Սեղմել Esc փակելու համար:
«ԵԿԱՄՏԱՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 37 ՀՈԴՎ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

«ԵԿԱՄՏԱՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 37 ՀՈԴՎԱԾԻ 3-ՐԴ ԿԵՏՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ «ԱՄՓՈՓ ՀԱՇՎԱՐԿԻ» ...

 

 

310.0026.220498

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆ
ՀՐԱՄԱՆ

 

17 ապրիլի 1998 թ. թիվ 01/26

 

i

«ԵԿԱՄՏԱՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 37 ՀՈԴՎԱԾԻ 3-ՐԴ ԿԵՏՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ «ԱՄՓՈՓ ՀԱՇՎԱՐԿԻ» ՁԵՎԻ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ի կատարումն «Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37 հոդվածի

 

Հ Ր Ա Մ Ա Յ ՈՒ Մ  Ե Մ

 

Հաստատել «Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37 հոդվածի 3-րդ կետով նախատեսված «ամփոփ հաշվարկի» ձևը և լրացման կարգը:

 

Ա. ԹՈՒՄԱՆՅԱՆ

 

Հաստատված է

ՀՀ հարկային տեսչության

17.04.98 թ. թիվ 01/26 հրամանով

 

Հարկային գործակալի կողմից ֆիզիկական     .______________________________.

անձանց վճարված եկամուտների և  պահված    | Փաստաթղթի հերթական համարը    |

եկամտահարկի ամփոփ հաշվարկ               | թիվ                          |

| (լրացվում է հարկային մարմնի  |

|  կողմից)                     |

.______________________________.

 

Հարկային գործակալի տվյալները

 

.___________________________________________________________________________.

| Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ)  /1/|   |   |   |   |   |   |   |    |

|__________________________________________|________________________________|

| Իրավաբանական անձի, իրավաբանական անձի /2/ |                                |

| կարգավիճակ չունեցող ձեռնարկության        |                                |

| անվանումը                                |                                |

|__________________________________________|________________________________|

| Անհատ ձեռներեցի անուն, ազգանունը     /3/ |                                |

|__________________________________________|________________________________|

| Հասցեն                               /4/ |                                |

|__________________________________________|________________________________|

| Հեռախոս                              /5/ |                                |

.___________________________________________________________________________.

 

._-------------------------------------------------------------------------_.

|._______________________________________________________________________.  |

||/6/ Հաշվետու ժամանակաշրջանը.  199 _____ թ. (I եռ./կիսամյակ/9 ամիս/տարի)|  |

||                                                                       |  |

|._______________________________________________________________________.  |

|                                  Հարկվող եկամտի       (հազ. դրամ)         |

|                                  գումարը             Հաշվարկված հարկի     |

|                                                      գումարը              |

|                                                                           |

| I. Աշխատավարձ և  նրան         .__________________.  ._________________.   |

| հավասարեցված վճարումներ       |  /7/             |  |  /8/            |   |

|                               .__________________.  ._________________.   |

|                                                                           |

| II. Հարկային գործակալի        ._________________.    .________________.   |

| կողմից հարկվող այլ            | /9/             |    | /10/           |   |

| եկամուտներ                    ._________________.    .________________.   |

|                                                                           |

| III. Հարկային գործակալի       .________________.      ._______________.   |

| կողմից հարկվող եկամուտներ,    |  /11/          |      | /12/          |   |

| որոնք չեն ընդգրկվել I և  II   .________________.      ._______________.   |

| խմբերում                                                                  |

|                                                                           |

| - որից օտարերկրյա             .________________.       .______________.   |

| քաղաքացիներին                 |  /13/          |       | /14/         |   |

|                               .________________.       .______________.   |

|                                                                           |

.---------------------------------------------------------------------------. ._-------------------------------------------------------------------------_.

| .______________________________________________________________________.  |

| |/15/ Հաշվետու եռամսյակը.  _________________________ 199 _____ թ.      |  |

| .______________________________________________________________________.  |

|                                                                           |

| /16/ Հաշվետու եռամսյակում հարկային գործակալի     .______________.         |

| կողմից վճարված հարկվող եկամտի գումարը            |  /16/        |         |

|                                                  .______________.         |

| Հաշվետու եռամսյակում հարկային գործակալի կողմից                            |

| վճարված հարկվող եկամտի դիմաց                                              |

| /17/ հաշվարկված եկամտահարկի գումարը               .____________.          |

|                                                   |  /17/      |          |

|                                                   .____________.          |

| /18/ բյուջե վճարված եկամտահարկի գումարը            .____________.         |

|                                                    | /18/       |         |

|                                                    .____________.         |

| Հաշվետու եռամսյակի համար                            .___________________. |

| /19/ ապառք, եթե /17/ > /18/                         | /19/              | |

|                                                     |___________________| |

| /20/ գերավճար, եթե  /17/ < /18/                     | /20/              | |

|                                                     .___________________. |

.___________________________________________________________________________.

 

Հարկային գործակալի կնիքը, ստորագրությունը և ամսաթիվը

 

Կ.Տ.      տնօրեն  (անհատ ձեռներեց) _________________

          հաշվապահ                 _________________  199 ___ թ. __________

 

Հաստատված է`

ՀՀ Հարկային տեսչության

1998 թ. «04» 17 թիվ հրամանով

 

Կ Ա Ր Գ

 

հարկային գործակալի կողմից ֆիզիկական անձանց վճարված

եկամուտների և պահված եկամտահարկի ամփոփ հաշվարկի լրացման

 

Ի կատարումն «Եկամտահարկի մասին» 30.12.97թ. ՀՀ օրենքի 37 հոդվածի 3-րդ կետի ՀՀ հարկային տեսչությունը հաստատում է «Հարկային գործակալի կողմից ֆիզիկական անձանց վճարված եկամուտների և պահված եկամտահարկի ամփոփ հաշվարկի» ձևը (կցվում է) և լրացման կարգը.

 

1. «Հարկային գործակալի կողմից ֆիզիկական անձանց վճարված եկամուտների և պահված եկամտահարկի ամփոփ հաշվարկը» (այսուհետ` հաշվարկ) ներկայացվում է բոլոր հարկային գործակալների կողմից: Հարկային գործակալը հարկ վճարողներին եկամուտներ վճարող (հատկացնող կամ բնամթերային ձևով տրամադրող) իրավաբանական անձ է (այդ թվում` օտարերկրյա իրավաբանական անձի առանձնացված ստորաբաժանումը), իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունը, ինչպես նաև անհատ ձեռներեցը, որի վրա օրենքի համաձայն դրված է հարկ վճարողներին եկամուտներ վճարելիս (հատկացնելիս կամ տրամադրելիս) նրանց եկամուտներից հարկերը հաշվարկելու, պահելու (գանձելու) և բյուջե վճարելու պարտավորությունը:

2. Հաշվարկի ձևում լրացվում են բոլոր նախատեսված ցուցանիշները: Որևէ տողի չլրացնելու դեպքում տվյալ տողի վանդակում նշվում է «X»:

3. Հաշվարկի հանձնման օրը համարվում է այն օրը, որում փաստացի այն հանձնվում է հարկային մարմնին, իսկ փոստով ուղարկման դեպքում` ուղարկման օրը (նշված նամակի ծրարի վրա):

4. 1-ին եռամսյակի, կիսամյակի, 9 ամիսների, տարվա հաշվարկը ներկայացվում է եռամսյակը մեկ հաջորդ եռամսյակի երկրորդ ամսի 1-ից ոչ ուշ:

5. Հաշվարկը ներկայացվում է հարկային գործակալի գրանցման վայրի հարկային մարմնին:

6. «Ամփոփ հաշվարկի» վերևի աջ վանդակը «փաստաթղթի հերթական համարը» լրացվում է տարածքային հարկային մարմնի կողմից:

/1/ նշվում է ՀՀ հարկային մարմինների կողմից հարկային գործակալին տրամադրված հարկ վճարողի հաշվառման համարը կազմված ութանիշ թվից.

/2/ լրացվում է իրավաբանական անձի, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունների լրիվ անվանումը.

/3/ նշվում է անհատ ձեռներեցի անուն, ազգանունը.

/4/ «հարկային գործակալ տվյալներ» բաժնի 4 տողում լրացվում են համապատասխանաբար հարկային գործակալի հասցեն.

/5/ հեռախոսի համարը.

/6/ նշվում է այն հաշվետու ժամանակաշրջանը, որի համար կազմվում է եկամտահարկի հաշվարկը: Ընդ որում, լրացվում է տարեթիվը և ընդգծվում է համապատասխան ժամանակաշրջանը (1 - եռամսյա. կիսամյակ): Հաշվարկի 2-րդ մասի ցուցանիշները հաշվարկվում են աճողական ձևով հարկային տարվա սկզբից հազ. դրամներով.

/7/ նշվում է հարկային գործակալի կողմից աշխատանքի վարձատրման և դրան հավասարեցված վճարումների գծով հարկվող եկամտի գումարը: Աշխատանքի վարձատրման և դրան հավասարեցված վճարումների տակ հասկացվում են` հաստիքային (հիմնական) աշխատողներին և համատեղողներին, նույն թվում օտարերկրյա ֆիզիկական անձանց վճարված եկամուտները: Հարկման նպատակով աշխատանքի վարձատրման և դրանց հավասարեցված վճարումներ են համարվում, մասնավորապես, ամսական աշխատավարձի գումարները, ինչպես նաև պարգևավճարները և նրանց կողմից աշխատանքային պարտականությունների հետ կապված ցանկացած այլ վարձատրություններն ու վճարումները, այդ թվում` համատեղության կարգով աշխատանքների վարձատրումները, ծառայության և ուսման հետ կապված աշխատանքի և պարտականությունների կատարումը, նյութական օգնության, իրային պարգևների տեսքով ստացված և համանման մյուս այն եկամուտները, որ հարկային գործակալները սեփական միջոցների հաշվին վճարում են իրենց աշխատողներին` նրանց նյութական և սոցիալական բարեկեցության համար.

/8/ նշվում է աշխատավարձի և նրան հավասարեցված վճարումների տեսքով ստացված եկամուտներից հարկվող եկամտի գումարից հաշվարկված հարկի գումարը.

/9/ նշվում է հարկային գործակալի կողմից հարկվող այլ եկամուտներից, մասնավորապես.

- գրականության, արվեստի կամ գիտական աշխատանքի օգտագործման, կամ օգտվելու իրավունքի համար ցանկացած հեղինակային իրավունքից, ցանկացած արտոնագրից, ապրանքային նշանից, նախագծից կամ մոդելից, պլանից, գաղտնի բանաձևից կամ գործընթացից, էլեկտրոնային հաշվողական մեքենաների և տվյալների բազայի համար ծրագրերի կամ արդյունաբերական, առևտրային, գիտական սարքավորումներն օգտագործելու կամ օգտվելու համար իրավունքի, կամ արդյունաբերական, տեխնիկական, կազմակերպական, առևտրային, գիտական փորձի վերաբերյալ տեղեկության տրամադրման համար ստացվող հատուցումը (այսուհետ` ռոյալթի),

- նվիրատվության և օգնության կարգով ստացված գույքը և դրամական միջոցները,

- մրցույթների և մրցությունների, ինչպես նաև վիճակախաղերի դրամական շահումները (մրցանակների) տեսքով ստացված եկամուտներից հարկվող եկամտի գումարը.

/10/ նշվում է հարկային գործակալի կողմից հարկվող այլ եկամուտների տեսքով ստացված եկամուտներից հարկվող եկամտի գումարից հաշվարկված հարկի գումարը.

/11/ նշվում է հարկային գործակալի կողմից հարկվող եկամուտներ, որոնք չեն ընդգրկվել 1 և 2 խմբերում ստացված եկամուտների տեսքով ստացված եկամուտներից հարկվող եկամտի գումարը.

/12/ նշվում է հաշվարկված հարկի գումարը.

/13/ նշվում է «օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց» վճարված հետևյալ եկամուտներից, մասնավորապես.

- շահաբաժիններ, տոկոսներ,

- ապահովագրությունից ստացված ապահովագրական հատուցումներ և փոխադրման (ֆրախտի) դիմաց ստացված եկամուտներ,

- ռոյալթիներ, գույքը վարձակալության տալուց ստացած եկամուտ,

- գույքի արժեքի հավելաճ և այլ պասիվ եկամուտներ (բացի փոխարման (ֆրախտի) դիմաց ստացված եկամուտներից), ինչպես նաև այլ (այդ թվում` ձեռնարկատիրական գործունեությունից ստացված) հայաստանյան աղբյուրներից ստացված պասիվ եկամուտների տեսքով ստացված հարկվող եկամտի գումարը, բացառությամբ այն դեպքի, երբ վճարված եկամուտները աշխատանքի վարձատրություն և դրան հավասարեցված վճարումներ են, ինչպես նաև վճարվող եկամուտները ձեռնարկատիրական գործունեության (ապրանքների մատակարարման, աշխատանքների կատարման, ծառայությունների մատուցման) արդյունք են և հարկային գործակալի հետ կնքվել է քաղաքացիաիրավական գրավոր պայմանագիր` նշելով օտարերկրյա քաղաքացու և քաղաքացիություն չունեցող անձի հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ), պետական գրանցման վկայականի համարը, անձնագրի տվյալները և ՀՀ-ում բնակության հասցեն.

/14/ նշվում է հաշվարկված եկամտի գումարը.

/15/ լրացվում է հաշվետու եռամսյակը, ոչ աճողական կարգով.

/16/ նշվում է հաշվետու եռամսյակում հարկային գործակալի կողմից վճարված հարկվող եկամտի գումարը.

/17/ նշվում է հաշվետու եռամսյակում հարկային գործակալի կողմից վճարված հարկվող եկամտի դիմաց հաշվարկված եկամտահարկի գումարը.

/18/ նշվում է հաշվետու եռամսյակում հարկային գործակալի կողմից բյուջե վճարված եկամտահարկի գումարը.

/19/ նշվում է հաշվետու եռամսյակի ապառքը, եթե /17/ > /18/.

/20/ նշվում է հաշվետու եռամսյակի գերավճարը, եթե /17/ < /18/:

 

ԳՐԱՆՑՎԱԾ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ «22»  04  1998 Թ. ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 439800114

 

 

pin
Հարկային տեսչություն
17.04.1998
N 01/26
Հրաման