Սեղմել Esc փակելու համար:
ԱՎԱԳ ԴՊՐՈՑՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՍՏԵՂԾՄԱՆ ՌԱԶ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ԱՎԱԳ ԴՊՐՈՑՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՍՏԵՂԾՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԵՎ ՓՈՐՁՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՔԱՂՎԱԾՔ

 

27 մարտի 2008 թվականի N 12

 

i

15. ԱՎԱԳ ԴՊՐՈՑՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՍՏԵՂԾՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԵՎ ՓՈՐՁՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Հավանություն տալ`

1) ավագ դպրոցների համակարգի ստեղծման ռազմավարական ծրագրին` համաձայն N 1 հավելվածի.

2) ավագ դպրոցների համակարգի ստեղծման փորձնական ծրագրին` համաձայն N 2 հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության մարզպետների և Երևանի քաղաքապետի հետ` սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ`

1) ավագ դպրոցների համակարգի ստեղծման փորձնական ծրագրում ընդգրկված ավագ դպրոցների և դրանց հարակից դպրոցների կարգավիճակի վերաբերյալ (մինչև 2008 թվականի ապրիլի 3-րդ տասնօրյակը).

2) ավագ դպրոցների ցանցի և դրա ստեղծման ժամանակացույցի վերաբերյալ (մինչև 2009 թվականի մարտի 3-րդ տասնօրյակը):

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2008 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 15-ԻՆ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2008 թվականի մարտի 27-ի նիստի

N 12 արձանագրային որոշման

 

ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ ԱՎԱԳ ԴՊՐՈՑՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՍՏԵՂԾՄԱՆ

 

ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

 

Հանրակրթության ոլորտի բարեփոխումների ներկա փուլի հիմնական խնդիրը կրթության որակի ապահովումն է: Այս նպատակով վերջին տարիներին սկիզբ է դրվել բազմաթիվ նախաձեռնությունների, որոնք ներառում են կրթության որակը պայմանավորող գրեթե բոլոր գործոնները` մարդկային ռեսուրսները, ծրագրամեթոդական ապահովումը, նորմատիվ-իրավական դաշտը, ինստիտուցիոնալ համակարգը: Բարեփոխումների առանցքային նախաձեռնություններից մեկն անցումն է 12-ամյա հանրակրթական համակարգին, որի իրականացումը սկսվել է 2006 թվականին և նախատեսվում է ավարտել 2012 թվականին: Այս գործընթացի շրջանակներում 2009-2010 ուսումնական տարվանից նախատեսվում է եռամյա ավագ դպրոցի ներդրումը:

Սույն ծրագրին ուղղված է հանրակրթության երրորդ աստիճանում` ավագ դպրոցում կրթության որակի և արդյունավետության բարձրացմանն ու արդիականացմանը: Ծրագրի ընդունումը կարևոր է, քանի որ ավագ դպրոցը հանդիսանում է «նախամասնագիտական» կրթություն ապահովող հիմնական օղակը, որի գործունեությունից մեծապես կախված է սովորողների մասնագիտական ճիշտ կողմնորոշումը և հետագա ուսումնառության հաջողությունը: Ինչպես նշված է «Հանրակրթության պետական կրթակարգում», ավագ դպրոցը հանրակրթության վերջին օղակն է և պետք է պատրաստի սովորողներին ինքնուրույն կյանքի ու աշխատանքի շուկա մտնելուն:

Ծրագիրը նկարագրում է առանձին գործող ավագ դպրոցների համակարգը և դրան անցման ռազմավարությունը: Ծրագիրը նպատակաուղղված է լուծում տալու ավագ դպրոցի առջև ծառացած խնդիրներին:

 

1. ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՀԱՄԱՌՈՏ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ, ԻՐԱՎԻՃԱԿԻ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԱՎԱԳ ԴՊՐՈՑԻ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ

 

Միջնակարգ կրթությունը հանդիսանում է կրթության հիմնական օղակը: Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 39 հոդվածի համաձայն` Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է պետական ուսումնական հաստատություններում անվճար ընդհանուր միջնակարգ կրթություն:

Ելնելով ՀՀ «Կրթության մասին» օրենքի պահանջներից` Հայաստանի Հանրապետությունում միջնակարգ ընդհանուր կրթությունը ներկայումս իրականացվում է եռաստիճան դպրոցում` հետևյալ հաջորդական աստիճաններով.

. տարրական դպրոց

. միջին դպրոց

. ավագ դպրոց:

Միջնակարգ հանրակրթական դպրոցի առաջին երկու աստիճանները, որոնք կազմում են հիմնական դպրոցը, պարտադիր են: Ավագ դպրոցը (միջնակարգ դպրոցի ավագ դասարանները, առանձին գործող ավագ դպրոցը, համապատասխան կրթական ծրագիրը) հանդիսանում է միջնակարգ կրթության երրորդ աստիճանը, որը թեև անվճար է, բայց պարտադիր չէ:

Ներկայումս հանրապետությունում գործում է 1329 պետական միջնակարգ ընդհանուր դպրոց, որոնցից 10-ը` տարրական, 151-ը` հիմնական և 1168-ը` միջնակարգ: Գործում են նաև 34 վարժարան և 14 արհեստագործական դպրոցներ: Հանրակրթական հաստատություններում սովորում են 465 403 աշակերտ, որոնցից 102977-ը կամ սովորողների ընդհանուր թվի մոտ 22.13%-ը` ավագ դպրոցում:

1990-ական թվականներից, որպես ավագ դպրոց, ստեղծվել են վարժարաններ, բայց ներկայումս դրանք ընդունելություն են կազմակերպում 6-7-րդ դասարաններից: Վարժարանների իրականացրած կրթական ծրագրերն ունեն հոսքային ուղղվածություն (ֆիզիկա-մաթեմատիկական, հումանիտար և այլն): Հոսքային ուսուցում իրականացվում է նաև որոշ միջնակարգ դպրոցների ավագ դասարաններում:

Ավագ դպրոցի ծրագիր իրականացվում է նաև 44 նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում:

Ներկայումս ավագ դպրոցում իրականացվում են երկամյա ուսումնական ծրագրեր` տասնամյա դպրոցի ծրագրով: Ըստ ուսումնական պլանի սովորողների թիվը ավագ դպրոցի յուրաքանչյուր դասարանում 25-30 սովորող է: Գործող օրինակելի ուսումնական պլանը նախատեսված է ընդհանուր և հոսքային ուսուցման համար, ինչը թույլ է տալիս դպրոցում իրականացնել ուսուցման տարբեր` ֆիզիկա-մաթեմատիկական, քիմիա-կենսաբանական, հումանիտար, տնտեսագիտական և այլ ծրագրեր: Միջնակարգ հանրակրթական դպրոցի և տարբերակված (հոսքային) ուսուցում կազմակերպող ավագ դպրոցի (վարժարան, արհեստագործական դպրոց և այլն) օրինակելի ուսումնական պլանը 9-րդ դասարանում ընդգրկում է շաբաթական 36, իսկ 10-րդ դասարանում` 35 դասաժամ:

Ներկայումս հիմնական դպրոցի շրջանավարտների 90%-ից ավելին օգտվում են կրթությունը շարունակելու իրենց իրավունքից և դիմում են ավագ դպրոց:

Կրթության որակի ապահովման խնդիրը առանձնապես կարևորվում է ավագ դպրոցում, որը հանդիսանում է մասնագիտական կրթության նախաշեմը:

Կրթության որակի վերահսկողության և գնահատման, ինչպես նաև որակի ապահովման համակարգված, գործուն համակարգերը դեռ նոր են ձևավորվում, ուստի որակի մասին կարելի է դատել հասարակությունում առկա գնահատականներից և իրողություններից, դպրոցի ավարտական և բուհական ընդունելության քննությունների արդյունքներից և այլն: Այսպես, ծնողների գերակշիռ մասը չբավարարվելով դպրոցում իրենց երեխաների ստացած գիտելիքներով, դիմում են կրկնուսույցներին` բուհական ընդունելության շրջանում մասնավոր պարապմունքների արդյունքում ակնկալելով բարձր գնահատականներ: Կրկնուսույցների մոտ մի քանի առարկայի ծանրաբեռնված ուսուցման հետևանքով սովորողները պատշաճ ուշադրություն չեն դարձնում դպրոցում ուսումնական պլանով նախատեսված մյուս առարկաներին, ինչպես նաև` հաճախակի բացակայում են դասերից:

Յուրաքանչյուր տարի պետական բուհերը ունենում են շուրջ 12500 դիմորդներ, իսկ միջին մասնագիտական ուսումնական հաստատությունները` 6000-ը: Բուհերի դիմորդների մոտ 8%-ը տվյալ տարվա շրջանավարտներ չեն: Բուհում ուսումնառությունը շարունակում են դիմորդ շրջանավարտների միայն 60%-ը, իսկ ընդունելության քննության նվազագույն 8 միավորանոց շեմը չի հաղթահարում դիմորդների մոտ 25%-ը և թիվը աճելու միտում ունի (հաշվարկների արդյունքները ներկայացված են միջինացված տեսքով): Միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների դիմորդների մոտ մրցույթը անվճար տեղերի համար է և, սովորաբար, բոլոր դիմորդները ընդունվում են: Մարզերի ավագ դպրոցներում ուսման ցածր մակարդակի և բարձրագույն կրթության ցածր մատչելիության մասին է խոսում նաև այն փաստը, որ ՀՀ մարզերի շրջանավարտների միայն 20%-ն է դիմում բուհ, ընդ որում` այդ թիվն ունի նվազելու միտում: Երևան քաղաքից բուհ են դիմում շրջանավարտների 40%-ը:

Դրա հետ մեկտեղ կրթությունն ավագ դպրոցում չի համապատասխանում աշխատաշուկայի պահանջներին:

Հանրակրթության ոլորտում իրականացվող բարեփոխումների ներկա փուլը հիմնականում ուղղված է կրթության բովանդակության կատարելագործմանը: Իրականացվող բարեփոխումները նպատակաուղղված են.

ա) ապահովելու որակյալ կրթություն

բ) բարձրացնելու հանրակրթության արդյունավետությունը

գ) կրթությունը դարձնելու արդիական և համապատասխանեցնելու զարգացման պետական և միջազգային միտումներին:

Այդ բարեփոխումների շրջանակներում 2004 թվականին ընդունվել են «Հանրակրթության պետական կրթակարգը» և «Միջնակարգ կրթության պետական չափորոշիչը» և 2006 թվականի սեպտեմբերի 1-ից սկսվել է անցումը 12-ամյա կրթության:

Ներկայումս հանրակրթական համակարգում և, մասնավորապես, ավագ դպրոցում առկա, հիմնախնդիրները ամփոփված են ստորև բերված կետերում.

ա) գործող ուսումնական պլանը ճկուն չէ, այն թույլ չի տալիս սովորողին լիարժեք բավարարել իր հետաքրքրությունները և կատարել առարկաների ընտրություն ըստ իր նախասիրությունների և պահանջմունքների:

բ) դպրոցի կողմից տրված ուսումնական և բուհական ընդունելության համար անհրաժեշտ գիտելիքների ու հմտությունների անհամապատասխանությունը բերում է կրթությունը շարունակելու բարդության:

գ) ավագ դպրոցում դասավանդող ուսուցիչների մասնագիտական որակավորումը բավարար չէ որակյալ ավագ կրթություն ապահովելու համար: Միջնակարգ դպրոցներում միջին և ավագ դասարանների ուսուցիչները հիմնականում նույն անձինք են: Հիմնական և ավագ դպրոցներում դասավանդող ուսուցիչների որակավորմանը ներկայացվող պահանջները նույնն են: Ավագ դասարաններում հաճախ դասավանդում են ուսուցիչներ, որոնք չունեն մասնագիտական բարձր որակավորում:

դ) Առանձին դպրոցների ավագ դասարաններում սովորողների սակավաթվության պատճառով չի ապահովվում կրթական ծրագրերի (հոսքերի) բազմազանություն, մինչդեռ միջնակարգ դպրոցի շրջանավարտների զգալի մասը նախընտրում է շարունակել կրթությունը միջին մասնագիտական կամ բարձրագույն կրթության հաստատություններում, հետևաբար դպրոցի ուսումնական պլանը պետք է հնարավորություն ընձեռի սովորողներին ստանալ մասնագիտական կրթությունը շարունակելու համար անհրաժեշտ գիտելիքներ` ըստ իրենց նախասիրությունների: Այս խնդիրները մասնակիորեն փորձում են լուծել առանձին մասնագիտացված վարժարաններն ու կրթահամալիրները, բայց դրանք չեն կարող բավարարել պահանջարկը:

ե) Հանրակրթության բոլոր մակարդակներում մեկ սովորողի հաշվով ֆինանսավորումը նույնն է, չնայած նրան, որ որքան բարձրանում է կրթության աստիճանը, այդքան ավելի շատ ֆինանսական միջոցներ են պահանջվում:

զ) Ավագ դպրոցում, ավելին քան դպրոցի այլ աստիճաններում, կոռուպցիոն ռիսկերը բարձր են:

է) Ավագ դպրոցներն այսօր մեծամասնորեն չեն իրականացնում հոսքային ուսուցում` տնտեսագիտական, իրավագիտական, արվեստի, ռազմագիտական, մարզական և այլ հոսքերի ուսուցում: Իր ուսումնական խնդիրներով ավագ դպրոցը այսօր քիչ է տարբերվում հիմնական դպրոցից:

Թվարկված հիմնախնդիրներից կարելի է եզրակացնել, որ այսօր ավագ դպրոցը չի իրականացնում իր հիմնական նպատակը` մասնագիտական կողմնորոշում և նախնական մասնագիտական կրթություն տալը:

ՈՒստի, առավել արդյունավետ է ստեղծել առանձին գործող ավագ դպրոցների համակարգ` ապահովված համապատասխան ֆինանսավորմամբ, մանկավարժական կադրերով, նյութատեխնիկական բազայով, որտեղ կառաջարկվի կրթական ծրագրերի բազմազանություն:

 

2. ԱՎԱԳ ԴՊՐՈՑՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԲԱՐԵՓՈԽՄԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԵՎ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆԸ

 

Հանրակրթության պետական կրթակարգի հիմնական նպատակներն են կրթության որակի ապահովումը և հանրակրթական համակարգի համապատասխանեցումը պետական զարգացման ներկա միտումներին և միջազգայնորեն ընդունված չափանիշներին: Նոր կրթակարգի ներդրումը և անցումը հանրակրթության 12-ամյա ծրագրին սկսվել է 2006 թվականին: Դրան համապատասխան հաստատվել է միջնակարգ կրթության նոր չափորոշիչը, վերանայվում են առարկայական ծրագրերն ու դասագրքերը:

12-ամյա կրթակարգի առանցքային ուղղություններից մեկը եռամյա ավագ դպրոցի կայացումն է ներառյալ ավագ դպրոցների կազմակերպական ձևերն ու սկզբունքները: Ավագ դպրոցների ցանցի ստեղծումը հնարավորություն կտա հաղթահարել համակարգում առկա հիմնախնդիրները, ձևավորել սովորողի անձի զարգացմանը նպաստող կրթական միջավայր, կենտրոնացնել առկա ռեսուրսները և առավել արդյունավետ տնօրինել դրանք:

Ավագ դպրոցների ինստիտուցիոնալ բարեփոխումների, առանձին գործող ավագ դպրոցների համակարգի ձևավորման և դրանցում կրթության կազմակերպման հիմնական մոտեցումները կյանքի կկոչվեն սույն ծրագրի իրականացման շնորհիվ: Այս բարեփոխումների հիմնական նպատակներն են.

ա) բարձրացնել ավագ դպրոցում կրթության որակը,

բ) ստեղծել սովորողների համար նախընտրելի հոսքային ուղղության, այդ թվում, նախնական մասնագիտական կրթության ընտրության հնարավորություն: Այդ նպատակով ավագ դպրոցի կրթական ծրագիրը դարձնել ճկուն` հնարավորություն ստեղծելով արձագանքելու աշակերտների կրթական պահանջմունքներին և նախասիրություններին:

գ) կատարելագործել ավագ դպրոցների ինստիտուցիոնալ համակարգը` նպաստելով հանրակրթության արդյունավետության բարձրացմանը:

 

3. ԱՎԱԳ ԴՊՐՈՑՆԵՐԻ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ

 

Ավագ դպրոցի առաքելությունը առաջին հերթին պայմանավորված է նրանով, որ այն կրթության ընդհանուր համակարգի բաղադրիչ մաս է` կոչված ապահովելու ինքնուրույն կյանքի համար շրջանավարտի պատրաստվածությունը, միաժամանակ հանդիսանալով միջանկյալ օղակ պարտադիր հիմնական և մասնագիտական կրթության միջև: ՈՒստի, ավագ դպրոցի առաքելության հարցը նպատակահարմար է քննել հիմնական կրթության հետ համադրված, քանի որ դրանք կազմում են հանրակրթության հաջորդական բաղադրիչները:

Հայաստանի Հանրապետությունում որպես պարտադիր կրթության նվազագույն աստիճան սահմանված է հիմնական ընդհանուր կրթությունը: Այս առումով պետք է նկատի ունենալ, որ սովորողների որոշ հատված կարող է հիմնական կրթությունից հետո հեռանալ կրթության համակարգից և սկսել ինքնուրույն կյանք: Հետևաբար, հիմնական կրթության առաջին առաքելությունը պետք է լինի սովորողներին ինքնուրույն կյանքին նախապատրաստելը:

Միաժամանակ, պետական քաղաքականությունը նպաստում է, որ սովորողների մեծ մասը հնարավորություն ունենա շարունակել կրթությունը` ստանալով առնվազն նախնական մասնագիտական կրթություն, կամ ձգտի ստանալ միջին և բարձրագույն կրթություն: ՈՒստի, հիմնական կրթության առաքելության առանցքային ուղղվածությունը պետք է լինի ըստ ընդունակությունների և կարողությունների սովորողների մասնագիտական կողմնորոշումը և հետագա մասնագիտական կրթություն ստանալու համար բավարար հիմքերի ստեղծումը:

Հիմնական կրթությունից հետո կրթության համակարգը պետք է ապահովի կրթությունը շարունակելու բազմազան հնարավորություններ` կախված սովորողների մասնագիտական կողմնորոշվածության, նրանց հավակնությունների, ընդունակությունների և կարողությունների մակարդակից:

Հիմնական կրթության այն շրջանավարտները, որոնք չեն ձգտում բարձրագույն կամ միջին մասնագիտական կրթություն ստանալ, կամ չեն ունեցել բավարար առաջադիմություն հիմնական դպրոցում, պետք է հնարավորություն ունենան ստանալու գոնե նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթություն, միաժամանակ չկորցնելով միջնակարգ կրթություն ստանալու հնարավորությունը, կամ ուսումը շարունակել միջին մասնագիտական ուսումնական հաստատությունում:

Անհրաժեշտ է նկատի ունենալ, որ ավագ դպրոցի շրջանավարտների որոշ մասը չի կարողանա կամ չի ցանկանա շարունակել կրթությունը բուհում: Նրանց այլընտրանքը կարող է լինել միջին մասնագիտական կրթությունը կամ ելքը դեպի աշխատանքի շուկա: Նկատի ունենալով, որ միջին մասնագիտական կրթության ծավալները սահմանափակ են, ավագ դպրոցը պետք է ապահովի նաև որոշակի նախնական մասնագիտական պատրաստվածություն:

ՈՒսուցումն ավագ դպրոցում, ունենալով մասնագիտական կողմնորոշվածություն, միաժամանակ պետք է հնարավոր ճկունություն ապահովի, որպեսզի սովորողներն իրենց հավակնությունների և նախասիրությունների փոփոխության, ինչպես նաև ուսուցման ընթացքի արդյունքներից ելնելով հնարավորություն ունենան վերակողմնորոշվելու: Նման ճկունություն ապահովելու նպատակով ավագ դպրոցում կրթության մասնագիտական շեշտվածությունը պետք է աճի աստիճանաբար` դասարանից դասարան:

Այսպիսով, ավագ դպրոցի առաքելությունն է ապահովել.

- սովորողների պատրաստվածությունը ինքնուրույն կյանք վարելու,

- իրենց հակումներին, ընդունակություններին, կարողություններին և նախասիրություններին համապատասխան նախնական, միջին կամ բարձրագույն մասնագիտական կրթություն ստանալու հնարավորությունը:

 

4. ԱՎԱԳ ԴՊՐՈՑԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ

 

Կրթական ծրագիրը դպրոցի առաքելությանը համապատասխան և չափորոշիչներով սահմանված նպատակների իրականացմանն ուղղված ուսումնական պլանների ու առարկայական ծրագրերի և դրանց ուսուցման կազմակերպական ձևերի ու մեթոդների ամբողջությունն է: Միջնակարգ կրթության պետական չափորոշիչով սահմանվել են ավագ դպրոցի ընդհանուր և տարբերակված հոսքերի հենքային ուսումնական պլաններ, ընդ որում, երաշխավորվում են հայագիտական, լեզվաբանական, իրավագիտական, հասարակագիտական, տնտեսագիտական, ֆիզիկամաթեմատիկական, տեղեկատվական տեխնոլոգիաների, բնագիտական, արվեստների, արհեստագործական, գյուղատնտեսական, պաշտպանության և մարզական տարբերակված հոսքերը: Յուրաքանչյուր դպրոց, ըստ իր հնարավորությունների ու պայմանների, կարող է ընտրել նշված հոսքերից մեկը կամ մի քանիսը: Երաշխավորված ցանկից դուրս այլ հոսք կարող է կազմակերպել ՀՀ կրթության և գիտության նախարարության թույլտվությամբ:

Առանձին գործող ավագ դպրոցներում նախատեսվում է իրականացնել տարբերակված հոսքային (մասնագիտացված) կրթություն: Միջնակարգ կրթության պետական չափորոշչով սահմանված երաշխավորված հոսքերի ցանկը սույն ծրագրի շրջանակներում, կիրառական նպատակներից ելնելով, առաջարկվում է դասակարգել հետևյալ խմբերի.

. հիմնական - բնագիտական, հումանիտար (հասարակագիտական) և արհեստագործական,

. լրացուցիչ - արվեստի, մարզական, ռազմական,

. ենթահոսքեր - որոնք հանդիսանում են նախորդների նեղ մասնագիտացված ենթահոսքերը:

. ընդհանուր:

Առավել տարածված ավագ դպրոցները և իրականացվող կրթական ծրագրերը կլինեն հիմնական հոսքերի ծրագրերը, որոնք մասնագիտական առավել լայն ուղղվածություն ունեն և սովորողներին ընտրության ավելի մեծ հնարավորություններ են տալիս: Լրացուցիչ և նեղ մասնագիտացված հոսքային ծրագրեր իրականացնող դպրոցների թիվը սահմանափակ կլինի` կախված դրանց պահանջարկից: Նման հաստատությունները հիմնականում կտեղակայվեն մեծ քաղաքներում և կունենան սպասարկման ավելի մեծ շառավիղ, քան նախորդները:

Համաձայն Միջնակարգ կրթության պետական չափորոշչի (ՀՀ կառավարության 17.06.2004 թ. հ. 900-Ն որոշում), ավագ դպրոցի կրթական ծրագիրը (հենքային ուսումնական պլանը) ներառում է 3 x 1156 = 3468 դասաժամ ուսումնական ծանրաբեռնվածություն, որից հոսքային ուսուցման դեպքում 2142 ժամը նախատեսված է պետական բաղադրիչի (համընդհանուր պարտադիր), 1122-ը` հոսքային առարկաների և 204-ը` ընտրովի առարկաների համար: Դասաժամերի բաշխման հարաբերակցությունը դասարանից դասարան չի փոխվում, և միայն ավարտական դասարանի 2-րդ կիսամյակում նախատեսվում է պետական և դպրոցական բաղադրիչներով նախատեսված դասաժամերը տրամադրել պետական քննական առարկաների ուսումնական նյութի կրկնությանը, անհատական և խմբային խորհրդատվություններին և քննությունների անցկացմանը:

Առանձին գործող ավագ դպրոցների կրթական ծրագիրն առավել ճկուն և նպատակաուղղված դարձնելու նպատակով առաջարկվում է ավագ դպրոցի ուսումնական պլաններում ներառված առարկաները դասակարգել հետևյալ խմբերի` մասնագիտական (հոսքային), հանրակրթական և լրացուցիչ, իսկ ընդհանուր ժամաքանակը դրանց միջև բաշխել հետևյալ տոկոսային հարաբերակցությամբ` 10-րդ դասարանում - 27/62/11, 11-րդ դասարանում - 44.5/44.5/11 և 12-րդ դասարանում - 71/18/11:

Շաբաթական ժամաքանակներով արտահայտված ավագ դպրոցի հենքային ուսումնական պլանը տրված է աղյուսակ 1-ում.

 

Աղյուսակ 1.

 

._______________________________.

|Առարկաներ   |X |XI|XII|Ընդամենը|

|____________|__|__|___|________|

|Հոսքային    | 9|15| 24|      48|

|____________|__|__|___|________|

|Հանրակրթական|21|15|  6|      42|

|____________|__|__|___|________|

|Լրացուցիչ   | 4| 4|  4|      12|

|____________|__|__|___|________|

|Ընդամենը    |34|34| 34|     102|

._______________________________.

 

Հոսքային առարկաների ցանկը որոշվում է հետագա մասնագիտական կրթություն ստանալու համար անհրաժեշտ առարկաներով, իսկ հանրակրթական առարկաների ցանկը պետք է պարունակի «Միջնակարգ կրթության պետական չափորոշիչով» սահմանված ուսումնական բնագավառներից յուրաքանչյուրից առնվազն 1 առարկա:

Դպրոցը, որպես կանոն, յուրաքանչյուր ուսումնական բնագավառի համար ինքնուրույն ընտրության սկզբունքով պետք է առաջարկի իր հոսքին համապատասխան հոսքային (տարբերակված), հանրակրթական և լրացուցիչ առարկայական ծրագրեր (օրինակ` «Մաթեմատիկա-1» - հոսքային, «Մաթեմատիկա-2» - հանրակրթական, «Տրամաբանություն» - լրացուցիչ):

Սովորողը պարտավոր է ուսանել ուսումնական յուրաքանչյուր բնագավառի առնվազն 1 հանրակրթական կամ 1 մասնագիտական առարկա: Այսինքն, եթե սովորողն ընտրել է որևէ ուսումնական բնագավառի առարկայի հոսքային ծրագիրը, ապա նա համապատասխան բնագավառի հանրակրթական ծրագրով այլ առարկա ուսանելու անհրաժեշտություն չունի: Միաժամանակ, սովորողը պարտավոր է ուսանել առնվազն 3 առարկա հոսքային ծրագրով: Սովորողի շաբաթական պարտադիր նվազագույն ուսումնական ծանրաբեռնվածությունը սահմանվում է 30 ժամ, առավելագույն թույլատրելին` 34 ժամ: Սահմանվածից ավելի ժամաքանակ կարող է նախատեսվել ՀՀ ԿԳ նախարարության կողմից` համաձայնեցված ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հետ:

Լրացուցիչ առարկաները նպատակաուղղված են ինչպես սովորողների ընդհանուր ճանաչողական և կրթական պահանջմունքների բավարարմանը, այնպես էլ` հետագա մասնագիտական կրթությանը առավել լավ նախապատրաստելուն: Առանձին գործող ավագ դպրոցների կայացմանը զուգընթաց որոշ ընդհանուր մասնագիտական դասընթացներ, որոնք այժմ դասավանդվում են բուհի (կամ այլ մասնագիտական կրթական հաստատության) առաջին կուրսերում, կարող են դասավանդվել ավագ դպրոցում` որպես լրացուցիչ առարկաներ: Հեռանկարում կարող է նախատեսվել այնպիսի մեխանիզմ, որ այդ առարկաների ուսումնառությունը (հավաքած ուսումնական կրեդիտները) ճանաչվի բուհի կողմից: Լրացուցիչ ժամաքանակի շրջանակում սովորողն ազատ է ընտրելու առարկաներ լրացուցիչ հանրակրթական առարկայացանկից:

Ավագ դպրոցի առարկայական չափորոշիչները և առարկայացանկերը հաստատում է ՀՀ կրթության և գիտության նախարարությունը: Դպրոցը մշակում է համապատասխան առարկայական ծրագրերը կամ առաջնորդվում է ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից երաշխավորված ծրագրերով: Դպրոցի մշակած ծրագրերի համապատասխանությունը առարկայական չափորոշիչներին վերահսկում է ՀՀ կրթության և գիտության նախարարությունը: Որպես կանոն, ավագ դպրոցում պետք է իրականացվեն հիմնական կրթական ծրագրի մի քանի ենթածրագրեր` հնարավորություն ստեղծելով ուսուցումն առավել համապատասխանեցնելու սովորողների նախասիրություններին: Միաժամանակ, դպրոցի ուսումնական պլանը պետք է ապահովի որոշակի ճկունություն, որպեսզի, եթե ուսումնառության ընթացքում սովորողի նախասիրությունները փոխվեն, նա հնարավորություն ունենան համապատասխան մասնագիտական առարկաների դասընթացներ ստանալ:

Արհեստագործական ավագ դպրոցների շրջանավարտները, բացի միջնակարգ կրթության ավարտական փաստաթղթից, կստանան նաև համապատասխան որակավորում:

Բացի արհեստագործական ավագ դպրոցի ծրագրի իրականացումից, նախատեսվում է նաև 1-ամյա արհեստագործական ուսուցման ծրագիր` առանց միջնակարգ կրթության ավարտական փաստաթուղթ ստանալու իրավունքի, քանի որ այն չի ներառի հանրակրթական առարկայացանկը: Այս ծրագիրն ավարտողները կստանան միայն արհեստագործական նվազագույն որակավորում, ինչը նրանց հնարավորություն կտա զբաղվել աշխատանքային գործունեությամբ:

Սույն ծրագրին կցվում են ավագ դպրոցի առարկայացանկի և օրինակելի ուսումնական պլանի նախնական տարբերակներ, որոնք ծառայում են որպես փորձնական նմուշ և ենթակա են վերանայման փորձարկման արդյունքում (աղյուսակներ 2, 3):

 

5. ԱՎԱԳ ԴՊՐՈՑՆԵՐԻ ԻՆՍՏԻՏՈՒՑԻՈՆԱԼ ՀԱՄԱԿԱՐԳԸ

 

Առանձին գործող ավագ դպրոցը հանդիսանում է հանրակրթական ուսումնական հաստատության տարատեսակ և դրա կազմակերպաիրավական ձևերը, ենթակայությունը և կառավարման համակարգը որոշվում են հանրակրթական հաստատությունների համար սահմանված կարգով:

Յուրաքանչյուր դպրոցի «բովանդակային» ուղղվածությունը (տեսակը) որոշվում է իրականացվող կրթական ծրագրով (ծրագրերով): Դպրոցի կողմից իրականացվող կրթական ծրագրերը սահմանվում են դպրոցի հիմնադրի կողմից և ամրագրվում դպրոցի կանոնադրությամբ: Համապատասխան կրթական ծրագիր իրականացնելու համար ուսումնական հաստատությունը պարտավոր է ստանալ լիցենզիա (արտոնագիր), որի հետ կապված վճարումների ծախսերը կիրականացվեն դպրոցների միջոցների հաշվին:

Այն բնակավայրերում, որտեղ գործում է միակ միջնակարգ դպրոց, այն շարունակում է գործել նույն կարգով` իրականացնելով ավագ դպրոցի ընդհանուր հոսքի կրթական ծրագիր:

Մեկից ավելի միջնակարգ դպրոց ունեցող բնակավայրերում հիմնադրվում (կազմավորվում) են կրթահամալիրներ կամ ավագ դպրոցներ` որպես առանձին գործող ուսումնական հաստատություններ: Ստեղծված ավագ դպրոցներն իրականացնում են մասնագիտական հոսքային կրթական ծրագրեր:

Հաշվի առնելով մարզային առաջնայնությունները, տարածքային կամ ավանդույթային առանձնահատկությունները, բավարար աշակերտական համակազմի առկայության դեպքում, մարզերում և Երևանում կարող են ստեղծվել «նեղ մասնագիտացված» կրթական ծրագիր/ծրագրեր իրականացնող ավագ դպրոցներ (օրինակ` ֆիզիկա-մաթեմատիկական, օտար լեզուների, արվեստի, ռազմամարզական և այլն): Նման դպրոցների սպասարկման տարածքը կարող է ընդգրկել ինչպես մի քանի կրթական գոտիներ, մարզեր, այնպես էլ ամբողջ հանրապետությունը:

Նախատեսվում է ավագ դպրոցների համակարգը կազմավորել ներկայումս գործող հանրակրթական դպրոցների և առաջին հերթին` գործող վարժարանների հիմքի վրա, իսկ ընտրությունը կատարել հաշվի առնելով հետևյալ ցուցանիշները.

- դպրոցի աշխարհագրական դիրքը և հասանելիության աստիճանը տվյալ գոտու սովորողների համար,

- դպրոցական շենքի վիճակը և հարմարությունները,

- դպրոցի ուսումնանյութական հագեցվածությունը,

- կադրերի պատրաստվածությունը,

- դպրոցի ներգրավվածությունը բարեփոխումների գործընթացներում և հաջողությունները նոր նախաձեռնություններում:

Պետությունը խրախուսում է մասնավոր ավագ դպրոցների ստեղծումը, որի ծրագրերը և ուսումնական պլանները հաստատվում են ՀՀ ԿԳ նախարարության կողմից:

 

6. ԿՐԹԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

Ավագ դպրոցի ընդունելությունն իրականացվում է ամեն տարվա հուլիս-օգոստոս ամիսներին, սովորողների դիմումների հիման վրա: Ավագ դպրոց կարող են ընդունվել հիմնական դպրոցն ավարտած շրջանավարտները:

Հիմնական հոսքային ծրագրեր (բնագիտական, հասարակագիտական, արհեստագործական) իրականացնող ավագ դպրոցներում սովորողների ընդունելությունն իրականացվում է առանց սահմանափակումների: Հանրապետական կամ մարզային նշանակության ավագ դպրոցներում, որտեղ իրականացվում են «նեղ մասնագիտացված» կամ լրացուցիչ հոսքերի կրթական ծրագրեր, ընդունելությունը կարող է իրականացվել ՀՀ ԿԳ նախարարության կողմից հաստատված կարգով:

Աշակերտների դիմումների ընդունելության ժամանակահատվածում, դպրոցի տնօրենի հրամանով (խորհրդի որոշմամբ) ստեղծվում է մանկավարժներից կազմված, հասարակական հիմունքներով աշխատող, խորհրդատուների խումբ, որն աշխատում է դիմորդների հետ, ծանոթացնում կարգին ու պայմաններին, աջակցում նրանց` ընտրելու համապատասխան հանրակրթական, մասնագիտական և լրացուցիչ առարկայական ծրագրերը:

Յուրաքանչյուր կրթական գոտում ընդունելության ժամանակ առաջնայնությունը տրվում է այդ գոտում բնակվող դիմորդներին, եթե այլ կրթական գոտիներում ևս կան համապատասխան հոսքերով ավագ դպրոցներ: Եթե տվյալ գոտում դիմորդների ընդունելությունից հետո դպրոցում մնում են թափուր տեղեր, ապա դպրոցը կարող է ընդունել դիմորդներ այլ գոտիներից:

Բացառիկ ընդունակություններ ունեցող սովորողների համար գործելու են հանրապետական նշանակության ավագ դպրոցներ, որտեղ սովորողների ընդունելությունը իրականացվելու է ոչ թե ըստ բնակության վայրի, այլ նրանց ընդունակությունների, հիմնական դպրոցում ցուցաբերած առաջադիմության և կամ մրցույթի արդյունքների հիման վրա (մրցույթի կարգը սահմանում է ՀՀ կրթության և գիտության նախարարությունը):

Սովորողն ուսումնառության ընթացքում իրավունք ունի փոխել նախապես ընտրած հոսքը: Սովորողների տեղափոխությունը այլ հոսք (այդ թվում` այլ դպրոց) թույլատրվում է առաջին 1.5 ուսումնական տարվա ընթացքում: ՈՒսումնառության 2-րդ տարվա ընթացքում թույլատրվում է միայն ենթահոսքի փոփոխություն: 3-րդ տարվա ընթացքում, որպես կանոն, սովորողների տեղափոխություն չի իրականացվում:

Առանձին գործող ավագ դպրոցում ուսումնառության 1-ին և 2-րդ տարիներին հաստատությունը իրավունք ունի կազմակերպել տարեվերջյան քննություններ: Հաջորդ դասարան տեղափոխվում են միայն այն աշակերտները, որոնք ունեն բավարար առաջադիմություն: Այն սովորողները, որոնք տարեկան գնահատականի ամփոփումից հետո ունեն անբավարար գնահատական ոչ ավելի քան երկու հանրակրթական առարկաներից տեղափոխվում են հաջորդ դասարան, բայց պարտադրված պետք է կրկնեն այն դասընթացը կամ դասընթացները, որոնք չեն յուրացրել (վերջինս չի վերաբերվում ընտրովի առարկաներին): Հաջորդ դասարանում այն սովորողներին, որոնց առաջադիմությունը ավելի ցածր կլինի, հնարավորություն է տրվում տեղափոխվել և ավարտել արհեստագործական ավագ դպրոցի մեկամյա ծրագիրը: Այս հնարավորությունից հրաժարվող սովորողները, ինչպես նաև այն սովորողները, ովքեր երկու անգամ կունենան անբավարար առաջադիմություն, դուրս են մնում ավագ դպրոցի ծրագրից: Ավարտական դասարանում աշակերտները հանձնում են ավարտական քննություններ ՀՀ ԿԳ նախարարության կողմից սահմանված կարգով: Քննությունների և տարեկան գնահատականների հիման վրա շրջանավարտներին տրվում է ավարտական փաստաթուղթ, որը հավաստում է ավագ դպրոցի կրթական ծրագիրն ավարտելը: Ավարտական փաստաթղթում նշվում են անցած առարկաները, դրանց ժամաքանակները և ստացած ամփոփիչ գնահատականները: Ընտրովի առարկաների գնահատականները, անկախ դրանց դրական կամ բացասական լինելուց, նույնպես ընդգրկվում են ավարտական փաստաթղթում:

Ավագ դպրոցներում սահմանվում է հնգօրյա ուսումնական շաբաթ, 8 ժամյա աշխատանքային օրով:

Մեկ օրվա ընթացքում աշակերտների ուսումնական ծանրաբեռնվածությունը չի կարող գերազանցել 7 դասաժամ: Կախված առարկաներից, ավագ դպրոցում դասերը կազմակերպվում են տարբեր խստությամբ խմբերով.

. մասնագիտական առարկաների դասերին` 12-15 սովորող,

. հանրակրթական և լրացուցիչ առարկաների դասերին` 25-30 սովորող,

. լրացուցիչ դասընթացները կարող են իրականացվել նաև անհատական ուսուցման ձևով` խորհրդատու ուսուցչի ղեկավարությամբ:

Դասերի ավարտից հետո սովորողները կարող են կատարել իրենց տրված հանձնարարությունները (ինքնուրույն աշխատանքի ձևով) դպրոցում:

Նոր ստեղծվող ավագ դպրոցների արդյունավետության ապահովման կարևորագույն գործոնը մանկավարժական կադրերով ապահովվածությունն է: Ենթադրվում է, որ ավագ դպրոցներում աշխատող մանկավարժները, հատկապես մասնագիտական առարկաներ դասավանդող, պետք է բարձր որակավորում և համապատասխան պատրաստվածություն ունենան:

Այդ նպատակով դպրոցների մանկավարժական կադրերով ապահովումը պետք է իրականացվի մրցութային կարգով և ընտրված ուսուցիչների համար պետության պատվերով և լիազորված կազմակերպության միջոցով պետք է պարբերաբար կազմակերպվեն որակավորման բարձրացման դասընթացներ: Դասընթացներն ավարտած մանկավարժներին կտրվի համապատասխան դասընթաց վարելու թույլտվություն` որակավորման վկայագիր:

Նպատակահարմար է, որ մանկավարժական բուհերում նույնպես ներդրվեն ավագ դպրոցների մանկավարժների պատրաստման մագիստրատական ծրագրեր:

Առանձին գործող ավագ դպրոցը պետք է տեղակայված լինի գործող քաղաքաշինական նորմերին բավարարող առանձին շենքում: Դպրոցը պետք է ապահովված լինի ուսումնական նյութերով և սարքավորումներով հագեցած համապատասխան կաբինետներով, լաբորատորիաներով և արհեստանոցներով, ունենա համակարգչային լսարան և ինտերնետային կապ, հարուստ ուսումնական, ներառյալ էլեկտրոնային, գրականություն ունեցող գրադարան:

 

7. ԱՎԱԳ ԴՊՐՈՑԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ

 

Ավագ դպրոցի ֆինանսավորումն իրականացվելու է ներկայումս գործող սկզբունքներով. դպրոցի հատկացումը կատարվելու է ամբողջական գումարով և հաշվարկվելու է աշակերտների թվի վրա հիմնված բանաձևով: Հատկացումից հետո դպրոցի ֆինանսական միջոցների կառավարման ողջ իրավասությունը և պատասխանատվությունը այդուհետ փոխանցվում է դպրոցի տնօրենին, որը սահմանված կարգով տնօրինում է հաստատության ֆինանսական միջոցները:

Ավագ դպրոցի ֆինանսավորումը հիմնված կլինի նպաստավոր ֆինանսական համակարգի տարրերի ներմուծման վրա, որոնց հիմքում ընկած են լինելու սկզբունքները.

. ավագ դպրոցում հիմնական դպրոցի համեմատ աշխատավարձերի հաշվարկման տարբերակված մոտեցում (մանկավարժական անձնակազմի աշխատավարձերի առնվազն 20%-ով ավելի բարձր մակարդակի ապահովում),

. դպրոցի գործունեության համար անհրաժեշտ նվազագույն կարիքների բավարար ֆինանսավորումը,

. դպրոցի գործունեության արդյունավետության բարձրացման խթանող տարրերի ներմուծում:

Նորաստեղծ ավագ դպրոցների հիմնադրման ժամանակաշրջանում ՀՀ պետական բյուջեից կկատարվեն ներդրումային ծախսեր` հիմնանորոգման, գույք և սարքավորում ձեռք բերելու նպատակով: Ավագ դպրոցի հիմնադրումից հետո ենթադրվելու է հիմնականում միայն ընթացիկ ֆինանսավորում: Կարող են առաջ գալ դպրոցների կապիտալ միջոցների բարելավման նոր որակական պահանջներ:

Ավագ դպրոցներում կրթության բարձր որակ ապահովելու նպատակով նախատեսվում է դրանցում ստեղծել ժամանակից ռեսուրս կենտրոններ` գրադարաններ, համալրված էլեկտրոնային և տպագրական` ժամանակակից ուսումնական նյութերով և այլն:

Դպրոցի ֆինանսավորումն իրականացվելու է ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի և և ՀՀ կրթության և գիտության նախարարությունների կողմից հանրակրթության ֆինանսավորման համար համատեղ հրամանով հաստատված ընթացակարգով:

 

8. ԱՌԱՆՁԻՆ ԳՈՐԾՈՂ ԱՎԱԳ ԴՊՐՈՑՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՁԵՎԱՎՈՐՈՒՄԸ

 

Առանձին գործող ավագ դպրոցների համակարգի ձևավորումը պետք է սկսվի փորձնական ծրագրով: Այն կսկսվի 2008 թվականի ապրիլի 1-ից: Այս փուլում մի քանի մարզերում գործող դպրոցներից կընտրվեն մոտ 30 փորձնական դպրոցներ, որոնք 2008 թվականից կվերակազմավորվեն ավագ դպրոցների: 2007-2008 ուսումնական տարվա ընթացքում ընտրված դպրոցները կհամալրվեն անհրաժեշտ ուսումնական նյութերով և սարքավորումներով, կմշակվի աշակերտների և մանկավարժների վերաբաշխման մեխանիզմները, կընտրվեն ապագա դպրոցի մանկավարժները և կկազմակերպվի նրանց որակավորման բարձրացման դասընթացներ: Փորձնական դպրոցների աշակերտական համակազմի համալրումը և հավաքագրումն կընթանա ՀՀ ԿԳ նախարարության կողմից հաստատված ընթացակարգերով:

2008 թվականի սեպտեմբերի 1-ից այս դպրոցները կսկսեն գործել որպես փորձնական ավագ դպրոցներ:

2009 թվականի հուլիս-օգոստոս ամիսներին, փորձնական փուլի արդյունքների ամփոփումից հետո, կառավարության որոշումով կհաստատվեն առաջին փուլով վերակազմավորվող դպրոցների ցանկը և այդ աշխատանքների ժամանակացույցը:

Ծրագրի ողջ ընթացքում կիրականացվի ծրագրի վերահսկում և գնահատում: Այնուհետև, փորձնական ծրագրի արդյունքների հիման վրա կմշակվեն առաջարկություններ և դիտողություններ` ավագ դպրոցների համակարգի ներդրման ուղղությամբ:

 

9. ԱՎԱԳ ԴՊՐՈՑՆԵՐԻ ԱՆՑՄԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՀՆԱՐԱՎՈՐ ՌԻՍԿԵՐԸ

 

Առանձին գործող ավագ դպրոցի ձևավորման գործընթացում հնարավոր են ռիսկային գործոններ, որոնք տարբերվում են ինչպես բնույթով, այնպես էլ առաջացման պատճառներով:

Ավագ դպրոցի համակարգի ստեղծման հնարավոր ռիսկերն են.

 

._________________________________________________________________________.

|Ռիսկեր                                 |Ռիսկերի նվազեցում                |

|_______________________________________|_________________________________|

|Հանրակրթության կառուցվածքային          |Անհրաժեշտ է ծրագրի նախապատրաստման|

|փոփոխությունը հասարակության կողմից ոչ  |և  իրականացման ընթացքում         |

|միարժեք ընդունումը, ինչը կարող է       |կազմակերպել լայնածավալ           |

|առաջանալ համապատասխան լուսաբանման      |լուսաբանում և  հանրային          |

|աշխատանքների բացակայության պատճառով:   |քննարկումներ:                    |

|_______________________________________|_________________________________|

|Ոչ բոլոր բնակավայրերում նոր կազմավորվող|Անհրաժեշտ է վերանայել դրսեկության|

|ավագ դպրոցների առկայությունը կարող է   |եղանակով միջնակարգ կրթություն    |

|նպաստել սովորողների ընդգրկվածության    |ստանալու կարգը:                  |

|նվազմանը: Որոշ սովորողներ ցանկություն  |                                 |

|չունենալով կրթությունը շարունակել ավագ |                                 |

|դպրոցում կամ զբաղվեն ինքնուսուցմամբ և  |                                 |

|միջնակարգ կրթության ատեստատ փորձեն     |                                 |

|ստանալ դրսեկության եղանակով:           |                                 |

|_______________________________________|_________________________________|

|Ավագ դպրոցների համակարգի ստեղծումը     |Անհրաժեշտ կլինի դպրոցների        |

|կառաջացնի կադրերի վերաբաշխման          |վերակազմակերպման ընթացքում հստակ |

|անհրաժեշտություն, ինչը կարող է         |մշակել նաև  մանկավարժների        |

|հանգեցնել որակյալ կադրերի              |վերաբաշխման մեխանիզմներ:         |

|անբավարարության:                       |Մանկավարժական և  վարչական կադրերի|

|                                       |կրճատման անհրաժեշտության         |

|                                       |առաջացման դեպքերում հարկ կլինի   |

|                                       |նաև  մշակել սոցիալական           |

|                                       |լարվածության թուլացման           |

|                                       |մեխանիզմներ                      |

|_______________________________________|_________________________________|

|Փորձնական ծրագրում ընդգրկված ավագ      |Անհրաժեշտ է մշակել մանկավարժների |

|դպրոցների մանկավարժական որակյալ        |վերապատրաստումների հստակ         |

|կադրերով ապահովման անհրաժեշտությունը   |ժամանակացույց:                   |

|կառաջացնի մանկավարժական կադրերի        |                                 |

|ժամանակին վերապատրաստում               |                                 |

._________________________________________________________________________.

 

Ավագ դպրոցի առարկայացանկի տարբերակ

 

Աղյուսակ 2

 

.______________________________________________________________________.

|ՈՒսումնական   |Հոսքային ծրագրեր |Հանրակրթական      |Լրացուցիչ ծրագրեր |

|բնագավառներ   |                 |ծրագրեր           |                  |

|______________|_________________|__________________|__________________|

|Հայոց լեզու,  |Հայոց լեզու և    |Հայոց լեզու և     |Արտասահմանյան     |

|գրականություն |գրականություն 1  |գրականություն 2   |գրականություն     |

|______________|_________________|__________________|__________________|

|              |                 |                  |Հռետորական արվեստ |

|______________|_________________|__________________|__________________|

|______________|_________________|__________________|__________________|

|Օտար լեզուներ |Օտար լեզու A 1   |Օտար լեզու A 2    |Օտար լեզու C      |

|______________|_________________|__________________|__________________|

|              |Օտար լեզու B 1   |Օտար լեզու B 2    |                  |

|______________|_________________|__________________|__________________|

|              |                 |Բանավոր           |                  |

|              |                 |հաղորդակցում      |                  |

|______________|_________________|__________________|__________________|

|              |                 |Գրավոր խոսք       |                  |

|______________|_________________|__________________|__________________|

|              |                 |Ընթերցանություն   |                  |

|______________|_________________|__________________|__________________|

|______________|_________________|__________________|__________________|

|Մաթեմատիկա    |Մաթեմատիկա 1     |Մաթեմատիկա 2      |                  |

|______________|_________________|__________________|__________________|

|              |                 |Տրամաբանություն   |                  |

|______________|_________________|__________________|__________________|

|______________|_________________|__________________|__________________|

|Ինֆորմատիկա և |                 |Ինֆորմատիկա և     |                  |

|ՏՀՏ           |                 |ՏՀՏ A             |                  |

|______________|_________________|__________________|__________________|

|              |                 |Ինֆորմատիկա և     |                  |

|              |                 |ՏՀՏ B             |                  |

|______________|_________________|__________________|__________________|

|              |                 |Ծրագրային փաթեթներ|                  |

|______________|_________________|__________________|__________________|

|______________|_________________|__________________|__________________|

|Բնական        |Ֆիզիկա 1         |Ֆիզիկա 2          |Աստղագիտություն   |

|գիտություններ |                 |                  |                  |

|______________|_________________|__________________|__________________|

|              |Քիմիա 1          |Քիմիա 2           |                  |

|______________|_________________|__________________|__________________|

|              |Կենսաբանություն 1|Կենսաբանություն 2 |                  |

|______________|_________________|__________________|__________________|

|              |                 |Բնագիտություն     |                  |

|______________|_________________|__________________|__________________|

|              |                 |Բնապահպանություն  |                  |

|______________|_________________|__________________|__________________|

|______________|_________________|__________________|__________________|

|Հասարակական   |Պատմություն 1    |Ընդհանուր         |                  |

|գիտություններ |                 |պատմություն 2     |                  |

|______________|_________________|__________________|__________________|

|              |Հայոց            |Հայոց             |                  |

|              |պատմություն 1    |պատմություն 2     |                  |

|______________|_________________|__________________|__________________|

|              |                 |Աշխարհագրություն 2|Աշխարհագրություն 3|

|______________|_________________|__________________|__________________|

|              |                 |Հասարակագիտություն|Փիլիսոփայության   |

|              |                 |                  |հիմունքներ        |

|______________|_________________|__________________|__________________|

|              |                 |                  |Քաղաքագիտություն  |

|______________|_________________|__________________|__________________|

|              |                 |                  |Տնտեսագիտություն  |

|______________|_________________|__________________|__________________|

|              |                 |                  |Հոգեբանություն    |

|______________|_________________|__________________|__________________|

|              |                 |                  |Բարոյագիտություն  |

|______________|_________________|__________________|__________________|

|______________|_________________|__________________|__________________|

|Ֆիզիկական     |                 |Ֆիզկուլտուրա, ՆԶՊ |Սպորտային խմբակ   |

|կրթություն,   |                 |                  |                  |

|ՆԶՊ և  անվտանգ|                 |                  |                  |

|կենսագործու-  |                 |                  |                  |

|նեություն     |                 |                  |                  |

|______________|_________________|__________________|__________________|

|Արվեստ        |                 |                  |Արվեստի           |

|              |                 |                  |պատմություն       |

|______________|_________________|__________________|__________________|

|Տեխնոլոգիա    |                 |                  |Կենցաղային տեխնիկա|

.______________________________________________________________________.

 

Ավագ դպրոցի բնագիտական հոսքի օրինակելի ուսումնական պլանի ուրվագիծ

 

Աղյուսակ 3

 

._______________________________________________________.

|ՈՒս. բնագավառ            |Առարկա             | Դասարան |

|                         |                   |_________|

|                         |                   |X |XI|XII|

|_________________________|___________________|__|__|___|

|Հայոց լեզու, գրակ.       |Հ. լեզու և  գրակ. 1| 3| 5|  8|

|_________________________|___________________|__|__|___|

|                         |Հ. լեզու և  գրակ. 2| 2| 2|  2|

|_________________________|___________________|__|__|___|

|Օտար լեզուներ            |Օտար լեզու A 1     | 3| 5|  8|

|_________________________|___________________|__|__|___|

|                         |Օտար լեզու A 2     | 2| 2|  2|

|_________________________|___________________|__|__|___|

|                         |Օտար լեզու B 1     | 3| 5|  8|

|_________________________|___________________|__|__|___|

|                         |Օտար լեզու B 2     | 2| 2|  2|

|_________________________|___________________|__|__|___|

|                         |Օտար լեզու C       | 2| 2|  2|

|_________________________|___________________|__|__|___|

|Մաթեմատիկա               |Մաթեմատիկա 1       | 3| 5|  8|

|_________________________|___________________|__|__|___|

|                         |Մաթեմատիկա 2       | 2| 2|  2|

|_________________________|___________________|__|__|___|

|                         |Տրամաբանություն    | 1| 1|  1|

|_________________________|___________________|__|__|___|

|Ինֆորմատիկա և  ՏՀՏ       |Ինֆորմատիկա և  ՏՀՏ | 2| 2|  2|

|_________________________|___________________|__|__|___|

|                         |Ծրագրային փաթեթներ | 2| 2|  2|

|_________________________|___________________|__|__|___|

|Բնական գիտություններ     |Ֆիզիկա 1           | 3| 5|  8|

|_________________________|___________________|__|__|___|

|                         |Ֆիզիկա 2           | 2| 2|   |

|_________________________|___________________|__|__|___|

|                         |Աստղագիտություն    | 1| 1|   |

|_________________________|___________________|__|__|___|

|                         |Քիմիա 1            | 3| 5|  8|

|_________________________|___________________|__|__|___|

|                         |Քիմիա 2            | 2| 2|   |

|_________________________|___________________|__|__|___|

|                         |Կենսաբանություն 1  | 3| 5|  8|

|_________________________|___________________|__|__|___|

|                         |Կենսաբանություն 2  | 2| 2|   |

|_________________________|___________________|__|__|___|

|                         |Բնագիտություն      | 2| 2|  2|

|_________________________|___________________|__|__|___|

|                         |Բնապահպանություն   | 1| 1|  1|

|_________________________|___________________|__|__|___|

|Հասարակական գիտություններ|Պատմություն 2      | 2| 2|  2|

|                         |___________________|__|__|___|

|                         |Հայոց պատմություն 2| 2| 2|  2|

|_________________________|___________________|__|__|___|

|                         |Աշխարհագրություն 1 | 3| 5|  8|

|_________________________|___________________|__|__|___|

|                         |Աշխարհագրություն 2 | 2| 2|  2|

|_________________________|___________________|__|__|___|

|                         |Հասարակագիտություն | 2| 2|  2|

|_________________________|___________________|__|__|___|

|                         |Տնտեսագիտություն   | 1| 1|  1|

|_________________________|___________________|__|__|___|

|Ֆիզկուլտուրա, ՆԶՊ        |Ֆիզկուլտուրա       | 2| 2|  2|

|_________________________|___________________|__|__|___|

|                         |ՆԶՊ                | 1| 1|  1|

|_________________________|___________________|__|__|___|

|Արվեստ                   |Արվեստի պատմություն| 1| 1|  1|

|_________________________|___________________|__|__|___|

|Տեխնոլոգիա               |Կենցաղային տեխնիկա | 2| 2|  2|

._______________________________________________________.

 

Սովորողը պետք է ընտրի 3 հոսքային առարկա և մյուս ուսումնական բնագավառներից առնվազն 1-ական առարկա` այնպես, որ դրանց շաբաթական գումարային դասաժամերը կազմեն 30 ժամ, ինչպես նաև ևս 4 ժամ ծավալով կարող է ընտրել լրացուցիչ դասընթացներ:

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2008 թվականի մարտի 27-ի նիստի

N 12 արձանագրային որոշման

 

ՓՈՐՁՆԱԿԱՆ ՓՈՒԼԻ ԾՐԱԳԻՐ

 

1. Փորձնական փուլի ծրագրի նպատակները և խնդիրները

 

Ավագ դպրոցների համակարգի ներդրման փորձնական փուլի ծրագիրը (այսուհետ` ծրագիր) ուղղված է 30 ավագ դպրոցներում այդ ծրագրի ներդրման փորձարկմանը:

Ծրագրի նպատակն է`

. փորձնական ավագ դպրոցների ստեղծման միջոցով սկիզբ դնել ՀՀ տարածքում ավագ դպրոցների համակարգի ձևավորման գործընթացին,

. փորձարկել ավագ դպրոցների ներդրման մեխանիզմները ու ընթացակարգերը:

Ծրագրի խնդիրներն են`

. փորձնական ավագ դպրոցների վերանորոգում և ապահովում ուսումնանյութական պայմաններով` համակարգչային սարքավորումներով, աշակերտական գույքով, ուսումնամեթոդական և էլեկտրոնային գրականությամբ, լաբորատորիաներով և այլն:

. միջհամայնքային նշանակության փորձնական ավագ դպրոցների համար ապահովել աշակերտների տեղափոխության կազմակերպում,

. փորձնական ավագ դպրոցների մանկավարժների ընտրություն և վերապատրաստում,

. տարբեր տիպի կրթական գոտիների համար ավագ դպրոցների ստեղծման առանձնահատկությունների արձանագրում և ավագ դպրոցների համակարգի ներդրման ժամանակացույցի մշակում:

 

2. Փորձնական ծրագրի նկարագրությունը

 

Փորձնական ծրագիրը իրականացվելու է երկու փուլով`

. Նախապատրաստական փուլ (2008 թ. ապրիլ-օգոստոս)

. Գործարկման փուլ (2008 թ. սեպտեմբեր - 2009 թ. հուլիս)

Նախապատրաստական փուլում իրականացվելու են ընտրված դպրոցների վերանորոգման, կահավորման, ուսումնանյութական պայմաններով ապահովման աշխատանքները, համապատասխան կարգերի, ընթացակարգերի, ուսումնական պլանների և ծրագրերի մշակման գործընթացները:

Փորձնական ավագ դպրոցներում ուսումնական գործընթացը սկսվելու է 2008 թ. սեպտեմբերի 1-ից: Գործարկման փուլի ընթացքում իրականացվելու է ընտրված ավագ դպրոցների սովորողների հավաքագրումը, ուսուցիչների ընտրությունն ու վերապատրաստումը, հոսքային ուսուցման կազմակերպումը և այլն: Ըստ էության, փորձարկվելու է առանձին գործող ավագ դպրոցում ուսումնական գործընթացի կազմակերպումը: Քաղաքային բնակավայրերում գործարկումն իրականացվելու է ավագ դպրոցների սպասարկման գոտում գտնվող հարակից դպրոցների 10-րդ դասարանների փակման և այդ դասարանների սովորողներին փորձնական ավագ դպրոցներ տեղափոխելու ճանապարհով, իսկ գյուղական բնակավայրերում ստեղծված ավագ դպրոցի սովորողների հավաքագրումն իրականացվելու է կամավորության սկզբունքով: Հետագա տարիներին աշակերտակազմի համալրման գործընթացը իրականացվելու է աստիճանաբար` նույն սկզբունքով: Արդյունքում 2010-2011 ուսումնական տարվա ընթացքում դպրոցները գործելու են եռամյա ուսուցման ծրագրով:

Ծրագրի ողջ ընթացքում իրականացվելու է ծրագրի մոնիթորինգ և գնահատում:

Ծրագիրը իրականացվելու է ՀՀ պետական բյուջեի և «Կրթության որակ և համապատասխանություն» վարկային ծրագրի միջոցների հաշվին:

 

3. Փորձնական ծրագրի միջոցառումների ժամանակացույցը

 

._________________________________________________________________________.

|Միջոցառում                                              |Կատարման        |

|                                                        |ժամկետը         |

|________________________________________________________|________________|

|1. Ծրագրում ընդգրկված ավագ դպրոցների նյութատեխնիկական և |2008 թ. ապրիլ   |

|ուսումնական պայմանների գնահատում և  անհրաժեշտ ֆինանսական|                |

|ներդրումների նախահաշիվների նախապատրաստում               |                |

|________________________________________________________|________________|

|2. Փորձնական գոտիներում աշակերտների կողմից նախնական     |2008 թ. ապրիլ   |

|հոսքային նախապատվությունների ճշգրտում                   |                |

|________________________________________________________|________________|

|3. Ավագ դպրոցների ծրագրերի մշակում ըստ հոսքերի          |2008 թ. ապրիլ - |

|                                                        |2008 թ. հունիս  |

|________________________________________________________|________________|

|4. Փորձնական ավագ դպրոցների մանկավարժական կադրերի       |2008 թ. մայիս   |

|ընտրություն                                             |                |

|________________________________________________________|________________|

|5. Փորձնական ավագ դպրոցների համար ընտրված մանկավարժական |2008 թ. հունիս -|

|կադրերի վերապատրաստում                                  |օգոստոս         |

|________________________________________________________|________________|

|6. Ընտրված դպրոցների վերանորոգում, կահավորում,          |2008 թ. ապրիլ - |

|համապատասխան նյութատեխնիկական պայմանների ստեղծում       |2008 թ. օգոստոս |

|________________________________________________________|________________|

|7. Փորձնական դպրոցների ըստ հոսքերի աշակերտական համակազմի|2008 թ. օգոստոս |

|վերջնական ճշգրտում                                      |                |

|________________________________________________________|________________|

|8. Ծրագրի ընթացիկ վերահսկողություն և  գնահատում         |2008 թ. ապրիլ - |

|                                                        |2009 թ. օգոստոս |

|________________________________________________________|________________|

|9. Ծրագրի լուսաբանման աշխատանքների կազմակերպում         |2008 թ. ապրիլ - |

|                                                        |2009 թ. օգոստոս |

|________________________________________________________|________________|

|10. Ծրագրի արդյունքների վերջնական գնահատում և           |2009 հուլիս -   |

|առաջարկությունների մշակում                              |օգոստոս         |

._________________________________________________________________________.

 

4. Ծրագրի իրականացման ֆինանսավորումը և ծախսերի նախահաշիվը

 

Ծրագրի ֆինանսավորումը կիրականացվի ֆինանսավորման երկու աղբյուրների` ՀՀ պետական բյուջեի և «Կրթության որակ և համապատասխանություն» ծրագրի վարկային միջոցների հաշվին: Ծրագրում ընդգրկված 30 դպրոցներից 10-ի ներդրումային ծախսերը կիրականացվեն «Կրթության որակ և համապատասխանություն» վարկային ծրագրի միջոցներով, իսկ 20 դպրոցներինը` ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին:

ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին ֆինանսավորվող ներդրումային ծախսերը կուղղվեն հետևյալ գործընթացների իրականացմանը`

. ավագ դպրոցի մանկավարժների վերապատրաստում,

. համակարգչային և գրասենյակային սարքավորումների ձեռքբերում,

. գրադարանների համալրում ուսումնական և էլեկտրոնային գրականությամբ,

. դպրոցների համալրում համապատասխան գույքով,

. դպրոցների ֆիզիկայի, քիմիայի, կենսաբանության և այլն լաբորատորիաների համալրում,

. տրանսպորտային միջոցների ձեռքբերում կամ տրանսպորտային ծառայությունների մատուցում:

«Կրթության որակ և համապատասխանություն» վարկային ծրագրի միջոցներով կիրականացվեն ներդրումային հետևյալ գործընթացները`

. ավագ դպրոցի մանկավարժների վերապատրաստում,

. համակարգչային և գրասենյակային սարքավորումների ձեռքբերում,

. գրադարանների համալրում ուսումնական և էլեկտրոնային գրականությամբ:

Ներդրումային ծախսերից ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին ֆինանսավորման ենթակա կլինեն նաև ֆիզիկայի, քիմիայի և կենսաբանության լաբորատոր սարքավորումների ձեռք բերման ծախսերը:

Ընթացիկ ծախսերի մասով ֆինանսավորումն իրականացվելու է ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին, ընդ որում նախատեսվում է

. մանկավարժական անձնակազմի աշխատավարձի 20% հավելում հիմնական դպրոցների աշխատավարձի միջին մակարդակի համեմատ,

. առանձին գործող ավագ դպրոցի` այլ բնակավայրերում ապրող սովորողների համար տրանսպորտային (նշված ծախսն ընդգրկում է տրանսպորտային միջոցների շահագործման գծով վառելիքի և այլ ընթացիկ ծախսերը) կամ առավել հեռու բնակավայրերի սովորողների համար հանրակացարանային ծախս, որը 1 երթևեկ/հանրակացարանային սովորողի համար ամսական գնահատվել է 10 հազար դրամ: Գնահատվում է նաև, որ միջինում սովորողների 30%-ը կլինեն երթևեկ:

Ընթացիկ ծախսերը հաշվարկվել է 2008 թ. սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսների համար, ելնելով 4 ամսվա ֆինանսավորման անհրաժեշտությունից: 2008 թվականի ընթացքում փորձնական ծրագրի ֆինանսավորման մեծությունը կազմում է 2 617 262.1 հազ. դրամ, որից 2452662.1 հազ. դրամը կֆինանսավորվի ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին, իսկ 164600 հազ. դրամը «Կրթության որակ և համապատասխանություն» վարկային ծրագրի միջոցներից: ՀՀ պետական բյուջեից հատկացված 1940000 հազ. դրամը ծախսվելու է ավագ դպրոցների շենքերի հիմնանորոգման, 457200 հազ. դրամը` այլ ակտիվների ձեռքբերման և 55462.1 հազ. դրամը` ընթացիկ ծախսերի նպատակով:

 

Հավելված 2.1

 

«Ավագ դպրոցների համակարգի ստեղծման ռազմավարական ծրագրի» փորձնական

փուլի դպրոցների ցանկ

 

        Մարզ              Դպրոցներ

 

    Արագածոտնի մարզ    1. Աշտարակի N 5 մ/դ

                       2. Թալինի N 1 մ/դ

                       3. գ. Քուչակի մ/դ

    Արարատի մարզ       4. գ. Սուրենավանի մ/դ

                       5. Մասիսի N 5 մ/դ

    Արմավիրի մարզ      6. Արմավիրի N 1 մ/դ

                       7. գ. Մուսալեռի մ/դ

Գեղարքունիքի մարզ  8. Գավառի N 3 մ/դ

9. Սևանի N 7 մ/դ

10. գ. Վարդենիկի N 2 մ/դ

    Կոտայքի մարզ       11. Հրազդանի N 13 մ/դ

                       12. գ. Եղվարդի N 1 մ/դ

                       13. գ. Գառնիի N 2 մ/դ

    Լոռու մարզ         14. Վանաձորի N 5 մ/դ

                       15. Գուգարքի N 1 մ/դ

    Շիրակի մարզ        16. գ. Ախուրյանի Ն. Աղբալյանի անվ. վարժ.

                       17. Գյումրիի N 12 մ/դ

                       18. Գյումրիի N 3 մ/դ

                       19. Գյումրիի N 45 մ/դ

                       20. Գյումրիի N 1 արհեստագործական դպր.

    Սյունիքի մարզ      21. Կապանի N 3 մ/դ

                       22. Գորիսի N 1 մ/դ

    Տավուշի մարզ       23. Իջևանի  N 2 մ/դ

                       24. Դիլիջանի N 1 մ/դ

    Վայոց Ձորի մարզ    25. գ. Քարագլուխի մ/դ

                       26. գ. Զառիթափի մ/դ

    Երևան              27. Երևանի  N 198 մ/դ

                       28. Երևանի N 112

                       29. Երևանի N 195

                       30. Երևանի N 1 արհեստագործական դպր.

 

 

pin
ՀՀ կառավարություն
27.03.2008
N 12
Արձանագրային որոշում