանդարտ միացման հարաչափերով էլեկտրահաղորդման գծի կառուցման համար հաշվարկված ծախսերի նախահաշվային արժեքների տարբերությանը հավասար:

33. Եթե Դիմող անձի սպառման համակարգի նախագծով նախատեսված է պահուստային սնում, ապա Վլրաց-ում ներառվում են նաև պահուստային գծերի կառուցման ծախսերն ամբողջությամբ:

 

ՀԱՎԵԼՎԱԾ

Նոր սպառողի կամ սպառողի

սպառման համակարգը էլեկտրական

ցանցին միացման վճարների

 

Աղյուսակ 1

«Մեթոդիկա 1. 0.4 (0.22) կՎ լարմամբ միացող առանձնատների կամ

առևտրային սպառողների ստանդարտ միացման վճարները

 

1. 0.22 կՎ լարմամբ միացվող առանձնատների և առևտրային սպառողների ստանդարտ միացման վճարները որոշվում են համաձայն հետևյալ աղյուսակի.

 

.___________________________________________________________.

|Միացման տեսակը    |Միացվող         |Ստանդարտ միացման վճարը |

|                  |առավելագույն    |հազար դրամ (ներառյալ`  |

|                  |հզորությունը    |ավելացված արժեքի հարկը)|

|                  |                |_______________________|

|                  |                |Երևան   |Հայաստանի     |

|                  |                |քաղաքի  |Հանրապետության|

|                  |                |տարածք  |տարածք        |

|                  |                |        |(բացառությամբ |

|                  |                |        |Երևան  քաղաքի)|

|__________________|________________|________|______________|

|Միաֆազ (0.22 կՎ)  |   10 կՎԱ       |   65   |       53     |

|                  |________________|________|______________|

|                  |   14 կՎԱ       |   91   |       62     |

|__________________|________________|________|______________|

|Միացման ուժեղացում|10 կՎԱ-ից 14 կՎԱ|   26   |        9     |

.___________________________________________________________.

 

2. 0.4 կՎ լարմամբ միացվող առանձնատների և առևտրային սպառողների սպառման համակարգերի ստանդարտ միացման վճարները (ներառյալ` ավելացված արժեքի հարկը) որոշվում են հետևյալ բանաձևով`

 

Վստ = Վհ +Վփ * Պհզ * Ծգ,

 

որտեղ`

 

Վհ - հաստատուն ծախսերի մեծությունն է, որն ընդունվում է հավասար 203000 (երկու հարյուր երեք հազար) դրամի,

Վփ - փոփոխական ծախսերի մեծությունն է, որը յուրաքանչյուր կՎԱ-ի համար ընդունվում է հավասար 7500 (յոթ հազար հինգ հարյուր) դրամի,

Պհզ - Դիմող անձի կողմից պահանջվող հզորությունն է (կՎԱ),

Ծգ - ծախսատարության գործակիցն է, որը Երևան քաղաքի վարչական տարածքում ընդունվում է հավասար 1.4-ի, Հայաստանի Հանրապետության մյուս տարածքներում` հավասար 1-ի:

(1-ին աղյուսակը փոփ. 04.05.08 թիվ 225-Ն, 27.06.11 թիվ 308-Ն, 07.12.11 թիվ 568-Ն որոշումներ)

 

Աղյուսակ 2. Բազմաբնակարան շենքի բնակարանների և առևտրային

սպառողների միացման վճարները միաֆազ միացման դեպքում

 

հազար դրամ (ներառյալ ավելացված արժեքի հարկը)

._________________________________________________________.

|Միաֆազ միացմամբ  |Մեկ բնակարանի կամ առևտրային  սպառողի   |

|բնակարանների և   |միացման վճարը միաֆազ միացման դեպքում   |

|առևտրային        |_______________________________________|

|սպառողների քանակը|10 կՎԱ հզորություն |14 կՎԱ հզորություն |

|                 |___________________|___________________|

|                 |1-ին գոտի|2-րդ գոտի|1-ին գոտի|2-րդ գոտի|

|_________________|_________|_________|_________|_________|

|մինչև  25        |    66   |    55   |    92   |    58   |

|_________________|_________|_________|_________|_________|

|25 ./. 40        |    59   |    48   |    83   |    50   |

|_________________|_________|_________|_________|_________|

|41 ./. 60        |    52   |    41   |    75   |    45   |

|_________________|_________|_________|_________|_________|

|61 և  ավելի      |    46   |    35   |    68   |    40   |

._________________________________________________________.

 

1. 1-ին գոտի` Երևան քաղաքի տարածքն է:

2. 2-րդ գոտի` Հայաստանի Հանրապետության տարածքն է, բացառությամբ Երևան քաղաքի տարածքի:

(2-րդ աղյուսակը փոփ. 04.05.08 թիվ 225-Ն, 30.05.12 թիվ 188-Ն, 06.03.13 թիվ 63-Ն որոշումներ)

 

Աղյուսակ 3

(3-րդ աղյուսակն ուժը կորցրել է 27.06.11 թիվ 308-Ն որոշում)

(3-րդ աղյուսակը փոփ. 04.05.08 թիվ 225-Ն որոշում)

 

Աղյուսակ 4

Մեթոդիկա 2. 6 (10) կՎ լարմամբ միացող առևտրային սպառողների

ստանդարտ միացման վճարները

 

1. 6 (10) կՎ լարմամբ միացվող սպառողների սպառման համակարգերի ստանդարտ միացման վճարները (ներառյալ` ավելացված արժեքի հարկը) որոշվում են հետևյալ բանաձևով`

 

Վստ = Վհ +Վփ * Պհզ * Ծգ,

 

որտեղ`

Վհ - հաստատուն ծախսերի մեծությունն է, որն ընդունվում է հավասար 846000 (ութ հարյուր քառասունվեց հազար) դրամի,

Վփ - փոփոխական ծախսերի մեծությունն է, որը յուրաքանչյուր կՎԱ-ի համար ընդունվում է հավասար 2150 (երկու հազար հարյուր հիսուն) դրամի,

Պհզ - Դիմող անձի կողմից պահանջվող հզորությունն է (կՎԱ),

Ծգ - ծախսատարության գործակիցն է, որը Երևան քաղաքի վարչական տարածքում ընդունվում է հավասար 1.4-ի, Հայաստանի Հանրապետության մյուս տարածքներում` հավասար 1-ի:

(4-րդ աղյուսակը փոփ. 04.05.08 թիվ 225-Ն, 07.12.11 թիվ 568-Ն որոշումներ)

 

Աղյուսակ 5

35 կՎ լարման ցանցին միացող առևտրային սպառողների ստանդարտ

և լրացուցիչ միացման վճարներ

 

միլիոն դրամ (ներառյալ` ավելացված արժեքի հարկը)

 

._____________________________________________.

|Միացվող      |Ստանդարտ միացման|Վճարը` 12 կմ-ն|

|հզորություն  |վճարը` միացնող  |գերազանցող    |

|             |գծի մինչև  12 կմ|յուրաքանչյուր |

|             |երկարության     |250 մ գծի     |

|             |համար           |համար         |

|_____________|________________|______________|

| <= 3000 կՎԱ |      21,70     |      1,28    |

|_____________|________________|______________|

|  3001-4000  |      26,19     |      1,70    |

|_____________|________________|______________|

|  4001-5000  |      30,67     |      2,13    |

|_____________|________________|______________|

|  5001-6000  |      35,15     |      2,55    |

|_____________|________________|______________|

|  6001-7000  |      39,63     |      3,00    |

|_____________|________________|______________|

|  7001-8000  |      44,11     |      3,40    |

|_____________|________________|______________|

|  8001-9000  |      48,59     |      3,83    |

|_____________|________________|______________|

|  9001-10000 |      53,08     |      4,25    |

|_____________|________________|______________|

| 10001-11000 |      57,56     |      4,68    |

|_____________|________________|______________|

| 11001-12000 |      62,04     |      5,10    |

|_____________|________________|______________|

| 12001-13000 |      66,52     |      5,53    |

|_____________|________________|______________|

| 13001-14000 |      71,00     |      5,95    |

|_____________|________________|______________|

| 14001-15000 |      75,48     |      6,38    |

._____________________________________________.

(5-րդ աղյուսակը փոփ. 04.05.08 թիվ 225-Ն որոշում)

 

Աղյուսակ 6

110 կՎ լարման ցանցին միացող սպառողների ստանդարտ

և լրացուցիչ միացման վճարներ

 

միլիոն դրամ (ներառյալ` ավելացված արժեքի հարկը)

 

.____________________________________________.

|Միացվող     |Ստանդարտ միացման|Վճարը` 25 կմ-ն|

|հզորություն,|վճարը` միացնող  |գերազանցող    |

|ՄՎԱ         |գծի մինչև  25 կմ|յուրաքանչյուր |

|            |երկարության     |0.5 կմ գծի    |

|            |համար           |համար         |

|____________|________________|______________|

|       15   |     102,93     |     5,52     |

|____________|________________|______________|

|     1620   |     136,25     |     7,37     |

|____________|________________|______________|

|     2125   |     169,55     |     9,21     |

|____________|________________|______________|

|     2630   |     202,86     |    11,05     |

|____________|________________|______________|

|     3135   |     236,19     |    12,89     |

|____________|________________|______________|

|     3640   |     269,50     |    14,73     |

|____________|________________|______________|

|     4145   |     302,80     |    16,57     |

|____________|________________|______________|

|     4650   |     336,12     |    18,41     |

.____________________________________________.

 

(6-րդ աղյուսակը փոփ. 04.05.08 թիվ 225-Ն որոշում)

 

 

pin
Հանրային ծառայ. կարգ. հանձնաժողով
21.12.2007
N 659-Ն
Որոշում