030.0025.230498
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
Ա. Բ. ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆԻՆ ԴԱՏԱՎՈՐԻ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԴԱՍ ՇՆՈՐՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55 հոդվածի 16-րդ կետով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13 հոդվածով և «Հայաստանի Հանրապետության դատարանների դատավորների որակավորման դասեր սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, որոշում եմ.
1. Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ Ալվինա Բալաբեկի ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆԻՆ շնորհել դատավորի բարձրագույն որակավորման դաս:
2. Հրամանագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
23 ապրիլի 1998թ.
ՆՀ-29