Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ-ՈՒՄ ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՇԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ-ՈՒՄ ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԵՐՐՈՐԴ ԱՆՁԱՆՑ ՊԱՏՃԱՌՎԱ ...

 

 

040.1608.110408

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

27 դեկտեմբերի 2007 թվականի N 1608-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԵՐՐՈՐԴ ԱՆՁԱՆՑ ՊԱՏՃԱՌՎԱԾ ՎՆԱՍՆԵՐԻՑ ԲԽՈՂ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆԵՐԴՐՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

1) Հայաստանի Հանրապետությունում ավտոտրանսպորտային միջոցների շահագործման հետևանքով երրորդ անձանց պատճառված վնասներից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության համակարգի ներդրման հայեցակարգը` համաձայն N 1 հավելվածի.

2) Հայաստանի Հանրապետությունում ավտոտրանսպորտային միջոցների շահագործման հետևանքով երրորդ անձանց պատճառված վնասներից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության համակարգի ներդրման հայեցակարգից բխող միջոցառումների ժամանակացույցը` համաձայն N 2 հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2008 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 11-ԻՆ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2007 թվականի դեկտեմբերի 27-ի

N 1608-Ն որոշման

 

ՀԱՅԵՑԱԿԱՐԳ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԵՐՐՈՐԴ ԱՆՁԱՆՑ ՊԱՏՃԱՌՎԱԾ ՎՆԱՍՆԵՐԻՑ ԲԽՈՂ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆԵՐԴՐՄԱՆ

 

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ

 

Ներածություն

 

Ավտոտրանսպորտային միջոցների շահագործման հետևանքով երրորդ անձանց պատճառված վնասներից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության էությունը

 

Հայաստանի Հանրապետությունում ավտոտրանսպորտային միջոցների շահագործման հետևանքով երրորդ անձանց պատճառված վնասներից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության համակարգի ներդրման անհրաժեշտությունը

 

Հայաստանի Հանրապետությունում ավտոտրանսպորտային միջոցների շահագործման հետևանքով երրորդ անձանց պատճառված վնասներից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության համակարգի ներդրման հետ կապված խնդիրները

 

Հայաստանի Հանրապետությունում ավտոտրանսպորտային միջոցների շահագործման հետևանքով երրորդ անձանց պատճառված վնասներից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության համակարգի հիմնական բնութագրիչները

 

Հայաստանի Հանրապետության ավտոապահովագրողների բյուրոյի ֆինանսավորումը

 

Հայաստանի Հանրապետությունում ավտոտրանսպորտային միջոցների շահագործման հետևանքով երրորդ անձանց պատճառված վնասներից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության գծով ստեղծվելիք երաշխավորման հիմնադրամին կատարվող հատկացումների հաշվարկ-գնահատականը

 

Հայաստանի Հանրապետությունում ավտոտրանսպորտային միջոցների շահագործման հետևանքով երրորդ անձանց պատճառված վնասներից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության դեպքում առաջարկվող Բոնուս-Մալուս համակարգը

 

ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

 

Հայաստանի Հանրապետությունում ավտոտրանսպորտային միջոցների շահագործման հետևանքով երրորդ անձանց պատճառված վնասներից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության (այսուհետ` պարտադիր ավտոապահովագրություն) համակարգի ներդրման անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ վերջին տարիների ընթացքում Հայաստանի Հանրապետությունում շարունակաբար աճել են ճանապարհատրանսպորտային պատահարների և դրանց արդյունքում տուժած անձանց թիվն ու վերջիններիս կրած վնասները, ինչպես նաև` այն հանգամանքով, որ ներկայումս Հայաստանի Հանրապետությունում բացակայում են այդ վնասների լիարժեք հատուցման մեխանիզմները:

Սույն հայեցակարգի նպատակը Հայաստանի Հանրապետությունում պարտադիր ավտոապահովագրության համակարգի ներդրման հետ կապված հարաբերությունների կարգավորումն է, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում պարտադիր ավտոապահովագրության համակարգի ներդրման միջոցով` ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով տուժած անձանց պատճառված վնասների հատուցման երաշխավորման արդյունավետ մեխանիզմների ստեղծումը:

 

ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԵՐՐՈՐԴ ԱՆՁԱՆՑ ՊԱՏՃԱՌՎԱԾ ՎՆԱՍՆԵՐԻՑ ԲԽՈՂ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ԷՈՒԹՅՈՒՆԸ

 

Պարտադիր ավտոապահովագրությունը քաղաքացիական պատասխանատվության ապահովագրության և պատասխանատվության ապահովագրության ամենատարածված ձևն է աշխարհում:

Պարտադիր ավտոապահովագրության առարկան ավտոտրանսպորտային միջոցի շահագործման հետևանքով ճանապարհատրանսպորտային պատահարի արդյունքում երրորդ անձանց կյանքին կամ առողջությանը (այսուհետ` անձնական վնասներ) և գույքին (այսուհետ` գույքային վնասներ) պատճառված վնասի հատուցման քաղաքացիական պատասխանատվությունն է:

Անձնական վնասների հատուցման մասով պարտադիր ավտոապահովագրությունը սովորաբար ենթադրում է բուժման ծախսերի, աշխատավարձի կորստի, հուղարկավորման ծախսերի հատուցում: Կարող են հատուցվել նաև այնպիսի ծախսեր, ինչպիսիք են տարբեր տեսակի փորձագիտական, դատական, փաստաբանական արձանագրությունների կազմման ծախսերը և այլն:

Գույքային վնասների հատուցման մասով պարտադիր ավտոապահովագրությունը սովորաբար ենթադրում է ավտոտրանսպորտային միջոցի վերանորոգման ծախսերի կատարում, ինչպես նաև ավտոտրանսպորտային միջոցի արժեքի փոխհատուցում` դրա ամբողջական կորստի (ոչնչացման) դեպքում (ավտոտրանսպորտային միջոցին այնպիսի վնասի պատճառումը, որն ամբողջությամբ անհնարին է դարձնում դրա նպատակային օգտագործումը): Պարտադիր ավտոապահովագրությունը կարող է ներառել նաև ավտոտրանսպորտային միջոցի արժեքի մասնակի իջեցման դեպքում վնասի, ավտոտրանսպորտային միջոցի վերանորոգման ընթացքում այլ ավտոտրանսպորտային միջոցի վարձակալության ծախսերի, ավտոտրանսպորտային միջոցի հարկադիր պարապուրդի պատճառով առաջացած ծախսերի և այլ նյութական վնասների հատուցումը:

Պարտադիր ավտոապահովագրության սուբյեկտներ են ապահովադիրները (ապահովագրվողները), ապահովագրված անձինք, ապահովագրողները (ապահովագրական ընկերությունները) և երրորդ անձինք (շահառուները)` ֆիզիկական և իրավաբանական անձինք, որոնց վնաս է հասցվել ճանապարհատրանսպորտային պատահարի արդյունքում:

Ելնելով խնդրի հսկայական կարևորությունից` պետությունը, սովորաբար, երրորդ անձանց նկատմամբ ավտոտրանսպորտային միջոցներ վարողների քաղաքացիական պատասխանատվության ապահովագրությունը սահմանում է որպես պարտադիր ապահովագրության տեսակ: Ապահովագրության այս տեսակի պարտադիր բնույթը պայմանավորված է հետևյալ հանգամանքներով`

1) ավտոտրանսպորտային միջոցի շահագործումը համարվում է առավել վտանգի աղբյուր.

2) վարորդի քաղաքացիական պատասխանատվությունը երրորդ անձանց առջև ծագում է գրեթե բոլոր ճանապարհատրանսպորտային պատահարների դեպքում, ուստի, ճանապարհատրանսպորտային պատահարների արդյունքում առաջացող քաղաքացիաիրավական հարաբերություններն ըստ էության վերաբերում են ամբողջ հասարակությանը.

3) պարտադիր ավտոապահովագրության մեխանիզմը թույլ է տալիս ձևավորել ինչպես երրորդ անձանց, այնպես էլ ավտոտրանսպորտային միջոցները վարողների սոցիալական պաշտպանության հուսալի համակարգ: Մասնավորապես, նույնիսկ վարորդի քաղաքացիական պատասխանատվության ամրագրումը չի լուծում տուժողի կրած վնասի լրիվ և ժամանակին հատուցման խնդիրը:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԵՐՐՈՐԴ ԱՆՁԱՆՑ ՊԱՏՃԱՌՎԱԾ ՎՆԱՍՆԵՐԻՑ ԲԽՈՂ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆԵՐԴՐՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆԸ

 

Պարտադիր ավտոապահովագրության համակարգի ներդրումն ամենից առաջ ունի կարևորագույն սոցիալական նշանակություն: Մասնավորապես, ըստ պաշտոնական վիճակագրական տվյալների, 2005 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետությունում գրանցվել է 1312 ճանապարհատրանսպորտային պատահար, որի արդյունքում զոհվել է 310 մարդ, և տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ է ստացել 1774 մարդ, ընդ որում, շատ ճանապարհատրանսպորտային պատահարներ ընդհանրապես չեն գրանցվում, հատկապես բախումների մասով (ըստ փորձագիտական գնահատականների` մեքենաների բախումների 90 տոկոսը չի գրանցվում), և, ըստ էության, ճանապարհատրանսպորտային պատահարների արդյունքում տեսականորեն տուժող կողմ կարող է դառնալ ցանկացած անձ, իսկ պարտադիր ավտոապահովագրության համակարգի պայմաններում վնասների փոխհատուցման տեսանկյունից լուծվում է երրորդ անձանց վնաս պատճառած ավտոտրանսպորտային միջոցներ վարողների հնարավոր անվճարունակության խնդիրը: Բացի դրանից, Հայաստանի Հանրապետությունում պարտադիր ավտոապահովագրության համակարգի ներդրումը շահավետ է նաև ավտոտրանսպորտային միջոցներ վարողների համար, քանի որ ճանապարհատրանսպորտային պատահարների դեպքում երրորդ անձանց կրած վնասների հատուցման ժամանակ ավտոտրանսպորտային միջոցներ վարողները հատուցման գումարի մեջ մասնակցում են միայն իրենց կողմից նախապես վճարված ապահովագրավճարների չափով, որն անհամեմատ փոքր է ստացվում հատուցման գումարից:

Այսպիսով, լուծվում է ճանապարհատրանսպորտային պատահարների արդյունքում տուժած անձանց սոցիալական պաշտպանվածության խնդիրը:

Պետք է նշել, որ պարտադիր ավտոապահովագրության համակարգի ներդրումը Հայաստանի Հանրապետությունում կարող է օժանդակել նաև մի շարք այլ խնդիրների լուծմանը: Մասնավորապես, պարտադիր ավտոապահովագրության համակարգի ներդրումը կարող է լրջագույն խթան հանդիսանալ ընդհանրապես ապահովագրական համակարգի կայացման համար, ստեղծել լրացուցիչ ներդրումային ֆինանսական միջոցներ և այլն:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ապահովագրության պարտադիր տեսակները սահմանվում են օրենքով, Հայաստանի Հանրապետությունում պարտադիր ավտոապահովագրությունը պետք է ներդրվի համապատասխան օրենքի ընդունմամբ:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԵՐՐՈՐԴ ԱՆՁԱՆՑ ՊԱՏՃԱՌՎԱԾ ՎՆԱՍՆԵՐԻՑ ԲԽՈՂ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆԵՐԴՐՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

Պարտադիր ավտոապահովագրության համակարգի ներդրումն առնչվում է մի շարք խնդիրների` հատկապես սկզբնական շրջանում: Ստորև ներկայացվում են դրանցից հիմնականները`

1) ապահովագրական ընկերությունների դեռևս ոչ բավարար չափով կայացած լինելը: Մասնավորապես, գործող ապահովագրական ընկերությունները հիմնականում չունեն ավտոապահովագրության իրականացման անհրաժեշտ փորձ և այս ոլորտում բարձրակարգ մասնագետներ: Բացակայում է ամբողջ հանրապետության մասշտաբով գործակալական ցանցը, որի առկայությունն անչափ կարևոր է հանրապետության ամբողջ տարածքում ապահովագրական պայմանագրերի արդյունավետ իրացման համար.

2) ճանապարհային ոստիկանության աշխատողների ծանրաբեռնվածության անհամեմատ ավելացումը: Միևնույն ժամանակ անհրաժեշտ է, որ ճանապարհային ոստիկանության աշխատողներն ունենան համապատասխան պատրաստվածություն` իրադրության հանգամանքների ճշգրտման և ճանապարհատրանսպորտային պատահարի վերաբերյալ անհրաժեշտ փաստաթղթի կազմման համար, որում պետք է ներառվեն ճանապարհատրանսպորտային պատահարի նկարագրությունը, պատահարին մասնակից կողմերի, նրանց ապահովագրական ընկերությունների անվանումները, ապահովագրական պայմանագրերի համարները և այլն.

3) բազմաբնույթ ապահովագրական չարաշահումների հնարավոր ավելացումը (վթարի թվացյալ պատկերի ստեղծում, տեղի չունեցած վթարի վերաբերյալ փաստաթղթերի կեղծում, կանխամտածված վթարի ստեղծում, բազմակի հատուցում ստանալու նպատակով մի քանի ապահովագրական ընկերություններում ապահովագրություն, վնասի չափերի գերագնահատում և այլն): Ընդ որում, ապահովագրական չարաշահումների բացահայտման խնդրում կարևորվում են մի շարք հանգամանքներ, ինչպիսիք են, օրինակ, պատահարների մասին տեղեկությունների միասնական բազայի ստեղծումը, ապահովագրական ոլորտը վերահսկող մարմնի կողմից արդյունավետ վերահսկողության իրականացումը, ապահովագրական ընկերություններում համապատասխան բարձրորակ մասնագետների առկայությունը և այլն:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԵՐՐՈՐԴ ԱՆՁԱՆՑ ՊԱՏՃԱՌՎԱԾ ՎՆԱՍՆԵՐԻՑ ԲԽՈՂ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳՐԻՉՆԵՐԸ

 

Հայաստանի Հանրապետության պարտադիր ապահովագրության համակարգի մոդելը մշակվել է` հիմք ընդունելով Green Card համակարգի անդամ երկրների փորձը: Մասնավորապես, նշված համակարգն ավելի ամբողջական կերպով է անդրադառնում պարտադիր ավտոապահովագրությանն առնչվող հարցերին: Բացի դրանից, այս մոդելի ընտրությունը պայմանավորված է նաև Հայաստանի Հանրապետության աշխարհագրական դիրքով: Հատկապես, հաշվի առնելով այն հանգամանքը, որ մեր հարևան երկրներից Թուրքիան և Իրանն արդեն իսկ համարվում են այս համակարգի անդամ երկրներ, և, միաժամանակ, Ռուսաստանի Դաշնությունը նույնպես քայլեր է ձեռնարկում այս համակարգին անդամակցելու ուղղությամբ, առավել արդյունավետ է դիտարկվում նաև Հայաստանի Հանրապետության հետագա անդամակցումն այս համակարգին: Միևնույն ժամանակ պետք է նկատի ունենալ նաև այն հանգամանքը, որ Իրանից և Վրաստանից դեպի Հայաստանի Հանրապետություն և հակառակ ուղղությամբ ժամանակի ընթացքում աճում է ավտոտրանսպորտային միջոցների հոսքը, ուստի, այս փաստը ևս խոսում է Հայաստանի Հանրապետությունում այս համակարգի ներքո գործող սկզբունքների ներդրման օգտին, ինչը հետագայում հնարավորություն կընձեռի դիմելու նաև Green Card համակարգին անդամակցության համար:

Հաշվի առնելով նշվածը` Հայաստանի Հանրապետության պարտադիր ավտոապահովագրության համակարգը պետք է ունենա հետևյալ բնութագրիչները`

 

Պարտադիր ավտոապահովագրությամբ զբաղվելու համար թույլտվություն ստանալու պահանջներ

 

Ոչ կյանքի ապահովագրության լիցենզիա ունեցող ապահովագրական ընկերություններին պարտադիր ավտոապահովագրությամբ զբաղվելու համար թույլտվությունը տրամադրում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը (այսուհետ` կենտրոնական բանկ), ընդ որում, կենտրոնական բանկը սահմանում է թույլտվության ստացման համար հետևյալ պահանջները`

տեխնիկական հագեցվածության պահանջներ.

Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր մարզում առնվազն մեկ մասնաճյուղի և (կամ) ապահովագրական գործակալի առկայություն.

առնվազն 2 տարվա գործունեություն ավտոմեքենաների ապահովագրության ոլորտում.

հավելյալ կապիտալ ունենալու պահանջ: Սահմանվելու է ընդհանուր կապիտալի չափի նորմատիվի սահմանաչափից բացի լրացուցիչ կապիտալ ունենալու պահանջ` ավտոապահովագրությամբ զբաղվող ընկերությունների համար.

Հայաստանի Հանրապետությունում գործող առնվազն մեկ հիվանդանոցի հետ կնքված պայմանագրի առկայություն.

Հայաստանի Հանրապետությունում գործող ավտոմեքենաների տեխնիկական սպասարկման և վերանորոգման առնվազն մեկ կետի հետ կնքված պայմանագրի առկայություն:

Տվյալ ապահովագրական ընկերության ոչ կյանքի ապահովագրությամբ զբաղվելու լիցենզիան ուժը կորցրած ճանաչվելու դեպքում ուժը կորցրած է համարվում նաև պարտադիր ավտոապահովագրությամբ զբաղվելու թույլտվությունը:

Կենտրոնական բանկի կողմից պարտադիր ավտոապահովագրությամբ զբաղվելու համար տրվող թույլտվության համար պահանջվող փաստաթղթերի ցանկը, պահանջները, այդ պահանջներին համապատասխանության ստուգումը և թույլտվության մերժման հիմքերը սահմանվում են պարտադիր ավտոապահովագրության հետ կապված հարաբերությունները կարգավորող օրենքով:

 

Պահանջներ պարտադիր ավտոապահովագրությամբ զբաղվելու թույլտվություն ունեցող ապահովագրական ընկերությունների նկատմամբ

 

տեղեկությունների պարտադիր տրամադրում տեղեկատվական բազային.

բյուրոյին և երաշխավորման հիմնադրամին պարտադիր վճարումների կատարում:

 

Ապահովագրական պայմանագիր կնքելու պարտավորությունը

 

Ապահովագրական ընկերությունները չպետք է իրավունք ունենան մերժելու ցանկացողներին` կնքել ապահովագրական պայմանագրեր:

 

Ապահովագրական պայմանագրերի տեսակները

 

ստանդարտ` Հայաստանի Հանրապետության տարածքում գրանցված կամ գնված կամ հատուկ համարակալման մեքենաների համար.

սահմանային` Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս գրանցված մեքենաների համար, որոնք մուտք են գործում Հայաստանի Հանրապետության տարածք:

 

Ապահովագրական պայմանագրերի ժամկետները

 

ստանդարտ պայմանագրերի դեպքում` մեկ տարի տևողությամբ.

սահմանային պայմանագրերի դեպքում` 15 օրվանից մինչև մեկ տարի ժամկետով:

 

Պարտադիր ավտոապահովագրության ենթակա տրանսպորտային միջոցների տեսակները

 

Բոլոր տեսակի ցամաքային տրանսպորտի միջոցները, որոնք ունեն մեխանիկական շարժիչ, այդ թվում` կցորդները` բացառությամբ երկաթուղային տրանսպորտի միջոցների:

 

Պարտադիր ավտոապահովագրությունից բացառություն կազմող ավտոտրանսպորտային միջոցները

 

այն ավտոտրանսպորտային միջոցները, որոնք երթևեկության մեջ չեն օգտագործվում, կամ որոնց օգտագործումը երթևեկության մեջ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ արգելված է, օրինակ, գյուղատնտեսական տեխնիկան, այդ թվում` տրակտորները, կոմբայնները, հողի բարելավման կամ գյուղատնտեսական նպատակներով օգտագործվող ինքնագնացները, սայլակները և այլն, արդյունաբերության մեջ` արտադրական տեղամասերի տարածքում օգտագործվող տրանսպորտային միջոցները, ինչպես նաև բանակին պատկանող այն տրանսպորտային միջոցները, որոնք ընդհանուր երթևեկության մեջ չեն օգտագործվում, օրինակ, տանկերը, զրահապատ տեխնիկան և այլն.

այն ավտոտրանսպորտային միջոցները, որոնց առավելագույն արագությունը չի գերազանցում 6-20 կմ/ժ, կամ որոնց հզորությունը չի գերազանցում 50 սմ3.

օտարերկրյա պետությունների դիվանագիտական հաստատություններին կամ միջազգային կազմակերպություններին կամ նրանց ներկայացուցչություններին և մասնաճյուղերին պատկանող ավտոտրանսպորտային միջոցները, որոնք շահագործվում են Հայաստանի Հանրապետության տարածքում.

հեծանիվները, երեխաների համար նախատեսված մեքենաները.

մրցավազքերի նպատակով օգտագործվող տրանսպորտային միջոցները.

այն ավտոտրանսպորտային միջոցները, որոնք կամավորության հիմունքներով ապահովագրվել են և որոնց ապահովագրական պայմանագիրը ներառում է նաև երրորդ անձանց նկատմամբ, ավտոտրանսպորտային միջոցներ վարողների քաղաքացիական պատասխանատվությունը` բավարարելով պարտադիր ավտոապահովագրության համար սահմանված պայմաններն ու պահանջները, որոնք կնքվել են մինչև պարտադիր ավտոապահովագրության մասին օրենքն ուժի մեջ մտնելը, ընդ որում, այս պայմանագրերն ուժի մեջ են համարվում` մինչև դրանց ժամկետը լրանալը, սակայն ոչ ավելի, քան պարտադիր ավտոապահովագրության մասին օրենքն ուժի մեջ մտնելու օրվանից սկսած մեկ տարի ժամկետով:

 

Պարտադիր ավտոապահովագրության մասին օրենքի կիրառումը ոչ ռեզիդենտների նկատմամբ

 

Իրենց ավտոտրանսպորտային միջոցներով Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործող օտարերկրյա քաղաքացիները կամ քաղաքացիություն չունեցող անձինք պետք է ունենան Հայաստանի Հանրապետության տարածքում գործող ավտոապահովագրության պայմանագիր:

 

Ապահովագրության օբյեկտը

 

Առաջարկվում է կիրառել վարորդի և (կամ) սեփականատիրոջ պատասխանատվության և ավտոտրանսպորտային միջոցի ապահովագրություն (այսինքն, ապահովագրական սակագնի հաշվարկման ժամանակ որպես ռիսկային գործոններ հաշվի են առնվում ինչպես ավտոտրանսպորտային միջոցի վարորդի և (կամ) սեփականատիրոջ, այնպես էլ տվյալ ավտոտրանսպորտային միջոցի բնութագրերը, ընդ որում, պայմանագիրը կնքվում է ավտոտրանսպորտային միջոցի սեփականատիրոջ անունով և, եթե սեփականատերը (վարորդը) մեքենա վարելու իրավունքը փոխանցել է այլ անձի, և այդ անձը չունի իր անունով ապահովագրություն, ապա մեքենայի սեփականատիրոջ և (կամ) վարորդի ապահովագրության պայմանագիրը համարվում է այդ անձի անունով կնքված, այսինքն` տվյալ մեքենայով այլ անձի վնաս պատճառելու դեպքում գործում է մեքենայի սեփականատիրոջ կողմից կնքված պայմանագիրը, իսկ մեքենայի սեփականատերը կարող է փոխհատուցում պահանջել այդ անձից:

 

Ապահովագրական սակագնի որոշումը

 

Ապահովագրական սակագնի բազային չափը և ռիսկային գործոնները սահմանվում են բյուրոյի կողմից և հաստատվում կենտրոնական բանկի կողմից:

 

Ֆրանշիզայի (պայմանական չհատուցվող կամ ոչ պայմանական չհատուցվող գումարի) կիրառումը

 

Ֆրանշիզայի կիրառումը պետք է արգելվի, քանի որ դա կարող է վտանգել պատահարների արդյունքում տուժած անձանց շահերը:

 

Բոնուս-Մալուս համակարգի կիրառումը

 

Առաջարկվում է Բոնուս-Մալուս համակարգը ներդնել պարտադիր ավտոապահովագրության մասին օրենքի ընդունմանը զուգահեռ, սակայն կիրառել օրենքի ընդունումից առնվազն 2 տարի հետո, որպեսզի բյուրոյի ներքո գործող տեղեկատվական բազայում արդեն ձևավորված լինի վարորդների վերաբերյալ որոշակի պատմություն:

 

Բոնուս-Մալուս համակարգի սահմանումը

 

Սահմանվում է բյուրոյի կողմից և հաստատվում կենտրոնական բանկի կողմից:

 

Փոխհատուցվող վնասի տեսակները

 

մարմնական վնասվածք կամ մահ.

գույքի մասնակի կամ լրիվ վնաս (ոչնչացում, փչացում, կորուստ (եթե գույքի կորուստը տեղի է ունեցել անձին պատճառված վնասի հետևանքով, նրա կողմից այն հսկվելու անհնարինության հետևանքով) և այլն): Այդ հատուցումը տարածվում է ինչպես երրորդ անձանց ավտոտրանսպորտային միջոցին, այնպես էլ դրա մեջ գտնվող գույքին, վնաս պատճառողի ավտոտրանսպորտային միջոցում գտնվող և երրորդ անձանց պատկանող գույքին և այլ` ավտոտրանսպորտային միջոցի հետ չկապված գույքին պատճառված վնասի վրա:

 

Դեպքեր, որոնց վրա ավտոապահովագրությունը չի տարածվում

 

վնաս պատճառած ավտոտրանսպորտային միջոցի վարորդի կրած անձնական վնասի վրա.

վնաս պատճառած ավտոտրանսպորտային միջոցին և դրա մեջ գտնվող` վարորդին պատկանող գույքին պատճառված վնասի վրա` բացառությամբ այլ անձանց պատկանող գույքին պատճառված վնասի, որը վթարի պահին գտնվել է վնաս պատճառած ավտոտրանսպորտային միջոցի մեջ, և որի պահպանման պարտականությունը դրված էր վարորդի վրա, ընդ որում, այլ անձինք պարտավոր են օրենքով սահմանված` սեփականության կամ այլ գույքային իրավունքը հավաստող համապատասխան փաստաթղթեր կամ ներկայացնել այլ հիմնավոր ապացույցներ, որ այդ գույքը սեփականության իրավունքով կամ այլ գույքային իրավունքով պատկանում է իրենց, հակառակ դեպքում ապահովագրական ընկերությունն իրավունք ունի մերժելու հատուցման կատարումը.

ավտոմոբիլային մրցույթների ընթացքում պատճառված վնասի վրա` բացառությամբ այն դեպքերի, երբ վարորդը պարտավոր էր մրցույթի ժամանակ պահպանել ճանապարհային անվտանգության կանոնները.

ահաբեկչական կամ պատերազմական գործողությունների ժամանակ ավտոտրանսպորտային միջոցների շահագործման հետևանքով պատճառված վնասի վրա, եթե այդ շահագործումն անմիջականորեն կապված է ահաբեկչական կամ պատերազմական գործողության հետ:

 

Փոխհատուցման սահմանաչափերը

 

Օրենքով պետք է ամրագրվեն գույքային և անձնական վնասների հատուցման նվազագույն սահմանաչափերը, այդ թվում առաջարկվում է անձնական վնասների նվազագույն չափը սահմանել 8.900.000 դրամ` պատահարի հետևանքով տուժած յուրաքանչյուր անձի համար, գույքային վնասների համար` 2.250.000 դրամ` յուրաքանչյուր պատահարի գծով` անկախ տուժած անձանց թվից:

 

Փոխհատուցում ստանալու իրավունք ունեցող ուղևորները

 

Մեքենայի մեջ գտնվող բոլոր ուղևորները պետք է ստանան հատուցում` բացառությամբ սույն հայեցակարգում սահմանված դեպքերի:

 

Հատուցում ստանալու իրավունքից չօգտվող անձինք

 

վնաս պատճառած ավտոտրանսպորտային միջոցի վարորդը: Գործատուին սեփականության կամ գույքային այլ իրավունքով պատկանող ավտոտրանսպորտային միջոցով աշխատողին վնաս պատճառվելու դեպքում գործում է գործատուի ապահովագրության պայմանագիրը: Ընդ որում, եթե տվյալ աշխատողը դեպքը տեղի ունենալու ժամանակ գտնվել է գործատուին պատկանող ավտոտրանսպորտային միջոցում, որով պատճառվել է վնասը, և այն տվյալ պահին օգտագործվել է ոչ աշխատանքային պարտականությունները կատարելու նպատակով (անձնական կարիքների համար), ապա գործատուն կարող է պահանջի իրավունք ներկայացնել ավտոտրանսպորտային միջոցի վարորդի նկատմամբ.

այն անձը, որի պատասխանատվությունն ապահովագրված է, այսինքն` ապահովադիրը կամ այն անձը, ում պատասխանատվությունն ապահովագրված է, գտնվում են իրենց ավտոմեքենայում, սակայն այդ մեքենան վարում է այլ անձ: Եթե ապահովադիրը կամ այն անձը, ում պատասխանատվությունն ապահովագրված է, վարելու իրավունքը փոխանցել է այլ անձի, և այդ անձը չունի ապահովագրություն` իր անունով, ապա վերջինիս անունով կնքված ապահովագրական պայմանագիրը համարվում է այդ վարորդի անունով կնքված, այսինքն` տվյալ ավտոտրանսպորտային միջոցով այլ անձի վնաս պատճառելու դեպքում գործում է ապահովադրի կողմից կնքված պայմանագիրը, իսկ ապահովադիրը կամ այն անձը, ում պատասխանատվությունն ապահովագրված է, կարող է փոխհատուցում պահանջել այն անձից, ով վարել է այդ մեքենան, և որը վնաս է հասցրել այլ անձանց, այդ թվում` իրենց.

այն անձինք, ովքեր մեղավոր են վթար տեղի ունենալու հարցում կամ կապ ունեն մեքենայի հափշտակության հետ, ինչպես նաև այն անձինք, ովքեր վթարի պահին եղել են մեքենայում, և ապահովագրական ընկերությունը կարողանում է ապացուցել, որ վերջիններս ինքնակամ են նստել մեքենա` նախապես գիտենալով, որ այն հափշտակված է:

 

Ապահովագրական ընկերության կողմից հատուցման մերժման դեպքերը

 

մրցավազքերի նպատակով օգտագործվող մեքենայի պատճառած վնասների համար.

անհաղթահարելի ուժի (ֆորս մաժոր) ի հայտ գալու հետևանքով հասցված վնասների համար.

ռազմական գործողությունների, խռովությունների, պատերազմական դրության կամ զանգվածային թունավորումների ժամանակ հասցված վնասների համար.

վտանգավոր նյութերի տեղափոխման հետ կապված վնասների համար.

եթե մեղավոր կողմը վթարի պատճառ է դարձել դիտավորությամբ, որի վերաբերյալ առկա է դատարանի վճիռ.

շրջակա միջավայրի աղտոտման ծախսերը, վթարի հետևանքով առաջացած հրդեհից փողոցի ոչ երթևեկելի հատվածին հասցված վնասները, վթարի հետևանքով դրամական միջոցներին, փաստաթղթերին, էլեկտրոնային տվյալներին, արվեստի գործերին կամ թանկարժեք զարդերին պատճառված վնասների համար.

վնաս պատճառող ավտոտրանսպորտային միջոցի վարորդի կրած վնասները.

պայմանագիրը դադարելը, չեղյալ ճանաչվելը, ապահովագրական գումարն սպառված լինելը:

 

Վնաս կրած անձի կողմից ապահովագրական ընկերությանն անմիջականորեն դիմելու և նրա նկատմամբ հայց հարուցելու իրավունքը

 

Վնաս կրած անձն իրավունք ունի անմիջականորեն դիմելու վնաս պատճառողի պատասխանատվությունն ապահովագրած ապահովագրական ընկերությանը` հատուցում ստանալու պահանջով, և հայց հարուցելու նրա նկատմամբ:

 

Վնաս կրած ոչ ռեզիդենտ անձի կողմից տեղական բյուրոյին կամ բյուրոն ներկայացնող ապահովագրական ընկերությանն անմիջականորեն դիմելու և նրա նկատմամբ հայց հարուցելու իրավունքը

 

Վնաս կրած ռեզիդենտ անձն իրավունք ունի անմիջականորեն դիմելու վնաս պատճառողի պատասխանատվությունն ապահովագրած ապահովագրական ընկերությանը կամ բյուրոյին` հատուցում ստանալու պահանջով, և հայց հարուցելու նրանց նկատմամբ:

 

Ապահովագրական պատահարի մասին տեղեկացումը

 

Պատահարի մասնակից կողմերը դեպքը տեղի ունենալուց անմիջապես հետո (առաջին իսկ հնարավորության դեպքում) պարտավոր են դեպքի մասին տեղեկացնել իրենց ապահովագրական ընկերություններին և (կամ) ոստիկանությանը:

 

Ապահովագրական փոխհատուցում ստանալու պահանջով դիմելը

 

Ապահովագրական հատուցում ստանալու համար` վնաս կրած անձն ապահովագրական դեպքի մասին տեղեկացնելուց հետո առաջին իսկ հնարավորության դեպքում, սակայն ոչ ավելի, քան 3 ամիս անց (բացառությամբ այն դեպքերի, երբ վնաս կրած անձն ակնհայտ է, որ չի կարող նշված ժամկետում դիմել ապահովագրական ընկերությանը, օրինակ, երբ վերջինս գտնվում է անգիտակից վիճակում, ինչպես նաև բացառությամբ այն դեպքերի, երբ շահառու անձը բուժօգնությունն ստանում է տվյալ ապահովագրական ընկերության հետ պայմանագիր կնքած հիվանդանոցում, կամ շահառու անձի տրանսպորտային միջոցը, որին վնաս է հասցվել, վերանորոգվում է ապահովագրական ընկերության հետ պայմանագիր կնքած ավտոմեքենաների տեխնիկական սպասարկման կետում, և այս դեպքերում ապահովագրական ընկերությունը հատուցումը կատարում է անմիջապես), վնաս պատճառած անձին ապահովագրողին կամ բյուրոյին պարտավոր է ներկայացնել «Համաձայնեցված հայտարարագիր» ձևաթերթիկը կամ պատահարի հանգամանքները նկարագրող այլ փաստաթղթերը: Ապահովագրական հատուցում ստանալու համար` վնաս կրած անձը պետք է լրացնի գրավոր դիմում-հայտ` կցելով պահանջվող բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը (գնահատողի եզրակացություն, համապատասխան մարմնից տեղեկանք աշխատունակության կորստի մասին, տեղեկանք բուժհաստատությունից և այլն):

 

Ժամանակահատվածը, որի ընթացքում ապահովագրական ընկերությունը պարտավոր է ընդունել հատուցման մասին որոշում կամ մերժել հատուցման տրամադրումը

 

Օրենքով պետք է նախատեսվի ժամանակահատված, որի ընթացքում ապահովագրական ընկերությունը պարտավոր է ընդունել հատուցման մասին որոշում կամ մերժել հատուցման տրամադրումը: Ապահովագրական ընկերությունը պարտավոր է հատուցման վերաբերյալ բոլոր անհրաժեշտ փաստաթղթերն ստանալու պահից առավելագույնը մեկ ամսվա ընթացքում ընդունել հատուցման մասին որոշում և դրա մասին ծանուցել վնաս կրած անձանց կամ մերժել հատուցման տրամադրումը` նշելով մերժման հիմքերը:

 

Ապահովագրական ընկերության կողմից հատուցման կատարման համար նախատեսվող ժամանակահատվածը

 

Ապահովագրական ընկերությունը հատուցման մասին դրական որոշման ընդունման պահից առավելագույնը 5 աշխատանքային օրվա ընթացքում պարտավոր է վճարել հատուցումը:

 

Ապահովագրական ընկերության կողմից հատուցման կատարման հետ կապված այլ դրույթներ

 

Հատուցումը սահմանված ժամկետում և կարգով չկատարելու դեպքում կարող են սահմանվել տույժեր` պայմանագրում նշված ապահովագրական գումարի որոշակի տոկոսի չափով:

 

Ապահովագրական ընկերության կողմից հատուցման հետ կապված պայմանական (լրացուցիչ) վճարումների կատարման վերաբերյալ դրույթներ

 

Անհրաժեշտ է նախատեսել դրույթներ պայմանական և (կամ) լրացուցիչ վճարումների վերաբերյալ, օրինակ, վնաս կրած անձը կարող է դիմել ապահովագրական ընկերությանը` ստանալու համար պայմանական և (կամ) լրացուցիչ վճարներ կամ հակառակը` ապահովագրական ընկերությունը կարող է հանդես գալ նման առաջարկով: Առաջարկվում է կիրառել հետևյալ տարբերակները`

1) մեծ վնասների դեպքում, ապահովագրական ընկերությունը վնաս կրած անձի հետ համաձայնության դեպքում կարող է հատուցումները կատարել փուլ առ փուլ.

2) ապահովագրական ընկերության կողմից որոշակի կանխավճարի վճարում վնաս կրած անձին` մինչև հատուցման մասին վերջնական որոշման ընդունումը` բացասական որոշման ընդունման դեպքում այդ կանխավճարը հետ պահանջելու իրավունքով (սա կարևոր է հատկապես անձնական վնասների դեպքում, երբ անհրաժեշտ է կատարել շտապ բժշկական միջամտություն).

3) վիճելի դեպքերի ժամանակ, որի հետևանքով ապահովագրական հատուցումների կատարումը կարող է երկար ժամանակ պահանջել, ապահովագրական ընկերության կողմից որոշակի կանխավճարի վճարում շահառու անձին` հատուցման այն մասի չափով, որը վիճելի չէ:

 

Ապահովագրական ընկերության կամ ապահովադրի դեմ հայց հարուցելու ժամկետային սահմանափակումները

 

Հայցային վաղեմության ժամկետները, դրանց կասեցման և ընդհատման դեպքերը սահմանվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով:

 

Ապահովագրական ընկերության հակընդդեմ պահանջի իրավունքն ապահովադրի կամ ապահովագրված անձի (ապահովադրի կողմից պայմանագրում նշված անձի) նկատմամբ

 

Ապահովագրական ընկերությունը հակընդդեմ պահանջի իրավունք պետք է ունենա ապահովադրի կամ ապահովագրված անձի նկատմամբ, եթե`

ապահովադիրը կամ նրա կողմից պայմանագրում նշված անձն այլ անձանց վնաս է պատճառել ավտոտրանսպորտային միջոցն ալկոհոլի, թմրանյութերի, հոգեմետ նյութերի ազդեցության տակ վարելու ժամանակ.

ապահովադրի կողմից պայմանագրում նշված անձը զրկված է կամ չունի վարորդական իրավունք.

ապահովադիրը կամ նրա կողմից պայմանագրում նշված անձը դեպքի վայրից դիմել է փախուստի:

 

Երաշխավորման հիմնադրամի առկայությունը

 

Հայաստանի Հանրապետությունում բյուրոյի ներքո պետք է ստեղծվի երաշխավորման հիմնադրամ:

 

Երաշխավորման հիմնադրի միջոցների հաշվին հատուցման կատարման դեպքերը

 

Երբ վնաս պատճառած անձը չի կարող նույնականացվել (անհայտ է վնաս պատճառողի անձը, կամ բացակայում են նրա ավտոմեքենայի կամ ապահովագրողի մասին տվյալները): Այս դեպքում երաշխավորման հիմնադրամից հատուցվում են միայն անձնական վնասները:

Երբ վնաս պատճառած անձը ապահովագրված չէ, ընդ որում, եթե վնաս պատճառած անձն օրենքով պարտավոր է ունենալ ապահովագրական պայմանագիր, ապա երաշխավորման հիմնադրամը նրա նկատմամբ ունի հակընդդեմ պահանջի իրավունք:

Երբ ապահովագրական ընկերությունը սնանկության պատճառով չի կարող կատարել հատուցում:

Երբ վնասը պատճառվել է հափշտակված կամ հանցագործության նպատակով օգտագործված ավտոտրանսպորտային միջոցով, ընդ որում, երաշխավորման հիմնադրամը վնաս պատճառած անձի նկատմամբ ունի հակընդդեմ պահանջի իրավունք:

 

Երաշխավորման հիմնադրամից փոխհատուցման դրույթների կիրառումն օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց նկատմամբ

 

Երաշխավորման հիմնադրամից փոխհատուցման դրույթները կիրառվում են Հայաստանի Հանրապետության և տվյալ երկրների միջև փոխադարձ պայմանագրերի առկայության դեպքում:

 

Ապահովագրական ընկերությունների կողմից երաշխավորման հիմնադրամին կատարվող վճարումները

 

Սկզբում կատարվում է միանվագ վճարում, այնուհետև` պարբերական վճարումներ և լրացուցիչ վճարներ: Առաջարկվում է վճարումների չափը որոշել հետևյալ կերպ` միանվագ վճար` 15 մլն դրամ, և պարբերական վճարումներ` որպես հավաքագրված ապահովագրավճարներից որոշակի տոկոս, օրինակ, 2 տոկոս (հիմք` երաշխավորման հիմնադրամին կատարվող հատկացումների հաշվարկը):

 

Երաշխավորման հիմնադրամի կառավարումը

 

Երաշխավորման հիմնադրամը կառավարում և հատուցումները կատարում է բյուրոն` իր կողմից սահմանված կարգերով, որոնք հաստատում է կենտրոնական բանկը:

 

Բյուրոյի առկայությունը

 

Հայաստանի Հանրապետությունում պետք է պարտադիր ստեղծվի բյուրո, որը հանդիսանալու է պարտադիր ավտոապահովագրության ոլորտի աշխատանքները համակարգող մարմին:

Բյուրոյի գործունեությունը, այդ թվում նրա իրավական կարգավիճակի, կազմակերպական կառուցվածքի, կառավարման մարմինների, բյուրոյի ֆինանսավորման, իրավասությունների հետ կապված հարցերը պետք է կարգավորվեն համապատասխան օրենքով: Նախատեսվում է բյուրոյի ստեղծումն իրավաբանական անձանց միության տեսքով, որի առանձնահատկությունները սահմանվելու են համապատասխան օրենքով:

 

Բյուրոյի հիմնական խնդիրը

 

կազմակերպել պարտադիր ավտոապահովագրության համակարգի արդյունավետ գործունեությունը` նպաստելով պարտադիր ավտոապահովագրության կայուն և բնականոն ընթացքին ու զարգացմանը:

 

Բյուրոյի հիմնադիրը (հիմնադիրները)

 

Բյուրոն հիմնադրվում է օրենքով սահմանված կարգով, որին անդամակցում են ավտոապահովագրությամբ զբաղվելու թույլտվություն ունեցող ապահովագրական ընկերությունները:

 

Բյուրոյի գործունեության նկատմամբ վերահսկողությունը

 

Բյուրոյի գործունեության նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է կենտրոնական բանկը, ընդ որում, բյուրոյի գործունեությանն առնչվող ներքին իրավական ակտերը գրանցվում են կենտրոնական բանկի կողմից, բացի դրանից, բյուրոն պարտավոր է հրապարակել իր գործունեության մասին տարեկան հաշվետվություններ: Բյուրոյի գործունեության նկատմամբ վերահսկողությունն իրականացնելու ընթացքում կենտրոնական բանկի կողմից ստուգվում է բյուրոյի գործունեության համապատասխանությունը հենց իր իսկ կողմից ընդունված ներքին կարգերին, ինչպես նաև իրականացվում է բյուրոյի խորհրդի կողմից ընդունված որոշումների կատարման, ներառյալ բյուրոյի տարեկան բյուջեով նախատեսված ծախսերի և փաստացի կատարված ծախսերի, ինչպես նաև բյուջեի միջոցների օգտագործման ուղղությունների նկատմամբ վերահսկողությունը:

 

Բյուրոյի տնօրենների խորհուրդը

 

Բյուրոյի տնօրենների խորհրդի (այսուհետ` խորհուրդ) անդամներից մեկին նշանակում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը, մնացածին` պարտադիր ապահովագրությամբ զբաղվելու թույլտվություն ունեցող ապահովագրական ընկերությունները: Պարտադիր ավտոապահովագրությամբ զբաղվելու թույլտվություն ունեցող ապահովագրական ընկերությունները խորհրդի իրենց անդամներին նշանակում են իրենց միջև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն:

Եթե կենտրոնական բանկի կողմից խորհրդի անդամի նշանակումից հետո մեկ ամսվա ընթացքում պարտադիր ավտոապահովագրությամբ զբաղվելու թույլտվություն ունեցող ապահովագրական ընկերությունները չեն նշանակում խորհրդի իրենց անդամներին, ապա վերջիններիս նշանակում է կենտրոնական բանկը:

Խորհուրդն իր կազմից ընտրում է խորհրդի նախագահ:

Խորհրդի իրավասությանն են վերապահվելու`

բյուրոյի տարեկան բյուջեի հաստատումը,

երաշխավորման հիմնադրամի կառավարման կարգի սահմանումը,

բյուրոյի ներքին գործունեությանն առնչվող կարգերի հաստատումը,

ապահովագրական սակագների, կոմիսիոն վճարների և այլ ծառայությունների դիմաց գանձվող վճարների հաստատումը և այլն:

 

Բյուրոյի ֆինանսավորումը

 

Բյուրոյի գործունեությունը ֆինանսավորվելու է ավտոապահովագրությամբ զբաղվելու իրավունք ունեցող ապահովագրական ընկերությունների կողմից` անկախ բյուրոյին նրանց անդամակցելու փաստից` այդ ընկերությունների վճարների և տարեկան կտրվածքով բյուրոյի ընթացիկ գործունեության ֆինանսավորման տեսքով: Առաջարկվում է վճարումների չափը որոշել որպես հավաքագրված ապահովագրավճարներից որոշակի տոկոս, օրինակ, մեկ տոկոս տարեկան կտրվածքով և անդամության տարեկան վճարներ` 3 մլն դրամի չափով (հիմք` Հայաստանի Հանրապետության ապահովագրողների միության ֆինանսավորումը):

 

Բյուրոյի իրավասությունները

 

բյուրոն սահմանում է ավտոապահովագրությամբ զբաղվելու իրավունք ունեցող ապահովագրական ընկերությունների գործունեությանն առնչվող կարգեր, կանոններ, որոնք պարտադիր են լինելու նրանց համար.

սահմանում է պահանջներ ավտոապահովագրությամբ զբաղվելու իրավունք ունեցող ապահովագրական ընկերությունների նկատմամբ` կապված ապահովագրական հատուցումների վճարման ընթացակարգի կարգավորման հետ.

կիրառում է տույժեր ավտոապահովագրությամբ զբաղվելու իրավունք ունեցող ապահովագրական ընկերությունների նկատմամբ.

իրականացնում է երաշխավորման հիմնադրամի կառավարումը, այդ թվում`

օրենքով սահմանված դեպքերում երաշխավորման հիմնադրամից հատուցումների կատարումը,

միասնական տեղեկատվական բազայի կազմակերպումն ու վարումը,

օրենքով սահմանված որոշակի տեղեկատվության բացահայտումը երրորդ անձանց (մասնավորապես, այն անձի ապահովագրական ընկերության անվանումն ու հասցեն, որը ճանապարհատրանսպորտային պատահարի պատճառ է հանդիսացել, ճանապարհատրանսպորտային պատահարի պատճառ հանդիսացած անձի ապահովագրական պայմանագրի համարը),

ապահովագրական դեպքի վնասի գնահատման և փորձաքննության մեթոդաբանության մշակումն ու զարգացումը,

տեխնիկական, իրավական և բժշկական խնդիրների հետ կապված անկախ փորձաքննության կազմակերպումն ու անցկացումը,

տեխնիկական փորձագետների (վնասը գնահատողների) որակավորումը.

տարբեր տիպի ձևաթերթիկների հաստատումը, այդ թվում` միասնական ապահովագրական պայմանագրերի մշակումը, «Համաձայնեցված հայտարարագիրը» (Agreed statement).

օրենքով սահմանված դեպքերում և կարգով երրորդ անձանց հետ ծառայությունների մատուցման պայմանագրերի կնքումը.

ապահովագրական հատուցումների դեպքում առաջացած վեճերի քննումը:

 

Վարորդների մոտ ապահովագրական վկայագրի առկայությունն ստուգելու իրավասություն ունեցող մարմինը (անձը)

 

ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման համար պատասխանատու մարմինը.

երկիր մուտք գործող մեքենաների դեպքում` մաքսային մարմինները:

 

Պատասխանատվության միջոցների համակարգը

 

Ներդրվելու է կենտրոնական բանկի և այլ իրավասու մարմինների կողմից պարտադիր ավտոապահովագրություն իրականացնող ապահովագրական ընկերությունների նկատմամբ պատասխանատվության միջոցների կիրառման համակարգ` պարտադիր ավտոապահովագրության արդյունավետության բարձրացման և շուկայում կարգապահ վարքագծի ձևավորման նպատակով:

 

Կիրառվող պատասխանատվության միջոցների տեսակները

 

տուգանքներ.

ապահովագրության պայմանագիրը չներկայացնելու դեպքում տրանսպորտային միջոցների շահագործման արգելում.

ապահովագրության պայմանագիրը չներկայացնելու դեպքում տրանսպորտային միջոցի տեխնիկական զննության իրականացման մերժում.

ապահովագրության պայմանագիրը չներկայացնելու դեպքում տրանսպորտային միջոցի չգրանցում:

 

Դեպքերի գրանցման տեսանկյունից գործող ընթացակարգերը

 

Երբ պատահարի հետևանքով չկան մարմնական վնասվածքներ ստացած անձինք, կողմերը լրացնում են «Համաձայնեցված հայտարարագիրը» և ներկայացնում իրենց ապահովագրական ընկերություններ, հակառակ դեպքում պատահարի մասին պարտադիր պետք է տեղեկացվի ոստիկանությանը: Ոստիկանության աշխատողի ներկայությունը դեպքի վայրում պարտադիր է, որը կազմում է պատահարի մասին հաշվետվություն:

 

Տեղեկատվական բազայի առկայությունը

 

Հայաստանի Հանրապետությունում պետք է ստեղծվի միասնական տեղեկատվական բազա` պարտադիր ապահովագրության համակարգի արդյունավետ գործունեության ապահովման նպատակով:

 

Մարմինը, որի ներքո գործում է տեղեկատվական բազան

 

Ապահովագրական ընկերությունների, վերաապահովագրական ընկերությունների հաճախորդների տեղեկատվական համակարգի (ապահովագրական ռեգիստրի) ստեղծման, Հայաստանի Հանրապետության տարածքում գործող ապահովագրական ընկերությունների, վերաապահովագրական ընկերությունների` ապահովագրական ռեգիստրին մասնակցության կարգն արդեն իսկ ընդունվել է կենտրոնական բանկի կողմից, որի համաձայն 2008 թվականի առաջին եռամսյակի վերջում շահագործվելու է ապահովագրական ռեգիստրը:

Պարտադիր ավտոապահովագրության մասին օրենքն ուժ մեջ մտնելուց հետո հնարավոր է տեղեկատվական բազայի փոխանցումը բյուրոյին, բայց ոչ շուտ, քան բյուրոյի ստեղծման պահից մեկ տարի հետո:

 

Տեղեկատվական բազայում ներառվող տեղեկությունները

 

Տեղեկատվական բազայում ներառվող տեղեկությունները սահմանվում են կենտրոնական բանկի կողմից սահմանված կարգով:

 

Ապահովագրական ընկերությունների իրավունքները և պարտականությունները` կապված տեղեկատվական բազայի հետ

 

Ապահովագրական պայմանագիրը կնքելիս և հատուցում վճարելիս ապահովագրական ընկերությունը պարտավոր է այդ տեղեկատվությունը տրամադրել տեղեկատվական բազային: Եվ մինչև պայմանագիր կնքելը` ապահովագրական ընկերությունը տեղեկություններ է ստանում տեղեկատվական բազայից ավտոմեքենայի, դրա սեփականատիրոջ կամ վարորդի, նախորդ պայմանագրի ժամկետների, հատուցումների և դեպքերի, ինչպես նաև այն դեպքերի մասին, երբ ավտոմեքենան վարվել է ալկոհոլային խմիչքների, թմրադեղերի և այլ նյութերի ազդեցությամբ, ինչպես նաև այլ տեղեկատվություն, որն անհրաժեշտ է սակագների սահմանման, դրանց իջեցման կամ բարձրացման համար:

 

Ապահովագրական ընկերությունների, բյուրոյի և Հայաստանի Հանրապետության ոստիկանության միջև փոխհարաբերությունները

 

Ապահովագրական ընկերությունները պարտավոր են ապահովագրական պայմանագիր կնքելու, այն դադարելու, երկարաձգվելու, անվավեր կամ ուժը կորցրած ճանաչելու դեպքերում այդ տեղեկությունները տրամադրել բյուրոյին, իսկ վերջինս էլ իր հերթին պարտավոր է այդ տեղեկություններն անվճար տրամադրել (էլեկտրոնային տարբերակով) Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը (այսուհետ` ոստիկանություն):

Ոստիկանությունը պարտավորվում է տվյալ ավտոտրանսպորտային միջոցի գրանցման, ինչպես նաև գրանցումից հանելու դեպքում այդ տեղեկությունների մասին անվճար տեղեկացնել բյուրոյին (էլեկտրոնային տարբերակով).

Ոստիկանությունը պարտավորվում է բյուրոյին անվճար տրամադրել ավտոտրանսպորտային միջոցի սեփականատիրոջ կամ վարորդի մասին տեղեկություններ, ինչպիսիք են ավտոտրանսպորտային միջոցի սեփականատիրոջ կամ վարորդի կողմից կատարված խախտումների, դրանց տեսակների և պատճառների, վերջիններիս նկատմամբ կիրառված պատժամիջոցների մասին տեղեկությունները, ինչպես նաև տեղեկություններ, որոնք առնչվում են ճանապարհատրանսպորտային պատահարներին վերջիններիս մասնակցությանը (որի վերաբերյալ ոստիկանությունը տեղեկացվել է, և կազմվել է պատահարի մասին հաշվետվություն):

 

Բյուրոյի և մաքսային մարմինների միջև փոխհարաբերությունները

 

Մաքսային մարմինները պարտավոր են Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործած և տարածքը լքող ավտոտրանսպորտային միջոցների գրանցված տվյալները և վերջիններիս մոտ ապահովագրության պայմանագրի առկայության մասին տվյալները (էլեկտրոնային տարբերակով) անվճար տրամադրել բյուրոյին, իսկ վերջինս էլ` ոստիկանությանը:

Ապահովագրական ընկերությունները պարտավոր են ապահովել Հայաստանի Հանրապետության սահմանի մոտ (մաքսային կետեր) ապահովագրական պայմանագրերի վաճառքը:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՎՏՈԱՊԱՀՈՎԱԳՐՈՂՆԵՐԻ ԲՅՈՒՐՈՅԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ

 

Բյուրոյի ֆինանսավորման չափը որոշելիս` հաշվարկվել է բյուրոյի աշխատողների թիվը, նրանց վարձատրությունը, բյուրոյի ընթացիկ գործունեության հետ կապված ծախսերը` տարեկան կտրվածքով (բյուրոյի տարեկան բյուջեն):

Բյուրոյի աշխատողների թիվը որոշելու համար հիմք է ընդունվել դրա կառուցվածքային ստորաբաժանումների թիվը և յուրաքանչյուր ստորաբաժանման աշխատողների թիվը: Ըստ այդմ առաջարկվում է բյուրոյի կառուցվածքում ստեղծել հետևյալ ստորաբաժանումները`

վերլուծությունների բաժին (բաժնի պետ և 4 վերլուծաբան),

իրավաբանական բաժին (բաժնի պետ և 3 իրավաբան),

տեղեկատվական համակարգերի բաժին (բաժնի պետ և 3 ծրագրավորող),

հաշվապահական հաշվառման բաժին (բաժնի պետ` գլխավոր հաշվապահ և 3 հաշվապահ),

փորձագիտական գնահատման բաժին (գլխավոր փորձագետ և 5 մասնագետ):

Այսպիսով, բյուրոյի գործունեության համար անհրաժեշտ ծախսերը կունենան հետևյալ մեծությունը`

 

._____________________________________________________________________.

|Բյուրոյի ծախսերը` ըստ հոդվածների     |Ծախսերի ամսական|Ծախսերի տարեկան|

|                                     |մեծությունը    |մեծությունը    |

|                                     |(դրամ)         |(դրամ)         |

|_____________________________________|_______________|_______________|

|1. Աշխատողներին վճարվող աշխատավարձ   |5.030.000      |60.360.000     |

|   այդ թվում`                        |               |               |

|_____________________________________|_______________|_______________|

|1) գործադիր տնօրեն                   |500.000        |6.000.000      |

|_____________________________________|_______________|_______________|

|2) գործադիր տնօրենի տեղակալ          |450.000        |5.400.000      |

|_____________________________________|_______________|_______________|

|3) վերլուծությունների բաժնի պետ      |370.000        |4.440.000      |

|_____________________________________|_______________|_______________|

|4) վերլուծաբան                       |200.000 x 4    |9.600.000      |

|_____________________________________|_______________|_______________|

|5) իրավաբանական բաժնի պետ            |370.000        |4.440.000      |

|_____________________________________|_______________|_______________|

|6) իրավաբան                          |200.000 x 3    |7.200.000      |

|_____________________________________|_______________|_______________|

|7) տեղեկատվական համակարգերի բաժնի պետ|370.000        |4.440.000      |

|_____________________________________|_______________|_______________|

|8) ծրագրավորող                       |200.000 x 3    |7.200.000      |

|_____________________________________|_______________|_______________|

|9) գլխավոր հաշվապահ                  |370.000        |4.440.000      |

|_____________________________________|_______________|_______________|

|10) հաշվապահ                         |200.000 x 3    |7.200.000      |

|_____________________________________|_______________|_______________|

|11) գլխավոր փորձագետ                 |370.000        |4.440.000      |

|_____________________________________|_______________|_______________|

|12) փորձագետ                         |200.000 x 5    |12.000.000     |

|_____________________________________|_______________|_______________|

|2. Վարձակալության ծախսեր             |1.500.000      |18.000.000     |

|_____________________________________|_______________|_______________|

|3. Նյութատեխնիկական ծախսեր           |835.000        |10.000.000     |

|   այդ թվում`                        |               |               |

|_____________________________________|_______________|_______________|

|1) համակարգիչներ և  այլ տեխնիկա      |585.000        |7.000.000      |

|_____________________________________|_______________|_______________|

|4. Կոմունալ ծախսեր                   |150.000        |1.800.000      |

|_____________________________________|_______________|_______________|

|5. Այլ ծախսեր                        |1.000.000      |12.000.000     |

|_____________________________________|_______________|_______________|

|Ընդամենը                             |8.515.000      |118.600.000    |

._____________________________________________________________________.

 

Առաջարկվում է այս ծախսերը ֆինանսավորել հետևյալ կերպ`

անդամության վճարներ` պարտադիր ավտոապահովագրությամբ զբաղվող յուրաքանչյուր ապահովագրական ընկերության համար` տարեկան 3.000.000 դրամ.

հավաքագրված ապահովագրավճարներից գումարների հատկացում, ըստ կանխատեսումների պարտադիր ավտոապահովագրության համակարգի ներդրումից հետո մեկ տարվա ընթացքում հավաքագրված ապահովագրավճարների գումարային մեծությունը կկազմի շուրջ 10 մլրդ դրամ, որից 100 մլն դրամը կամ մեկ տոկոսն առաջարկվում է առաջին տարվա ընթացքում ուղղել բյուրոյի ծախսերի ֆինանսավորմանը.

որակավորման քննությունների անցկացումից ստացվող գումարներից.

փորձագետների և գնահատողների ծառայություններից ստացվող գումարներից:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԵՐՐՈՐԴ ԱՆՁԱՆՑ ՊԱՏՃԱՌՎԱԾ ՎՆԱՍՆԵՐԻՑ ԲԽՈՂ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ԳԾՈՎ ՍՏԵՂԾՎԵԼԻՔ ԵՐԱՇԽԱՎՈՐՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻՆ ԿԱՏԱՐՎՈՂ ՀԱՏԿԱՑՈՒՄՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿ-ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ

 

Երաշխավորման հիմնադրամին կատարվող հատկացումների հաշվարկման համար հիմք է ընդունվել հիմնադրամի անհրաժեշտ և բավարար գումարային մեծությունը, որը որոշվել է հետևյալ կերպ`

գնահատվել է չբացահայտված դեպքերի թիվն ընդհանուր պատահարների թվում, և հաշվարկվել է այդ դեպքերից բխող վնասների ծածկման համար անհրաժեշտ գումարային մեծությունը,

գնահատվել է այն դեպքերի թիվն ընդհանուր պատահարների թվում, որոնցում մեղավոր կողմը չունի ապահովագրություն, և հաշվարկվել է այդ դեպքերից բխող վնասների ծածկման համար անհրաժեշտ գումարային մեծությունը,

երաշխավորման հիմնադրամի անհրաժեշտ և բավարար գումարային մեծությունը հաշվարկվել է որպես 1-ին և 2-րդ կետերում ստացված գումարների ամբողջություն:

Չբացահայտված դեպքերի թիվն ընդհանուր պատահարների թվում, ըստ փորձագիտական գնահատականի, ընդունվել է 3 տոկոս, ուստի, այս դեպքերից բխող վնասների ծածկման համար անհրաժեշտ և բավարար գումարային մեծությունը կկազմի`

ապահովագրական հատկացումների համար անհրաժեշտ և բավարար գումարային մեծություն (չճշգրտված) x 3/100 = 6.333.930.000 x 3/100 = 190.017.900 դրամ:

Այն դեպքերի թիվը, որոնցում մեղավոր կողմը չի ունենա ապահովագրական պայմանագիր, ըստ փորձագիտական գնահատականների ընդունվել է 3 տոկոս, ուստի, այս դեպքերից բխող վնասների ծածկման համար անհրաժեշտ և բավարար գումարային մեծությունը կկազմի`

ապահովագրական հատուցումների համար անհրաժեշտ և բավարար գումարային մեծություն (չճշգրտված) x 3/100 = 6.333.930.000 x 3/100 = 190.017.900 դրամ:

Այսպիսով, երաշխավորման հիմնադրամի անհրաժեշտ և բավարար գումարային մեծությունը համակարգի ներդրումից հետո առաջին տարվա համար կկազմի`

190.017.900 + 190.017.900 = 380.035.800 դրամ:

Այս գումարը հավաքագրվելու է հետևյալ կերպ`

միանվագ վճարների կատարում` 15 մլն դրամի չափով,

պարբերական վճարումների կատարում` եռամսյակային կտրվածքով (տարվա ընթացքում կնքված ապահովագրական պայմանագրերից ստացված ապահովագրավճարներից), ըստ հաշվարկների տարվա կտրվածքով հավաքագրված ապահովագրավճարների 2 տոկոսը կամ անհրաժեշտ կլինի 200 մլն դրամն ուղղել երաշխավորման հիմնադրամին.

երաշխավորման հիմնադրամի ներդրումային եկամուտ.

երաշխավորման հիմնադրամի կողմից հակընդդեմ պահանջների իրացումից ստացվող գումարներ.

լրացուցիչ վճարներ, որոնք կազմելու են երաշխավորման հիմնադրամի համար անհրաժեշտ և բավարար գումարային մեծության և նշված աղբյուրներից ստացվող գումարների տարբերությունը, ընդ որում, այդ գումարը վճարվելու է երաշխավորման հիմնադրամին` համամասնորեն` ըստ հիմնադրամին վճարումներ կատարելու պարտավորություն ունեցող ապահովագրական ընկերությունների:

Հաջորդ տարիների համար երաշխավորման հիմնադրամին հատկացումների գումարը որոշելու համար առաջարկվում է կիրառել հետևյալ բանաձևը`

 

Yn = Y1 x Kinfl x Kcor n,

 

որտեղ`

Yn-ը n-րդ տարվա համար երաշխավորման հիմնադրամին կատարվող հատկացումներն է (n = 1, 2, 3 ...............),

Y1-ն առաջին տարվա համար երաշխավորման հիմնադրամին հատկացված գումարներն է,

Kinfl-ը նախորդ 5 տարվա սպառողական գների ինդեքսի միջինով ճշգրտված գնաճի գործակիցն է (առաջին տարվա համար այս գործակիցն ընդունվում է 1),

Kcor n-ը ճշգրտման գործակիցն է, որը տվյալ տարվա համար կազմում է նախորդ տարվա և դրան նախորդող տարվա ընթացքում երաշխավորման հիմնադրամից կատարված ապահովագրական հատուցումների գումարների հարաբերակցությունը, ընդ որում, եթե այդ հարաբերակցությունը փոքր է 1-ից, ապա գործակիցն ընդունվում է 1, հակառակ դեպքում ընդունվում է ստացված մեծությունը (համակարգի ներդրումից հետո առաջին և երկրորդ տարվա համար այս գործակիցն ընդունվում է 1):

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԵՐՐՈՐԴ ԱՆՁԱՆՑ ՊԱՏՃԱՌՎԱԾ ՎՆԱՍՆԵՐԻՑ ԲԽՈՂ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ԴԵՊՔՈՒՄ ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ԲՈՆՈՒՍ-ՄԱԼՈՒՍ ՀԱՄԱԿԱՐԳԸ

 

Բոնուս-Մալուսը վարորդի և մեքենայի չափորոշիչների վրա հիմնված աղյուսակ է, որի լրացման արդյունքում յուրաքանչյուր հաճախորդ հայտնվում է աղյուսակի որևէ դիրքում: Այդ դիրքին համապատասխան էլ գանձվում է տվյալ տարվա ապահովագրական սակագինը: Առաջին անգամ ապահովագրական պայմանագիր կնքող անձի համար սահմանվում է սկզբնական կամ բազային դասին համարժեք գործակիցը (դաս 3): Եթե հաճախորդը տարվա ընթացքում ճանապարհատրանսպորտային պատահարի մասնակից չի դառնում, որի ընթացքում նա մեղավոր է ճանաչվել, ապա նրա դիրքը շարժվում է Բոնուս միջակայքով (բարձրանում է 1 դասով, օրինակ, դաս 3-ից դառնում է դաս 4)` համապատասխանաբար նվազեցնելով սակագինը, իսկ եթե նա դառնում է ճանապարհատրանսպորտային պատահարի մեղավոր մասնակից, ապա, կախված տարվա ընթացքում դրանց թվից, իջնում է Մալուս միջակայք (ընդհուպ մինչև դաս M-ը), ինչի հետևանքով վերջինիս սակագինը բարձրացնում է:

Ինչպես պարզ է դառնում նշվածից, Բոնուս-Մալուս համակարգի կիրառումը ոչ միայն օգնում է ապահովագրական ընկերություններին տարբերակված մոտեցում ցուցաբերել տարբեր ռիսկայնության հաճախորդների համար, այլև հենց նույն հաճախորդների համար մեքենան ուշադիր և անվտանգ վարելու խթան է ստեղծում:

Ստորև ներկայացվում է Հայաստանի Հանրապետության համար առաջարկվող Բոնուս-Մալուս համակարգը` աղյուսակի տեսքով.

 

._________________________________________________________________________.

|Դասը`        |Գործակցի   |Դասը` ապահովագրական պայմանագրի ժամկետի ավարտի  |

|ապահովագրական|մեծությունը|օրվա դրությամբ` հաշվի առած ապահովադրի          |

|պայմանագրի   |           |(ապահովագրված անձի) մեղավորությամբ տեղի ունեցած|

|ժամկետի սկզբի|           |պատահարների թիվը                               |

|օրվա         |           |_______________________________________________|

|դրությամբ    |           |ոչ մի   |1 ապահո-|2 ապահո-|3 ապահո-|4 և  ավելի |

|             |           |ապահովա-|վագրական|վագրական|վագրական|ապահովագրա-|

|             |           |գրական  |դեպք    |դեպք    |դեպք    |կան դեպքեր |

|             |           |դեպք    |        |        |        |           |

|_____________|___________|________|________|________|________|___________|

|Դաս M        |    2,45   |    0   |    M   |   M    |    M   |     M     |

|_____________|___________|________|________|________|________|___________|

|Դաս 0        |    2,30   |    1   |    M   |   M    |    M   |     M     |

|_____________|___________|________|________|________|________|___________|

|Դաս 1        |    1,55   |    2   |    M   |   M    |    M   |     M     |

|_____________|___________|________|________|________|________|___________|

|Դաս 2        |    1,40   |    3   |    1   |   M    |    M   |     M     |

|_____________|___________|________|________|________|________|___________|

|Դաս 3        |    1,00   |    4   |    1   |   M    |    M   |     M     |

|(բազային կամ |           |        |        |        |        |           |

|սկզբնական    |           |        |        |        |        |           |

|դաս)         |           |        |        |        |        |           |

|_____________|___________|________|________|________|________|___________|

|Դաս 4        |    0,95   |    5   |    2   |    1   |    M   |     M     |

|_____________|___________|________|________|________|________|___________|

|Դաս 5        |    0,90   |    6   |    3   |    1   |    M   |     M     |

|_____________|___________|________|________|________|________|___________|

|Դաս 6        |    0,85   |    7   |    4   |    2   |    M   |     M     |

|_____________|___________|________|________|________|________|___________|

|Դաս 7        |    0,80   |    8   |    4   |    2   |    M   |     M     |

|_____________|___________|________|________|________|________|___________|

|Դաս 8        |    0,75   |    9   |    5   |    2   |    M   |     M     |

|_____________|___________|________|________|________|________|___________|

|Դաս 9        |    0,70   |   10   |    5   |    2   |    1   |     M     |

|_____________|___________|________|________|________|________|___________|

|Դաս 10       |    0,65   |   11   |    6   |    3   |    1   |     M     |

|_____________|___________|________|________|________|________|___________|

|Դաս 11       |    0,60   |   12   |    6   |    3   |    1   |     M     |

|_____________|___________|________|________|________|________|___________|

|Դաս 12       |    0,55   |   13   |    6   |    3   |    1   |     M     |

|_____________|___________|________|________|________|________|___________|

|Դաս 13       |    0,50   |   13   |    7   |    3   |    1   |     M     |

._________________________________________________________________________.

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2007 թվականի դեկտեմբերի 27-ի

N 1608-Ն որոշման

 

ՑԱՆԿ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՊԱՐՏԱԴԻՐ ԱՎՏՈԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆԵՐԴՐՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ

 

._________________________________________________________________________.

|NN |Միջոցառման     |Նպատակը        |Արդյունքը և    |Կատարման      |Ժամ-  |

|ը/կ|անվանումը      |               |դրա նկարագիրը  |(իրականացման) |կետը  |

|   |               |               |               |պատասխանատուն |      |

|___|_______________|_______________|_______________|______________|______|

| 1 |       2       |       3       |       4       |      5       |   6  |

|___|_______________|_______________|_______________|______________|______|

|1. |Ավտոմեքենաների |հայեցակարգի    |տեղեկատվական   |ՀՀ կենտրոնական|31.03.|

|   |ապահովագրության|ամենակարևոր    |բազայի         |բանկ          |2008թ.|

|   |գծով           |ենթակառուցված- |շահագործում    |              |      |

|   |տեղեկատվական   |քային տարրի,   |               |              |      |

|   |բազայի ստեղծում|այն է`         |               |              |      |

|   |և  շահագործում |տեղեկատվական   |               |              |      |

|   |               |բազայի         |               |              |      |

|   |               |ներդրում,      |               |              |      |

|   |               |որի միջոցով    |               |              |      |

|   |               |պետք է ապահովվի|               |              |      |

|   |               |արդար          |               |              |      |

|   |               |ապահովագրական  |               |              |      |

|   |               |սակագների      |               |              |      |

|   |               |սահմանումը     |               |              |      |

|___|_______________|_______________|_______________|______________|______|

|2. |1) «Ավտոտրանս- |ՀՀ-ում պարտադիր|ա. օրենքների   |ՀՀ կենտրոնական|30.04.|

|   |պորտային       |ավտոապահովա-   |նախագծերի և    |բանկ          |2008թ.|

|   |միջոցների      |գրության       |դրանցից բխող   |              |      |

|   |շահագործման    |համակարգի      |այլ օրենքներում|ՀՀ ֆինանսների |      |

|   |հետևանքով      |ներդրման հետ   |փոփոխություններ|և  էկոնոմիկայի|      |

|   |երրորդ անձանց  |կապված հարաբե- |և  լրացումներ  |նախարարություն|      |

|   |պատճառված      |րությունների   |կատարելու մասին|              |      |

|   |վնասներից բխող |կարգավորում    |ՀՀ օրենքների   |              |      |

|   |պատասխանատվութ-|               |նախագծերի      |              |      |

|   |յան պարտադիր   |               |մշակում և      |              |      |

|   |ապահովագրության|               |շահագրգիռ      |              |      |

|   |մասին» ՀՀ      |               |գերատեսչութ-   |              |      |

|   |օրենքի նախագիծ |               |յուններ        |              |      |

|   |և  դրանից բխող |               |ներկայացնելը   |              |      |

|   |այլ օրենքներում|               |               |              |      |

|   |փոփոխություններ|               |բ. շահագրգիռ   |ՀՀ կենտրոնական|30.06.|

|   |և  լրացումներ  |               |գերատեսչութ-   |բանկ          |2008թ.|

|   |կատարելու մասին|               |յուններից      |              |      |

|   |ՀՀ օրենքների   |               |օրենքների      |ՀՀ ֆինանսների |      |

|   |նախագծեր.      |               |նախագծերի և    |և  էկոնոմիկայի|      |

|   |2) «Ավտոապահո- |               |դրանցից բխող   |նախարարություն|      |

|   |վագրողների     |               |այլ օրենքներում|              |      |

|   |բյուրոյի մասին»|               |փոփոխություններ|ՀՀ առևտրի  և  |      |

|   |ՀՀ օրենքի      |               |և  լրացումներ  |տնտեսական     |      |

|   |նախագիծ և      |               |կատարելու մասին|զարգացման     |      |

|   |դրանից բխող այլ|               |ՀՀ օրենքների   |նախարարություն|      |

|   |օրենքներում    |               |նախագծերի      |              |      |

|   |փոփոխություններ|               |վերաբերյալ դի- |ՀՀ            |      |

|   |և  լրացումներ  |               |տողությունների |ոստիկանություն|      |

|   |կատարելու մասին|               |ու առաջարկութ- |              |      |

|   |ՀՀ օրենքների   |               |յունների       |ՀՀ մաքսային   |      |

|   |նախագծեր       |               |ստացում, ՀՀ    |պետական կոմիտե|      |

|   |(այս երկու     |               |կենտրոնական    |              |      |

|   |օրենքների      |               |բանկի կողմից   |ՀՀ հարկային   |      |

|   |նախագծերը կարող|               |դիտողություն-  |պետական       |      |

|   |են միավորվել   |               |ների ու առա-   |ծառայություն  |      |

|   |մեկ միասնական  |               |ջարկությունների|              |      |

|   |օրենքի         |               |ամփոփում և     |ՀՀ տրանսպորտի |      |

|   |շրջանակում)    |               |օրենքների      |և  կապի       |      |

|   |               |               |նախագծերը ՀՀ   |նախարարություն|      |

|   |               |               |կառավարություն |              |      |

|   |               |               |ներկայացնելը   |ՀՀ տնտեսական  |      |

|   |               |               |               |մրցակցության  |      |

|   |               |               |               |պաշտպանության |      |

|   |               |               |               |պետական       |      |

|   |               |               |               |հանձնաժողով   |      |

|   |               |               |գ. ՀՀ          |              |15.07.|

|   |               |               |կառավարության  |              |2008թ.|

|   |               |               |կողմից         |              |      |

|   |               |               |օրենքների      |              |      |

|   |               |               |նախագծերի ու   |              |      |

|   |               |               |դրանցից բխող   |              |      |

|   |               |               |այլ օրենքներում|              |      |

|   |               |               |փոփոխություններ|              |      |

|   |               |               |ու լրացումներ  |              |      |

|   |               |               |կատարելու մասին|              |      |

|   |               |               |ՀՀ օրենքների   |              |      |

|   |               |               |նախագծերի      |              |      |

|   |               |               |քննարկում      |              |      |

|___|_______________|_______________|_______________|______________|______|

|3. |«Ավտոտրանսպոր- |ՀՀ-ում պարտադիր|»Ավտոտրանսպոր- |ՀՀ կենտրոնական|2-րդ  |

|   |տային միջոցների|ավտոապահովա-   |տային միջոցների|բանկ և        |միջո- |

|   |շահագործման    |գրության       |շահագործման    |օրենքից բխող  |ցառ-  |

|   |հետևանքով      |համակարգի      |հետևանքով      |նորմատիվ      |մամբ  |

|   |երրորդ անձանց  |արդյունավետ    |երրորդ անձանց  |ակտերն        |նախա- |

|   |պատճառված      |գործունեության |պատճառված      |ընդունող      |տեսվող|

|   |վնասներից բխող |ապահովում      |վնասներից բխող |պետական       |ՀՀ    |

|   |պատասխանատվութ-|               |պատասխանատվութ-|մարմիններ     |օրենք-|

|   |յան պարտադիր   |               |յան պարտադիր   |              |ների  |

|   |ապահովագրության|               |ապահովագրության|              |պաշտո-|

|   |մասին» ՀՀ      |               |մասին» և       |              |նական |

|   |օրենքի, «Ավտոա-|               |«Ավտոապահովա-  |              |հրապա-|

|   |պահովագրողների |               |գրողների       |              |րակման|

|   |բյուրոյի մասին»|               |բյուրոյի մասին»|              |պահից |

|   |ՀՀ օրենքի      |               |ՀՀ օրենքներից  |              |6     |

|   |կիրարկումն     |               |բխող այլ       |              |ամսվա |

|   |ապահովող այլ   |               |իրավական ակտերի|              |ընթաց-|

|   |իրավական ակտերի|               |մշակում        |              |քում  |

|   |մշակում        |               |               |              |      |

|___|_______________|_______________|_______________|______________|______|

|4. |ՀՀ ավտոապահովա-|պարտադիր ավտո- |ՀՀ ավտոապահովա-|ՀՀ կենտրոնական|2-րդ  |

|   |գրողների       |ապահովագրության|գրողների       |բանկ          |միջո- |

|   |բյուրոյի և     |համակարգի      |բյուրոյի և     |              |ցառ-  |

|   |երաշխավորման   |կարևորագույն   |երաշխավորման   |ՀՀ            |մամբ  |

|   |հիմնադրամի     |ենթակառուցվածք-|հիմնադրամի     |կառավարության |նախա- |

|   |ստեղծում       |ների ապահովում |գործունեության |կողմից        |տեսվող|

|   |               |               |ապահովում      |լիազորված     |ՀՀ    |

|   |               |               |               |մարմին        |օրենք-|

|   |               |               |               |              |ների  |

|   |               |               |               |              |պաշտո-|

|   |               |               |               |              |նական |

|   |               |               |               |              |հրապա-|

|   |               |               |               |              |րակման|

|   |               |               |               |              |պահից |

|   |               |               |               |              |6     |

|   |               |               |               |              |ամսվա |

|   |               |               |               |              |ընթաց-|

|   |               |               |               |              |քում  |

._________________________________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
27.12.2007
N 1608-Ն
Որոշում