Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԻ ՀԻՄՆԱՀԱՐՑԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԻ ՀԻՄՆԱՀԱՐՑԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ԶԵԿՈՒՑԱԳՐԻ ՄԱՍԻՆ (5-8 ...

 

 

040.0220.020498

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«02» ապրիլի 1998 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

2 ապրիլի 1998 թվականի թիվ 220

 

ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԻ ՀԻՄՆԱՀԱՐՑԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ԶԵԿՈՒՑԱԳՐԻ ՄԱՍԻՆ

(5-8 կետեր)

 

5. ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՎԱԾՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԻՆՏԵԳՐՄԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ

 

5.1. ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԻ ՍՈՑԻԱԼ-ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ՍՊԱՍԱՐԿՈՒՄԸ

 

Հաշմանդամների սոցիալական պաշտպանության համակարգում կարևոր տեղ է զբաղեցնում նրանց սոցիալ-կենցաղային սպասարկումը, որը իրականացվում է ստացիոնար, ոչ ստացիոնար հիմնարկներում, ինչպես նաև տնային պայմաններում: Այն իր մեջ ներառում է խորհրդատվական, սոցիալ-հոգեբանական աջակցության, սննդի կազմակերպման, կոմունալ-կենցաղային ծառայությունների տրամադրման, ազատ ժամանակի կազմակերպման և այլ անհրաժեշտ ծառայությունների համալիր:

Հաշմանդամների սոցիալ-կենցաղային ծառայության համակարգի հիմքում դրված են հետևյալ սկզբունքները`

- բոլոր հաշմանդամների համար ստեղծել սոցիալական սպասարկման հավասար մատչելի պայմանների ստեղծում,

- սոցիալական սպասարկման կողմնորոշում և հաշմանդամների անհատական պահանջներին տարբերակված մոտեցում,

- տարածքային սկզբունքով սոցիալական սպասարկման տրամադրում:

Հանրապետությունում գործում են 2 ստացիոնար հաստատություններ, որտեղ հաշմանդամները գտնվում են լրիվ պետական խնամքի տակ: Դրանք են` Գյումրիի ծերերի և հաշմանդամների տուն-ինտերնատը, Վարդենիսի նեյրոհոգեբուժական տուն-ինտերնատը, յուրաքանչյուր 100-ական խնամվողների համար:

Այսօր տուն-ինտերնատները աստիճանաբար պետք է ձեռք բերեն վերականգնողական հիմնարկի բնույթ:

Ծրագրեր են մշակվել տուն-ինտերնատներում աշխատանքային արհեստանոցների ստեղծման նպատակով, որը առաջին հերթին նպաստում է աշխատանքային թերապիայի իրականացմանը, և երկրորդ` հնարավորություն է տալիս ստանալու սեփական արտադրության արդյունքները: Այդպիսի արհեստանոցներ կազմակերպված են Վարդենիսի նեյրո-հոգեբուժական տուն-ինտերնատում:

Հանրապետությունում գործում է տարեցների և հաշմանդամների տնային սպասարկման ծառայություն:

Ի կատարումն ՀՀ Նախագահի 1997 թ. օգոստոսի 15-ի «Միայնակ տարեցների և հաշմանդամների սոցիալական սպասարկումը բարելավելու միջոցառումների մասին» հրամանագրի, ՀՀ սոցիալական ապահովության նախարարությունը մշակել է միայնակ տարեցների և հաշմանդամների տնային պայմաններում սոցիալական սպասարկումը բարելավելու ծրագիր, որը հաստատվել է ՀՀ Կառավարության 1997 թ. նոյեմբերի 4-ի որոշմամբ:

Ծրագրի հիմնական նպատակն է`

ա) բարելավել և ընդլայնել միայնակ տարեցների և հաշմանդամների սոցիալական սպասարկումը տնային պայմաններում,

բ) համակարգել տնային պայմաններում սոցիալական սպասարկման հարցերով զբաղվող առանձին կազմակերպությունների աշխատանքները,

գ) ապահովել տնային պայմաններում սոցիալական սպասարկման կարիքն ունեցող բոլոր միայնակ տարեցների և հաշմանդամների համար սպասարկման անհրաժեշտ մակարդակը,

դ) կազմակերպել տնային պայմաններում կենցաղային, իրավաբանական, բժշկական և սոցիալ-հոգեբանական օգնություն, ապահովել սոցիալական սպասարկման մատչելիությունը:

Ծրագիրը նախատեսված է շուրջ 2000 մարդու համար: Սպասարկման աշխատանքներին ներգրավված են Երևանի պետական բժշկական համալսարանի մոտ 400 ուսանող:

Այսօր առավել կարևորվում է հաշմանդամների, որոնց զգալի մասը անվճարունակ է, բուժ. օգնության և բուժ.սպասարկման մատչելիության ապահովման հարցը:

Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թ. «Հայաստանի Հանրապետության առողջապահության համակարգի 1997 թվականի պետական պատվերի և առողջապահական պետական նպատակային ծրագրերի մասին» թիվ 135 որոշմամբ հաստատվել է հիվանդանոցային բժշկական օգնություն և սպասարկում ստանալու իրավունք ունեցող բնակչության առանձին խմբերի ցանկը:

Ի թիվս անապահով այլ խմբերի, ընդգրկված են I, II և III խմբերի հաշմանդամները, մինչև 16 տարեկան հաշմանդամ երեխաները, ԲԱՓՀ-ներում առաջնակի քննվողները և հաշմանդամներից բաղկացած ընտանիքների երեխաները:

1997 թ. պետական բյուջեում առողջապահությանը հատկացվող միջոցների հաշվին ծրագրված է 500000 սոցիալապես անապահով անձանց անվճար բուժ. օգնության և բուժ. սպասարկման տրամադրում:

 

5.2. ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՄՇԱԿՈՒՅԹԻՆ ԵՎ ՍՊՈՐՏԻՆ

 

Մարդու կյանքը լիարժեք է, եթե իրականացվում է նրա հանգստի իրավունքը և նրա ազատ ժամանակի ըստ նախապատվության տնօրինումը: Նշված գործոնները հաշմանդամների համար կարող են նաև դիտվել որպես վերականգնողական լիցք հաղորդող միջոցներ:

Հաշմանդամների սոցիալական վերականգնողական համակարգում առանձնակի նշանակություն է տրվում նրանց գեղարվեստական-ստեղծագործական ակտիվության ձևերին:

Ինչպես վկայում է հայրենական և համաշխարհային փորձը, խաղերը և գեղարվեստական-ստեղծագործական հիմունքների յուրացումը հեշտացնում են հաշմանդամ երեխաների սոցիալական վերականգնումը և ուսուցումը:

Սակայն, բախվելով տնտեսական դժվարություններին, հաշմանդամների գեղարվեստական-ստեղծագործական ակտիվության մակարդակը Հայաստանում վերջին տարիներին զգալի իջել է: Կրճատվել է մշակույթի և հանգստի օջախների թիվը, որոնք գտնվում են հաշմանդամների հասարակական կազմակերպությունների իրավասության ներքո, մեծանում է վճարովի ծառայությունների ծավալը, հեռանում են փորձառու մասնագետները, որի հետևանքով ցրվում են ստեղծագործական համույթները (կոլեկտիվները):

Առաջացած ծայրաստիճան իրադրությունը պահանջում է փնտրել պետական մշակութային քաղաքականության նոր մոտեցումներ, որոնք կհամապատասխանեն հասարակության մեջ ժողովրդավարական փոփոխություններին և հաշվի կառնեն անցման շրջանի դժվարությունները: Առաջին հերթին անհրաժեշտ է զարգացնել հաշմանդամների հետ տարվող կուլտուր-մշակութային աշխատանքները պետական հիմնարկների, այլ ոչ միայն հաշմանդամների հասարակական կազմակերպությունների բազայի հիման վրա, ինչպես այն իրագործվում էր նախկինում:

Սպորտային միջոցառումներին հաշմանդամների ակտիվ ներգրավմամբ կարելի է հասնել նրանց ֆիզիկական ունակությունների վերականգնմանն ու կատարելագործմանը:

Սպորտը միշտ համարվել է ուժեղ մարմին և ոգի ձևավորելու միջոց, ինչը առավել ևս անհրաժեշտ է հաշմանդամներին:

Այս շնորհակալ գործը` հաշմանդամներին սպորտի միջոցով հասարակության ինտեգրումը, հանրապետությունում հաջողությամբ իրականացնում է Հայաստանի հաշմանդամների «Փյունիկ» ասոցիացիան:

1994 թվականին «Փյունիկը» Հետտրավմատիկ վերականգնողական կենտրոնի հետ համատեղ կազմակերպել է Հայաստանի հաշմանդամների Առաջին Ազգային խաղերը:

Հաշմանդամային առագաստանավային սպորտի 1994 թ. Անգլիայում կայացած Աշխարհի առաջնությունում «Փյունիկի» հաշմանդամների թիվը 11-րդ տեղն է գրավել, 1995 թվականին` կրկին 11-րդ տեղն է գրավել Իսպանիայում կայացած Եվրոպայի նմանատիպ առաջնությունում: Իսկ Ատլանտայում կայացած Պարալիմպիկ խաղերում` 8-րդ տեղը:

Միությունը զարգացնում է նաև հաշմանդամային ծանրամարտը: 1993 թ. միության հաշմանդամ ծանրորդ Գագիկ Գասպարյանը Բուդապեշտում կայացած հաշմանդամային ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում գրավեց 6-րդ տեղը, իսկ 1996 թ. Ատլանտայում կայացած Պարալիմպիկ խաղերին` 4-րդ տեղը:

1994 թ. «Փյունիկ» միության նախաձեռնությամբ ստեղծվեց Հայաստանի ազգային պարալիմպիկ կոմիտեն:

Հայաստանի ազգային պարալիմպիկ կոմիտեի լեռնադահուկային սպորտի թիմը, որը համալրում են «Փյունիկի» մարզիկները, հրավերք է ստացել մասնակցելու 1998 թ. Ճապոնիայի Նագանո քաղաքում կայանալիք ձմեռային օլիմպիադայի պարալիմպիկ խաղերին և այժմ Ֆրանսիայի Գրենոբլ քաղաքում նախաօլիմպիական մարզումներ է անցկացնում:

1989 թ-ից ի վեր կազմակերպել է 20 ամառային և ձմեռային մարզավերականգնողական ճամբարներ, որոնց մասնակցել են ավելի քան 2000 հաշմանդամներ:

Հայաստանի հաշմանդամների հավաքականը մասնակցել է հետևյալ միջազգային մրցումներին`

1992 թ. Ռուսաստանի լեռնադահուկային սպորտի բաց առաջնություն,

1993 թ. Ռուսաստանի սեղանի թենիսի բաց առաջնություն,

1994 թ. հաշմանդամային առագաստանավային սպորտի աշխարհի առաջնություն, Անգլիա,

1994 թ. կազմակերպել է ՀՀ առաջին Ազգային խաղերը:

1995 թ. հաշմանդամային առագաստանավային սպորտի Եվրոպայի առաջնություն, Իսպանիա,

1995 թ. սեղանի թենիսի առաջնություն, Դանիա,

1996 թ. անվաթոռային մարաթոն, ԱՄՆ Չիկագո,

Կազբեկ լեռնագագաթի (5047 մ) նվաճումը:

Պարբերաբար կազմակերպվում են երթ-մարաթոններ Երևան-Էջմիածին երթուղով:

Կազմակերպել է Սանկտ Պետերբուրգ-Ալմաթի գերմարաթոնի (9000 կմ) Հայաստանյան մասը:

1996 թ. իրականացրել է «Մտավոր հետամնաց երեխաների մարզավերականգնողական ծրագիր» Խարբերդի մանկատանը:

Միջազգային հետվնասվածքային վերականգնողական կենտրոնի գործունեության առաջին տարիներին հիմնադրվեց հաշմանդամային սպորտի «Կիլիկիա» ակումբը, որի անդամները զբաղված են 8 տարբեր մարզաձևերում:

Ակումբի բասկետբոլային թիմը 3 անգամ մասնակցել է հաշմանդամային սպորտի ռեգիոնալ և միջազգային մրցումների (Մոսկվա, Կաունաս, Հունաստան):

Հանրապետությունում 1997 թ. ընթացքում հաշմանդամների մասնակցությամբ և նրանց համար իրականացվել են մշակութային բազմաթիվ միջոցառումներ:

Միջազգային Հետվնասվածքային վերականգնողական կենտրոնը 1997 թ. ՀՀ սոցիալական ապահովության և մշակույթի նախարարությունների հետ համատեղ կազմակերպել է Հաշմանդամների հանրապետական փառատոն, որն իր տեսակի մեջ, հավանաբար ամենամեծ իրադարձությունն էր հաշմանդամների կյանքում: Փառատոնը վերաբերում էր երկու ուղղությունների` բեմական և կիրառական արվեստ: Մասնակցել են բոլոր 10 մարզերից ավելի քան 1000 հաշմանդամ, նրանցից երկրորդ փուլ են անցել 354-ը:

Փառատոնը տևեց վեց ամիս, սկզբնական փուլը մարզերում, իսկ վերջնականը` Երևանում և հայտնաբերեց բազմաթիվ տաղանդաշատ հաշմանդամների:

Միջոցառումը հովանավորել էին Միջազգային Կարմիր Խաչի ֆեդերացիան, OXFAM, UNICEF միջազգային կազմակերպություններ, անհատ բարեգործներ:

Հաշմանդամների մշակութային կյանքը գեղեցիկ կազմակերպելու գործում մեծ դեր ունեն հաշմանդամների հասարակական կազմակերպությունները:

1997 թ. երիտասարդ հաշմանդամների «Կամք և կորով» միությունը կազմակերպել է շնորհալի հաշմանդամների ստեղծագործությունների ցուցահանդես: «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպությունը հիմնել է հաշմանդամ երեխաների շարժական թատրոն, որի ներկայացումները հիացմունք են պատճառել հայ և վրաց հանդիսատեսին: Թատրոնը վերջերս հաջողությամբ հանդես եկավ Երևանում Բրիտանական օրերի շրջանակներում իրականացվող միջոցառումների ժամանակ և արժանացավ մեծ դրվատանքի:

Բազմաթիվ գեղեցիկ միջոցառումների հեղինակ է հաշմանդամ երեխաների «Աստղիկ» միությունը:

Հայաստանի կույրերի միավորման համակարգում գործում է մանկական գեղարվեստական դաստիարակության կենտրոն, «Փյունիկ» երգչախումբը, որը ճանաչված է նաև Հայաստանի սահմաններից դուրս:

 

5.3. ՀԱՇՄԱՆԴԱՄ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԿՐԹՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ

 

Հանրապետության կրթության համակարգում ներկայումս գործում են 4 տիպի գիշերօթիկ հաստատություններ, այդ թվում.

ա) հատուկ հանրակրթական 29 դպրոց, 1 մանկապարտեզ, 1 ուսումնարան,

բ) առողջարանային տիպի հանրակրթական 8 դպրոց, 4 մանկապարտեզ,

գ) ընդհանուր տիպի - հանրակրթական 3 դպրոց, 5 մանկապարտեզ,

դ) մանկատուն 2:

Հաստատություններում ընդգրկված են շուրջ 7 հազար երեխա, որոնցից մոտավորապես 50 օ/օ-ը գիշերում են այդ հաստատություններում:

Հաստատությունների մեծ մասը կենտրոնացված է խոշոր քաղաքներում, 40 օ/օ-ը` Երևանում:

Վերջին տարիներին մտավոր և ֆիզիկական զարգացման արատներ ունեցող երեխաների հատուկ հաստատությունների թերբեռնվածությունը լրացվում է սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներով:

Հատուկ հանրակրթական հաստատությունները  նախատեսված են ապահովելու

_______________________________________

մտավոր և ֆիզիկական զարգացման արատներ ունեցող, ինչպես նաև դևիանտ (սոցիալապես վտանգավոր) վարքով երեխաների կրթությունը, առողջական և հասարակական վերականգնումը (ռեաբիլիտացիան):

Մինչ այժմ նման երեխաների կրթության համակարգը հենվել է դիֆերենցված (տարբերակված) մոտեցման վրա, այսինքն` նրանց ուսուցումը կազմակերպվել է առանձին հաստատություններում: Այժմ հանրապետությունում գործում են 9 տիպի հատուկ հաստատություններ:

 

   Մտավոր հետամնաց երեխաների  (օժանդակ)               -    17

   Հոգեկան զարգացման շեղումներով երեխաների            -    2

   Խուլ երեխաների                                     -    1

   Թույլ լսող և  ուշ խլացած երեխաների                 -    1

   Կույր և  թույլ տեսնող երեխաների                    -    1

   Թույլ տեսնող երեխաների                             -    4

   Խոսքի ծանր խանգարումներով երեխաների                -    2

   Շարժական ֆունկցիաների խանգարում ունեցող երեխաների  -    1

   Հատուկ դաստիարակչական                              -    2

 

Նշված դպրոցներից շատերում` կախված սովորողների արատի առանձնահատկություններից և կրկնակի արատի առկայությունից, գործում են նաև առանձին բաժանմունքներ:

Խարբերդի մասնագիտացված  (խորը մտավոր հետամնաց երեխաների)

________________________

մանկատանը ուսումնա-դաստիարակչական ծրագրերը իրականացվում են անհատական մոտեցմամբ:

1997 թ. ՀՀ սոցիալական ապահովության նախարարությունը մշակել է «Հասունություն» ծրագիր, որի հիմնական նպատակն է հաշմանդամ երիտասարդների սոցիալական վերականգնումը:

Խոսքը վերաբերում է մանկատան չափահաս դարձած սաներին:

Այսօր ամբողջությամբ բաց է այդ անձանց հասարակության մեջ ինտեգրման հարցը` (բնակարան, մասնագիտություն, աշխատանք):

Այդ բացը լրացնելուն ինչ-որ չափով կնպաստի հիշյալ ծրագրի իրականացումը:

 

5.4. ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՄԱՏՉԵԼԻՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ

 

Խոսելով հաշմանդամների սոցիալական վերականգնման մասին, անհնար է չշոշափել հասարակական և սոցիալական ենթակառուցվածքների հաշմանդամներին հարմարեցման և մատչելիության ապահովման հարցը:

Հայրենական քաղաքաշինության պրակտիկան հաշմանդամներին երկար ժամանակ դիտում էր որպես հասարակությունից մեկուսացված սուբյեկտ:

Միայն վերջին տարիներին փոխվեց հասարակության վերաբերմուքը հաշմանդամների նկատմամբ: Ներկայումս մոտեցումը հաշմանդամության հիմնահարցերին հակված է հաշմանդամների համար հասարակական կյանքի տարբեր ոլորտները մատչելի դարձնելուն, նրանց հնարավորությունները առավելագույնս օգտագործելուն:

«Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» ՀՀ օրենքը ամրագրում է հաշմանդամների մյուս քաղաքացիներին հավասարության սկզբունքը սոցիալական կյանքի բոլոր բնագավառներում` աշխատանք, հանգիստ, կրթություն, սոցիալ-կենցաղային սպասարկում և այլն:

Այս սկզբունքի կիրառումը չէր կարող իր ազդեցությունը չունենալ ճարտարապետաշինարարական տեսության և պրակտիկայի վրա:

Հանրապետության բոլոր քաղաքների բնակելի և հասարակական շենքերը, փողոցները, արտադրական, ուսումնական, մշակութային և մարզական շինությունները կառուցված են առանց հաշվի առնելու հաշմանդամների պահանջմունքները:

Հետևաբար ավելորդ է դառնում հասարակական կյանքին հաշմանդամի լիիրավ մասնակցության մասին խոսելը կամ նրա աշխատանքի տեղավորման հարցն արծարծելը:

Հասարակական տրանսպորտի ոչ մի միջոց հարմարեցված չէ սայլակով հաշմանդամի տեղափոխման համար:

Հաշմանդամների համար նախատեսված քաղաքաշինական համապատասխան լուծումների բացակայությունը, փաստորեն հանգեցրել են հաշմանդամների մեծամասնության արհեստական մեկուսացմանը հասարակական կյանքից, զրկել նորմալ ինքնասպասարկման հնարավորությունից, իրենց ֆիզիկական և ստեղծագործական ներուժն օգտագործելու կարողությունից:

Սա դարձել է այն հիմնական պատճառներից մեկը, որի հետևանքով 1997 թ. հարյուրավոր հաշմանդամ երեխաներ դաստիարակվեցին ընտանիքներում և չհաճախեցին նախադպրոցական և դպրոցական ուսումնական հաստատություններ, իսկ աշխատելու ընդունակ, բայց ներկա պայմաններում չաշխատող հաշմանդամների թիվը զգալիորեն աճեց:

Ժամանակի կարևորագույն խնդիր է դարձել հաշմանդամների ինտեգրման նպատակով հետևյալ միջոցառումների իրականացումը.

- տեղերում բարձրացնել գործադիր մարմինների պատասխանատվությունը շենքերի, կառույցների, հասարակական տրանսպորտի, կապի և ինֆորմացիայի միջոցների մատչելիությունը հաշմանդամների համար ապահովելու հարցում,

- տեղական իշխանության մարմինների կողմից ուժեղացնել հսկողությունը շենքերի և կառույցների շինարարության և ընդունվող նախագծերի վրա և այդ գործին մասնակից դարձնել հաշմանդամների հարցերով զբաղվող հասարակական կազմակերպություններին:

Այսօր Երևան քաղաքում եզակի են այն շինությունները, որոնց մուտքերը հարմարեցված են հաշմանդամի սայլակի համար (ՀՀ սոցիալական ապահովության նախարարություն, նախարարության համակարգի վերականգնողական կենտրոն, ՄԿԽ Հետվնասվածքային վերականգնողական կենտրոն, ՄԱԿ-ի Հայաստանյաց գրասենյակ և այլն):

Ավելորդ է խոսել ճանապարհների, ստորգետնյա անցումների, տրանսպորտից օգտվելու, մշակույթի օջախների և այլնի մասին:

Որքան էլ զարմանալի է, առողջապահական ոչ մի հաստատության շքամուտք հարմարեցված չէ սայլակով հաշմանդամի մուտքի համար:

«Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 21, 22, 23 և 24 հոդվածները սահմանում են պետական, հասարակական և բնակելի շենքերի ու շինությունների հաշմանդամների համար մատչելիության ապահովման երաշխիքները:

Միաժամանակ այս կապակցությամբ, ՀՀ Կառավարությունը 1993 թ. նոյեմբերի 30-ին ընդունելի է թիվ 630 որոշումը, որով հանձնարարական է տրված համապատասխան մարմիններին` տրանսպորտի, կապի և սոցիալական ենթակառուցվածքի բոլոր օբյեկտները հարմարեցնել հաշմանդամի պահանջմունքներին:

Հաշմանդամների հասարակություն ինտեգրման հարցերը առաջնային համարելով, հաշմանդամների հիմնախնդիրներով զբաղվող հանրապետական հանձնաժողովը դիմել է Հայաստանի Հանրապետության պետական իշխանության մարմիններին, հասարակական կազմակերպություններին, հանրապետության տարածքում գործող բոլոր գործատուներին սոցիալական ենթակառուցվածքի օբյեկտների, բնակելի, հասարակական, մշակութային, ուսումնական, արտադրական շենքերի և կառույցների մուտքերի մոտ թեքահարթակներ պատրաստելու և տեղադրելու հարցով:

 

6. ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԻ ՆՅՈՒԹԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ

 

Տնտեսության շուկայական հարաբերություններին անցումը առաջ է բերում սոցիալ-տնտեսական ցնցումներ, որն առավել ծանր է անդրադառնում բնակչության հատկապես թույլ պաշտպանված խմբերի կենսամակարդակի վրա: Տնտեսական ցնցումների նկատմամբ առավել զգայուն են հաշմանդամները, որոնք իրենց սահմանափակ հնարավորություններով մրցունակ չեն և համարյա միշտ պարտված են դուրս գալիս գոյամարտից:

Այստեղ է, որ պետք է պետությունը իր վրա վերցնի բնակչության այդ խմբի շահերի պաշտպանությունը, սակայն, տարվող սոցիալական քաղաքականությունը այդ խմբի համար ապահովում է երկրում ընդունված միջինից զգալիորեն ցածր կենսամակարդակ:

Մեծ է խզումը հաշմանդամի նյութական ապահովվածության և կենսապահովման նվազագույն պահանջմունքների բավարարման միջև:

Հաշմանդամների նյութական ապահովվածության հիմքում ընկած է նրանց կենսաթոշակների, նպաստների (միայն հաշմանդամ երեխաներին) և դրամական փոխհատուցումների վճարումները:

1998 թ. հունվարի 1-ի դրությամբ հանրապետությունում հաշվվում է շուրջ 101000 հաշմանդամ:

 

.___________________________________________________________________________.

|                    | 01.01.96թ.      |  01.01.97թ.      |  01.01.98թ.     |

|                    | դրությամբ       |  դրությամբ       |  դրությամբ      |

| Ցուցանիշներ        |_________________|__________________|_________________|

|                    |կենսաթ. | միջին  |  կենսաթ.| միջին  |  կենսաթ. |միջին |

|                    |թիվը    | կենսա- |  թիվը   | կենսա- |  թիվը    |կենսա-|

|                    |(մարդ)  | թոշակ  |  (մարդ) | թոշակ  |  (մարդ)  |թոշակ |

|                    |        | (դրամ) |         | (դրամ) |          |(դը-  |

|                    |        |        |         |        |          | րամ) |

|____________________|________|________|_________|________|__________|______|

|                    |641852  | 2359   | 607111  | 3152   | 585000   | 3580 |

|____________________|________|________|_________|________|__________|______|

|  հաշմանդամներ      |105572  |        | 99812   |        | 100666   |      |

|____________________|________|________|_________|________|__________|______|

|  հաշմանդամության   |        |        |         |        |          |      |

|  (աշխատանքային)    |80399   | 2222   | 66227   | 2709   | 64055    | 3222 |

|____________________|________|________|_________|________|__________|______|

|  հաշմանդամության   |        |        |         |        |          |      |

|  (սոցիալական)      |18072   | 2229   | 24054   | 2358   | 25702    | 2222 |

|____________________|________|________|_________|________|__________|______|

|  զինծառայության    |7101    | 2808   | 9531    | 7821   | 10909    | 4945 |

|  գծով հաշմանդամ-   |        |        |         |        |          |      |

|  ներ               |        |        |         |        |          |      |

.___________________________________________________________________________.

 

Հաշմանդամների ընդհանուր թվի մեջ մտած չէ մանկուց հաշմանդամների թիվը, որը կազմում է 7754 (1998 թ. հունվարի 1-ի դրությամբ):

Աղյուսակից երևում է, որ չնայած 1996 թ. հունվարի 1-ից կենսաթոշակառուների ընդհանուր թվաքանակի նվազման միտումին, սոցիալական, հաշմանդամության և զինծառայության հաշմանդամության կենսաթոշակառուների թիվը զգալիորեն մեծացել է: Ակնհայտորեն բարձրացել է նաև միջին կենսաթոշակի չափը (միջին հաշվով ավելի քան 33 օ/օ-ով):

Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամների կենսաթոշակային ապահովությունը իրականացվում է ՀՀ Ազգային Ժողովի կողմից 1995 թ. դեկտեմբերի 6-ին ընդունված «ՀՀ քաղաքացիների պետական կենսաթոշակային ապահովության մասին» և ՀՀ Գերագույն Խորհրդի կողմից 1992 թ. դեկտեմբերի 15-ին ընդունված «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքներով:

«ՀՀ քաղաքացիների պետական կենսաթոշակային ապահովության մասին» ՀՀ օրենքով կենսաթոշակները վճարվում են ՀՀ կենսաթոշակային և զբաղվածության հիմնադրամի կողմից, ընդ որում` աշխատանքային խեղման կամ մասնագիտական հիվանդության հետևանքով հաշմանդամության կենսաթոշակները վճարում են սոցիալական ապահովագրության մարմինները` գործատուի, գործատուի լուծարման դեպքում` նրա իրավահաջորդի, իսկ վերջինիս բացակայության դեպքում` սեփական միջոցների հաշվին, իսկ «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքով նշանակված կենսաթոշակները, վճարվում են ՀՀ պետ. բյուջեի միջոցներից:

ՀՀ քաղաքացիների պետական կենսաթոշակային ապահովության մասին» ՀՀ օրենքով նշանակվում են հաշմանդամության աշխատանքային և սոցիալական կենսաթոշակներ: 5 և ավելի տարվա աշխատանքային ստաժ ունեցող հաշմանդամներին նշանակվում է աշխատանքային, չունեցողներին` սոցիալական կենսաթոշակ: Հաշմանդամության աշխատանքային կենսաթոշակները նշանակվում են.

1-ին խմբի հաշմանդամներին` բազային կենսաթոշակի 120, 2-րդ խմբի հաշմանդամներին` բազային կենսաթոշակի 100, 3-րդ խմբի հաշմանդամներին` բազային կենսաթոշակի 80 օ/օ-ի չափով, որոնց ավելացվում է աշխատանքային ստաժի համար հավելումը: Բազային կենսաթոշակի, ինչպես նաև աշխատանքային ստաժի համար տրվող հավելման չափը սահմանվում է ՀՀ օրենսդրությամբ: Հաշմանդամության սոցիալական կենսաթոշակները նշանակվում են.

1-ին խմբի հաշմանդամներին և մինչև 16 տարեկան մանկուց հաշմանդամ երեխաներին` բազային կենսաթոշակի 120, 2-րդ խմբի հաշմանդամներին` 100, 3-րդ խմբի հաշմանդամներին` 80 օ/օ-ի չափով:

Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքով հաշմանդամության կենսաթոշակները նշանակվում են.

1-ին խմբի հաշմանդամներին` ամսական դրամական բավարարման 70 օ/օ-ի չափով, բայց ոչ պակաս ՀՀ օրենսդրությամբ սահմանված բազային կենսաթոշակի 200, 2-րդ խմբի հաշմանդամներին` ամսական դրամական բավարարման 60 օ/օ-ի չափով, բայց ոչ պակաս բազային կենսաթոշակի 150, 3-րդ խմբի հաշմանդամներին` ամսական դրամական բավարարման 40 օ/օ-ի չափով, բայց ոչ պակաս բազային կենսաթոշակի 100 օ/օ-ի չափով:

Պետք է ավելացնել, որ բացի կենսաթոշակներից, համաձայն ՀՀ կառավարության 1997 թ. հունիսի 13-ի թիվ 172 որոշման հաշմանդամ երեխաներին վճարվում է նպաստ` ամսական 4000 դրամի չափով: Վերջինս զգալիորեն թեթևացնում է հաշմանդամ երեխա ունեցող ընտանիքների սոցիալական վիճակը:

Մինչև 1997 թ. հուլիսի 1-ը հաշմանդամները օգտվում էին օրենսդրությամբ նախատեսված տրանսպորտային, բնակ-կենցաղային, բուժ. օգնության, սպասարկման և այլ արտոնություններից:

Այսօր մեր պետության սոցիալական քաղաքականությունը միտված է արտոնություններից անցման դեպի դրամական փոխհատուցումների (տրանսֆերտների):

ՀՀ կառավարությունը 1997 թ. հուլիսի 8-ի ընդունված թիվ 251 որոշմամբ սահմանել է քաղաքացիների առաձին խմբերին արտոնությունների փոխարեն դրամական փոխհատուցումներ տալու կարգը և փոխհատուցումների չափերը:

Նույն որոշմամբ քաղաքացիների որոշ խմբերի արտոնությունները պահպանվել են:

Այսպես, տրանսպորտային սպասարկման և կոմունալ ծառայությունների վճարման արտոնությունների դիմաց նախատեսված է դրամական փոխհատուցում ներքաղաքային տրանսպորտ ունեցող քաղաքներում բնակվող I և II խմբի հաշմանդամների (բացառությամբ Հայրենական մեծ պատերազմի հաշմանդամների) համար ամսական 3500 դրամ, այլ բնակավայրերում բնակվող հաշմանդամների համար` 2600 դրամ:

Ամսական 1800 դրամ փոխհատուցում են ստանում նաև Չեռնոբիլի ԱԷԿ-ի վթարի վերացման աշխատանքների ժամանակ ճառագայթային հիվանդություններ ստացածները, վթարից հաշմանդամ (III խումբ) ճանաչված քաղաքացիները և զոհվածների ընտանիքները:

Տրանսպորտից և կոմունալ ծառայություններից (բացառությամբ էլեկտրաէներգիայի վարձի) օգտվելու արտոնությունը պահպանվել է հետևյալ կատեգորիաների քաղաքացիների համար`

ա) Հայրենական մեծ պատերազմի և այլ պետություններում մարտական գործողությունների պատճառով հաշմանդամ դարձած զինծառայողները, ինչպես նաև Հայրենական մեծ պատերազմի և այլ պետություններում մարտական գործողությունների մասնակիցները, որոնք հետագայում հաշմանդամ են դարձել,

բ) Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ մարտական գործողությունների պատճառով, զինվորական ծառայության ընթացքում կամ զինվորական ծառայությունից սահմանված կարգով արձակվելուց հետո ստացած վնասվածքների, խեղումների և հիվանդությունների հետևանքով հաշմանդամ դարձած զինծառայողները (նրանց հավասարեցված անձանց), ինչպես նաև ծառայողական պարտականությունների կատարման ընթացքում զոհված (մահացած) զինծառայողների (նրանց հավասարեցված անձանց), ընտանիքները (ամուսին, երեխաներ, ծնողներ):

Հիշյալ խմբերին պատկանող անձինք էլեկտրաէներգիայի վճարման նախկինում ունեցած արտոնության դիմաց ստանում են ամսական 1500 դրամ փոխհատուցում:

Առավել ծանր է այն ընտանիքների վիճակը, որտեղ կան 2, 3 և ավելի հաշմանդամներ (6948 ընտանիք): Բավական ծանր է նաև միայնակ ապրող հաշմանդամների և միայն հաշմանդամներից բաղկացած ընտանիքների վիճակը (14793 ընտանիք): Սոցիալական օգնության կարիք ունեն հաշմանդամ ունեցող հատկապես այն ընտանիքները, որտեղ կան 3 և ավելի անչափահաս երեխաներ (13642 ընտանիք):

 

7. ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՂԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ ԱՊԱՀՈՎՈՒՄ

 

Տարիներ շարունակ հաշմանդամների վերականգնողական միջոցները, ինչպես նաև նրանց կյանքը թեթևացնող պարագաները (սայլակները, լսողական ապարատները, հենակները և այլն) ձեռք են բերվել արտասահմանից: Ներկայումս աշխատանքներ են տարվում այդ պարագաների տեղական արտադրության կազմակերպման ուղղությամբ:

1997 թ. Երևանի պրոթեզա-օրթոպեդիկ ձեռնարկությունում արտադրվել է շուրջ 700 հատ լսողական ապարատ և այսօր հաշմանդամները ստիպված չեն ամիսներով սպասել իրենց համար շատ կարևոր հարմարանք ստանալուն: Պատրաստվել են հենակներ և ձեռնափայտեր: ՀՀ սոցիալական ապահովության նախարարությունը կազմել է տեսողությունից, խուլ ու համր, հենաշարժական ֆունկցիայի խանգարումով և այլ հաշմանդամների համար առաջին անհրաժեշտության պարագաների ցանկը: Նախատեսված է մշակել տեսողությունից հաշմանդամների, տիֆլոտեխնիկայով ապահովելու ծրագիր: Բացի այդ, 1997 թ. Երևանի պրոթեզա-օրթոպեդիկ ձեռնարկությունում պատրաստվել է նստասայլակների փորձնական խմբաքանակ: Այդ աշխատանքները կատարելու նպատակով կապ է հաստատվել նստասայլակներ արտադրող եվրոպական (Ֆրանսիա) «Lit Dupout» ֆիրմայի հետ, ինչպես նաև մշակվել է նստասայլակների տեղական արտադրության բիզնես-ծրագիր:

Ծրագրի մշակման ընթացքում վերը նշված ֆիրմայի կողմից մատուցվել է խորհրդատվական աջակցություն, հստակեցվել են ապագա համագործակցության շրջանակները:

Տեղական արտադրությունը ի վիճակի կլինի ոչ միայն լիովին բավարարել հանրապետությունում հաշմանդամների պահանջարկը, այլև իր արտադրանքը առաջարկել տարածաշրջանի երկրների հաշմանդամներին:

Համապատասխան միջոցների առկայության դեպքում ծրագրի իրագործումը կսկսվի ամենասեղմ ժամկետներում: ՀՀ սոցիալական ապահովության նախարարությունը ծրագրի իրականացման նպատակով կտրամադրի ինչպես համապատասխան շինություններ, այնպես էլ համապատասխան մասնագետներ, որոնք վերապատրաստումից հետո կիրականացնեն արտադրության շահագործումը:

Հաշմանդամների պրոթեզավորումը և վերականգնողական այլ պարագաներով ապահովումը կատարվում է անվճար: Այս դրույթը սահմանված է «ՀՀ հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» ՀՀ օրենքում:

1997 թ. ՀՀ սոցիալական ապահովության նախարարությունը հաստատել է քաղաքացիներին պրոթեզա-օրթոպեդիկ պարագաներով և հաշմանդամների կյանքը թեթևացնող վերականգնողական միջոցներով ապահովելու նոր կարգ, որը սահմանում է հաշմանդամներին այդ միջոցների տրամադրման կարգը, ժամկետները և այլն:

Պրոթեզա-օրթոպեդիկ օգնության կարիք ունեցող հաշմանդամների թիվը Հայաստանում կտրուկ աճեց երկրաշարժի և պատերազմական գործողությունների հետևանքով և ներկայումս հաշվում է շուրջ 3000 մարդ: Ժամանակի հրամայական պահանջը դարձավ պրոթեզավորման գործի զարգացումը, հաշմանդամների կյանքը թեթևացնող միջոցների արտադրության ընդլայնումը, պրոթեզա-օրթոպեդիկ կադրերի պատրաստումը: ՀՀ սոցիալական ապահովության համակարգում գործում են պրոթեզա-օրթոպեդիկ ձեռնարկություններ, որտեղ կատարվում են պրոթեզավորման և օրթեզավորման աշխատանքներ:

Երևանի պրոթեզա-օրթոպեդիկ ձեռնարկությունը պատրաստում է նաև բարդ օրթոպեդիկ կոշիկներ, ինչպես նաև հաշմանդամների կյանքը թեթևացնող այլ պարագաներ:

1989 թ. Գերմանիայի կառավարությունը որպես մարդասիրական օգնություն, Երևանում կառուցեց պրոթեզավորման և կադրերի պատրաստման կենտրոն: Կենտրոնում պատրաստվում են հաշմանդամների համար միջազգային չափանիշներին համապատասխանող ստորին վերջույթների պրոթեզներ, ինչպես նաև իրականացվում է օրթոպեդ մասնագիտությամբ կադրերի ուսուցում: Ուսուցումը անց է կացվում գերմանական մասնագետների մասնակցությամբ: Կենտրոնում ուսանում են ինչպես Հայաստանի, այնպես էլ այլ պետություններից ժամանած ուսանողներ: Սկսած 1996 թ. պրոթեզավորման արհեստանոց գործում է նաև Գյումրիում, որը սպասարկում է Շիրակի գոտու բնակչությանը:

1997 թ. ընթացքում նշված ձեռնարկություններում պատրաստվել է շուրջ 1000 պրոթեզ և օրթեզ, 1.200 զույգ բարդ օրթոպեդիկ կոշիկ, 58 սեղմիրան, 319 աղեկապ, 780 հենակ, 700 ձեռնափայտ և 670 լսողական սարք: Այդ աշխատանքների համար հանրապետության բյուջեից 1997 թ. հատկացվել է շուրջ 1 մլն դոլարի համարժեք գումար:

Պրոթեզավորման կարիք ունեցող հաշմանդամները հնարավորություն ունեն պրոթեզավորվելու ՀՀ սոցիալական ապահովության համակարգում գործող վերականգնողական կենտրոնը ստացիոնար պայմաններում: Այս կենտրոնում հաշմանդամները ստանում են նաև սոցիալ-հոգեբանական օգնություն:

Վերականգնողական կենտրոնի բազայի վրա գործում է պրոթեզավորման բուժա-տեխնիկական հանձնաժողովը, որը կոորդինացնում է պրոթեզավորման տարբեր ձեռնարկությունների աշխատանքները, ուսումնասիրում կոնֆլիկտային դեպքերը, հետևում արտադրանքի որակին: Հաշմանդամների պրոթեզա-օրթոպեդիկ ձեռնարկություններ հասնելը դյուրացնելու նպատակով ՀՀ սոցիալական ապահովության նախարարությունը շաբաթը երկու անգամ կազմակերպում է հաշմանդամների անվճար տեղափոխություն Երևանի կենտրոնից մինչև ձեռնարկություններ:

Հանրապետությունում պրոթեզավորման ծրագրեր իրականացվում է նաև Գերմանական Կարմիր Խաչի պրոթեզա-օրթոպեդիկ պարագաների պատրաստման կենտրոնում, PROGECT HOPE (Հույս ծրագիր), «Ամասիացի» բարեգործական ընկերության «Փյունիկ» հաշմանդամների ասոցիացիայի կողմից և այլն: Հայաստանի Հանրապետության հաշմանդամների վերականգնողական աշխատանքները տարիներ շարունակ համակարգվել են ՀՀ սոցիալական ապահովության և առողջապահության նախարարությունների կողմից, մասնավորապես վերին և ստորին վերջույթների պրոթեզավորման աշխատանքները իրականացվել են ՀՀ սոցիալական ապահովության նախարարության համակարգի պրոթեզավորման ձեռնարկություններում, իսկ աչքի և ատամների պրոթեզավորման հարցերով զբաղվել են ՀՀ առողջապահության նախարարության բուժ-կանխարգելիչ հիմնարկները:

Հանրապետությունում ազատ շուկայական հարաբերությունների հետևանքով առաջացած ֆիանսա-տնտեսական դժվարությունների հետ կապված, ՀՀ առողջապահության նախարարության բուժ-կանխարգելիչ հիմնարկները մասնավորապես աչքի հանրապետական կլինիկան, «ԱՉՔ» դուստր ձեռնարկությունը վերջին 3-4 տարիներին անհրաժեշտ ֆինանսավորման բացակայության պատճառով հնարավորություն չեն ունեցել բավարարելու աչքի պրոթեզավորման կարիքն ունեցողների պահանջարկը, քանի որ աչքի պրոթեզավորումը մտցված չէ պետ. բյուջեի միջոցների հաշվին իրականացվող առողջապահական նպատակային ծրագրերի մեջ: Այսօր հանրապետությունում հաշվվում է տեսողության խանգարումներով 2000-ից ավելի հաշմանդամ, որից 300-ը երեխա: Տարեկան 250-300 մեծահասակ և 50-80 երեխա կարիք ունեն աչքի պրոթեզավորման: Աչքի պրոթեզավորման արժեքը տատանվում է 50-60 000 դրամի սահմաններում:

ՀՀ սոցիալական ապահովության նախարարությունը մշակել է աչքից զուրկ հաշմանդամների պրոթեզավորման ծրագիր:

 

8. ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԻ ՀԱՐՑԵՐՈՎ ԶԲԱՂՎՈՂ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամների հարցերով զբաղվում են մեկ տասնյակից ավելի հասարակական կազմակերպություններ:

1997 թ. հաշմանդամների հայկական ընկերությունը և նրա տարածքային կազմակերպությունները աշխատանքներ են կատարել «Հանրապետությունում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» ՀՀ օրենքի պահանջների իրականացման, առանձնակի մտահոգությամբ է զբաղվել ավելի կարիքավոր հաշմանդամներին նյութական օգնության, հաշմանդամների առողջության վերականգնման, բուժ. կանխարգելիչ միջոցառումների կազմակերպման հարցերով:

Հանրապետության առողջապահության նախարարության, Էրեբունի բժշկական կենտրոնի աջակցությամբ ձեռք է բերվել 1,5 մլն. դրամի արժողությամբ դեղորայք և դեղատոմսերով 1504 հաշմանդամ անվճար օգտվել են հանրապետական ընկերությանը կից կազմակերպված դեղատնից, որը սպասարկվում է համապատասխան մասնագետի միջոցով: Հաշմանդամների հայկական ընկերությունը համագործակցելով կուրորտաբանության և ֆիզիոթերապևտիկ բժշկության գիտահետազոտական ինստիտուտի հետ հիվանդանոցային պայմաններում կազմակերպել է շուրջ 250 հաշմանդամի բուժման և առողջական վիճակի հետազոտման աշխատանքները: Ընկերության միջամտությամբ կարիքավոր հաշմանդամների համար անվճար ձեռք է բերվել ակնոցներ:

Հաշմանդամներին աշխատանքի մեջ ընդգրկելու առումով ակտիվ գործունեություն է ծավալել ընկերության «Կոմպյուտեր» ուսումնաարտադրական ձեռնարկությունը, որտեղ ընդգրկված են 31 աշխատակից:

Հայ օգնության ֆոնդի միջոցով կարիքավոր շուրջ 4500 հաշմանդամի տրվել է սննդամթերքի օգնություն:

Հայաստանի կույրերի միավորումը հաշմանդամների հասարակական կազմակերպություն է:

Միավորումում հաշվառված են 3800 տեսողությունից 1-ին և 2-րդ խմբերի հաշմանդամ: Կանոնադրական նպատակների իրականացման համար միավորումը իր միջոցների հաշվին ստեղծել է 13 արտադրական դուստր ձեռնարկություն, որոնք աշխատում են ոչ լրիվ ծանրաբեռնվածությամբ:

Միավորումն ունի երաժշտական կոլեկտիվներ, ժողովրդական գործիքների համույթ և քառաձայն երգչախումբ:

Հանրապետությունում գործում է կույրերի և թույլ տեսնողների 2 գիշերօթիկ դպրոց, ուր սովորում են 6-17 տարեկան 220 աշակերտներ ու կույրերի և թույլ տեսնողների երեկոյան հատուկ դպրոց, ուր սովորում են 80 50-ից բարձր տարիք ունեցողներ:

Հայաստանի խուլերի միավորումում հաշվառված են հանրապետության լսողության խանգարում ունեցող շուրջ 3500 բնակիչներից 1598-ը, որից I խմբի հաշմանդամ են 14 մարդ, II խմբի` 137, III խմբի` 1447:

Մինչև 16 տարեկան 550 հաշմանդամ երեխաներից 280-ը սովորում են հատուկ դպրոցներում:

Միավորումն իր համակարգում ունի 6 ուսումնա-արտադրական դուստր ձեռնարկություն, որոնք 1997 թ. աշխատել են իրենց կարողությունների 20-25 օ/օ-ի չափով, արտադրության մեջ զբաղվածների թիվը կազմել է ընդամենը 360 մարդ:

Ներկայումս աշխատանքներ են տարվում արտադրության ծավալը մեծացնելու ուղղությամբ:

Միավորումը 1995 թ-ից հանդիսանում է խուլերի միջազգային կազմակերպության անդամ, իսկ 1996 թ-ին դարձավ տարածաշրջանային կազմակերպության անդամ:

Սերտ կապերի մեջ է նաև խուլերի միջազգային սպորտային կազմակերպությունների հետ, սակայն նրանց բազմաթիվ հրավերները` մասնակցելու տարբեր մարզական միջոցառումների, մնում են անհետևանք` ֆինանսական միջոցների բացակայության պատճառով:

Նույն պատճառով համարյա չի գործում խուլերի միավորման մշակույթի և սպորտի պալատը:

Հայաստանի հաշմանդամների «Փյունիկ» ասոցիացիան որպես հասարակական կազմակերպություն գրանցվել է 1990 թվականին:

Ի սկզբանե «Փյունիկի» հիմնական նպատակն է եղել օգնել հաշմանդամներին ինքնահաստատվելու և իրենց կարողությունների նկատմամբ վստահություն ձևավորելու: Այդ նպատակի համար «Փյունիկը» կազմակերպում է ամառային և ձմեռային սպորտային, վերականգնողական ճամբարներ, որտեղ ընդգրկվում են նաև առողջ երեխաներ:

Վերջին վեց տարիների ընթացքում ավելի քան հազար հաշմանդամ երեխաներ ու չափահասներ և 1155 առողջներ մասնակցել են «Փյունիկի» կազմակերպած ամառային և ձմեռային մարզա-վերականգնողական ճամբարներին: Այդ նպատակով «Փյունիկը» ստացել է նյութական և ֆինանսական աջակցություն տարբեր աղբյուրներից:

Բացի ճամբարներից, «Փյունիկը» կազմակերպում է նաև սպորտային միջոցառումներ:

«Փյունիկը» հաշմանդամներին մատուցում է նաև սոցիալական ծառայություններ, հագուստներ և սննդամթերք է տրամադրում կարիքավոր հաշմանդամներին:

Հաշմանդամ երեխաների օգնության «Աստղիկ» միությունը ստեղծվել է հաշմանդամ երեխաների ծնողների կողմից 1995 թ.:

Միության առաքելությունն է` ծնողների համախմբման միջոցով հաշմանդամ երեխաներին դարձնել հասարակության լիարժեք անդամ:

Անհատ ձեռներեցների ու մարդասիրական կազմակերպությունների միջոցով ցուցաբերել է 2000 հաշմանդամ երեխաների և նրանց ընտանիքներին մարդասիրական օգնություն: Կազմակերպել է 1996-97 թթ. 750 երեխաների ամառային հանգիստը հանրապետության ճամբարներում (Հանքավան, Ծաղկաձոր, Դիլիջան), ավելի քան 75 միջոցառումներ-ցուցահանդեսներ: Միության Գյումրիի մասնաճյուղում իրագործվել է «Առողջության այբուբեն» ծրագիրը «Փրկեք երեխաներին» կազմակերպության աջակցությամբ:

Միության նպատակն է` հանրապետության լայն հասարակայնությանը պարզաբանել մանկական հաշմանդամության հիմնահարցերը, ուսումնասիրել հաշմանդամ երեխա ունեցող ընտանիքների խնդիրները, ստեղծել հանրապետության յուրաքանչյուր հաշմանդամ երեխայի և նրա ընտանիքի մասին լիարժեք ինֆորմացիոն բանկ, համախմբել և առաջարկություններ ու եզրակացություններ ներկայացնել կառավարական և լայն հասարակական շրջանակներին:

«Ամասիացի» բարեգործական ընկերությունը հիմնվել է 1989 թ.: Ունի 3 տարածքային մասնաճյուղ, 37 մարդուց բաղկացած աշխատակազմ, որոնց մեծամասնությունը հաշմանդամներն են: Կազմակերպության առաքելությունն է հաշմանդամների տնտեսական, սոցիալ-հոգեբանական և լարվածության մեղմացումը և նրանց ինտեգրումը հասարակության մեջ:

Ընկերությունը իրականացնում է «Հաշմանդամների պրոթեզա-օրթոպեդիկ պարագաներ» ծրագիրը, աջակցում է հաշմանդամներին բուժման կազմակերպման հարցերում, համագործակցելով ՄԱԿ-ի Հայաստանյան Գրասենյակի, Աջափնյակի թաղապետարանի և Հայներարտբանկի հետ 1995 թ-ից կազմակերպությունը իրականացնում է «Ուսուցում, հմտություն, աշխատանք հաշմանդամներին» ծրագիրը, որի ընթացքում 46 հաշմանդամներ և նրանց ընտանիքի անդամներ ուսանել են կառավարում, հաշվապահության համակարգչային օպերատորություն և անգլերեն լեզու:

1996 թ-ից, համագործակցելով «Nostalgia» ՍՊՀ-ի, և կազմակերպության կամավորական բժիշկների հետ իրականացվում է «Հաշմանդամների ընտանիքների պաշտպանության» ծրագիրը:

1997թ. ամռանը կազմակերպությունը համագործակցելով Աջափնյակի թաղապետարանի հետ, իրականացրեց «Հաշմանդամ երեխաների և հաշմանդամների երեխաների ամառային հանգիստ» ծրագիրը, որի ընթացքում Աջափնյակ համայնքի 105 երեխա իրենց ամառային հանգիստը անցկացրին Հանքավանի «Արծվիկ» ճամբարում:

Կազմակերպության անդամների նախաձեռնությամբ, օգտագործելով կազմակերպության ներքին հնարավորությունները, 1996 թ-ին առաջինը ԱՊՀ-ում ստեղծվեց Հաշմանդամների Թատրոն, որը 1996 թ. դեկտեմբերի 3-ի Հաշմանդամների միջազգային օրվա կապակցությամբ կամերային երաժշտության տանը տվեց իր անդրանիկ ներկայացումը, իսկ 1997 թ-ին Հանրապետության տարբեր մարզերում տվեցին ևս 3 ներկայացում:

Երիտասարդ հաշմանդամների «Կամք և կորով» միությունը ՀՀ արդարադատության նախարարության կողմից պետական գրանցում է ստացել 1996 թ. օգոստոսի 23-ին:

Առաքելությունն է` օգնել երիտասարդ հաշմանդամներին լիարժեք կյանք վարելու, կուլտուր-կենցաղային, հոգևոր և մշակութային զարգացման հասնելու:

Միությունը անցկացնում է հարցազրույցներ 18-35 տարեկան երիտասարդ հաշմանդամների հետ, որոնց արդյունքում ստեղծում է տվյալների բանկ: Այդ տվյալների շնորհիվ միությունը առանձնացրել է շնորհալի երիտասարդ հաշմանդամների, որոնց աշխատանքների I ցուցահանդես-վաճառքը կազմակերպեց 1997 թ. մայիսի 20-ին: Երկրորդ ցուցահանդես-վաճառքը միությունը կազմակերպեց 1997 թ. դեկտեմբերի 3-ին` նվիրված հաշմանդամների միջազգային օրվան: Այս միջոցառմանը մասնակցեցին 30 շնորհալի երիտասարդ հաշմանդամներ: Ներկայացված էին երիտասարդ հաշմանդամների 180 գեղանկարչական, գրաֆիկական, ասեղնագործական, խեցեգործական, կարպետագործական, գոբելենի, հերբարիումի, փայտի փորագրման, նավամոդելային գեղարվեստական աշխատանքներ: Այս ցուցահանդեսները արձագանք գտան ինչպես մամուլում, այնպես էլ հեռուստատեսությամբ, ոգևորեցին, ստեղծագործելու նոր լիցք հաղորդեցին երիտասարդ հաշմանդամներին:

Միությունը համագործակցում է բրիտանական «Օքսֆամ» կազմակերպության, հաշմանդամների հայկական ընկերության, մի շարք հասարակական կազմակերպությունների հետ: Միությունն առաջիկայում ծրագրել է ստեղծել դուստր ձեռնարկություն, որտեղ աշխատելու են բացառապես երիտասարդ հաշմանդամներ:

ՀՀ Հաշմանդամների պաշտպանության միությունը ստեղծվել և ՀՀ արդարադատության նախարարության կողմից պետական գրանցում է ստացել 1996 թ. մայիսի 10-ին: 1996 թ. ընթացքում միության նախաձեռնությամբ 510 հաշմանդամներ հաճախել են մշակութային օջախներ, 39 աշխատունակ հաշմանդամներ աշխատանքի են տեղավորվել տարբեր հիմնարկ-ձեռնարկություններում, «Արտասովոր ամառ» 1 ամիս տևած միջոցառմանը մասնակցել են ավելի քան 115 հաշմանդամ: Հաշմանդամներին բարոյական աջակցություն ցույց տալու նպատակով հանրապետության մարզերում ու շրջաններում նրանց համար կազմակերպվել ու անց են կացվել թեմատիկ զրույցներ, համերգներ:

Միության ջանքերով և նրա անմիջական մասնակցությամբ 138 հաշմանդամ ունեն իրենց աշխատատեղերը:

«Գարնան զարթոնք» գրական-մշակութային ծրագրի շրջանակներում կազմակերպված միջոցառումներին մասնակցել են շուրջ 200 հաշմանդամ ստեղծագործողներ, նկարիչներ, երաժիշտներ, բանաստեղծներ, արձակագիրներ, կիրառական արվեստի սիրահարներ և այլն: Միության միջնորդությամբ վերականգնվել են 10 հաշմանդամ նախկին աշխատատեղերը:

Նույն ձեռնարկությունը դեկտեմբեր ամսին Ամանորի շեմին, դարձյալ անվճար, 100 հաշմանդամի հատկացրել է սննդամթերք:

Միությունը հանդես է եկել Երևանում գործող տարբեր ինվեստիցիոն կազմակերպություններին բիզնես-պլաններ ներկայացնելու նախաձեռնությամբ:

«Հավատամք» երիտասարդ հաշմանդամների համահայկական հիմնադրամը հիմնվել է 1996 թ. նոյեմբերին:

Հիմնադրամի գերագույն նպատակն է` Երևանում հիմնել հոգևոր, մշակութային և վերականգնողական, բազմաբնույթ համալիր` հաշմանդամ երիտասարդների համար:

1997 թ. օգոստոսի 26-ից սեպտեմբերի 1-ը իրականացրեց ուխտագնացություն Գյումրի-Էջմիածին-Երևան ճանապարհով, որը նվիրված էր քրիստոնեության ընդունման 1700 ամյակին:

1997 թ. նոյեմբերի 7-ին Երևանի քաղաքապետի թիվ 1258 որոշմամբ հիմնադրամին Լենինգրադյան փողոցին հարող տարածքում 882 քմ. հող հատկացվեց և թույլ տրվեց վերականգնողական կենտրոն կառուցել:

1997 թ. դեկտեմբերի 3-ին Գյումրիի «Շանթ» հեռուստաընկերությունը եթեր արձակեց հիմնադրամի պատվերով նկարահանված «Ճանապարհ դեպի ... «վավերագրական ֆիլմը:

Հիմնադրամը դարձել է Հաշմանդամների Համաշխարհային Ասոցիացիայի անդամ:

«Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպությունը հիմնադրվել է 1997 թ. փետրվարին:

Կազմակերպության հիմնական նպատակն է նպաստել հաշմանդամ երեխաների ինտեգրմանը հասարակություն, օգնել նրան` լինել հնարավորին չափ ֆիզիկապես անկախ, ազատվել հոգեկան բարդույթներից և զգալ հասարակության լիիրավ ու լիարժեք անդամ: Կազմակերպվեց անգլերենի և համակարգչային ուսուցման դասընթացներ հաշմանդամ երեխաների համար: Դասընթացների հաճախում են 40 հաշմանդամ երեխա: Կազմակերպությունում ստեղծվել է նաև հաշմանդամ երեխաների ծնողների տեղեկատվական կենտրոն, ուր քննարկվում են հաշմանդամության հիմնահարցերը և ուղիներ են որոնվում նրանց լուծման համար: Հաշմանդամության ճանաչման և սոցիալական ինտեգրման նպատակով կազմակերպությունում հիմնադրվեց հաշմանդամ երեխաների շարժական թատրոն:

1998 թ-ին կազմակերպությունը կշարունակի իրագործել վերը նշված ծրագրերը, ինչպես նաև կմշակի ծրագրեր` համագործակցելով հանրակրթական դպրոցների հետ:

Հայաստանի «Չեռնոբիլ» միությունը ստեղծվել է 1990 թ. սեպտեմբերին, Հայաստանից Չեռնոբիլի ԱԷԿ-ի վթարի հետևանքների վերացմանը մասնակցած անձանց կողմից, որպես նախկինում գործող Համամիութենական «Չեռնոբիլ» միության Հայկական բաժանմունք: Կազմակերպության անդամների թիվը կազմում է շուրջ 3000 մարդ, որոնցից շուրջ 900-ը` հաշմանդամ են:

1997 թ. ընթացքում կազմակերպությունը իրագործել է մի շարք աշխատանքներ և ծրագրեր: Նպաստել է անվճար բժշկական օգնության և սպասարկում ստանալու հարցի լուծմանը: Կազմակերպվել է ճառագայթումից տուժած անձանց համապատասխան կլինիկական բաժանմունքում անվճար սնունդով և դեղորայքով ապահովման հարցը:

1997 թ. մայիսից կազմակերպությունը անց է կացնում Հայաստանում բնակվող «չեռնոբիլցիների» և իոնային ճառագայթումից այլ դեպքերում տուժած քաղաքացիների հաշվառում:

Հաշմանդամների հիմնահարցերով Հայաստանում զբաղվում են նաև «Աֆղանական պատերազմի մասնակիցների» , «Վազգեն Առաջինի անվան պատերազմի հաշմանդամների» , «Առաքելություն Հայաստան» միությունները և այլ կազմակերպություններ:

 

Աղյուսակ թիվ 3

 

ԲԱՓՀ-ների 1997 թ. գործունեության ցուցանիշները

_______________________________________________

 

.___________________________________________________________________________.

| Հ/Հ |   Ցուցանիշներ     | Քննվածների    | Միջին ծանրա-   |  Առաջնակի      |

|     | _______________   | ընդհանուր     | բեռնվածու-     |  քննվածների    |

|     |      ԲԱՓՀ         | թիվը          | թյունը         |  թիվը          |

|_____|___________________|_______________|________________|________________|

| 1.  |   Արաբկիր         |  1827         |   11.7         |   658          |

|_____|___________________|_______________|________________|________________|

| 2.  |   Էրեբունի        |  2735         |   17.0         |   877          |

|_____|___________________|_______________|________________|________________|

| 3.  |   Խորհրդային      |  3776         |   18.0         |   1258         |

|_____|___________________|_______________|________________|________________|

| 4.  |   Կենտրոնական     |  1628         |   9.0          |   648          |

|_____|___________________|_______________|________________|________________|

| 5.  |   Մաշտոց          |  1472         |   9.1          |   423          |

|_____|___________________|_______________|________________|________________|

| 6.  |   Շահումյան       |  1860         |   11.0         |   612          |

|_____|___________________|_______________|________________|________________|

| 7.  |   Շենգավիթ        |  1694         |   10.3         |   554          |

|_____|___________________|_______________|________________|________________|

| 8.  |   Արագածոտն       |  2213         |   16.3         |   496          |

|_____|___________________|_______________|________________|________________|

| 9.  |   Արարատ          |  3010         |   16.0         |   758          |

|_____|___________________|_______________|________________|________________|

|10.  |   Արմավիր         |  2555         |   12.5         |   671          |

|_____|___________________|_______________|________________|________________|

|11.  |   Գեղարքունիք     |  3376         |   19.4         |   684          |

|_____|___________________|_______________|________________|________________|

|12.  |   Լոռի թիվ 1      |  3009         |   17.0         |   836          |

|_____|___________________|_______________|________________|________________|

|13.  |   Լոռի թիվ 2      |  2932         |   13.9         |   539          |

|_____|___________________|_______________|________________|________________|

|14.  |   Կոտայք          |  2535         |   17.8         |   601          |

|_____|___________________|_______________|________________|________________|

|15.  |   Գյումրի թիվ 1   |  2849         |   20.9         |   593          |

|_____|___________________|_______________|________________|________________|

|16.  |   Գյումրի թիվ 2   |  3375         |   15.6         |   764          |

|_____|___________________|_______________|________________|________________|

|17.  |   Սյունիք         |  2937         |   20.0         |   878          |

|_____|___________________|_______________|________________|________________|

|18.  |   Վայոց Ձոր       |  2182         |   22.0         |   472          |

|_____|___________________|_______________|________________|________________|

|19.  |   Տավուշ          |  2555         |   23.8         |   673          |

|_____|___________________|_______________|________________|________________|

|20.  |   Աչքի ԲԱՓՀ       |  862          |   8.4          |   318          |

|_____|___________________|_______________|________________|________________|

|     |   Ընդամենը        |  49382        |   15.5         |   13313        |

.___________________________________________________________________________.

 

.___________________________________________________________________________.

|    Առաջնակի քննվածներից (օ/օ)      |Կրկնակի  |  Կրկնակի քննվածներից (օ/օ) |

|____________________________________|քննված-  |____________________________|

| ճանաչվել են |  երկարաց- | ճանաչ-   |ների     |  ճանաչվել են |  լրիվ վերա- |

| հաշմանդամ   |  ված է    | վել են   |թիվը     |  հաշմանդամ   |  կանգնված   |

|             |           | աշխա-    |         |              |             |

|             |           | տունակ   |         |              |             |

|_____________|___________|__________|_________|______________|_____________|

|  93.0       |  5.3      |  1.3     | 1169    |   93.9       |   5.7       |

|_____________|___________|__________|_________|______________|_____________|

|  96.0       |  2.5      |  1.1     | 1858    |   99.3       |   0.6       |

|_____________|___________|__________|_________|______________|_____________|

|  89.0       |  6.6      |  4.1     | 2518    |   96.1       |   3.0       |

|_____________|___________|__________|_________|______________|_____________|

|  95.0       |  4.4      |  0.3     | 980     |   99.1       |   0.4       |

|_____________|___________|__________|_________|______________|_____________|

|  89.8       |  4.9      |  4.7     | 1049    |   94.8       |   3.3       |

|_____________|___________|__________|_________|______________|_____________|

|  95.2       |  2.2      |  2.2     | 1248    |   97.5       |   1.2       |

|_____________|___________|__________|_________|______________|_____________|

|  89.1       |  8.1      |  2.1     | 1140    |   95.7       |   2.0       |

|_____________|___________|__________|_________|______________|_____________|

|  93.5       |  3.2      |  3.0     | 1717    |   98.4       |   1.5       |

|_____________|___________|__________|_________|______________|_____________|

|  95.2       |  3.0      |  1.7     | 2252    |   98.8       |   0.9       |

|_____________|___________|__________|_________|______________|_____________|

|  93.4       |  4.3      |  2.2     | 1884    |   97.1       |   2.4       |

|_____________|___________|__________|_________|______________|_____________|

|  95.4       |  2.1      |  2.3     | 2692    |   97.6       |   2.3       |

|_____________|___________|__________|_________|______________|_____________|

|  90.5       |  7.0      |  2.3     | 2173    |   98.6       |   0.9       |

|_____________|___________|__________|_________|______________|_____________|

|  96.4       |  2.5      |  1.4     | 2393    |   97.9       |   1.9       |

|_____________|___________|__________|_________|______________|_____________|

|  88.6       |  6.3      |  4.9     | 1934    |   95.9       |   3.4       |

|_____________|___________|__________|_________|______________|_____________|

|  97.1       |  1.3      |  1.5     | 2256    |   99.6       |   0.3       |

|_____________|___________|__________|_________|______________|_____________|

|  94.5       |  2.4      |  3.0     | 2611    |   98.7       |   1.2       |

|_____________|___________|__________|_________|______________|_____________|

|  97.1       |  1.9      |  0.6     | 2059    |   95.7       |   0.8       |

|_____________|___________|__________|_________|______________|_____________|

|  93.2       |  1.2      |  5.5     | 1710    |   98.8       |   1.2       |

|_____________|___________|__________|_________|______________|_____________|

|  94.7       |  1.9      |  3.2     | 1882    |   97.2       |   2.7       |

|_____________|___________|__________|_________|______________|_____________|

|  92.1       |           |  7.8     | 544     |   100.0      |             |

|_____________|___________|__________|_________|______________|_____________|

|  93.4       |  3.7      |  2.8     | 36069   |   97.5       |   1.9       |

.___________________________________________________________________________.

 

Աղյուսակ թիվ 4

 

1997 թ. ԲԱՓՀ-ներում քննվածների թվից հաշմանդամ են ճանաչվել

___________________________________________________________

 

.___________________________________________________________________________.

| Ք. Երևան  և  մարզեր | Ընդամենը | Կանայք  | I խումբ | II խումբ | III խումբ |

|_____________________|__________|_________|_________|__________|___________|

|  Երևան              |  15135   |  5462   |  1214   |  9634    |  4287     |

|_____________________|__________|_________|_________|__________|___________|

|  Արագածոտն          |  2154    |  823    |   99    |  1480    |   575     |

|_____________________|__________|_________|_________|__________|___________|

|  Արարատ             |  2948    |  1242   |  177    |  1784    |   987     |

|_____________________|__________|_________|_________|__________|___________|

|  Արմավիր            |  2457    |  630    |  111    |  1705    |   641     |

|_____________________|__________|_________|_________|__________|___________|

|  Գեղարքունիք        |  3282    |  1241   |  190    |  2152    |   940     |

|_____________________|__________|_________|_________|__________|___________|

|  Լոռի               |  5762    |  2050   |  297    |  3226    |   2239    |

|_____________________|__________|_________|_________|__________|___________|

|  Կոտայք             |  2388    |  830    |  101    |  1359    |   928     |

|_____________________|__________|_________|_________|__________|___________|

|  Գյումրի            |  6125    |  2330   |  278    |  4622    |   1225    |

|_____________________|__________|_________|_________|__________|___________|

|  Սյունիք            |  2889    |  995    |  165    |  1996    |   728     |

|_____________________|__________|_________|_________|__________|___________|

|  Վայոց Ձոր          |  2090    |  884    |  67     |  1144    |   879     |

|_____________________|__________|_________|_________|__________|___________|

|  Տավուշ             |  2468    |  846    |  202    |  1648    |   618     |

|_____________________|__________|_________|_________|__________|___________|

|  Ընդամենը           |  47698   |  17333  |  2901   |  30750   |   14047   |

.___________________________________________________________________________.

 

Աղյուսակ թիվ 5

 

1997 թ. առաջնակի հայտնաբերված ցուցանիշները ըստ հիվանդությունների

__________________________________________________________________

 

.___________________________________________________________________________.

|   |          |Առաջնակի     |Ճանաչվել |  Սիրտ-      |Չարորակ   | Ներվային  |

|   |          |քննվածների   |են հաշ-  |  անոթային   |նորագո-   | համակարգ  |

|   |          |թիվը         |մանդամ   |  համակարգ   |յութ-     |           |

|   |          |             |         |             |յուններ   |           |

|___|__________|_____________|_________|_____________|__________|___________|

|1. |Արաբկիր   | 658         | 613     |   157       |  105     |   127     |

|___|__________|_____________|_________|_____________|__________|___________|

|2. |Էրեբունի  | 877         | 840     |   210       |  108     |   147     |

|___|__________|_____________|_________|_____________|__________|___________|

|3. |Խորհրդա-  |             |         |             |          |           |

|   |յին       | 1258        | 1121    |   376       |  190     |   144     |

|___|__________|_____________|_________|_____________|__________|___________|

|4. |Կենտրո-   |             |         |             |          |           |

|   |նական     | 648         | 616     |   188       |  98      |   123     |

|___|__________|_____________|_________|_____________|__________|___________|

|5. |Մաշտոց    | 423         | 380     |   80        |  62      |   71      |

|___|__________|_____________|_________|_____________|__________|___________|

|6. |Շահումյան | 612         | 583     |   152       |  106     |   81      |

|___|__________|_____________|_________|_____________|__________|___________|

|7. |Շենգավիթ  | 554         | 494     |   127       |  77      |   99      |

|___|__________|_____________|_________|_____________|__________|___________|

|8. |Արագածոտն | 496         | 464     |   97        |  62      |   70      |

|___|__________|_____________|_________|_____________|__________|___________|

|9. |Արարատ    | 758         | 722     |   163       |  119     |   86      |

|___|__________|_____________|_________|_____________|__________|___________|

|10.|Արմավիր   | 671         | 627     |   135       |  102     |   120     |

|___|__________|_____________|_________|_____________|__________|___________|

|11.|Գեղարքու- |             |         |             |          |           |

|   |նիք       | 684         | 653     |   157       |  87      |   71      |

|___|__________|_____________|_________|_____________|__________|___________|

|12.|Լոռի թիվ 1| 836         | 757     |   260       |  93      |   135     |

|___|__________|_____________|_________|_____________|__________|___________|

|13.|Լոռի թիվ 2| 539         | 517     |   92        |  59      |   104     |

|___|__________|_____________|_________|_____________|__________|___________|

|14.|Կոտայք    | 601         | 533     |   117       |  79      |   114     |

|___|__________|_____________|_________|_____________|__________|___________|

|15.|Գյումրի   |             |         |             |          |           |

|   |թիվ 1     | 593         | 576     |   131       |  76      |   72      |

|___|__________|_____________|_________|_____________|__________|___________|

|16.|Գյումրի   |             |         |             |          |           |

|   |թիվ 2     | 764         | 722     |   149       |  95      |   137     |

|___|__________|_____________|_________|_____________|__________|___________|

|17.|Սյունիք   | 878         | 853     |   259       |  72      |   115     |

|___|__________|_____________|_________|_____________|__________|___________|

|18.|Վայոց Ձոր | 472         | 440     |   77        |  44      |   71      |

|___|__________|_____________|_________|_____________|__________|___________|

|19.|Տավուշ    | 673         | 638     |   184       |  82      |   92      |

|___|__________|_____________|_________|_____________|__________|___________|

|20.|Աչքի ԲԱՓՀ | 318         | 293     |             |          |           |

|___|__________|_____________|_________|_____________|__________|___________|

|   |Ընդամենը  | 13313       | 12442   |   3111      |  1716    |   1979    |

|___|__________|_____________|_________|_____________|__________|___________|

|   |Հիվանդու- |             |         |             |          |           |

|   |թյան օ/օ-ը|             | 100.00  |   25.00     |  13.79   |   15.91   |

.___________________________________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
02.04.1998
N 220
Որոշում