040.0236.150498
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«15» ապրիլի 1998 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
15 ապրիլի 1998 թվականի թիվ 236
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԲԱՆԿԱՅԻՆ ՀԱՏՈՒԿ ՀԱՇԻՎ ԲԱՑԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15 հոդվածի 9-րդ կետին համապատասխան և Հայաստանի Հանրապետության դատաիրավական համակարգի բարեփոխումների պետական հանձնաժողովի ֆինանսական գործառնություններն իրականացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում բացել հատուկ հաշիվ` գործողության ժամկետը սահմանելով մինչև 1998 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից: