Սեղմել Esc փակելու համար:
ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱՅՈՒՄ ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ԳՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱՅՈՒՄ ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

 

 

118.0062.140498

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀՐԱՄԱՆ

 

«12» 03 1998թ. թիվ 62

 

ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱՅՈՒՄ ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով ՀՀ կառավարության 07.01.98թվ.

i

«Արժեթղթերի շուկայում իրականացվող կանոնակարգվող

գործունեության լիցենզավորման կարգը հաստատելու

մասին» թիվ 3 որոշումը

 

Հ Ր Ա Մ Ա Յ ՈՒ Մ ԵՄ

 

Հաստատում եմ Արժեթղթերի շուկայում խորհրդատվական գործունեության

օրինակելի կանոնակարգը (կցվում է):

 

«ՀԱՍՏԱՏՎԱԾ Է»

ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ

ՆԱԽԱՐԱՐԻ

ԹԻՎ 62 ՀՐԱՄԱՆՈՎ

«12» ՄԱՐՏԻ 1998 Թ.

 

«ՀԱՍՏԱՏՎԱԾ Է»

________________

ՀԱՅՏԱՏՈՒԻ ԼՐԻՎ ԱՆՎԱՆՈՒՄԸ

________________________

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ (կամ) ԿՆԻՔԸ

_____________________________

«____» __________» 199__Թ.

 

ՕՐԻՆԱԿԵԼԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱՅՈՒՄ ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ

 

1. Ընդհանուր դրույթներ

 

1.1. Սույն կանոնակարգը սահմանում է ______________________________

հայտատուի լրիվ անվանումը (այսուհետև` ինվեստիցիոն խորհրդատու) կողմից արժեթղթերի շուկայում խորհրդատվական ծառայությունների մատուցման պայմաններն ու ձևերը:

 

1.2. Սույն կանոնակարգի համաձայն խորհրդատվական գործունեությունը իրականացվում է, ինչպես գրավոր, այնպես էլ բանավոր ձևով, ուղղակիորեն կամ հրապարակումների և գրառումների միջոցով արժեթղթերի, արժեթղթերի գների, ներդրումների, արժեթղթերի շուկայում արժեքի գնահատման, արժեթղթերի գնման և վաճառքի վերաբերյալ, ինչպես նաև արժեթղթերի շուկայի վերաբերյալ կատարում են վերլուծությունների հրապարակումներ (այն չի ներառում զանգվածային լրատվական միջոցները, ֆինանսական և տնտեսագիտական թերթերի, ամսագրերի և այլ պարբերական հրատարակությունները):

 

2. Խորհրդատվական ծառայության շրջանակները

 

2.1. Խորհրդատվական ծառայությունները մատուցվում են օտարերկրյա և Հայաստանի Հանրապետության իրավաբանական և ֆիզիկական անձանց:

2.2. Ծառայությունները մատուցվում են հետևյալ ուղղություններով*.

. խորհրդատվություն թողարկողներին` արժեթղթերի շուկայի միջոցով

ներդրումների ներգրավման, արժեթղթերի գնի հայտնաբերման և գնահատման

հարցում,

. խորհրդատվություն ներդրողներին` արժեթղթերի շուկայում ներդրումներ

կատարելու վերաբերյալ,

. խորհրդատվություն արժեթղթերի շուկայի մասնակիցներին, վերջիններիս

գործունեության վերաբերյալ,

. խորհրդատվություն անվանական արժեթղթերի սեփականատերերի ռեեստրի

վարման վերաբերյալ,

. խորհրդատվություն արժեթղթերի տեսակների, դրանց

առանձնահատկությունների վերաբերյալ,

. արժեթղթերի շուկայի վերաբերյալ վերլուծական աշխատանքների

իրականացում և վերլուծական տվյալների տրամադրում,

 

3. Խորհրդատվական ծառայության իրավական հիմքերը

 

3.1. Խորհրդատվական գործառնությունները իրականացվում են խորհրդատվական ծառայությունների մատուցման պայմանագրով:

Պայմանագրով սահմանվում են կողմերի իրավունքներն ու պարտականությունները:

3.2. Խորհրդատվական ծառայությունների մատուցման պայմանագիրը ներառում է`

ա) պայմանագրի կնքման տեղն ու ամսաթիվը,

բ) կողմերի լրիվ անվանումները, անունը, հասցեները, կապի միջոցները և

լիազորված անձանց անձնագրային տվյալները,

գ) խորհրդատվական ծառայության շրջանակները և կոնկրետ խնդիրները,

դ) կողմերի պարտավորությունները և իրավունքները,

ե) խորհրդատվական ծառայության դիմաց վճարման չափն ու կարգը,

զ) կողմերի պատասխանատվությունը,

է) պայմանագրի գործունեության ժամկետը,

ը) կողմերի (լիազորված անձանց) ստորագրությունները և կնիքը

(առկայության դեպքում):

թ) ՀՀ օրենքներին չհակասող այլ կետեր:

 

4. Խորհրդատվական ծառայությունից օգտվելու միջոցները և վճարումը

 

4.1. Հաճախորդը խորհրդատվություն կարող է ստանալ.

. ներկայանալով ինվեստիցիոն խորհրդատուի գրասենյակ,

. հեռախոսային կապի միջոցով,

. նամակի միջոցով

. ֆաքսի միջոցով,

. կապի այլ միջոցներով:

 

4.2. Խորհրդատվական ծառայությունների վճարման չափը եվ ժամկետները սահմանվում են պայմանագրով:

 

5. Գրավոր և բանավոր խորհրդատվություն

 

5.1. Ինվեստիցիոն խորհրդատուի և հաճախորդի միջև կնքված խորհրդատվական ծառայությունների մատուցման պայմանագրի շրջանակներում, խորհրդատվական ծառայությունների մատուցումը իրականացվում է ինչպես գրավոր, այնպես էլ բանավոր: Բանավոր խորհրդատվություն մատուցելու դեպքում խորհրդատվության հետևանքով ստացված արդյունքի պատասխանատվությունը չի ընկնում ինվեստիցիոն խորհրդատուի վրա:

 

6. Այլ դրույթներ

 

6.1. Ինվեստիցիոն խորհրդատուի և հաճախորդների միջև առաջացած վիճելի հարցերը լուծվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

_____________________________

        * (սույն կետի ուղղությունները չեն սահմանափակվում

        և կարող են նշվել նաև այլ ուղղություններ, որոնք

        չեն հակասում Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը)

 

ԳՐԱՆՑՎԱԾ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ «14»  04  1998 Թ. ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 209800101

 

 

pin
Ֆինանսների (նախկին Ֆինանս. եւ էկոն.
12.03.1998
N 62
Հրաման