Սեղմել Esc փակելու համար:
ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՀԱՆՐԱՅԻՆ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՖՈՆԴ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՀԱՆՐԱՅԻՆ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՖՈՆԴԻ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՎԱԾ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆԱՏԵՐ ...

 

010.0204.100498

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է Ազգային ժողովի կողմից
«18» մարտի 1998թ.

 

i

ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՀԱՆՐԱՅԻՆ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՖՈՆԴԻ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՎԱԾ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆԱՏԵՐԵՐԻ ՀԱՄԱՐ ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀՈԴՎԱԾ 1. Պետական և հանրային բնակարանային ֆոնդի սեփականաշնորհված բնակելի տների և բնակելի տարածությունների (այսուհետ` բնակարաններ) սեփականատեր` գույքահարկ վճարող համարվող ֆիզիկական անձինք (այսուհետև` քաղաքացիներ) ազատվում են գույքահարկի վճարումից բնակարանների համար բնակշահագործման և շինարարական նորոգման հիմնարկների կամ դրանց իրավահաջորդների (այսուհետ` բնակշահագործման ձեռնարկություններ) կողմից 1995 թվականի հուլիսի 1-ից հետո օրենսդրության խախտմամբ գանձված բնակարանային վարձի գումարների չափով, եթե բնակշահագործման ձեռնարկությունների և քաղաքացիների միջև (մինչև հարկային տեսչության մարմիններին սույն օրենքի 3 հոդվածով սահմանված կարգով տվյալներ ներկայացնելը) չկա գրավոր համաձայնություն` այդ գումարները քաղաքացիներին այլ ձևով փոխհատուցելու մասին:

 

ՀՈԴՎԱԾ 2. Սույն օրենքի 1 հոդվածին համապատասխան սահմանված արտոնության գումարի չափով առաջին հերթին նվազեցվում են «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված` հարկվող օբյեկտ համարվող շինությունների մասով քաղաքացիների կողմից վճարման ենթակա գույքահարկի գումարները:

 

i

ՀՈԴՎԱԾ 3. Բնակշահագործման ձեռնարկությունները, սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից եռամսյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության սահմանված կարգով, Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության մարմիններ են ներկայացնում տվյալներ` սեփականաշնորհված բնակարանների համար գանձված բնակարանային վարձի վերաբերյալ:

Հայաստանի Հանրապետության համայնքների ղեկավարները, սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից մեկամսյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության սահմանված կարգով, բնակշահագործման ձեռնարկություններին տեղեկություններ են հաղորդում բնակարանների սեփականաշնորհման տվյալների վերաբերյալ:

 

ՀՈԴՎԱԾ 4. Սույն օրենքի 3 հոդվածին համապատասխան տվյալները ներկայացնելու պահին նույն համայնքի տարածքում հարկվող օբյեկտ համարվող գույք չունեցող քաղաքացիներն օրենսդրության խախտմամբ գանձված բնակարանային վարձի գումարները հետ են ստանում բնակշահագործման ձեռնարկություններից:

 

ՀՈԴՎԱԾ 5. Սույն օրենքին համապատասխան` քաղաքացիների համար սահմանված արտոնության չափով հաշվարկված գումարները բնակշահագործման ձեռնարկությունները փոխհատուցում են համապատասխան բյուջեներ, եթե սեփականաշնորհված բնակարանների համար բնակշահագործման ձեռնարկությունների կողմից 1995 թվականի հուլիսի 1-ից հետո օրենսդրության խախտմամբ գանձված բնակարանային գումարները չեն հաշվեգրվել համայնքի բյուջեի օգտին:

 

ՀՈԴՎԱԾ 6. Սույն օրենքի խախտումներն առաջացնում են պատասխանատվություն` օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

10 ապրիլի 1998թ.

ՀՕ-204

 

 

pin
ՀՀ 18.03.1998
N ՀՕ-204 օրենք