040.0257.230498
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«23» ապրիլի 1998 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
23 ապրիլի 1998 թվական թիվ 257
ՊՈՐՏՈՒԳԱԼԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼԻՍԱԲՈՆ ՔԱՂԱՔՈՒՄ ԿԱՅԱՆԱԼԻՔ «ԷՔՍՊՈ-98» ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
1998 թվականի մայիսի 22-ից մինչև սեպտեմբերի 30-ը Լիբանանում անցկացվելիք «ԷՔՍՊՈ-98» համաշխարհային ցուցահանդեսի նախապատրաստման աշխատանքները կազմակերպելու, Հայաստանի տաղավարի ցուցանմուշների, նյութերի և տեղեկատվության բարձր մասնագիտական որակ ապահովելու, ինչպես նաև, ցուցահանդեսի ընդհանուր թեմայի և ենթաթեմաների բնագավառում միջազգային համագործակցություն հատկացնելու համար հիմքեր ստեղծելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Ընդունել Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության առաջարկությանը և 1998 թվականի մայիսի 22-ից մինչև սեպտեմբերի 30-ը Լիբանանում կայանալիք «ԷՔՍՊՈ-98» համաշխարհային ցուցահանդեսին մասնակցելու նպատակով կազմակերպել և անցկացնել «ԷՔՍՊՈ-98-Հայաստան» ցուցահանդեսը:
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` ցուցահանդեսի նախապատրաստման և անցկացման համար Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությանը հատկացնել 12000000 դրամ` Հայաստանի Հանրապետության 1998 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության մաքսային վարչությանը` ապահովել «ԷՔՍՊՈ-98» համաշխարհային ցուցահանդեսի ցուցանմուշների փոխադրման հետ կապված փաստաթղթերի ձևակերպումը և ցուցանմուշների արտահանման և վերադարձման ժամանակ մաքսային ստուգումները կատարել Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությունում` համաձայն նախարարության ներկայացրած հայտերի:
4. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությանը` ապահովել ցուցանմուշների փոխադրումը` Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության ներկայացրած հայտի համաձայն:
5. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը` լուծել Հայաստանի Հանրապետության պատվիրակության և աշխատանքային խմբի անդամների Լիսաբոն մեկնելու հետ կապված հարցերը:
6. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությանը` ապահովել նախնական աշխատանքների կատարումը և Հայաստանի Հանրապետության մասնակցությունը «ԷՔՍՊՈ-98» համաշխարհային ցուցահանդեսին: