030.0008.180498
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ՇՆՈՐՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55 հոդվածի 15-րդ կետով, «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13 և 26 հոդվածներով, որոշում եմ.
1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն շնորհել`
Վարդան Օսկանյանին - ծնված 1955 թ. Սիրիայի Արաբական
Հանրապետության Հալեպ քաղաքում,
քաղաքացիություն չունեցող, բնակվող
Հայաստանի Հանրապետության Երևան
քաղաքում:
2. Հրամանագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
18 ապրիլի 1998 թ.
ՆՀ-8