Սեղմել Esc փակելու համար:
ԼԻԲԱՆԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ Ռ. Հ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

ԼԻԲԱՆԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ Ռ. ՀԱՐԻՐԻԻ ՀՀ ԱՅՑԻ ՄԱՍԻՆ

 

 

041.0220.010598

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

1 մայիսի 1998 թվականի թիվ 220

 

ԼԻԲԱՆԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ Ռ. ՀԱՐԻՐԻԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԱՅՑԻ ՄԱՍԻՆ

 

Լիբանանի Հանրապետության վարչապետ Ռ. Հարիրիի և նրան ուղեկցող անձանց 1998 թվականի մայիսի 5-ին Հայաստանի Հանրապետություն այցի կապակցությամբ`

1. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմին և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը` նախապատրաստել այցելության ծրագիրը և ապահովել հյուրերի Հայաստանում գտնվելու ընթացքում միջոցառումների իրականացումն ըստ արարողակարգի:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմին`

ա) հյուրերին (27 մարդ) տեղավորել Հայաստանի Հանրապետության կառավարության ընդունելությունների տանը և ապահովել նրանց սնունդը.

բ) հյուրերի սպասարկման համար հատկացնել անհրաժեշտ թվով փոխադրամիջոցներ:

3. Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարությանը` այցը նախապատրաստող խմբին (3 մարդ) 1998 թվականի մայիսի 2-5-ը տեղավորել «Արմենիա» հյուրանոցային համալիրում և ապահովել նրանց սնունդը:

4. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությանը` ապահովել հյուրերին սպասարկող հատուկ ինքնաթիռի ընդունումը, կայանումը, լցավորումը, ճանապարհումը, պատվիրակության և հատուկ ինքնաթիռի անձնակազմի ընդունումն ու ճանապարհումը (անվճար) պաշտոնական պատվիրակությունների սրահում, ինչպես նաև հատուկ ինքնաթիռի անձնակազմի սպասարկումը:

5. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարությանը` ապահովել հյուրերի և նրանց սպասարկող հատուկ ինքնաթիռի անվտանգությունը Հայաստանում գտնվելու ընթացքում, հատկացնել ուղեկցող անձնակազմեր:

6. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը` հյուրերի ժամանման և ճանապարհման արարողությունների ընթացքում ապահովել զինվորական նվագախմբի ու պատվո պահակախմբի մասնակցությունը:

7. Հայաստանի Հանրապետության փոստի և հեռահաղորդակցության նախարարությանը` Հայաստանի Հանրապետության կառավարության ընդունելությունների տանն ապահովել միջազգային կապ և տեղադրել համապատասխան սարքեր:

8. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը` ապահովել հյուրերի բուժսպասարկումը:

9. Երևանի քաղաքապետին` բարեկարգել Երևան քաղաքի համապատասխան հատվածները` համաձայն այցելության ծրագրի:

10. Ընդունել ի գիտություն, որ հյուրերի Հայաստանում գտնվելու հետ կապված ծախսերը (կեցություն, սնունդ, փոխադրամիջոցներ, մեկ պաշտոնական ճաշկերույթ, միջազգային կապ, հուշանվերներ, հատուկ ինքնաթիռի սպասարկում) կկատարվեն Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի 1998 թվականի պետական բյուջեով նախատեսված ներկայացուցչական ծախսերի հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության ներկայացրած հաշվետվությունների:

 

 

pin
ՀՀ Վարչապետ
01.05.1998
N 220
Որոշում