Սեղմել Esc փակելու համար:
1998 ԹՎԱԿԱՆԻ ԳԱՐՆԱՆԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉԻ ԿԱԶՄ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

1998 ԹՎԱԿԱՆԻ ԳԱՐՆԱՆԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՄԱՍԻՆ

 

 

040.0218.020498

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«2» ապրիլի 1998 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

2 ապրիլի 1998 թվականի թիվ 218

 

1998 ԹՎԱԿԱՆԻ ԳԱՐՆԱՆԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՄԱՍԻՆ

 

i

Ի կատարումն Հայաստանի Հանրապետության Նախագահի 1998 թվականի ապրիլի 2-ի «1998 թվականի գարնանային զորակոչ անցկացնելու և զորացրում կատարելու մասին» հրամանագրի, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`

1. Հայաստանի Հանրապետությունում գարնանային զորակոչի ընդհանուր ղեկավարումն ապահովելու նպատակով ստեղծել հանրապետական զորակոչային հանձնաժողով համաձայն թիվ 1 հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության վարչատարածքային միավորներում գարնանային զորակոչի անցկացման աշխատանքների համակարգման նպատակով ստեղծել մարզային (տարածքային) զորակոչային հանձնաժողովներ` համաձայն թիվ 2 հավելվածի:

Մարզային (տարածքային) զորակոչային հանձնաժողովների գործունեության վերահսկողությունը դնել հանրապետական զորակոչային հանձնաժողովի նախագահի վրա:

3. Հաստատել կենտրոնական բժշկական հանձնաժողովի կազմը` համաձայն թիվ 3 հավելվածի:

4. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը`

ա) 1998 թվականի գարնանային զորակոչն անցկացնել սահմանված կարգով` ապրիլ-հունիս ամիսների ընթացքում.

բ) ժամկետային զինվորական ծառայության զորակոչից խուսափող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների վերաբերյալ նյութերը ներկայացնել համապատասխան դատախազություններ:

5. Առաջարկել Հայաստանի Հանրապետության դատախազությանը`

ա) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով քրեական գործեր հարուցել զորակոչից խուսափող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների նկատմամբ և իրավասու պետական մարմինների միջոցով հայտարարել նրանց հետախուզում.

բ) Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս գտնվող զորակոչից խուսափող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հետախուզումը և Հայաստան վերադարձն ԱՊՀ-ի շրջանակներում իրականացնել 1993 թվականի հունվարի 22-ին Մինսկում ստորագրված «Քաղաքացիական, ընտանեկան և քրեական գործերով իրավական օգնության և իրավական հարաբերությունների մասին» կոնվենցիայով նախատեսված կարգով:

6. Հայաստանի Հանրապետության նախարարություններին, գերատեսչություններին և ձեռնարկությունների, հիմնարկների ու կազմակերպությունների (անկախ սեփականության ձևից) ղեկավարներին`

ա) քրեական պատասխանատվության կանչված և հետախուզման մեջ գտնվող զորակոչիկների ցուցակներն ստանալուց հետո ապահովել բոլոր ձեռնարկություններում, հիմնարկներում ու կազմակերպություններում նշված անձանց նկատմամբ աշխատանքային, տնտեսական և այլ ոլորտներում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված սահմանափակումների անշեղ կիրառումը և այդ անձանց գտնվելու վայրի մասին անհապաղ իրազեկ պահել իրավասու պետական մարմիններին.

բ) ապահովել իրենց համակարգում աշխատող զորակոչային տարիքի Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ներկայանալը զինվորական կոմիսարիատներ:

7. Հայաստանի Հանրապետության մարզպետներին`

ա) 1998 թվականի գարնանային զորակոչի անցկացման համար զինվորական կոմիսարիատներն ապահովել զորակոչային տեղամասերով, ինչպես նաև սպասարկող անձնակազմով, նյութական և ավտոտրանսպորտային միջոցներով.

բ) հաստատել տեղական (ըստ զինվորական կոմիսարիատների կողմից սպասարկվող տարածքների) զորակոչային հանձնաժողովների անհատական կազմը` դրանցում ընդգրկելով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից առաջադրված մասնագետներին:

8. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը` զորակոչային հանձնաժողովները համալրել համապատասխան բժիշկ-մասնագետներով: Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հայտով զորակոչիկների ռենտգեն (Ֆլյուրո) լուսանկարահանում, ինչպես նաև տարբեր տիպի պատվաստումներ կատարելու նպատակով հատկացնել անհրաժեշտ դեղորայք և լուսանկարչական նյութեր:

9. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարությանը`

ա) ապահովել հասարակական կարգի պահպանումը հանրապետության զորակոչային տեղամասերում և զորախմբերի անվտանգ տեղափոխումը.

բ) ապահովել Հայաստանի Հանրապետության տարածքում և Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս զորակոչից խուսափող զորակոչիկների որոնումն ու նրանց պարտադիր ներկայանալը զորակոչային տեղամասեր.

գ) զորակոչի ընթացքում Երևան քաղաքի սահմաններից դուրս զորակոչիկներին փոխադրող ավտոբուսներն ուղեկցելու համար հանրապետական հավաքակայանին կցել պետավտոտեսչության երկու անձնակազմ:

10. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի նախարարությանը` ապահովել զորակոչիկների տեղափոխումը զինվորական կոմիսարիատներից հանրապետական հավաքակայան` ըստ զինվորական կոմիսարիատների հայտերի:

11. Սահմանել, որ զորակոչի կազմակերպման հետ կապված ծախսերը փոխհատուցվում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության միջոցների հաշվին:

12. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության տրանսպորտի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության մաքսային վարչությանը, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությանը` ժամկետային զինվորական ծառայությունից խուսափելու դեպքերը կանխելու նպատակով գարնանային զորակոչի ընթացքում ուժեղացնել վերահսկողությունը Հայաստանի Հանրապետության սահմանային հաղորդակցուղիներում և զորակոչային տարիքի անձանց Հայաստանի Հանրապետությունից մեկնումը թույլատրել միայն զինվորական գրքույկներում ժամկետային զինվորական ծառայությունն ավարտելու կամ հիվանդության պատճառով պահեստազորում գտնվելու, իսկ ամրակցման (նախնական հաշվառման) վկայականներում` ժամկետային զինվորական ծառայության տարկետման իրավունքից օգտվելու մասին զինվորական կոմիսարիատների համապատասխան նշումների առկայության դեպքում:

13. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանը` 1998 թվականի գարնանային զորակոչի ընթացքում զորակոչային ռեսուրսներն առավելագույն չափով օգտագործելու նպատակով բուհերում, դպրոցներում, քոլեջներում, տեխնիկումներում, պրոֆտեխնիկական ուսումնական հաստատություններում փոխադրական, ավարտական քննությունները, դիպլոմային աշխատանքներն ավարտել մինչև 1998 թվականի հունիսի 15-ը:

14. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր տեղեկատվության և գրահրատարակչության վարչությանը` ընդլայնել ռազմահայրենասիրական աշխատանքների լուսաբանումը` հատուկ ուշադրություն դարձնելով 1998 թվականի գարնանային զորակոչի կազմակերպմանն ու անցկացմանը:

15. Սույն որոշման կատարման վերահսկողությունը դնել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության և հանրապետական զորակոչային հանձնաժողովի վրա:

16. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1998 թվականի ապրիլի 2-ից:

 

Հավելված թիվ 1

ՀՀ կառավարության 1998 թվականի

ապրիլի 2-ի թիվ 218 որոշման

 

ԿԱԶՄ

հանրապետական զորակոչային հանձնաժողովի

 

Վ. Սարգսյան               -      ՀՀ պաշտպանության նախարար

                                 (հանձնաժողովի նախագահ)

 

Մ. Հարությունյան          -      ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ,

                                 ՀՀ պաշտպանության նախարարի առաջին

                                 տեղակալ (հանձնաժողովի նախագահի

                                 տեղակալ)

 

Ա. Հարությունյան          -      ՀՀ զինվորական կոմիսար

 

Ս. Սարգսյան               -      ՀՀ ներքին գործերի և  ազգային

                                 անվտանգության նախարար

 

Հ. Խաչատրյան              -      ՀՀ գլխավոր դատախազ

 

Գ. Ստամբոլցյան            -      ՀՀ առողջապահության նախարար

 

Հ. Քոչինյան               -      ՀՀ տրանսպորտի նախարար

 

Ռ. Մարտիրոսյան            -      ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության, ազգային

                                 անվտանգության և ներքին գործերի մշտական

                                 հանձնաժողովի նախագահ

 

Վ. Հարությունյան          -      ՀՀ կառավարությանն առընթեր արտակարգ

                                 իրավիճակների վարչության պետ

 

Ր. Հովհաննիսյան           -      ՀՀ կառավարությանն առընթեր տեղեկատվության

                                 և գրահրատարակչության վարչության պետ

 

Բ. Ոսկանյան               -      ՀՀ կառավարության աշխատակազմի վարչական

                                 մարմինների վարչության պետի պաշտոնակատար

                                 (հանձնաժողովի քարտուղար)

 

Հավելված թիվ 2

i

ՀՀ կառավարության 1998 թվականի

ապրիլի 2-ի թիվ 218 որոշման

 

ԿԱԶՄ

 

i

մարզային (տարածքային) զորակոչային հանձնաժողովների

(խմբ. 15.04.98 թիվ 243, փոփ. 01.06.98 թիվ 332 որոշումներ)

__________________________________________________________________________

Տարածաշրջանների և

 զինկոմիսարիատների                Հանձնաժողովի անդամները

անվանումը

__________________________________________________________________________

      1                                  2

__________________________________________________________________________

     Երևան         Ս. Աբրահամյան      - Երևանի  քաղաքապետ                

                                        (հանձնաժողովի նախագահ)

 Արաբկիրի          Մ. Գրիգորյան       - ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի

                                        պետի առաջին տեղակալ

Մաշտոցի Կենտրոնի

 Նոր Նորքի         Ա. Թամազյան        - Երևան  քաղաքի դատախազ

Շահումյանի

 Շենգավիթի         Մ. Գրիգորյան       - ՀՀ պաշտպանության նախարարության

 Էրեբունու                              զինվորական ոստիկանության Երևանի

                                        կայազորի բաժնի պետի պաշտոնակատար

                   Ա. Զաքարյան        - Երևան  քաղաքի ներքին գործերի

                                        վարչության պետ

                   Ա. Խրիմյան         - Էրեբունու թաղային համայնքի

                                        ղեկավար

                   Վ. Զատիկյան        - Մալաթիա-Սեբաստիա թաղային

                                        համայնքի ղեկավար

 

     Արագածոտն     Ռ. Մկրտչյան        - Արագածոտնի մարզպետարանի

                                        պաշտոնակատար (հանձնաժողովի

                                        նախագահ)

 Աշտարակի          Վ. Շիրխանյան       - ՀՀ պաշտպանության նախարարի

 Ապարանի                                տեղակալ

Թալինի

                   Ռ. Մելքոնյան       - ՀՀ պաշտպանության նախարարության

                                        Արմավիրի գոտու զինվորական

                                        ոստիկանության բաժնի պետի տեղակալ

                   Մ. Թովմասյան       - մարզային ներքին գործերի

                                        վարչության պետ

                   Ս. Ղազարյան        - Աշտարակի միջշրջանային դատախազ

                   Կ. Գևորգյան        - Աշտարակի քաղաքապետ

                   Ռ. Հայրապետյան     - Ապարանի քաղաքապետ

                   Գ. Գրիգորյան       - Թալինի քաղաքապետ

 

     Արարատ        Դ. Զադոյան         - Արարատի մարզպետ (հանձնաժողովի

                                        նախագահ)

 

 Արտաշատի          Գ. Հարությունյան   - ՀՀ պաշտպանության նախարարության

 Արարատի                                անձնակազմի հետ տարվող

 Մասիսի                                 աշխատանքների վարչության պետ

                   Հ. Բադալյան        - Արտաշատի միջշրջանային դատախազ

                   Ս. Գևորգյան        - ՀՀ պաշտպանության նախարարության

                                        զինվորական ոստիկանության

                                        վարչության պետի տեղակալ

                   Գ. Գրիգորյան       - մարզային ներքին գործերի

                                        վարչության պետ

                   Հ. Աբրահամյան      - Արտաշատի քաղաքապետ

                   Գ. Գասպարյան       - Արարատի քաղաքապետ

                   Դ. Նազարյան        - Մասիսի քաղաքապետ

 

