041.0187.170498
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
17 ապրիլի 1998 թվականի թիվ 187
ԱՊՀ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԵՎ ՀԱՏՈՒԿ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ԵՐՐՈՐԴ ՆԻՍՏԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
ԱՊՀ անդամ պետությունների անվտանգության մարմինների և հատուկ ծառայությունների ղեկավարների խորհրդի 1998 թվականի ապրիլի 26-29-ը Երևանում անցկացվելիք երրորդ նիստի կապակցությամբ`
1. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարությանը`
ա) նախապատրաստել նիստի անցկացման ծրագիրը և ապահովել նիստի մասնակիցների Հայաստանում գտնվելու ընթացքում միջոցառումների իրականացումն ըստ արարողակարգի.
բ) ապահովել հյուրերի և նրանց սպասարկող հատուկ ինքնաթիռների անվտանգությունը Հայաստանում գտնվելու ընթացքում, տրամադրել ուղեկցող անձնակազմեր:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմին`
ա) նիստի անցկացման համար տրամադրել Հայաստանի Հանրապետության կառավարության ընդունելությունների տունը.
բ) պատվիրակությունների ղեկավարներին (14 մարդ) տեղավորել Հայաստանի Հանրապետության կառավարության ընդունելությունների տանը, իսկ աշխատանքային խմբերի անդամներին (31 մարդ)` «Հրազդան» հյուրանոցում, ապահովել նրանց սնունդը:
3. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությանը` ապահովել պատվիրակությունների անդամներին սպասարկող հատուկ ինքնաթիռների ընդունումը, կայանումը, լցավորումը և ճանապարհումը, պատվիրակությունների անդամների ընդունումն ու ճանապարհումը պաշտոնական պատվիրակությունների սրահում, ինչպես նաև հյուրերին սպասարկող ավտոմեքենաների մուտքը Երևանի «Զվարթնոց» օդանավակայանի տարածք` համաձայն Հայաստանի Հանրապետության ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարության ներկայացրած հայտերի:
4. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը` ապահովել հյուրերի բուժսպասարկումը:
5. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` նիստի անցկացման և մասնակիցների Հայաստանում գտնվելու հետ կապված ծախսերը (16570.0 հազ. դրամի սահմաններում) կատարել Հայաստանի Հանրապետության 1998 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելությունների համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի և Հայաստանի Հանրապետության ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարության ներկայացրած հաշվետվությունների: