Սեղմել Esc փակելու համար:
«ԱՅԼ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԳՐԱՆՑՎԱԾ ՏՐԱՆՍՊ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԱՅԼ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԳՐԱՆՑՎԱԾ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ...

17.12.2025 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   13.05.1998  -ից մինչեւ   17.12.2025  -ը:
 

(ուժը կորցրել է 10.12.2025 թիվ 1712-Ն հրաման)

i

315.0007.160498

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ
ՀՐԱՄԱՆ

 

22 փետրվարի 1998 թ. թիվ 7-ՄՎԲ

 

«ԱՅԼ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԳՐԱՆՑՎԱԾ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՎՃԱՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՀՐԱՀԱՆԳԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ

 

1997 թ. սեպտեմբերի 24-ի «Այլ պետություններում գրանցված տրանսպորտային միջոցներով Հայաստանի Հանրապետության պետական ավտոմոբիլային ճանապարհներից օգտվելու համար վճար սահմանելու մասին» ՀՀ օրենքի 10 և 11 հոդվածների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թ. դեկտեմբերի 12-ի ««Այլ Պետություններում գրանցված տրանսպորտային միջոցներով Հայաստանի Հանրապետության պետական ավտոմոբիլային ճանապարհներից օգտվելու համար վճար սահմանելու մասին» ՀՀ օրենքի կիրառկումն ապահովող միջոցառումների մասին» թիվ 583 որոշման 1-ին, 4-րդ և 5-րդ կետերի

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հաստատել «Այլ պետություններում գրանցված տրանսպորտային միջոցներով Հայաստանի Հանրապետության պետական ավտոմոբիլային ճանապարհներից օգտվելու համար վճարի հաշվարկման և վճարման կարգի մասին» հրահանգը (կցվում է):

 

       ՀԱՄԱՁԱՅՆ ԵՄ                ՀԱՄԱՁԱՅՆ ԵՄ             ՀԱՍՏԱՏՈՒՄ ԵՄ

    ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ          ՀՀ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ       ՀՀ ՄԱՔՍԱՅԻՆ

   ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ                                   ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ

   _________ Ա. ԴԱՐԲԻՆՅԱՆ     _________ Հ. ՔՈՉԻՆՅԱՆ    _______ Մ. ՄԱԿԱՐՅԱՆ

     04      03                 11   03                 28    02

   «_____» _______ 1998 Թ.    «___» ________ 1998 Թ.   «__» _______1998 Թ.

 

ՀՐԱՀԱՆԳ

 

ԱՅԼ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԳՐԱՆՑՎԱԾ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՎՃԱՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1.1. Սույն հրահանգը ընդունվում է ի կատարումն 1997 թ. սեպտեմբերի 24-ի «Այլ պետություններում գրանցված տրանսպորտային միջոցներով Հայաստանի Հանրապետության պետական ավտոմոբիլային ճանապարհներից օգտվելու համար վճար սահմանելու մասին» ՀՀ օրենքի 10 և 11 հոդվածների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թ. դեկտեմբերի 12-ի «Այլ պետություններում գրանցված տրանսպորտային միջոցներով Հայաստանի Հանրապետության պետական ավտոմոբիլային ճանապարհներից օգտվելու համար վճար սահմանելու մասին» ՀՀ օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների մասին» թիվ 583 որոշման 1-ին, 4-րդ և 5-րդ կետերի:

 

1.2. Սույն հրահանգը սահմանում է մաքսային մարմինների կողմից այլ պետություններում գրանցված տրանսպորտային միջոցներով Հայաստանի Հանրապետության պետական ավտոմոբիլային ճանապարհներից օգտվելու համար ֆիզիկական և իրավաբանական անձանցից, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկություններից և անհատ ձեռներեցներից (այսուհետև` անձինք) վճար (այսուհետ` ճանապարհային վճար) գանձելու կանոնակարգը, ինչպես նաև ճանապարհային վճարի մուծման անդորրագրի ձևը (հավելված 1) և լրացման կարգը:

 

1.3. Ելնելով մարդատար ավտոմեքենաների նստատեղերի քանակից և բեռնատար ավտոմեքենաների բեռնատարողությունից սահմանված են ճանապարհային վճարների հետևյալ դրույքաչափերը.

 

.________________________________________________________________________.

|Հ/Հ|               ԱՎՏՈՄԵՔԵՆԱՅԻ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ                 |ԴՐՈՒՅՔԱՉԱՓԸ |

|   |                                                       |(ԱՄՆ դոլարին|

|   |                                                       |համարժեք    |

|   |                                                       |դրամ)       |

|___|_______________________________________________________|____________|

| 1.| մարդատար ավտոմեքենաներ`    մինչև  7 նստատեղ           |   20       |

|___|_______________________________________________________|____________|

| 2.| մարդատար ավտոմեքենաներ`    մինչև  12 նստատեղ          |   40       |

|   |                            (ավտոբուսներ)              |            |

|___|_______________________________________________________|____________|

| 3.| մարդատար ավտոմեքենաներ`    13-ից մինչև  30 նստատեղ    |   80       |

|   |                            (ավտոբուսներ)              |            |

|___|_______________________________________________________|____________|

| 4.| մարդատար ավտոմեքենաներ`    31-ից ավել նստատեղ         |  120       |

|   |                            (ավտոբուսներ)              |            |

|___|_______________________________________________________|____________|

| 5.| բեռնատար ավտոմեքենաներ`    մինչև  1.5 տ               |   30       |

|   |                            բեռնատարողությամբ          |            |

|___|_______________________________________________________|____________|

| 6.| բեռնատար ավտոմեքենաներ`    1.5-ից մինչև  3 տ          |   50       |

|   |                            բեռնատարողությամբ          |            |

|___|_______________________________________________________|____________|

| 7.| բեռնատար ավտոմեքենաներ`    3-ից մինչև  5 տ            |   80       |

|   |                            բեռնատարողությամբ          |            |

|___|_______________________________________________________|____________|

| 8.| բեռնատար ավտոմեքենաներ`    5-ից մինչև  10 տ           |  130       |

|   |                            բեռնատարողությամբ          |            |

|___|_______________________________________________________|____________|

| 9.| բեռնատար ավտոմեքենաներ`   10-ից մինչև  20 տ           |  160       |

|   |                            բեռնատարողությամբ          |            |

|___|_______________________________________________________|____________|

|10.| բեռնատար ավտոմեքենաներ`   20-ից մինչև  40 տ           |  220       |

|   |                            բեռնատարողությամբ          |            |

|___|_______________________________________________________|____________|

|11.| բեռնատար ավտոմեքենաներ`   40 տ-ից ավելի               |  300       |

|   |                            բեռնատարողությամբ          |            |

.________________________________________________________________________.

 

II. ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՎՃԱՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ

 

2.1. Ճանապարհային վճարը մաքսային մարմինների կողմից գանձվում է սահմանային մաքսային կետերում` այլ պետություններում գրանցված տրանսպորտային միջոցները Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործելիս:

2.2. Ճանապարհային վճարը վճարվում է հայկական դրամով և (կամ) արտարժույթով:

Արտարժույթով վճարվող գումարները վերահաշվարկվում են հայկական դրամով` ելնելով վճարման օրը ՀՀ կենտրոնական բանկի սահմանված արտարժութային փոխարժեքից:

2.3. Մաքսային մարմինների կողմից ճանապարհային վճարի գանձումը հիմնավորող փաստաթուղթ է հանդիսանում անդորրագիրը (վճարման հանձնարարագիրը կամ վճարումը հաստատող այլ փաստաթուղթ):

2.4. ՀՀ մաքսային վարչության դեպոզիտային հաշվին մուտքագրված ճանապարհային վճարի գումարները, մինչև 3 բանկային օրվա ընթացքում, փոխանցվում են Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ` պետական բյուջեի համապատասխան հաշիվներին:

 

III. ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՎՃԱՐԻՑ ԱԶԱՏՎԵԼՈՒ ԴԵՊՔԵՐԸ

 

3.1. Ճանապարհային վճարից ազատվում են.

* Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված օտարերկրյա դիվանագիտական

ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների, նրանց

հավասարեցված միջազգային, միջկառավարական (միջպետական)

կազմակերպությունների անձնակազմերը,

* այն անձինք, որոնք Հայաստանի Հանրապետության տարածք են փոխադրում

բեռներ` մարդասիրական և տեխնիկական օգնության, բարեգործական ծրագրերի

շրջանակներում,

* այն անձինք, որոնք Հայաստանի Հանրապետության տարածք են փոխադրում

զինվորներ և բեռներ` Հայաստանի Հանրապետությունում տեղակայված

Ռուսաստանի Դաշնության ռազմակայաններ,

* օտարերկրյա պետությունների պաշտոնատար անձինք, որոնք Հայաստանի

Հանրապետության տարածք են մուտք գործում ՀՀ Նախագահի, ՀՀ Ազգային

Ժողովի, ՀՀ Կառավարության, ՀՀ նախարարությունների և

գերատեսչությունների հրավերներով,

* Հայաստանի Հանրապետության միջգերատեսչական միջազգային պայմանագրերի

համաձայն միջպետական ուղերթներով ուղևորափոխադրումներ իրականացնող

անձինք,

* Հայաստանի Հանրապետության կառավարության համապատասխան համաձայնագրերով

նախատեսված անձինք,

* Վրաստանի Հանրապետության Ախալքալակ, Ախալցխա, Նիմոծմիդա, Բոլնիս,

Մառնեուլի, Ծալկա շրջաններում գրանցված, մինչև 7 նստատեղով մարդատար

ավտոմեքենաներով, մինչև 1.5 տ բեռնատարողությամբ բեռնատար

ավտոմեքենաներով և 1.5 -ից մինչև 3 տ բեռնատարողությամբ բեռնատար

ավտոմեքենաներով, Հայաստանի Հանրապետություն մուտք գործած անձինք:

 

IV. ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՎՃԱՐԻ ԳԱՆՁՄԱՆ ԱՆԴՈՐՐԱԳՐԻ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

4.1. Ճանապարհային վճարների գանձման անդորրագիրը լրացվում է հետևյալ

կերպ.

 

* անդորրագիր լրացվում է բոլոր դեպքերում` անկախ նրանից գանձում

կատարվում է, թե ոչ,

* անդորրագրի համապատասխան տողերում նշվում է համապատասխան

տեղեկություններ վճարողի, տրանսպորտային միջոցի մակնիշի և այլնի

մասին,

* եթե գանձումը չի կատարվում, ապա անդորրագրի 7 տողում նշվում է

արտոնության տեսակը և «անվճար» բառը,

* անդորրագիրը պահվում է մաքսային մարմինների մոտ, իսկ անդորրագրի

կտրոնը տրվում է բեռը փոխադրողին (վարորդին):

 

ՀԱՎԵԼՎԱԾ 1

 

ԱՆԴՈՐՐԱԳԻՐ    * 000000                                |

 

Այլ պետություններում գրանցված տրանսպորտային միջոցներից           |

ՀՀ պետական ավտոճանապարհներով երթևեկելու համար վճարի

|

 

__________________________            «____» ______________ 199  թ.  |

մաքսային մարմնի անվանումը

|

1. Վճարողը _______________________________________________________

|

__________________________________________________________________

|

2. Ավտոմեքենայի մակնիշը __________________________________________

|

3. Պետ համարանիշը ________________________________________________

|

4. Գրանցման երկիրը _______________________________________________

|

5. Նստատեղերը ________________ Բեռնատարողությունը ________________

|

6. Արտոնության հիմքը (եթե կա) ____________________________________

|

7. Գանձվող գումարը _______________________________________________

թվերով և  բառերով                     |

 

__________________________________________________________________   |

 

8. Գումարը վճարեց ________________________________________________   |

անուն, ազգանուն, ստորագրություն

|

9. Գումարը ստացավ ________________________________________________

տեսուչի ազգանունը, ստորագրությունը և  կնիքի     |

համարը

|

 

|            ԱՆԴՈՐՐԱԳՐԻ ԿՏՐՈՆ   *  000000

 

|     ____________________________________

մաքսային մարմնի անվանումը

|

«____» ______________ 199 թ.

|

1. Վճարողը _____________________________

|

________________________________________

|

        2. Պետ համարանիշը ______________________

|

        3. Նստատեղերը __________________________

|

        4. Բեռնատարողությունը __________________

|

        5. Գանձվող գումարը _____________________

|

        ________________________________________

|              թվերով և  բառերով

 

|     6. Գումարը վճարեց ______________________

անուն, ազգանուն,

|

________________________________________

|                  ստորագրություն

 

|     7. Գումարը ստացավ ______________________

տեսուչի ազգանունը,

|

________________________________________

|        ստորագրությունը և  կնիքի համարը

 

|

 

ԳՐԱՆՑՎԱԾ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ «16»  04  1998 Թ. ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 489700104

 

 

pin
Մաքսային պետական կոմիտե
28.02.1998
N 7-ՄՎԲ
Հրաման