041.0169.060498
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
6 ապրիլի 1998 թվականի թիվ 169
ՍԵՎԾՈՎՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻՑ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԵՐԵՎԱՆՈՒՄ ԿԱՅԱՆԱԼԻՔ ՀԱՆԴԻՊՄԱՆ ՄԱՍԻՆ
Սևծովյան տնտեսական համագործակցության մասնակից պետությունների էներգետիկայի նախարարների 1998 թվականի ապրիլի 15-ին Երևանում կայանալիք հանդիպման կապակցությամբ`
1. Հայաստանի հանրապետության արտաքին գործերի նախարարությանը և Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարությանը` նախապատրաստել հանդիպման ծրագիրն ու ապահովել հյուրերի Հայաստանում գտնվելու ընթացքում միջոցառումների իրականացումն ըստ արարողակարգի:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմին`
ա) սևծովյան տնտեսական համագործակցության մասնակից պետությունների էներգետիկայի նախարարների հանդիպման անցկացման համար տրամադրել Հայաստանի Հանրապետության կառավարության ընդունելությունների տունը.
բ) հանդիպման մասնակիցների սպասարկման համար 1998 թվականի ապրիլի 14-16-ը տրամադրել ավտոմեքենաներ` համաձայն Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարության ներկայացրած հայտի:
3. Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարությանը` հանդիպման մասնակիցներին (60 մարդ) 1998 թվականի ապրիլի 14-16-ը տեղավորել «Արմենիա» հյուրանոցային համալիրում, ապահովել նրանց սնունդը:
4. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությանը` ապահովել պատվիրակությունների ընդունումն ու ճանապարհումը պաշտոնական պատվիրակությունների սրահում:
5. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարությանը` ապահովել հյուրերի անվտանգությունը Հայաստանում գտնվելու ընթացքում, տրամադրել ուղեկցող անձնակազմեր:
6. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր տեղեկատվության և գրահրատարակչության վարչությանը` լուսաբանել հանդիպումը:
7. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` հանդիպման անցկացման և մասնակիցների Հայաստանում գտնվելու հետ կապված ծախսերը (8804,2 հազ. դրամի սահմաններում) կատարել Հայաստանի Հանրապետության 1998 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի և Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարության ներկայացված հաշվետվությունների: