Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ-ՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ-ՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

21.07.2023 -

 

040.0276.310308

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

27 մարտի 2008 թվականի N 276-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ի կատարումն «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ մասի և «Լիցենզավորման մասին» օրենքի 43-րդ հոդվածի 11-րդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել բժշկական օգնության և սպասարկման տեսակների ցանկը` համաձայն հավելվածի:

2. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թվականի օգոստոսի 2-ի «Բժշկական օգնության և սպասարկման տեսակների ցանկն ու կառուցվածքը հաստատելու մասին» N 237 որոշումը:

2.1. Սահմանել, որ սույն որոշման ցանկի 1-ին, 2-րդ, 3-րդ կետերով ներկայացված առանձին բժշկական օգնության և սպասարկման տեսակների իրականացման համար Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանվում են մակարդակներ` ըստ տեխնիկատեխնոլոգիական և մասնագիտական որակավորման պարտադիր պահանջների ու պայմանների հագեցվածության աստիճանի: Ընդ որում, առաջին մակարդակի համար պահանջվում է համապատասխան բժշկական օգնության և սպասարկման իրականացման համար անհրաժեշտ նվազագույն տեխնիկատեխնոլոգիական և մասնագիտական որակավորման հագեցվածություն, իսկ ըստ մակարդակի հաջորդական աճման` առավելագույն տեխնիկատեխնոլոգիական հագեցվածություն և մասնագիտական որակավորման առավել նեղ մասնագիտական կատարելագործման պարտադիր պահանջների ու պայմանների առկայություն: Բժշկական հաստատության կողմից մատուցվող բժշկական օգնության և սպասարկման տեսակների մակարդակները հաստատվում են առողջապահության բնագավառի պետական լիազոր մարմնի կողմից` նորմատիվ հրամանով հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ ամրագրված բժշկական օգնության և սպասարկման մակարդակներին համապատասխան այդ բժշկական հաստատությունում տեխնիկատեխնոլոգիական և մասնագիտական որակավորման պարտադիր պահանջների ու պայմանների հագեցվածության առկայությունը:

(2.1-րդ կետը լրաց. 07.07.11 թիվ 936-Ն որոշում)

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից 6 ամիս հետո:

(նախաբանը փոփ. 22.10.2020 թիվ 1711-Ն որոշում)

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2008 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 31-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2008 թվականի մարտի 27-ի

N 276-Ն որոշման

 

ՑԱՆԿ

ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ

 

1. ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՏԵՍԱԿՆԵՐ

 

1) նախաբժշկական օգնություն`

ա. մանկաբարձական,

բ. շարժական մանկաբարձական,

գ. բուժքույրական,

դ. շարժական բուժքույրական.

2) բժշկական ընդհանուր պրակտիկա

3) մանկաբուժական ընդհանուր պրակտիկա

4) մանկաբարձագինեկոլոգիական ընդհանուր պրակտիկա

5) ընտանեկան բժշկություն

6) ընտանեկան ստոմատոլոգիական

7) ընդհանուր թերապևտիկ

8) մանկաբուժական

9) մանկաբարձական

10) գինեկոլոգիական

11) ընդհանուր վիրաբուժական

12) անեսթեզիոլոգիական

13) վերակենդանացման

14) նյարդաբանական

15) հոգեբուժական

16) շտապ և անհետաձգելի բժշկական օգնության

17) մաշկաբանական

18) վեներաբանական

19) ախտաբանաանատոմիական

20) դատաբժշկական փորձաքննություն

21) դատահոգեբուժական փորձաքննություն

22) լաբորատոր-ախտորոշիչ`

ա. կլինիկական

բ. կենսաքիմիական (բիոքիմիական)

գ. բջջաբանական

դ. շճաբանական (սերոլոգիական)

ե. հյուսվածքաբանական

զ. գենետիկական

է. մանրէաբանական

ը. վիրուսաբանական

թ. թունաբանական

ժ. մակաբուծաբանական

ժա. իմունաբանական

ժբ. սնկաբանական

ժգ. նմուշառում

ժդ. շարժական նմուշառում

23) ճառագայթային ախտորոշիչ`

ա. ռենտգենաբանական

բ. ֆլյուորոգրաֆիկ

գ. համակարգչային տոմոգրաֆիկ

դ. միջուկամագնիսային-ռեզոնանսային

ե. մամոգրաֆիկ

զ. ռադիոնուկլիդային

է. ուլտրաձայնային

ը. պոզիտրոն-էմիսիոն տոմոգրաֆիկ

թ. դենսիտոմետրիա

ժ. շարժական ռենտգենաբանական

ժա. շարժական ֆլյուորոգրաֆիկ

ժբ. շարժական մամոգրաֆիկ

ժգ. շարժական ուլտրաձայնային

24) ֆիզիոթերապևտիկ`

ա. բարոթերապևտիկ

բ. էլեկտրաբուժում

գ. լուսաբուժում

25) վերականգնողական`

ա. բալնեոլոգիական

բ. ցեխաբուժություն

գ. շարժաթերապևտիկ

դ. ռեֆլեքսաթերապևտիկ

ե. մանուալ թերապևտիկ

զ. բուժական մերսում

26) ֆունկցիոնալ ախտորոշիչ

27) շարժական ֆունկցիոնալ ախտորոշիչ

28) ներզննական (էնդոսկոպիական)

29) համաճարակաբանական

30) ստոմատոլոգիական ընդհանուր պրակտիկա

31) անձավաբուժական

32) հալոթերապևտիկ

33) սոմնոլոգիա

34) ինտերվենցիոն առիթմոլոգիական

35) ուռուցքաբանական`

ա. քիմիոթերապիա

բ. ճառագայթային թերապիա` արտաքին, ներքին

գ. վիրաբուժական

36) ալերգոլոգիական

37) անընկալունաբանական (իմունականխարգելիչ)

37.1) շարժական անընկալունաբանական (իմունականխարգելիչ)

38) թոքաբանական

39) սրտաբանական

40) ինտերվենցիոն սրտաբանական

41) աղեստամոքսաբանական

42) երիկամաբանական

43) ռևմատոլոգիական

44) արյունաբանական

45) ներզատաբանական

46) տուբերկուլյոզային

47) վարակիչ հիվանդությունների

48) նեոնատոլոգիական

49) պերինատոլոգիական

50) ներզատագինեկոլոգիական

51) նյարդավիրաբուժական

52) քիթ-կոկորդ-ականջաբանական

53) ակնաբանական

54) շարժական ակնաբանական

55) կրծքային վիրաբուժական

56) սրտային վիրաբուժական

57) անոթային վիրաբուժական

58) (58-րդ ենթակետն ուժը կարցրել է 20.07.2023 թիվ 1197-Ն որոշում)

59) ուրոլոգիական

60) պրոկտոլոգիական

61) վնասվածքաբանական

62) օրթոպեդիական

63) պլաստիկ վերակառուցողական և էսթետիկ վիրաբուժական

64) մանկական վիրաբուժական

65) միկրովիրաբուժական

66) դիմածնոտային վիրաբուժական

67) ներզննական վիրաբուժական

68) նորածնային վիրաբուժական

69) անոթանեյրովիրաբուժական

70) ներզատավիրաբուժական

71) այրվածքաբանական

72) փոխներարկումային (տրանսֆուզիոլոգիական, պերֆուզոլոգիական)

73) թունաբանական

74) հոգեթերապևտիկ

75) թմրաբանական

76) սեռաախտաբանական (սեքսապաթոլոգիական)

77) կոսմետոլոգիական

78) բժշկական գենետիկական

79) հերիատրիական

80) սպորտային բժշկական

81) ավիացիոն բժշկական

82) թերապևտիկ ստոմատոլոգիական

83) վիրաբուժական ստոմատոլոգիական

84) օրթոպեդիկ ստոմատոլոգիական

85) օրթոդոնտիկ ստոմատոլոգիական

86) շարժական ստոմատոլոգիական

87) ատամնատեխնիկական`

ա. անշարժ կառույցների հետ կապված աշխատանքների իրականացում

բ. շարժական կառույցների հետ կապված աշխատանքների իրականացում

գ. ձուլելու հետ կապված աշխատանքների իրականացում (ձուլարան)

88) դիետաբանական (դիետոլոգիական)

89) վերարտադրողաբանական (ռեպրոդուկտոլոգիական)

90) հեմոդիալիզային

91) կլինիկական դեղորայքային

92) կլինիկական դեղաբանական

93) հոմեոպաթիկ

94) բժշկական-օպտիկական

95) պալիատիվ

96) շարժական պալիատիվ

97) խորհրդատվական

(1-ին կետը փոփ. 20.07.2023 թիվ 1197-Ն որոշում)

2. Երեխաների բուժօգնության ոլորտում` գինեկոլոգիական, անեսթեզիոլոգիական, վերակենդանացման, նյարդաբանական, վերականգնողական, ուռուցքաբանական, թոքաբանական, սրտաբանական, աղեստամոքսաբանական, երիկամաբանական, ներզատաբանական, վարակիչ հիվանդությունների, նյարդավիրաբուժական, քիթ-կոկորդականջաբանական, ակնաբանական, շարժական ակնաբանական, վնասվածքաբանական, օրթոպեդիական, թերապևտիկ ստոմատոլոգիական, վիրաբուժական ստոմատոլոգիական, ստոմատոլոգիական ընդհանուր պրակտիկա, շարժական ստոմատոլոգիական բժշկական օգնության և սպասարկման տեսակների անվանումներին ավելացվում է «մանկական» բառը:

3. Հոգեբուժական օգնության և սպասարկման տեսակների ցանկն ու կառուցվածքը սահմանված են Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի դեկտեմբերի 9-ի N 1686-Ն որոշմամբ:

4. Բժշկական օգնության և սպասարկման լաբորատոր-ախտորոշիչ` «նմուշառում» և «շարժական նմուշառում» տեսակներով կարող են լիցենզավորվել միայն բժշկական օգնության և սպասարկման լաբորատոր-ախտորոշիչ որևէ այլ տեսակի լիցենզիայի առկայության դեպքում:

5. Բժշկական օգնության և սպասարկման «խորհրդատվական» տեսակով կարող են լիցենզավորվել միայն հիվանդանոցային պայմաններում բժշկական օգնության և սպասարկման ծառայություններ մատուցող լիցենզավորված անձինք:

 

(հավելվածը փոփ. 03.12.09 թիվ 1381-Ն, 22.10.2020 թիվ 1711-Ն, 08.07.2021 թիվ 1105-Ն որոշումներ)

 

 

pin
ՀՀ կառավարություն
27.03.2008
N 276-Ն
Որոշում