Սեղմել Esc փակելու համար:
ՊԵՏԱԿԱՆ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՊԵՏԱԿԱՆ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԸ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ ՇՈՒԿԱՆԵՐՈՒՄ ...

 

 

041.0185.160498

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

16 ապրիլի 1998 թվականի թիվ 185

 

ՊԵՏԱԿԱՆ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԸ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ ՇՈՒԿԱՆԵՐՈՒՄ ՎԱՃԱՌԵԼՈՒ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Պետական փակ բաժնետիրական ընկերությունների բաժնետոմսերը մասնագիտացված շուկաներում վաճառելու գործընթացը կանոնակարգելու նպատակով`

1. Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության տրանսպորտի նախարարությանը` Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարություն ներկայացնել`

ա) 5-օրյա ժամկետում «Հայաստանի Հանրապետության պետական գույքի մասնավորեցման 1998-2000 թվականների ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ցանկերում ընդգրկված այն պետական փակ բաժնետիրական ընկերությունների ցանկը (առնվազն մեկ ընկերության), որոնց բաժնետոմսերը նպատակահարմար է վաճառել մասնագիտացված շուկաներում` հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարության կողմից սահմանված բաժնետիրական ընկերությունների ընտրության չափանիշները.

բ) մինչև 1998 թվականի ապրիլի 15-ը սույն կետի «ա» ենթակետում նշված պետական փակ բաժնետիրական ընկերությունների գույքի գնահատման համար անհրաժեշտ տվյալները:

2. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը`

ա) մինչև 1998 թվականի ապրիլի 20-ը Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն պետական փակ բաժնետիրական ընկերությունների բաժնետոմսերը մասնագիտացված շուկաներում վաճառելու կարգի վերաբերյալ.

բ) գնահատման համար անհրաժեշտ տվյալներ ստանալուց հետո 10-օրյա ժամկետում ավարտել պետական փակ բաժնետիրական ընկերությունների գույքի գնահատման աշխատանքները և Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն այդ ընկերությունների բաժնետոմսերը մասնագիտացված շուկաներում վաճառելու վերաբերյալ.

գ) 3-օրյա ժամկետում սահմանել այն բաժնետիրական ընկերությունների ընտրության չափանիշները, որոնց բաժնետոմսերը վաճառվելու են մասնագիտացված շուկաներում, և դրանք տրամադրել Հայաստանի Հանրապետության համապատասխան նախարարություններին:

 

 

pin
ՀՀ Վարչապետ
16.04.1998
N 185
Որոշում