Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ՄԱՍԻՆ
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ՄԱՍԻՆ

09.04.2018 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   02.06.2017  -ից մինչեւ   09.04.2018  -ը:
 

(սույն օրենքն ուժը կորցրել է նորընտիր Հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման օրը` 23.03.18 ՀՕ-253-Ն օրենք)

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2008 թվականի հունիսի 17-ին

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ՄԱՍԻՆ

 

i
Հոդված 1. Հայաստանի Հանրապետության կառավարության կառուցվածքը

 

1. Սահմանել Հայաստանի Հանրապետության կառավարության հետևյալ կառուցվածքը.

1) աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար.

2) առողջապահության նախարար.

3) արդարադատության նախարար.

4) արտաքին գործերի նախարար.

5) արտակարգ իրավիճակների նախարար.

6) բնապահպանության նախարար.

7) գյուղատնտեսության նախարար.

8) տնտեսական զարգացման և ներդրումների նախարար.

9) էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար.

10) կրթության և գիտության նախարար.

11) մշակույթի նախարար.

12) պաշտպանության նախարար.

13) սպորտի և երիտասարդության հարցերի նախարար.

14) սփյուռքի նախարար.

15) տարածքային կառավարման և զարգացման նախարար.

16) տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար.

17) ֆինանսների նախարար.

18) (18-րդ կետն ուժը կորցրել է 02.06.2017 թվականից` 31.05.17 ՀՕ-83-Ն օրենք)

19) միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար:

(1-ին հոդ. փոփ. 13.06.13 ՀՕ-59-Ն, 17.11.14 ՀՕ-154-Ն, 19.02.16 ՀՕ-25-Ն, 29.09.16 ՀՕ-137-Ն, 31.05.17 ՀՕ-83-Ն օրենքներ)

 

Հոդված 2. Օրենքի ուժի մեջ մտնելը

 

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2008 թվականի հուլիսի 1-ից:

2. Սույն օրենքի 1-ին հոդվածի 14-րդ կետով նախատեսված սփյուռքի նախարարությունը Հայաստանի Հանրապետության կառավարության կառուցվածքում ընդգրկվում է 2008 թվականի հոկտեմբերի 1-ից:

 

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան


2008 թ. հունիսի 21
Երևան
ՀՕ-79-Ն

 

pin
ՀՀ 17.06.2008
N ՀՕ-79-Ն օրենք