041.0170.060498
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
6 ապրիլի 1998 թվականի թիվ 170
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Հայաստանի Հանրապետության առևտրաարդյունաբերական պալատի գործունեությունն ուսումնասիրելու նպատակով ստեղծել հանձնաժողով հետևյալ կազմով`
Գ. Նանագուլյան - ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարար
(հանձնաժողովի նախագահ)
Ա. Պետրոսյան - ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարարի
տեղակալ
Է. Մարգարյան - ՀՀ արդարադատության նախարարության հասարակական
կազմակերպությունների և լրատվության
վարչության պետ
Կ. Խտրյան - ՀՀ արդարադատության նախարարության օրենսդրական
վարչության պետի տեղակալ
Յու. Սարգսյան - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության
ֆինանսների վերահսկողության գլխավոր
վարչության գլխավոր վերահսկող-վերստուգիչ
2. Հանձնաժողովին` 10-օրյա ժամկետում ավարտել ուսումնասիրությունները և արդյունքների մասին տեղեկատվություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության վարչապետին: