040.0253.220498
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«22» ապրիլի 1998 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
22 ապրիլի 1998 թվական թիվ 253
1998 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 31-ԻՆ ԵՐԵՎԱՆԻ ԹԻՎ 3 ԸՆՏՐԱՏԱՐԱԾՔՈՒՄ ԿԱՅԱՆԱԼԻՔ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԾԱԽՍԵՐԸ ՖԻՆԱՆՍԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` 1998 թվականի մայիսի 31-ին Երևանի թիվ 3 ընտրատարածքում կայանալիք` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի լրացուցիչ ընտրության նախապատրաստման ու անցկացման ծախսերը ֆինանսավորելու համար Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովին հատկացնել 220755 դրամ` Հայաստանի Հանրապետության 1998 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին:
2. Առաջարկել Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովին ընտրատարածքային և տեղամասային ընտրական հանձնաժողովների ֆինանսավորումը կատարել նախահաշիվներին համապատասխան` համաձայն թիվ 1 և 2 հավելվածների:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1998 թվականի ապրիլի 22-ից:
Հավելված թիվ 1
ՀՀ կառավարության 1998 թվականի
ապրիլի 22-ի թիվ 253 որոշման
ՆԱԽԱՀԱՇԻՎ
ԸՆՏՐԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԾԱԽՍԵՐԻ` ԿԱՊՎԱԾ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 31-ԻՆ ԵՐԵՎԱՆԻ ԹԻՎ 3 ԸՆՏՐԱՏԱՐԱԾՔՈՒՄ ԿԱՅԱՆԱԼԻՔ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՀԵՏ
________________________________________________________________________
թիվ Ծախսերի անվանումը Գումարը
ը/կ (դրամ)
________________________________________________________________________
1. Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահի և
քարտուղարի աշխատավարձ (2 մարդ x 8000 դրամ x 1 ամիս) 16000
2. Հրատարակչական ծախսեր (այդ թվում` քվեաթերթիկների
տպագրում) 45000
3. Տրանսպորտային ծախսեր 5000
4. Փոստ-հեռախոս-հեռագրային ծախսեր 3000
5. Գրասենյակային ծախսեր 3000
________________________________________________________________________
ընդամենը 72000
Ընտրողների ցուցակների մեքենագրում
(14751 ընտրող x 5 դրամ) 73755
________________________________________________________________________
ընդամենը 145755
Հավելված թիվ 2
ՀՀ կառավարության 1998 թվականի
ապրիլի 22-ի թիվ 253 որոշման
ՆԱԽԱՀԱՇԻՎ
ՏԵՂԱՄԱՍԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԾԱԽՍԵՐԻ` ԿԱՊՎԱԾ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 31-ԻՆ ԵՐԵՎԱՆԻ ԹԻՎ 3 ԸՆՏՐԱՏԱՐԱԾՔՈՒՄ ԿԱՅԱՆԱԼԻՔ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՀԵՏ
________________________________________________________________________
թիվ Ծախսերի անվանումը Գումարը
ը/կ (դրամ)
________________________________________________________________________
1. Տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահի և
քարտուղարի աշխատավարձ 8000
2. Տրանսպորտային ծախսեր 5000
3. Փոստ-հեռախոս-հեռագրային ծախսեր 1000
4. Գրասենյակային ծախսեր 1000
________________________________________________________________________
ընդամենը 15000
5 տեղամասային ընտրական հանձնաժողով x 15000=75000 դրամ