040.0314.110408
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
4 ապրիլի 2008 թվականի N 314-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՄԵԾԱՄՈՐԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ԵՎ ՄԱՅԻՍՅԱՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՆ ԳՈՒՅՔ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածով, «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 67-րդ հոդվածի 1-ին կետի «ը» ենթակետով և 68-րդ հոդվածի 7-րդ կետով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Թույլատրել «Հայկական ատոմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերությանը (այսուհետ` ընկերություն) սեփականության իրավունքով իրեն պատկանող` սույն որոշման հավելվածում նշված Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամորի քաղաքային և Մայիսյանի գյուղական համայնքներում գտնվող 204.685,0 հազ. դրամ ընդհանուր հաշվեկշռային արժեք ունեցող անշարժ և շարժական գույքով` իրենց զբաղեցրած և օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ 137.217,6 քառ. մետր ընդհանուր մակերեսով հողամասերով (այսուհետ` գույք) վճարել ընկերության կողմից տեղաբաշխված` պետությանը պատկանող համապատասխան թվով բաժնետոմսերի` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ձեռքբերման դիմաց:
(1-ին կետը փոփ. 04.09.08 թիվ 987-Ա, 18.12.14 թիվ 1440-Ա որոշումներ)
2. Ընկերության կողմից ձեռք բերված բաժնետոմսերի մարումից հետո Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով համապատասխան չափով նվազեցնել ընկերության կանոնադրական կապիտալը:
3. Հայաստանի Հանրապետության կողմից ձեռք բերված` սույն որոշման 1-ին կետում նշված գույքն ամրացնել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին:
4. Ավելացված արժեքի հարկի վճարումն իրականացնել «Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 11-րդ մասի համաձայն:
5. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին`
1) սույն որոշման հավելվածի`
ա. 1-7-րդ կետերում նշված գույքը նվիրաբերել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամորի քաղաքային համայնքին, ընդ որում, 1-ին կետում նշված գույքը նվիրաբերել հետագայում այնտեղ բնակվողներին` անհատույց սեփականաշնորհելու պայմանով,
բ. (բ պարբերությունն ուժը կորցրել է 12.09.2019 թիվ 1221-Ա որոշում)
2) ընկերության, Մեծամորի քաղաքային և Մայիսյանի գյուղական համայնքների ղեկավարների հետ համատեղ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո հնգամսյա ժամկետում` սահմանված կարգով ապահովել գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը, նվիրաբերության մասին պայմանագրերի կնքումը և առաջարկել Մեծամորի քաղաքային և Մայիսյանի գյուղական համայնքների ղեկավարներին սույն որոշման 3-րդ և 5-րդ կետերով սահմանված գույքի ամրացման ու նվիրաբերության գործարքներից բխող հանձնման-ընդունման աշխատանքները, գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված ծախսերը կատարել Մեծամորի քաղաքային և Մայիսյանի գյուղական համայնքների միջոցների հաշվին:
(5-րդ կետը փոփ. 04.09.08 թիվ 987-Ա, 12.09.2019 թիվ 1221-Ա որոշումներ)
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2008 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 11-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2008 թվականի ապրիլի 4-ի
N 314-Ա որոշման
ՑԱՆԿ
«ՀԱՅԿԱԿԱՆ ԱՏՈՄԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱԶՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆՆ ՕՏԱՐՎՈՂ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՄԵԾԱՄՈՐԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ԵՎ ՄԱՅԻՍՅԱՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՆ ՆՎԻՐԱԲԵՐՎՈՂ ԳՈՒՅՔԻ
._________________________________________________________________________.
|NN |Գույքի անվանումը և գտնվելու |Ընդհանուր |Հաշվեկշռային|Հողամասի |
|ը/կ|վայրը |մակերեսը |արժեքը` |մակերեսը |
| | |(քառ. մետր)|2008 թ. |(քառ. մետր)|
| | | |մայիսի 1-ի | |
| | | |դրությամբ | |
| | | |(հազ. դրամ) | |
|___|________________________________|___________|____________|___________|
| |Մեծամորի քաղաքային համայնք | | | |
|___|________________________________|___________|____________|___________|
|1. |Հանրակացարան` երեք մասնաշենքով | 11000,0| 46651,0| 8400,0|
|___|________________________________|___________|____________|___________|
| |Ա մասնաշենք | 3819,6| 25294,2| |
|___|________________________________|___________|____________|___________|
| |Բ մասնաշենք | 3791,3| 2523,3| |
|___|________________________________|___________|____________|___________|
| |Գ մասնաշենք | 3389,1| 18833,5| |
|___|________________________________|___________|____________|___________|
|2. |Հյուրանոցային համալիր | 3680,2| 149649,0| 2860,0|
|___|________________________________|___________|____________|___________|
|3. |Մարզահամալիր | 4623,8| 4920,0| 10600,0|
|___|________________________________|___________|____________|___________|
|4. |Հյուրանոցային համալիրի և | | 2485,9| |
| |մարզահամալիրի գույք ու արագամաշ | | | |
| |առարկաներ | | | |
|___|________________________________|___________|____________|___________|
|5. |Բանջարեղենի պահպանման պահեստ | 216,0| 154,3| 216,0|
|___|________________________________|___________|____________|___________|
|6. |Փայտյա ժամանակավոր տնակներ | 1994.0| 243,5| 11141,6|
| |(19 հատ) | | | |
|___|________________________________|___________|____________|___________|
|7. |Ավտոկայանատեղ, ներառյալ` | 2836,7| 62,0| 24000,0|
| |պահակատունը | | | |
|___|________________________________|___________|____________|___________|
| |Ընդամենը | 24350,7| 204165.7| 57217,6 |
._________________________________________________________________________.
(հավելվածը փոփ. 04.09.08 թիվ 987-Ա, 03.02.11 թիվ 63-Ա, 18.12.14 թիվ 1440-Ա, 16.04.15 թիվ 394-Ա 12.09.2019 թիվ 1221-Ա որոշումներ)