040.0211.310398
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«31» մարտի 1998 Թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
31 մարտի 1998 թ. թիվ 211
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՍՈՂԱՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ ԱՄՓՈՓԱԳՐԵՐ ԿԱԶՄԵԼՈՒ ԵՎ ԴՐԱՆՑ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԲԱՆԿ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության վարչապետի 1995 թվականի դեկտեմբերի 21-ի «Երկրաբանական վտանգավոր արտածին գործընթացներից Հայաստանի Հանրապետության տարածքի պաշտպանության միջոցառումների մասին» թիվ 356 որոշմամբ հաստատված ցանկի 2-րդ կետով նախատեսված միջոցառումների կատարման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության տարածքում սողանքների մասին ամփոփագրեր կազմելու և դրանց վերաբերյալ տվյալների բանկ ստեղծելու համար Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությանը հատկացնել 10 մլն դրամ` Հայաստանի Հանրապետության 1998 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1998 թվականի մարտի 31-ից: