Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1996 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 11-...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1996 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 11-Ի ԹԻՎ 407 ՈՐՈՇՄԱՆ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

040.0214.310398

 

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«31» մարտի 1998 Թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

31 մարտի 1998 թ. թիվ 214

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1996 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 11-Ի ԹԻՎ 407 ՈՐՈՇՄԱՆ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության վարչապետի 1996 թվականի հուլիսի 11-ի «Տավուշի մարզի տարածքում տեղի ունեցած սողանքի հետևանքով բնակչությանը պատճառված նյութական վնասի փոխհատուցման մասին» թիվ 407 որոշման կատարումն ամբողջությամբ ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` Տավուշի մարզի տարածքում տեղի ունեցած սողանքի հետևանքով բնակչությանը պատճառված նյութական վնասը փոխհատուցելու նպատակով Տավուշի մարզպետարանին հատկացնել 93 մլն դրամ` Հայաստանի Հանրապետության 1998 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին:

2. Հայաստանի Հանրապետության Տավուշի Մարզպետին`

ա) 10-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն ներկայացնել հատկացված գումարի օգտագործման վերաբերյալ հաշվետվություն և տրվելիք միանվագ օգնությունների վերաբերյալ համապատասխան հանձնաժողովների ակտերն ու հաշվարկները հիմնավորող փաստաթղթեր.

բ) բնակչությանը պատճառված նյութական վնասի փոխհատուցումն իրականացնել Հայաստանի Հանրապետության վարչապետի 1996 թվականի հուլիսի 11-ի թիվ 407 որոշման 2-րդ կետի պահանջներին համապատասխան:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1998 թվականի մարտի 31-ից:

 

 

pin
ՀՀ կառավարություն
31.03.1998
N 214
Որոշում