040.0197.240398
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«24» մարտի 1998 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
24 մարտի 1998 թվական թիվ 197
«ԵՐԵՎԱՆԻ «ԶՎԱՐԹՆՈՑ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության 1998 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից «Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայան» պետական փակ բաժնետիրական ընկերությանը հատկացնել 597050 հազ. դրամ, այդ թվում`
ա) Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի նկատմամբ «Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայան» պետական փակ բաժնետիրական ընկերության բեռնային համալիրի շինարարության վարկային ծրագրով առաջացած պարտավորությունները կատարելու համար` 502710 հազ. դրամ.
բ) 1997 թվականի ընթացքում ՄԱԿ-ի և Միջազգային կարմիր խաչի ընկերության ինքնաթիռների ընդունման և սպասարկման ծախսերը հատուցելու համար` 46790 հազ. դրամ.
գ) 1997 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության կառավարության չվերթների, մարդասիրական բեռներ փոխադրող ինքնաթիռների ընդունման և սպասարկման ծախսերը հատուցելու համար` 38220 հազ. դրամ.
դ) 1997 թվականի ընթացքում Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի ու «Հայաստան» զորախմբի ինքնաթիռների ընդունման և սպասարկման ծախսերը հատուցելու համար` 4290 հազ. դրամ:
ե) 1996-1997 թվականների ընթացքում Հայաստանի Հանրապետություն ժամանած ռազմական պատվիրակությունների ինքնաթիռների ընդունման և սպասարկման ծախսերը հատուցելու համար` 5040 հազ. դրամ:
2. «Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայան» պետական փակ բաժնետիրական ընկերությանը` սույն որոշման 1-ին կետին համապատասխան ստացված միջոցներն ամբողջությամբ նպատակաուղղել Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի նկատմամբ «Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայան» պետական փակ բաժնետիրական ընկերության բեռնային համալիրի շինարարության վարկային ծրագրով առաջացած պարտավորությունների կատարմանը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1998 թվականի մարտի 24-ից: