040.0213.310398
 
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ» 
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 
 ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
 
«31» մարտի 1998 Թ.
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
 
31 մարտի 1998 թ. թիվ 213
 
«ԱՐՄԵՆԻԱ-TV» ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԱՆՎԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ
 
«Ֆիրմային անվանումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3 հոդվածին և Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի դեկտեմբերի 26-ին «Ֆիրմային անվանումների և ապրանքային նշանների մեջ որոշ անունների ու անվանումների օգտագործման կարգը հաստատելու մասին» թիվ 609 որոշմամբ հաստատված կարգի 3-րդ կետին համապատասխան Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Թույլատրել «Արմենիա-TV» հեռուստաընկերությանն իր անվանման մեջ ունենալ «Արմենիա» բառը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1998 թվականի մարտի 31-ից: