Սեղմել Esc փակելու համար:
ՄԱՍՆԱՎՈՐԵՑՎՈՂ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՀԱՇՎԵԿՇՌ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 
ՄԱՍՆԱՎՈՐԵՑՎՈՂ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՀԱՇՎԵԿՇՌԱՅԻՆ ԵՎ ՇՈՒԿԱՅԱԿԱՆ ՄԵԹՈԴՈՎ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

14.08.2021 -

040.0209.270398

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

«27» մարտի 1998 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

27 մարտի 1998 թվական թիվ 209

i

ՄԱՍՆԱՎՈՐԵՑՎՈՂ ԵՎ ՕՏԱՐՎՈՂ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՀԱՇՎԵԿՇՌԱՅԻՆ ԵՎ ՇՈՒԿԱՅԱԿԱՆ ՄԵԹՈԴՈՎ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

«Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12 հոդվածի «ե» ենթակետին համապատասխան Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. Հաստատել մասնավորեցվող և օտարվող պետական գույքի հաշվեկշռային և շուկայական մեթոդով գնահատման կարգը (կցվում է):

(1-ին կետը փոփ. 27.04.06 թիվ 822-Ն, 23.07.15 թիվ 800-Ն որոշումներ)

2. (2-րդ կետն ուժը կորցրել է 06.11.08 թիվ 1280-Ն որոշում)

i

(2-րդ կետը փոփ. 17.02.05 թիվ 593-Ն որոշմամբ, որը չի կատարվել կատարման անհնարինության պատճառով)

i

3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` յուրաքանչյուր եռամսյակի ավարտից հետո երկօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը տրամադրել ավարտված եռամսյակի վերջին օրվա դրությամբ գործող թանկարժեք մետաղների բացթողման գները:

(3-րդ կետը փոփ. 23.07.15 թիվ 800-Ն որոշում)

i

4. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի ապրիլի 21-ի «Սեփականաշնորհվող կամ ապապետականացվող ձեռնարկությունների գույքի և անավարտ շինարարության օբյեկտների գնահատման կարգի մասին» թիվ 183 (Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թվականի փետրվարի 8-ի թիվ 34, 1996 թվականի օգոստոսի 6-ի թիվ 242, 1996 թվականի օգոստոսի 26-ի թիվ 270 որոշումների խմբագրությամբ) որոշումը:

(4-րդ կետը փոփ. 17.11.98 թիվ 714 որոշում)

(վերնագիրը փոփ. 27.04.06 թիվ 822-Ն 23.07.15 թիվ 800-Ն որոշումներ)

Հաստատված է

ՀՀ կառավարության 1998 թվականի

մարտի 27-ի թիվ 209 որոշմամբ

i

ԿԱՐԳ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՎՈՂ ԵՎ ՕՏԱՐՎՈՂ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՀԱՇՎԵԿՇՌԱՅԻՆ ԵՎ ՇՈՒԿԱՅԱԿԱՆ ՄԵԹՈԴՈՎ ԳՆԱՀԱՏՄԱՆ

(կարգը խմբ. 31.07.01 թիվ 695 որոշում)

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

i

1. Սույն կարգով սահմանվում է մասնավորեցվող պետական գույքի հաշվեկշռային մեթոդով գնահատման կարգը:

(1-ին կետը փոփ. 27.04.06 թիվ 822-Ն որոշում)

i

2. Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով լուծարվող իրավաբանական անձանց գույքը, ինչպես նաև օտարվող պետական գույքը կարող է գնահատվել սույն կարգով սահմանված կարգով:

(2-րդ կետը փոփ. 23.07.15 թիվ 800-Ն որոշում)

II. ՄԱՍՆԱՎՈՐԵՑՎՈՂ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ

i

3. Պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների բաժնետոմսերի (բաժնեմասի) գնահատման ժամանակ գնահատման են ենթակա իրավաբանական անձանց հաշվապահական հաշվեկշռում արտացոլված`

ա) ակտիվները, այդ թվում`

ոչ ընթացիկ ակտիվներ (հիմնական միջոցներ, անավարտ ոչ ընթացիկ նյութական ակտիվներ, ոչ նյութական ակտիվներ, բաժնեմասնակցության մեթոդով հաշվառվող ներդրումներ, այլ ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվներ, հետաձգված հարկային ակտիվներ, այլ ոչ ընթացիկ ակտիվներ),

ընթացիկ ակտիվներ (նյութեր, աճեցվող և բտվող կենդանիներ, արագամաշ առարկաներ, անավարտ արտադրություն, արտադրանք, ապրանքներ, տրված ընթացիկ կանխավճարներ, դեբիտորական պարտքեր` վաճառքների գծով, կարճաժամկետ դեբիտորական պարտքեր` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի գծով, այլ դեբիտորական պարտքեր, ընթացիկ ֆինանսական ներդրումներ, դրամական միջոցներ և դրանց համարժեքներ, այլ ընթացիկ ակտիվներ).

բ) պարտավորությունները, այդ թվում`

ոչ ընթացիկ պարտավորություններ (երկարաժամկետ բանկերի և վարկային կազմակերպությունների կողմից տրամադրված վարկեր և փոխառություններ, հետաձգված հարկային պարտավորություններ, ակտիվներին վերաբերող շնորհներ, ոչ ընթացիկ պահուստներ, այլ ոչ ընթացիկ պարտավորություններ),

ընթացիկ պարտավորություններ (կարճաժամկետ բանկերի և վարկային կազմակերպությունների կողմից տրամադրված վարկեր, կարճաժամկետ փոխառություններ, կրեդիտորական պարտքեր` գնումների գծով, ստացված ընթացիկ կանխավճարներ, կարճաժամկետ կրեդիտորական պարտքեր Հայաստանի Հանրապետության պետական բյուջեին, կարճաժամկետ կրեդիտորական պարտքեր` սոցիալական ապահովագրության գծով, կրեդիտորական պարտքեր` աշխատավարձի և աշխատողների այլ կարճաժամկետ հատուցումների գծով, կարճաժամկետ կրեդիտորական պարտքեր մասնակիցներին (հիմնադիրներին), այլ կրեդիտորական պարտքեր, եկամուտներին վերաբերող շնորհներ, ընթացիկ պահուստներ, այլ ընթացիկ պարտավորություններ):

(3-րդ կետը փոփ. 17.02.05 թիվ 593-Ն, 08.11.07 թիվ 1318-Ն, 06.11.08 թիվ 1280-Ն որոշումներ)

i

4. Հիմնական միջոցները ենթակա են գնահատման գործունեություն իրականացնող անձանց կողմից, ընդ որում, հիմնական միջոցի գնահատման և մասնավորեցման կամ օտարման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը, Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնելու միջև ժամկետը մեկ տարին գերազանցելու, իսկ մրցույթով, աճուրդով մասնավորեցման կամ օտարման ժամանակ երկու տարին գերազանցելու դեպքում հիմնական միջոցը ենթակա է կրկին գնահատման` սույն կետով սահմանված կարգով:

(4-րդ կետը փոփ. 27.04.06 թիվ 822-Ն, 06.11.08 թիվ 1280-Ն, 23.04.09 թիվ 433-Ն, 04.08.2022 թիվ 1196-Ն որոշումներ)

i

4.1. Մասնավորեցման և օտարման ենթակա` ամբողջությամբ ամորտիզացված` շահագործումից դուրս բերված հիմնական միջոցների (բացառությամբ անշարժ գույքի) գնահատված արժեքը սահմանվում է դրանց սկզբնական արժեքի 30 տոկոսի չափով, սակայն ոչ պակաս, քան ջարդոնի արժեքը, եթե տվյալ գույքը հնարավոր չէ գնահատել սույն կարգով սահմանված մեթոդներով:

(4.1-ին կետը լրաց. 02.08.12 թիվ 963-Ն, 23.07.15 թիվ 800-Ն որոշումներ)

5-13. (5-13-րդ կետերն ուժը կորցրել են 06.11.08 թիվ 1280-Ն որոշում)

i

14. Անշարժ գույքը ենթակա է գնահատման` «Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

Անշարժ գույքի` սույն կետի համաձայն գնահատումը կիրառվում է բացառապես իրավաբանական անձանց` պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը գնահատելու նպատակով և չի կարող հիմք հանդիսանալ իրավաբանական անձի հաշվապահական հաշվառման ժամանակ ակտիվների ճանաչման, դրանց արժեքի, ամորտիզացիոն մասհանումների ժամկետի և չափի որոշման համար:

Անշարժ գույքի գնահատման պահի և մասնավորեցման կամ օտարման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացման միջև ժամկետը մեկ տարին գերազանցելու, իսկ մրցույթով, աճուրդով մասնավորեցման կամ օտարման ժամանակ երկու տարին գերազանցելու դեպքում անշարժ գույքը ենթակա է կրկին գնահատման` սույն կետով սահմանված կարգով:

(14-րդ կետը փոփ. 27.04.06 թիվ 822-Ն, 05.04.07 թիվ 549-Ն, 23.04.09 թիվ 433-Ն, 23.07.15 թիվ 800-Ն, 04.08.2022 թիվ 1196-Ն որոշումներ)

15. «Ոչ նյութական ակտիվների», «բաժնեմասնակցության մեթոդով հաշվառվող ներդրումների», «այլ ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվների», «հետաձգված հարկային ակտիվների» և «այլ ոչ ընթացիկ ակտիվների» գնահատված մեծությունը դրանց հաշվեկշռային արժեքն է:

(15-րդ կետը փոփ. 17.02.05 թիվ 593-Ն որոշում)

16. (16-րդ կետն ուժը կորցրել է 27.04.06 թիվ 822-Ն որոշում)

i

17. Ընթացիկ ակտիվների (բացառությամբ նյութերի, աճող և բտվող կենդանիների, արագամաշ առարկաների, անավարտ արտադրության, արտադրանքի և ապրանքների) գնահատված մեծություն է ընդունվում դրանց հաշվեկշռային արժեքը, իսկ նյութերը, աճող և բտվող կենդանիները, արագամաշ առարկաները, անավարտ արտադրությունը, արտադրանքը և ապրանքները գնահատվում են շուկայական մեթոդով:

(17-րդ կետը փոփ. 17.02.05 թիվ 593-Ն, 23.07.15 թիվ 800-Ն որոշումներ)

i

18. Հաշվեկշռի «նյութեր» տողում արտացոլված թանկարժեք մետաղների և քարերի գնահատված մեծություն է ընդունվում դրանց հաշվեկշռային արժեքներից ու Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից սահմանված` գնահատման պահին գործող թանկարժեք մետաղների և քարերի բացթողման գներով հաշվարկված արժեքից առավելագույնը:

(18-րդ կետը փոփ. 23.07.15 թիվ 800-Ն որոշում)

19. Պարտավորությունների (ոչ ընթացիկ և ընթացիկ) գնահատված մեծություն է ընդունվում դրանց հաշվեկշռային արժեքը:

i

20. Պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների բաժնետոմսերի (բաժնեմասի) գնահատված մեծությունը որոշվում է ակտիվների (ոչ ընթացիկ և ընթացիկ) գնահատված մեծությունը նվազեցնելով պարտավորությունների (ոչ ընթացիկ և ընթացիկ)` բացառությամբ հաշվապահական հաշվեկշռի «Ակտիվներին վերաբերող շնորհներ» տողում արտացոլված` պետության կողմից օրենքի ուժով անհատույց տրամադրված հողամասերի արժեքի գնահատված մեծության չափով: Եթե հաշվեկշռում արտացոլված են սառեցված գումարներ (հաշվարկային հաշվում, դրամարկղում և արտարժութային հաշվում), ապա դրանց հետ կապված հարցերը յուրաքանչյուր առանձին ընկերության համար կարգավորվում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:

(20-րդ կետը փոփ. 05.04.07 թիվ 549-Ն, 06.11.08 թիվ 1280-Ն որոշումներ)

III. ԳՈՒՅՔԻ ԱՌԱՆՁԻՆ ՏԱՐՐԵՐԻ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ

i

21. Գույքի առանձին տարրեր գնահատվում են սույն կարգի II գլխով սահմանված կարգով, ընդ որում` իրավաբանական անձանց գույքի կազմում չգտնվող (այդ թվում` իրավաբանական անձի գույքի կազմից առանձնացված) անշարժ գույքի գնահատումն իրականացվում է «Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

(21-րդ կետը փոփ. 05.04.07 թիվ 549-Ն, 06.11.08 թիվ 1280-Ն, 29.07.2021 թիվ 1238-Ն / սույն փոփոխությունը մասնավորեցման ենթակա

ընկերությունների գնահատման դեպքերի, որն ուժի մեջ են մտնում 2022 թվականի հունվարի 1-ից` հաշվի առնելով «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջը / որոշումներ)

-------------------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - 29.07.2021 թիվ 1238-Ն որոշմամբ նախատեսվող փոփոխությունից

պարզ չէ թե մինչև 2022 թվականի հունվարի 1-ը ինչ նորմերով է

կարգավորվելու մասնավորեցման ենթակա ընկերությունների գնահատման

գործընթացը:

-------------------------------------------------------------------

IV. ԳՈՒՅՔԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՁԵՎԱԿԵՐՊՈՒՄԸ

i

22. Սույն կարգի համաձայն մասնավորեցվող պետական գույքի գնահատման արդյունքները գնահատման մասին հաշվետվության հիման վրա ձևակերպվում են համապատասխան ակտերով (NN 1-6 ձևերը կցվում են) և եզրափակիչ ակտով (N 7 ձևը կցվում է), որոնք ստորագրվում են գնահատողի (գնահատողների) և հաստատվում գնահատող կազմակերպության կողմից:

(22-րդ կետը փոփ. 27.04.06 թիվ 822-Ն, 06.11.08 թիվ 1280-Ն որոշումներ)

i

23. Մասնավորեցվող պետական գույքի գնահատման ելակետային տվյալները կազմվում են իրավաբանական անձի գտնվելու վայրում, գնահատման են ներկայացվում համապատասխան նախարարության, գերատեսչության, տարածքային կառավարման պետական մարմնի կողմից: Գնահատման ելակետային տվյալների մասին տեղեկանքներն ստորագրում են իրավաբանական անձի տնօրենը (պետական կառավարչական հիմնարկների դեպքում` աշխատակազմի ղեկավարը) և գլխավոր հաշվապահը (պետական կառավարչական հիմնարկների դեպքում` ֆինանսական և հաշվապահական հաշվառում իրականացնող ստորաբաժանման ղեկավարը):

(23-րդ կետը փոփ. 06.11.08 թիվ 1280-Ն որոշում)

i

24. Գնահատման ելակետային տվյալների մասին տեղեկանքների ձևերը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությունը:

(24-րդ կետը փոփ. 23.07.15 թիվ 800-Ն որոշում)

Ձև N 1

i

ԱԿՏ N_ 01____

ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ (ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ) ԳՆԱՀԱՏՄԱՆ

_________________________________________________________________________

           (ընկերության (ձեռնարկության) կամ օբյեկտի անվանումը)

_________________________________________________________________________

(հազ. դրամ)

.________________________________________________________________________.

|NN |       Անվանումը       |Քանակը|   Սկզբնական   |Գնահատված  |Ծանոթա-  |

|ը/կ|                       |      |(վերագնահատված)|մեծությունը|գրություն|

|   |                       |      |    արժեքը     |           |         |

|___|_______________________|______|_______________|___________|_________|

| 1 |        2              |   3  |       4       |     5     |    6    |

.________________________________________________________________________.

.________________________________________________________________________.

|1. |Կառուցվածքներ և        |      |               |           |         |

|   |փոխանցող հարմարանքներ  |      |               |           |         |

|   |(բացառությամբ անշարժ   |      |               |           |         |

|   |գույքի)                |      |               |           |         |

|___________________________|______|_______________|___________|_________|

|    այդ թվում`             |      |               |           |         |

|___________________________|______|_______________|___________|_________|

|    ա) մինչև  70% մաշվածքով|      |               |           |         |

|___________________________|______|_______________|___________|_________|

|    բ) 70% և  ավելի        |      |               |           |         |

|       մաշվածքով           |      |               |           |         |

.________________________________________________________________________.

.________________________________________________________________________.

|2. |Մեքենաներ և            |      |               |           |         |

|   |սարքավորումներ         |      |               |           |         |

|___________________________|______|_______________|___________|_________|

|    այդ թվում`             |      |               |           |         |

|___________________________|______|_______________|___________|_________|

|    ա) մինչև  70% մաշվածքով|      |               |           |         |

|___________________________|______|_______________|___________|_________|

|    բ) 70% և  ավելի        |      |               |           |         |

|       մաշվածքով           |      |               |           |         |

.________________________________________________________________________.

.________________________________________________________________________.

|3. |Տրանսպորտային միջոցներ |      |               |           |         |

|4. |Արտադրական, տնտեսական  |      |               |           |         |

|   |գույք, գործիք և  այլ   |      |               |           |         |

|___________________________|______|_______________|___________|_________|

|    այդ թվում`             |      |               |           |         |

|___________________________|______|_______________|___________|_________|

|    ա) մինչև  70% մաշվածքով|      |               |           |         |

|___________________________|______|_______________|___________|_________|

|    բ) 70% և  ավելի        |      |               |           |         |

|       մաշվածքով           |      |               |           |         |

.________________________________________________________________________.

.________________________________________________________________________.

|5. |Բանող և  մթերատու      |      |               |           |         |

|   |անասուններ             |      |               |           |         |

|___________________________|______|_______________|___________|_________|

|    այդ թվում`             |      |               |           |         |

|___________________________|______|_______________|___________|_________|

|    ա) մինչև  70% մաշվածքով|      |               |           |         |

|___________________________|______|_______________|___________|_________|

|    բ) 70% և  ավելի        |      |               |           |         |

|       մաշվածքով           |      |               |           |         |

.________________________________________________________________________.

.________________________________________________________________________.

|6. |Շահագործման մեջ չգտնվող|      |               |           |         |

|   |հիմնական միջոցներ      |      |               |           |         |

|   |(բացառությամբ անշարժ   |      |               |           |         |

|   |գույքի)                |      |               |           |         |

|___________________________|______|_______________|___________|_________|

|    այդ թվում`             |      |               |           |         |

|___________________________|______|_______________|___________|_________|

|    ա) մինչև  70% մաշվածքով|      |               |           |         |

|___________________________|______|_______________|___________|_________|

|    բ) 70% և  ավելի        |      |               |           |         |

|       մաշվածքով           |      |               |           |         |

.________________________________________________________________________.

.________________________________________________________________________.

|   |Ընդամենը               |      |               |           |         |

.________________________________________________________________________.

Գնահատող (գնահատողներ) ____________________ ___________________

(անունը, ազգանունը) (ստորագրությունը)

____________________ ___________________

(անունը, ազգանունը) (ստորագրությունը)

____________________ ___________________

(անունը, ազգանունը) (ստորագրությունը)

Գնահատող կազմակերպության ղեկավար ___________________ _________________

(անունը, ազգանունը) (ստորագրությունը)

____ __________ 200 թ.

(1-ին ձևը փոփ. 17.02.05 թիվ 593-Ն, 27.04.06 թիվ 822-Ն որոշումներ)

Ձև N 2

i

ԱԿՏ N 02 ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ*

______________________________________________________________

(ընկերության կամ օբյեկտի անվանումը, գտնվելու վայրը (հասցեն)

(հազ. դրամ)

._________________________________________________________________________.

|NN |Անվանումը           |Ընդհանուր|Անշարժ  |Անշարժ     |Հատկացված  |Ծանո-|

|ը/կ|                    |մակերեսը |գույքի  |գույքի     |հողամասի   |թա-  |

|   |                    |(քառ.    |գնա-    |գնահատված  |ընդհանուր  |գրու-|

|   |                    |մետր)    |հատված  |շուկայական |մակերեսը   |թյուն|

|   |                    |         |շուկա-  |արժեքում   |(քառ. մետր)|     |

|   |                    |         |յական   |ներառված   |և  տվյալ   |     |

|   |                    |         |արժեքը  |հատկացված  |պահին      |     |

|   |                    |         |        |հողամասի   |գործող     |     |

|   |                    |         |        |գնահատված  |կադաստրային|     |

|   |                    |         |        |շուկայական |արժեքը     |     |

|   |                    |         |        |արժեքը     |           |     |

|   |                    |         |        |(լրացվում է|           |     |

|   |                    |         |        |առանձին    |           |     |

|   |                    |         |        |գնահատված  |           |     |

|   |                    |         |        |լինելու    |           |     |

|   |                    |         |        |դեպքում)   |           |     |

|___|____________________|_________|________|___________|___________|_____|

| 1 |        2           |    3    |   4    |     5     |  6  |  7  |  8  |

|___|____________________|_________|________|___________|_____|_____|_____|

|1. |Շենքեր և            |         |        |           |     |     |     |

|   |շինություններ`      |         |        |           |     |     |     |

|   |հատկացված հողամասի  |         |        |           |     |     |     |

|   |նկատմամբ            |         |        |           |     |     |     |

|   |իրավունքներով       |         |        |           |     |     |     |

|   |հանդերձ             |         |        |           |     |     |     |

|___|____________________|_________|________|___________|_____|_____|_____|

|2. |Կառուցվածքներ և     |         |        |           |     |     |     |

|   |փոխանցող            |         |        |           |     |     |     |

|   |հարմարանքներ        |         |        |           |     |     |     |

|___|____________________|_________|________|___________|_____|_____|_____|

|3. |Բազմամյա տնկարկներ` |         |        |           |     |     |     |

|   |հատկացված հողամասի  |         |        |           |     |     |     |

|   |նկատմամբ            |         |        |           |     |     |     |

|   |իրավունքներով       |         |        |           |     |     |     |

|   |հանդերձ             |         |        |           |     |     |     |

|___|____________________|_________|________|___________|_____|_____|_____|

|4. |Շահագործման մեջ     |         |        |           |     |     |     |

|   |չգտնվող անշարժ      |         |        |           |     |     |     |

|   |գույք` հատկացված    |         |        |           |     |     |     |

|   |հողամասի նկատմամբ   |         |        |           |     |     |     |

|   |իրավունքներով       |         |        |           |     |     |     |

|   |հանդերձ             |         |        |           |     |     |     |

|___|____________________|_________|________|___________|_____|_____|_____|

|5. |Չկառուցապատված      |         |        |           |     |     |     |

|   |հողամասեր**         |         |        |           |     |     |     |

|___|____________________|_________|________|___________|_____|_____|_____|

|   |Ընդամենը`           |         |        |           |     |     |     |

._________________________________________________________________________.

* Ակտը լրացվում է` համաձայն անշարժ գույքի գնահատման մասին հաշվետվության: ** Ակտը լրացվում է իրավաբանական անձին սեփականության իրավունքով պատկանող հողամասերի առկայության դեպքում:

    Գնահատող (գնահատողներ)   ___________________    ______________________

                              (ստորագրությունը)       (անունը, ազգանունը)

                             ___________________    ______________________

                              (ստորագրությունը)       (անունը, ազգանունը)

                             ___________________    ______________________

                              (ստորագրությունը)       (անունը, ազգանունը)

    Գնահատող կազմակերպության ___________________    ______________________

    ղեկավար`                  (ստորագրությունը)       (անունը, ազգանունը)

____ ___________ 20 թ.

(2-րդ ձևը փոփ. 17.02.05 թիվ 593-Ն, 27.04.06 թիվ 822-Ն, 05.04.07 թիվ 549-Ն, 29.07.2021 թիվ 1238-Ն / սույն փոփոխությունը

մասնավորեցման ենթակա ընկերությունների գնահատման դեպքերի, որն ուժի մեջ են մտնում 2022 թվականի հունվարի 1-ից` հաշվի առնելով «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջը / որոշումներ)

-------------------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - 29.07.2021 թիվ 1238-Ն որոշմամբ նախատեսվող փոփոխությունից

պարզ չէ թե մինչև 2022 թվականի հունվարի 1-ը ինչ նորմերով է

կարգավորվելու մասնավորեցման ենթակա ընկերությունների գնահատման

գործընթացը:

-------------------------------------------------------------------

Ձև N 3

ԱԿՏ N_ 03____

ՈՉ ՆՅՈՒԹԱԿԱՆ ԱԿՏԻՎՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ

_________________________________________________________________________

           (ընկերության (ձեռնարկության) կամ օբյեկտի անվանումը)

(հազ. դրամ)

._________________________________________________________________________.

|NN |         Անվանումը          |Հաշվեկշռային|Գնահատված  |Ծանոթագրություն|

|ը/կ|                            |   արժեքը   |մեծությունը|               |

|___|____________________________|____________|___________|_______________|

| 1 |          2                 |      4     |     5     |       7       |

._________________________________________________________________________.

._________________________________________________________________________.

|1. |Ոչ նյութական ակտիվներ       |            |           |               |

|   |Ընդամենը                    |            |           |               |

._________________________________________________________________________.

Գնահատող (գնահատողներ) ____________________ ___________________

(անունը, ազգանունը) (ստորագրությունը)

____________________ ___________________

(անունը, ազգանունը) (ստորագրությունը)

____________________ ___________________

(անունը, ազգանունը) (ստորագրությունը)

Գնահատող կազմակերպության ղեկավար ___________________ _________________

(անունը, ազգանունը) (ստորագրությունը)

____ __________ 200 թ.

(3-րդ ձևը փոփ. 17.02.05 թիվ 593-Ն, 27.04.06 թիվ 822-Ն որոշումներ)

Ձև N 4

ԱԿՏ N_ 04____

ԱՅԼ ՈՉ ԸՆԹԱՑԻԿ ԱԿՏԻՎՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ

_________________________________________________________________________

           (ընկերության (ձեռնարկության) կամ օբյեկտի անվանումը)

(հազ. դրամ)

._________________________________________________________________________.

|NN |         Անվանումը          |Հաշվեկշռային|Գնահատված  |Ծանոթագրություն|

|ը/կ|                            |   արժեքը   |մեծությունը|               |

|___|____________________________|____________|___________|_______________|

| 1 |          2                 |      4     |     5     |       7       |

._________________________________________________________________________.

._________________________________________________________________________.

|1. |Բաժնեմասնակցության մեթոդով  |            |           |               |

|   |հաշվառվող ներդրումներ       |            |           |               |

|___|____________________________|____________|___________|_______________|

|2. |Այլ ոչ ընթացիկ ֆինանսական   |            |           |               |

|   |ակտիվներ                    |            |           |               |

|___|____________________________|____________|___________|_______________|

|3. |Հետաձգված հարկային ակտիվներ |            |           |               |

|___|____________________________|____________|___________|_______________|

|4. |Այլ ոչ ընթացիկ ակտիվներ,    |            |           |               |

|   |       այդ թվում`           |            |           |               |

|___|____________________________|____________|___________|_______________|

|   |                            |            |           |               |

|___|____________________________|____________|___________|_______________|

|   |                            |            |           |               |

._________________________________________________________________________.

._________________________________________________________________________.

|   |Ընդամենը                    |            |           |               |

._________________________________________________________________________.

Գնահատող (գնահատողներ) ____________________ ___________________

(անունը, ազգանունը) (ստորագրությունը)

____________________ ___________________

(անունը, ազգանունը) (ստորագրությունը)

____________________ ___________________

(անունը, ազգանունը) (ստորագրությունը)

Գնահատող կազմակերպության ղեկավար ___________________ _________________

(անունը, ազգանունը) (ստորագրությունը)

____ __________ 200 թ.

(4-րդ ձևը փոփ. 17.02.05 թիվ 593-Ն, 27.04.06 թիվ 822-Ն որոշումներ)

Ձև N 5

ԱԿՏ N 05

ԸՆԹԱՑԻԿ ԱԿՏԻՎՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ

_________________________________________________________________________

           (ընկերության (ձեռնարկության) կամ օբյեկտի անվանումը)

(հազ. դրամ)

.________________________________________________________________________.

|NN |           Անվանումը       |Հաշվե-    |Հաշվե- |Գնահատված  |Ծանոթա-  |

|ը/կ|                           |կշռում    |կշռային|մեծությունը|գրություն|

|   |                           |արտացոլված|արժեքը |           |         |

|   |                           |տողի      |       |           |         |

|   |                           |համարը    |       |           |         |

|___|___________________________|__________|_______|___________|_________|

| 1 |            2              |     3    |   4   |     5     |    6    |

.________________________________________________________________________.

.________________________________________________________________________.

|1. |Նյութեր                    |090       |       |           |    *    |

|___|___________________________|__________|_______|___________|_________|

|2. |Աճեցվող և  բտվող կենդանիներ|100       |       |           |         |

|___|___________________________|__________|_______|___________|_________|

|3. |Արագամաշ առարկաներ         |110       |       |           |         |

|___|___________________________|__________|_______|___________|_________|

|4. |Անավարտ արտադրություն      |120       |       |           |         |

|___|___________________________|__________|_______|___________|_________|

|5. |Արտադրանք                  |130       |       |           |         |

|___|___________________________|__________|_______|___________|_________|

|6. |Ապրանքներ                  |140       |       |           |         |

|___|___________________________|__________|_______|___________|_________|

|7. |Տրված ընթացիկ կանխավճարներ |150       |       |           |         |

|___|___________________________|__________|_______|___________|_________|

|8. |Դեբիտորական պարտքեր`       |160       |       |           |         |

|   |վաճառքների գծով            |          |       |           |         |

|___|___________________________|__________|_______|___________|_________|

|9. |Կարճաժամկետ դեբիտորական    |170       |       |           |         |

|   |պարտքեր` ՀՀ պետական բյուջեի|          |       |           |         |

|   |գծով                       |          |       |           |         |

|___|___________________________|__________|_______|___________|_________|

|10.|Այլ դեբիտորական պարտքեր    |180       |       |           |         |

|___|___________________________|__________|_______|___________|_________|

|11.|Ընթացիկ ֆինանսական         |190       |       |           |         |

|   |ներդրումներ                |          |       |           |         |

|___|___________________________|__________|_______|___________|_________|

|12.|Դրամական միջոցներ և  դրանց |200       |       |           |         |

|   |համարժեքներ                |          |       |           |         |

|___|___________________________|__________|_______|___________|_________|

|13.|Այլ ընթացիկ ակտիվներ,      |210       |       |           |         |

|   |այդ թվում`                 |          |       |           |         |

|___|___________________________|__________|_______|___________|_________|

|14.|                           |211       |       |           |         |

|___|___________________________|__________|_______|___________|_________|

|15.|                           |212       |       |           |         |

|___|___________________________|__________|_______|___________|_________|

|16.|Ընդամենը` ընթացիկ ակտիվներ |          |       |           |         |

.________________________________________________________________________.

* Նյութերում արտացոլված թանկարժեք մետաղների և քարերի արժեքը ներառված է նյութերի գնահատված մեծության մեջ, որի հաշվարկը նշված է սույն ձևին կից հավելվածում:

Գնահատող (գնահատողներ) ____________________ ___________________

(անունը, ազգանունը) (ստորագրությունը)

____________________ ___________________

(անունը, ազգանունը) (ստորագրությունը)

____________________ ___________________

(անունը, ազգանունը) (ստորագրությունը)

Գնահատող կազմակերպության ղեկավար ___________________ _________________

(անունը, ազգանունը) (ստորագրությունը)

____ __________ 200 թ.

(5-րդ ձևը փոփ. 17.02.05 թիվ 593-Ն, 27.04.06 թիվ 822-Ն որոշումներ)

Ձև N 6

i

ԱԿՏ N 06

ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ (ՈՉ ԸՆԹԱՑԻԿ ԵՎ ԸՆԹԱՑԻԿ) ԳՆԱՀԱՏՄԱՆ

_________________________________________________________________________

           (ընկերության (ձեռնարկության) կամ օբյեկտի անվանումը)

(հազ. դրամ)

._________________________________________________________________________.

|NN |           Անվանումը        |Հաշվե-    |Հաշվե- |Գնահատված  |Ծանոթա-  |

|ը/կ|                            |կշռում    |կշռային|մեծությունը|գրություն|

|   |                            |արտացոլված|արժեքը |           |         |

|   |                            |տողի      |       |           |         |

|   |                            |համարը    |       |           |         |

|___|____________________________|__________|_______|___________|_________|

| 1 |            2               |     3    |   4   |     5     |    6    |

._________________________________________________________________________.

._________________________________________________________________________.

|I. |Ոչ ընթացիկ                  |          |       |           |         |

|   |պարտավորություններ          |          |       |           |         |

|___|____________________________|__________|_______|___________|_________|

|1. |Երկարաժամկետ բանկերի և      |310       |       |           |         |

|   |վարկային կազմակերպություննե-|          |       |           |         |

|   |րի կողմից տրամադրված վարկեր |          |       |           |         |

|   |և  փոխառություններ          |          |       |           |         |

|___|____________________________|__________|_______|___________|_________|

|2. |Հետաձգված հարկային          |320       |       |           |         |

|   |պարտավորություններ          |          |       |           |         |

|___|____________________________|__________|_______|___________|_________|

|3. |Ակտիվներին վերաբերող        |330       |       |           |         |

|   |շնորհներ                    |          |       |           |         |

|___|____________________________|__________|_______|___________|_________|

|4. |Ոչ ընթացիկ պահուստներ       |340       |       |           |         |

|___|____________________________|__________|_______|___________|_________|

|5. |Այլ ոչ ընթացիկ              |350       |       |           |         |

|   |պարտավորություններ          |          |       |           |         |

|   |այդ թվում`                  |          |       |           |         |

|___|____________________________|__________|_______|___________|_________|

|6. |                            |351       |       |           |         |

|___|____________________________|__________|_______|___________|_________|

|7. |Ընդամենը` ոչ ընթացիկ        |          |       |           |         |

|   |պարտավորություններ          |          |       |           |         |

._________________________________________________________________________.

._________________________________________________________________________.

|II.|Ընթացիկ պարտավորություններ  |          |       |           |         |

|___|____________________________|__________|_______|___________|_________|

|1. |Կարճաժամկետ բանկերի և       |370       |       |           |         |

|   |վարկային կազմակերպություննե-|          |       |           |         |

|   |րի կողմից տրամադրված վարկեր |          |       |           |         |

|   |և  փոխառություններ          |          |       |           |         |

|___|____________________________|__________|_______|___________|_________|

|2. |Կարճաժամկետ փոխառություններ |380       |       |           |         |

|___|____________________________|__________|_______|___________|_________|

|3. |Կրեդիտորական պարտքեր`       |390       |       |           |         |

|   |գնումների գծով              |          |       |           |         |

|___|____________________________|__________|_______|___________|_________|

|4. |Ստացված ընթացիկ կանխավճարներ|400       |       |           |         |

|___|____________________________|__________|_______|___________|_________|

|5. |Կարճաժամկետ կրեդիտորական    |410       |       |           |         |

|   |պարտքեր ՀՀ պետական բյուջեին |          |       |           |         |

|___|____________________________|__________|_______|___________|_________|

|6. |Կարճաժամկետ կրեդիտորական    |420       |       |           |         |

|   |պարտքեր` պարտադիր սոցիալական|          |       |           |         |

|   |ապահովագրության գծով        |          |       |           |         |

|___|____________________________|__________|_______|___________|_________|

|7. |Կրեդիտորական պարտքեր`       |430       |       |           |         |

|   |աշխատավարձի և  աշխատողների  |          |       |           |         |

|   |այլ կարճաժամկետ             |          |       |           |         |

|   |հատուցումների գծով          |          |       |           |         |

|___|____________________________|__________|_______|___________|_________|

|8. |Կարճաժամկետ կրեդիտորական    |440       |       |           |         |

|   |պարտքեր մասնակիցներին       |          |       |           |         |

|   |(հիմնադիրներին)             |          |       |           |         |

|___|____________________________|__________|_______|___________|_________|

|9. |Այլ կրեդիտորական պարտքեր    |450       |       |           |         |

|___|____________________________|__________|_______|___________|_________|

|10.|Եկամուտներին վերաբերող      |460       |       |           |         |

|   |շնորհներ                    |          |       |           |         |

|___|____________________________|__________|_______|___________|_________|

|11.|Ընթացիկ պահուստներ          |470       |       |           |         |

|___|____________________________|__________|_______|___________|_________|

|12.|Այլ ընթացիկ                 |480       |       |           |         |

|   |պարտավորություններ          |          |       |           |         |

|   |այդ թվում`                  |          |       |           |         |

|___|____________________________|__________|_______|___________|_________|

|13.|                            |481       |       |           |         |

|___|____________________________|__________|_______|___________|_________|

|14.|                            |482       |       |           |         |

|___|____________________________|__________|_______|___________|_________|

|15.|                            |483       |       |           |         |

|___|____________________________|__________|_______|___________|_________|

|16.|Ընդամենը ընթացիկ            |          |       |           |         |

|   |պարտավորություններ          |          |       |           |         |

._________________________________________________________________________.

._________________________________________________________________________.

|   |ԸՆԴԱՄԵՆԸ I+II               |          |                   |         |

._________________________________________________________________________.

Գնահատող (գնահատողներ) ____________________ ___________________

(անունը, ազգանունը) (ստորագրությունը)

____________________ ___________________

(անունը, ազգանունը) (ստորագրությունը)

____________________ ___________________

(անունը, ազգանունը) (ստորագրությունը)

Գնահատող կազմակերպության ղեկավար ___________________ _________________

(անունը, ազգանունը) (ստորագրությունը)

____ __________ 200 թ.

(6-րդ ձևը փոփ. 17.02.05 թիվ 593-Ն, 27.04.06 թիվ 822-Ն, 08.11.07 թիվ 1318-Ն որոշումներ)

Ձև N 7

ԵԶՐԱՓԱԿԻՉ ԱԿՏ N 07

ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՀԱՇՎԵԿՇՌԱՅԻՆ ԵՎ ՇՈՒԿԱՅԱԿԱՆ ՄԵԹՈԴՈՎ ԳՆԱՀԱՏՄԱՆ

    Գնահատող (գնահատողներ)              _____________________

                                        _____________________

                                        _____________________

կատարեց (կատարեցին) գնի որոշման եզրափակիչ գնահատումը, ըստ որի`

(հազ. դրամ)

._________________________________________________________________________.

|NN |        Ակտիվները և  պարտավորությունները      |Գնահատված|Հիմնավորումը|

|ը/կ|                                              |մեծութ-  |(ակտերի     |

|   |                                              |յունը    |համարները)  |

|___|______________________________________________|_________|____________|

| 1 |                        2                     |     3   |     4      |

|___|______________________________________________|_________|____________|

|1. |Հիմնական միջոցներ (բացառությամբ անշարժ գույքի)|         |ակտ N 01    |

|___|______________________________________________|_________|____________|

|2. |Անշարժ գույք                                  |         |ակտ N 02    |

|___|______________________________________________|_________|____________|

|3. |Ոչ նյութական ակտիվներ                         |         |ակտ N 03    |

|___|______________________________________________|_________|____________|

|4. |Այլ ոչ ընթացիկ ակտիվներ                       |         |ակտ N 04    |

|___|______________________________________________|_________|____________|

|5. |Ընթացիկ ակտիվներ                              |         |ակտ N 05    |

|___|______________________________________________|_________|____________|

|   |Ընդամենը` ակտիվների գնահատված մեծություն      |         |            |

|___|______________________________________________|_________|____________|

|6. |Պարտավորություններ (ոչ ընթացիկ և  ընթացիկ)    |         |ակտ N 06    |

|   |(ակտիվներից հանվող)                           |         |            |

|___|______________________________________________|_________|____________|

|   |Գնահատված մեծություն                          |         |            |

._________________________________________________________________________.

Գնահատող (գնահատողներ) ____________________ ___________________

(անունը, ազգանունը) (ստորագրությունը)

____________________ ___________________

(անունը, ազգանունը) (ստորագրությունը)

____________________ ___________________

(անունը, ազգանունը) (ստորագրությունը)

Գնահատող կազմակերպության ղեկավար ___________________ _________________

(անունը, ազգանունը) (ստորագրությունը)

____ __________ 200 թ.

(7-րդ ձևը փոփ. 27.04.06 թիվ 822-Ն որոշում)

pin
ՀՀ կառավարություն
27.03.1998
N 209
Որոշում