     Արմավիր       Դ. Զադոյան         - Արարատի մարզպետ (հանձնաժողովի

                                        նախագահ)

 Արմավիրի          Մ. Կիրակոսյան      - Արմավիրի զինվորական կայազորի պետ

Վաղարշապատի (Էջմիածին)

                   Վ. Մկրտչյան        - Արմավիրի միջշրջանային դատախազ

                   Ս. Ենգոյան         - ՀՀ պաշտպանության նախարարության

                                        Արմավիրի գոտու զինվորական

                                        ոստիկանության բաժնի պետ

                   Տ. Եսայան          - մարզային ներքին գործերի

                                        վարչության պետ

                   Ն. Մնոյան          - Արմավիրի քաղաքապետ

                   Ե. Աղվանյան        - Վաղարշապատի (Էջմիածին) քաղաքապետ

 

     Գեղարքունիք   Ռ. Ղուկասյան       - Գեղարքունիքի մարզպետ (հանձնաժողովի

                                        նախագահ)

 Գավառի            Ա. Պետրոսյան       - ՀՀ պաշտպանության նախարարի

 Մարտունու                              տեղակալ

Սևանի

 Վարդենիսի         Ա. Ավագյան         - Գավառի միջշրջանային դատախազ

Ճամբարակի

 (Կրասնոսելսկ)     Հ. Հարությունյան   - ՀՀ պաշտպանության նախարարության

                                        Մարտունու զինվորական ոստիկանության

                                        բաժնի պետ

                   Զ. Եպիսկոպոսյան    - մարզային ներքին գործերի

                                        վարչության պետ

                   Ֆ. Ղարաբաղցյան     - Գավառի քաղաքապետ

                   Ռ. Մհերյան         - Մարտունու քաղաքապետ

                   Ա. Ալեքսանյան      - Սևանի  քաղաքապետ

                   Դ. Բուդոյան        - Վարդենիսի քաղաքապետ

                   Հ. Քոչարյան        - Ճամբարակի (Կրասնոսելսկ) քաղաքապետ

     Լոռի          Հ. Քոչինյան        - Լոռու մարզպետ (հանձնաժողովի

                                        նախագահ)

 Վանաձորի          Ս. Միրզոյան        - բանակային կորպուսի հրամանատար

Սպիտակի

 Ստեփանավանի       Ռ. Հարությունյան   - Վանաձոր քաղաքի դատախազ

Տաշիրի

 Գուգարքի          Կ. Հովհաննիսյան    - ՀՀ պաշտպանության նախարարության

 Թումանյանի                             Վանաձորի զինվորական ոստիկանության

                                        բաժնի պետ

                   Ա. Ղահրամանյան     - մարզային ներքին գործերի

                                        վարչության պետ

                   Ա. Հարությունյան   - Վանաձորի քաղաքապետ

                   Ս. Ավետիսյան       - Սպիտակի քաղաքապետ

                   Ռ. Բաղրամյան       - Ստեփանավանի քաղաքապետ

                   Է. Այվազյան        - Տաշիրի քաղաքապետ

                   Լ. Զավարյան        - Թումանյանի քաղաքապետ

                   Վ. Լալայան         - Ալավերդու քաղաքապետ

 

     Կոտայք        Ս. Ստեփանյան       - Կոտայքի մարզպետ (հանձնաժողովի

                                        նախագահ)

 Կոտայքի /Աբովյան/ Գ. Գևորգյան        - ՀՀ պաշտպանության նախարարության

 Հրազդանի                               վերստուգիչ-վերահսկիչ հանձնաժողովի

 Չարենցավանի                            նախագահ

Եղվարդի /Նաիրի/

                   Մ. Սարգսյան        - Հրազդանի միջշրջանային դատախազ

                   Ռ. Մկրտումյան      - ՀՀ պաշտպանության նախարարության

                                        Կոտայքի գոտու զինվորական

                                        ոստիկանության բաժնի պետ

                   Ա. Երիցյան         - մարզային ներքին գործերի

                                        վարչության պետ

                   Գ. Ոսկերչյան       - Աբովյանի քաղաքապետ

                   Ս. Միքայելյան      - Հրազդանի քաղաքապետ

                   Վ. Այվազյան        - Չարենցավանի քաղաքապետ

                   Ռ. Աբրահամյան      - Եղվարդի քաղաքապետ

 

     Շիրակ         Ա. Գոմցյան         - Շիրակի մարզպետ (հանձնաժողովի

                                        նախագահ)

 Գյումրիի          Գ. Վարդանյան       - ՀՀ պաշտպանության նախարարի

 Արթիկի                                 տեղակալ

 Աշոցքի            Վ. Ավագյան         - Գյումրի քաղաքի դատախազ

Անիի

 Ախուրյանի         Ա. Զաքարյան        - ՀՀ պաշտպանության նախարարության

                                        Գյումրիի զինվորական ոստիկանության

                                        բաժնի պետ

                   Ս. Գիզիրյան        - մարզային ներքին գործերի

                                        վարչության պետ

                   Մ. Վարդանյան       - Գյումրիի քաղաքապետ

                   Ս. Բաբոյան         - Արթիկի քաղաքապետ

                   Ս. ՈՒռուտյան       - Մարալիկի քաղաքապետ

 

     Սյունիքի      Ռ. Նավասարդյան     - Սյունիքի մարզպետ (հանձնաժողովի

                                        նախագահ)

 Կապանի             Մ. Գրիգորյան      - բանակային կորպուսի հրամանատար

Գորիսի

 Սիսիանի            Ս. Պետրոսյան      - ՀՀ պաշտպանության նախարարության

 Մեղրու                                 վերստուգիչ-վերահսկիչ հանձնաժողովի

                                        իրավաբանական բաժնի պետ

                    Ա. Մկրտչյան       - Կապանի միջշրջանային դատախազ

                    Ի. Իշխանյան       - ՀՀ պաշտպանության նախարարության

                                        Կապանի զինվորական ոստիկանության

                                        բաժնի պետ

                    Գ. Կարապետյան     - մարզային ներքին գործերի

                                        վարչության պետ

                    Ռ. Աթաջանյան      - Կապանի քաղաքապետ

                    Ս. Խաչատրյան      - Գորիսի քաղաքապետ

                    Գ. Հովակիմյան     - Սիսիանի քաղաքապետ

                    Հ. Բաղդասարյան    - Մեղրու քաղաքապետ

 

     Վայոց ձոր      Պ. Մանուկյան      - Վայոց ձորի մարզպետ (հանձնաժողովի

                                        նախագահ)

 Եղեգնաձորի         Յու. Խաչատուրով   - բանակային կորպուսի հրամանատար

Վայքի

                    Ս. Գոգինյան       - Եղեգնաձորի միջշրջանային դատախազ

                    Մ. Նանուշյան      - ՀՀ պաշտպանության նախարարության

                                        զինվորական ոստիկանության

                                        վարչության պետի տեղակալ

                    Վ. Սարգսյան       - մարզային ներքին գործերի

                                        վարչության պետ

                    Ա. Մարտիրոսյան    - Եղեգնաձորի քաղաքապետ

                    Ա. Թովմասյան      - Վայքի քաղաքապետ

 

     Տավուշ         Պ. Ասատրյան       - Տավուշի մարզպետ (հանձնաժողովի

                                        նախագահ)

 Իջևանի             Մ. Աբրահամյան     - ՀՀ պաշտպանության նախարարի

 Դիլիջանի                               տեղակալ

 Բերդի (Տավուշ)    Ա. Գևորգյան        - Իջևանի  միջշրջանային դատախազ

Նոյեմբերյանի

                   Հ. Հովհաննիսյան    - ՀՀ պաշտպանության նախարարության

                                        Իջևանի զինվորական ոստիկանության

                                        բաժնի պետ

                   Ա. Վասիլյան        - մարզային ներքին գործերի

                                        վարչության պետ

                   Ա. Ղուլարյան       - Իջևանի  քաղաքապետ

                   Ժ. Պետրոսյան       - Դիլիջանի քաղաքապետ

                   Վ. Մելքումյան      - Բերդի (Տավուշի) քաղաքապետ

                   Ս. Ամիրաղյան       - Նոյեմբերյանի քաղաքապետ

 

 

pin
ՀՀ կառավարություն
02.04.1998
N 218
Որոշում