Սեղմել Esc փակելու համար:
ՊԵՏԱԿԱՆ ԳՆՈՒՄՆԵՐԻ (ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐԻ), ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

ՊԵՏԱԿԱՆ ԳՆՈՒՄՆԵՐԻ (ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐԻ), ՔԼԻՐԻՆԳԱՅԻՆ ԱՌԱՔՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ՊԱՅՄԱ ...

 

 

010.0207.140498

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է Ազգային Ժողովի կողմից
«18» մարտի 1998 թ.

 

ՊԵՏԱԿԱՆ ԳՆՈՒՄՆԵՐԻ (ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐԻ), ՔԼԻՐԻՆԳԱՅԻՆ ԱՌԱՔՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՄԱՏԱԿԱՐԱՐՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԵՎ ՄԱՏՈՒՑՎԱԾ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍՈՎ ՀԱՐԿԱՅԻՆ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀՈԴՎԱԾ 1. Սույն օրենքը սահմանում է պետական գնումների (պետական պատվերի), քլիրինգային առաքումների և միջպետական պայմանագրերի (այսուհետ` պետական գնումներ) շրջանակներում իրավաբանական անձանց, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունների և անհատ ձեռներեցների (այսուհետ` հարկատուներ) մատակարարած ապրանքների և մատուցած ծառայությունների համար վճարումները չկատարելու կամ ոչ ժամանակին կատարելու հետևանքով առաջացած հարկային ապառքների մարման ժամկետի հետաձգման և դրանց դիմաց հաշվարկված տույժերից ազատման կարգը:

 

ՀՈԴՎԱԾ 2. Հարկատուներն ազատվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահի դրությամբ հարկային պարտավորությունները ժամանակին չկատարելու համար հաշվարկված տույժերից մինչև 1997 թվականի դեկտեմբերի 31-ը պետական գնումների շրջանակներում մատակարարված ապրանքների և մատուցված ծառայությունների համար վճարումներն ուշացնելու հետևանքով առաջացած ավելացված արժեքի հարկի, ակցիզային հարկի և շահութահարկի (եկամտահարկի) ապառքների գծով հաշվարկված և չվճարված տույժերի գումարի չափով:

 

ՀՈԴՎԱԾ 3. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահի դրությամբ մինչև 1997 թվականի դեկտեմբերի 31-ը պետական գնումների շրջանակներում մատակարարված ապրանքների և մատուցված ծառայությունների համար վճարումներն ուշացնելու հետևանքով առաջացած ավելացված արժեքի հարկի, ակցիզային հարկի և շահութահարկի (եկամտահարկի) ապառքների մարման ժամկետը հետաձգվում է մինչև այդ վճարումներն իրականացնելու օրվան հաջորդող երրորդ բանկային օրը: Եթե նշված ժամկետում ապառքները չեն մարվում, ապա սույն օրենքով սահմանված արտոնությունը համարվում է չեղյալ:

 

ՀՈԴՎԱԾ 4. Սույն օրենքի 2 և 3 հոդվածների կիրառման նպատակով հարկատուի շահութահարկի (եկամտահարկի) ապառքների և դրանց համար հաշվարկված տույժերի գումարի մեծության մեջ մինչև 1997 թվականի դեկտեմբերի 31-ը պետական գնումների շրջանակներում մատակարարված ապրանքների և մատուցված ծառայությունների դիմաց վճարումներն ուշացնելու հետևանքով առաջացած շահութահարկի (եկամտահարկի) ապառքների և դրանց համար հաշվարկված տույժերի մեծությունը որոշվում է այդ ժամանակահատվածում հարկատուի հիմնական գործունեությունից առաջացած հասույթի գումարի մեծության մեջ նշված գործարքներից ստացված հասույթի տեսակարար կշռին համամասնորեն:

 

ՀՈԴՎԱԾ 5. Հարկատուները, սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից երկամսյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության տարածքային մարմիններ են ներկայացնում`

ա) դիմում սույն օրենքի 3 և (կամ) 2 հոդվածներով (հոդվածով) նախատեսված` հայցվող արտոնության տեսակի, գումարի և դրա հաշվարկի նշումով.

բ) պետական գնումների շրջանակներում ապրանքների մատակարարման և ծառայությունների մատուցման փաստը հավաստող փաստաթղթեր (պայմանագրեր), հաշվապահական հաշվառման ձևակերպման համար հիմք հանդիսացող սկզբնական փաստաթղթեր (պատճեններ).

i

գ) Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով պետական գնումներն իրականացնող մարմնի կողմից տրված` պետական գնումների շրջանակներում մատակարարված ապրանքների և մատուցված ծառայությունների համար փաստացի վճարելու (վճարողի հաշվից դուրս գրելու) պահի վերաբերյալ տեղեկանք:

 

ՀՈԴՎԱԾ 6. Եթե`

պետական գնումների պայմանները նախատեսում են մատակարարվող ապրանքների և մատուցվող ծառայությունների համար վճարման ուշացման դեպքում տույժերի վճարում.

կամ հարկատուն օրենսդրությամբ սահմանված կարգով նախկինում ազատվել է պետական գնումների շրջանակներում մատակարարված ապրանքների և մատուցված ծառայությունների համար վճարումներն ուշացնելու հետևանքով առաջացած հարկային պարտավորությունները ժամանակին չկատարելու համար հաշվարկված և չվճարված տույժերից.

ապա հարկատուի կողմից հայցվող` սույն օրենքի 3 և (կամ) 2 հոդվածներով (հոդվածով) նախատեսված արտոնության գումարը նվազեցվում է այդ տույժերի գումարի չափով:

 

ՀՈԴՎԱԾ 7. Հարկային տեսչության մարմիններն իրավասու են սահմանված կարգով կատարել ուսումնասիրություններ` հարկատուի ներկայացրած փաստաթղթերի ճշտությունը (հավաստիությունը) պարզելու նպատակով:

 

ՀՈԴՎԱԾ 8. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից հետո չորսամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարությունը Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի հաստատմանն է ներկայացնում սույն օրենքին համապատասխան հաշվարկված արտոնությունների գումարներն ըստ հարկատուների:

Սույն օրենքին համապատասխան հաշվարկված արտոնություններն ուժի մեջ են մտնում սույն հոդվածի առաջին մասով սահմանված կարգով` Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի կողմից դրանց հաստատումից հետո:

 

ՀՈԴՎԱԾ 9. Սույն օրենքի կիրառման վերաբերյալ գերատեսչական նորմատիվ ակտերն ընդունում է Հայաստանի Հանրապետության հարկային տեսչությունը` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հետ:

 

14 ապրիլի 1998 թ.

ՀՕ-207

 

 

pin
ՀՀ 18.03.1998
N ՀՕ-207 օրենք