041.0157.250398
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
 
25 մարտի 1998 թվականի թիվ 157
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ՌՈՒՄԻՆԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՆԻԴԵՐԼԱՆԴՆԵՐԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ՄԱՍԻՆ
 
1. Համաշխարհային բանկում և Միջազգային արժութային հիմնադրամում Հայաստանի ենթախմբի երկրների տարեկան հանդիպմանը մասնակցելու նպատակով 1998 թվականի մարտի 29-ին Բուխարեստ գործուղել Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակություն հետևյալ կազմով`
 
     Ա. Դարբինյան      - ՀՀ ֆինանսների և  էկոնոմիկայի նախարար 
                         (պատվիրակության ղեկավար)
     Ս. Լալայան        - ՀՀ ֆինանսների և  էկոնոմիկայի նախարարության
                         տնտեսական քաղաքականության մշակման գլխավոր 
                         վարչության պետ
     Ն. Երիցյան        - ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի անդամ
     Բ. Թունյան        - ՀՀ ֆինանսների և  էկոնոմիկայի նախարարի 
                         աշխատակազմի ղեկավար
 
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարար Արմեն Դարբինյանին ու Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի աշխատակազմի ղեկավար Բագրատ Թունյանին 1998 թվականի մարտի 31-ից մինչև ապրիլի 1-ը գործուղել Նիդերլանդների Թագավորություն` այդ երկրի կառավարության կողմից կազմակերպվող կոնֆերանսին մասնակցելու համար:
3. Ընդունել ի գիտություն, որ Ա. Դարբինյանի և Բ. Թունյանի գործուղումների հետ կապված ծախսերի մի մասը (Երևան-Ամստերդամ-Երևան ինքնաթիռի տոմսերի արժեքը և երկու գիշերավարձ) կկատարվի Նիդերլանդների Թագավորության կառավարության կողմից: Գործուղման հետ կապված մնացած ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 1998 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնեական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
4. Ընդունել ի գիտություն, որ Ն. Երիցյանի գործուղման հետ կապված կկատարվեն Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հաշվին, իսկ Ս. Լալայանի ծախսերը` Հայաստանի Հանրապետության 1998 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնեական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
5. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը և Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությանը` լուծել Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության Ռումինիայի Հանրապետություն և Նիդերլանդների Թագավորություն մեկնելու հետ կապված հարցերը: