040.0251.220498
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«22» ապրիլի 1998 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
22 ապրիլի 1998 թվական թիվ 251
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԱՊԱՐԱՏԻ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ
Ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի դեկտեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական առողջապահական գործակալություն ստեղծելու մասին» թիվ 593 որոշման 3-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական առողջապահական գործակալության կենտրոնական ապարատի 1998 թվականի պահպանման ծախսերը` ըստ տնտեսական դասակարգման (կցվում է):
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական առողջապահական գործակալության կենտրոնական ապարատի 1998 թվականի պահպանման ծախսերը կատարել 16696,3 հազ. դրամի չափով` Հայաստանի Հանրապետության 1998 թվականի պետական բյուջեով միջազգային ֆինանսական կազմակերպությունների և օտարերկրյա պետությունների աջակցությամբ իրականացվող նպատակային ծրագրերին Հայաստանի Հանրապետության կառավարության մասնակցության նպատակով նախատեսված միջոցների հաշվին:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1998 թվականի ապրիլի 22-ից:
Հաստատված է
ՀՀ կառավարության 1998 թվականի
ապրիլի 22-ի թիվ 251 որոշմամբ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԱՊԱՐԱՏԻ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԾԱԽՍԵՐԸ` ԸՍՏ ՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ
________________________________________________________________________
թիվ Ծախսերի անվանումը Գումարը
ը/կ (հազ. դրամ)
________________________________________________________________________
ԸՆԹԱՑԻԿ ԾԱԽՍԵՐ` ընդամենը 16696,3
1. Բյուջետային հիմնարկների աշխատողների աշխատավարձ 6748,2
2. Ընթացիկ տրանսֆերտներ` ընդամենը 2159,4
այդ թվում`
այլ ընթացիկ տրանսֆերտային վճարներ 2159,4
այդ թվում`
մուծումներ պետական սոցիալական ապահովագրության ու
կենսաթոշակային և զբաղվածության հիմնադրամներին 2159,4
3. Ապրանքների գնման ու ծառայությունների վճարման ծախսեր 7788,7
այդ թվում`
ա) ապրանքների ձեռքբերում 1855,0
այդ թվում`
գույք, գրասենյակային ապրանքներ և նյութեր 1855,0
բ) գործուղումներ և ծառայողական ուղևորություններ 1575,0
գ) տրանսպորտային ծառայությունների վճար 1860,0
դ) կապի ծառայությունների վճար 1575,0
ե) կոմունալ ծառայությունների վճար 773,7
այդ թվում`
էլեկտրաէներգիայի ծախսեր 479,5
վառելիքի և ջեռուցման ծախսեր 287,0
ջրմուղից և կոյուղուց օգտվելու վճար 7,2
զ) այլ ծախսեր 150,0