040.0252.220498
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ» 
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 
 ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
 
«22» ապրիլի 1998 թ.
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
 
22 ապրիլի 1998 թվական թիվ 252
 
ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՆՈՐ ԱՐՄԱՎԻՐԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ
 
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` Արմավիրի մարզի Նոր Արմավիրի գյուղական համայնքի ղեկավարի արտահերթ ընտրության նախապատրաստման ու անցկացման ծախսերը ֆինանսավորելու համար Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի միասնական հիմնադրամին հատկացնել 73312 դրամ` Հայաստանի Հանրապետության 1998 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին:
2. Առաջարկել Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովին համայնքային և տեղամասային ընտրական հանձնաժողովների ֆինանսավորումը կատարել նախահաշիվներին համապատասխան` համաձայն թիվ 1 և 2 հավելվածների:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1998 թվականի ապրիլի 22-ից:
 
Հավելված թիվ 1
ՀՀ կառավարության 1998 թվականի
ապրիլի 22-ի թիվ 252 որոշման
 
ՆԱԽԱՀԱՇԻՎ
 
տեղական ինքնակառավարման մարմնի արտահերթ ընտրության
նախապատրաստման և անցկացման հետ կապված` համայնքային
ընտրական հանձնաժողովի ծախսերի
 
________________________________________________________________________
   թիվ                  Ծախսերը                              Գումարը
   ը/կ                                                        (դրամ)
________________________________________________________________________
1. Համայնքային ընտրական հանձնաժողովի նախագահի և
       քարտուղարի աշխատավարձ (2 մարդ x 8000 դրամ x 1 ամիս)     16000
    2. Հրատարակչական ծախսեր                                     7000 
    3. Քարոզչական աշխատանքների կազմակերպման ծախսեր              7000 
    4. Տրանսպորտային ծախսեր                                     5000
    5. Փոստ, հեռախոս, հեռագիր                                   3000 
    6. Գործուղման  ծախսեր                                       9000
    7. Գրասենյակային ծախսեր                                     3000 
________________________________________________________________________
           ընդամենը                                            50000
 
Ընտրողների ցուցակների մեքենագրման ծախսեր
       (1039 ընտրող x 5 դրամ)                                   5195
       Ընտրական քվեաթերթիկների տպագրության ծախսեր               3117
________________________________________________________________________
           ընդամենը                                            58312
 
Հավելված թիվ 2
ՀՀ կառավարության 1998 թվականի
ապրիլի 22-ի թիվ 252 որոշման
 
ՆԱԽԱՀԱՇԻՎ
 
տեղական ինքնակառավարման մարմնի արտահերթ ընտրության
նախապատրաստման և անցկացման հետ կապված` տեղամասային
ընտրական հանձնաժողովի ծախսերի
 
________________________________________________________________________
   թիվ                  Ծախսերը                              Գումարը
   ը/կ                                                        (դրամ)
________________________________________________________________________
1. Տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահի և
       քարտուղարի աշխատավարձ                                    8000
    2. Տրանսպորտային ծախսեր                                     5000
    3. Փոստ, հեռախոս, հեռագիր                                   1000 
    4. Գրասենյակային ծախսեր                                     1000 
________________________________________________________________________
           ընդամենը                                            15000