Սեղմել Esc փակելու համար:
«ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԴԱՏ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

«ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԾԱՌ ...

 

 

102.0030.070508

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «07»        05            2008 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 10208152

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ

 

21 ապրիլի 2008 թվականի N 30-Ն

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԱՎՈՐ ԱՇԽԱՏՈՂ» ԿՐԾՔԱՆՇԱՆԻ ՁԵՎԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 6-րդ մասով.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Սահմանել «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության հարկադիր կատարումն ապահովող ծառայության պատվավոր աշխատող» կրծքանշանի ձևը (հավելված)` կցվում է:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

(հրամանը փոփ. 12.09.18 թիվ 493-Ն հրաման)

 

Հավելված

ՀՀ արդարադատության նախարարի

2008 թվականի ապրիլի 21-ի

N 30-Ն հրամանի

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ

ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԱՎՈՐ ԱՇԽԱՏՈՂ» ԿՐԾՔԱՆՇԱՆԻ ՁԵՎԸ

 

1. «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության հարկադիր կատարումն ապահովող ծառայության պատվավոր աշխատող» կրծքանշանն ունի ուռուցիկ վահանի տեսք: Այն պատրաստվում է արծաթից: Կրծքանշանի չափերն են` 50 մմ x 40 մմ x 2 մմ:

2. Վահանն ունի 1.5 մմ հաստություն, այն կեսից ներքև եզրագծված է հասկերով: Վահանի կենտրոնում, ուղղաձիգ տրամագծի չափով արտացոլված է 1.5 մմ հաստությամբ սուր` բռնակը դեպի վեր: Վահանի կենտրոնում պատկերված է բացված թևերով արծիվ` 1.5 մմ հաստությամբ, որի ներքևի մասում տեղակայված է բացված գիրք` էջերի վրա կշեռքի պատկերով, որի հաստությունը 2 մմ է:

3. Վահանը կեսից վերև եզրագծված է Հայաստանի Հանրապետության եռագույն դրոշով, որի վերին կենտրոնական մասում տեղակայված է Հայաստանի Հանրապետության զինանշանը 1 մմ հաստությամբ:

4. Կրծքանշանի վրա պատկերված վահանը արծաթագույն է, Հայաստանի Հանրապետության զինանշանը` ոսկեզօծ, դրոշը` եռագույն ջնարակապատ, սուրը, արծիվը, գիրքը և կշեռքը ոսկեզօծ են:

5. Կրծքանշանը ներքևում եզրագծված է 2 մմ հաստությամբ ոսկեզօծ ժապավենով, որի վրա կապույտ տառերով գրված է «ՀԿԱԾ»:

6. Կրծքանշանի հակառակ երեսին փորագրվում է կրծքանշանի հերթական համարը:

7. Կրծքանշանը հետին մասում ունի հագուստին ամրացնելու հարմարանք:

8. Կրծքանշանի պատկերը` համաձայն N 1 նկարի:

9. Կրծքանշանի հետ տրվում է միասնական նմուշի վկայական` համաձայն N 2 նկարի:

 

--------------------------

ԻՐՏԵԿ - նկարները չեն բերվում

 

 

pin
Արդարադատության նախարարություն
21.04.2008
N 30-Ն
Հրաման