Սեղմել Esc փակելու համար:
«ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՈՐԱԿԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀՍԿՈՂ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

«ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՈՐԱԿԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳ»

 

 

117.0044.060598

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀՐԱՄԱՆ

 

28 ապրիլի 1998թ. թիվ 44

 

«ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՈՐԱԿԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳ»

 

Ի կատարումն ՀՀ Քաղաքաշինության նախարարության կոլեգիայի որոշման

(08.04.1998 թ.)

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հաստատել «Շինարարության որակի տեխնիկական հսկողության իրականացման հրահանգ»-ը և այն ներկայացնել ՀՀ Արդարադատության նախարարության գրանցմանը:

2. Սույն հրամանի կատարման հսկողությունը դնել նախարարի տեղակալ պրն. Ս. Թովմասյանի վրա:

i

3. Սույն հրահանգը մշակվել է ի կատարումն ՀՀ Վարչապետի 16.12.97 թ. «ՀՀ քաղաքաշինության նախարարության կանոնադրությունը և կենտրոնական ապարատի կառուցվածքը հաստատելու մասին» թիվ 596 որոշման 4-րդ կետի դ) ենթակետի:

 

ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՈՐԱԿԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1.1. Սույն հրահանգը կարգավորում է ՀՀ տարածքում կառուցապատողների կողմից

շինարարության որակի տեխնիկական հսկողություն իրականացնող տնտեսավարող

սուբյեկտների գործունեությունը: 1.2. Շինարարության տեխնիկական հսկողությունը - միջոցառումների համալիր է,

որն իրականացվում է շին-մոնտաժային աշխատանքների կատարման բոլոր

փուլերում և ուղղված է պարզելու իրականացվող աշխատանքների

համապատասխանությունը որակի ստանդարտներին, շինարարական նորմերին և

կանոններին, ինչպես նաև կանխելու անորակ շինարարության իրականացումը: 1.3. Կառուցապատողը պարտավոր է իրականացնել շինարարության տեխնիկական

հսկողություն, անկախ իրականացվող շինարարության կազմակերպման ձևից և

եղանակից: Շինարարական այն աշխատանքների նկատմամբ, որոնց համար ըստ

գործող կարգի, չի պահանջվում շինարարության թույլտվություն, տեխնիկական

հսկողություն կարող է չիրականացվել: 1.4. Շինարարության տեխնիկական հսկողության չիրականացնելու կամ անորակ

իրականացնելու համար տեխնիկական հսկողություն իրականացնող լիցենզավորված

մասնագիտացված կազմակերպությունները և մասնագետները կրում են

պատասխանատվություն գործող օրենսդրությանը համապատասխան:

 

2. ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՁԵՎԵՐՆ ՈՒ ԵՂԱՆԱԿՆԵՐԸ

 

2.1. Տեխնիկական հսկողությունն իրականացվում է հսկողական ստուգումներով,

բացումներով, հսկողական չափագրումներով, աշխատանքների նախագծային

ծավալների ստուգումներով, փորձարկումներով:

ա. Հսկողական ստուգում -պարզում է արդեն կատարված շին-մոնտաժային

աշխատանքների համապատասխանությունը նախագծային լուծումներին և

շինարարական նորմերին և կանոններին: Հսկողական ստուգումը կարող է

իրականացվել համատարած կամ ընտրովի:

բ. Բացումը - հողով կամ այլ կոնստրուկցիաներով ծածկված շինարարական

կոնստրուկցիաների, կոմունիկացիաների և կառուցվածքների վիճակի ստուգումն

է ուղղահայաց փոսերի օգնությամբ կամ ծածկող կոնստրուկցիաների մասնակի

քանդման ճանապարհով:

գ. Հսկողական չափագրություն - փաստացի կատարված շին-մոնտաժային

աշխատանքների և նախագծային փաստաթղթերով նախատեսված աշխատանքների

ծավալների ստուգումն է տեղում:

դ. Աշխատանքների նախագծային ծավալների ստուգում - աշխատանքային գծագրում

կամ նրանց կից նախահաշիվներում նշված աշխատանքների ծավալների ստուգում:

ե. Փորձարկում - լաբորատոր պայմաններում կամ տեղում փորձնական բեռնվածքների

գործիքների և մեխանիզմների օգնությամբ կառուցվածքների կամ նրանց

առանձին մասերի կրողունակության, ամրության, տարբեր տեսակի մեկուսացման,

ինչպես նաև այլ ֆիզիկա-մեխանիկական և տեխնիկական հատկությունների

ստուգումն է նախագծի պահանջների և նորմերի հետ համեմատելու նպատակով: 2.2. Ստուգումների և դիտարկումների արդյունքները ձևակերպվում են ակտերով,

արձանագրություններով, ուրվագծերով, գծագրերով, լուսանկարներով,

տեսաֆիլմերով և նրանց կից համեմատական ամփոփագրերով, աշխատանքային

գծագրերով, շինարարության վարման ընդհանուր մատյաններով: 2.3. Շին-մոնտաժային աշխատանքների որակի, օգտագործվող նյութերի, իրերի և

կառուցվածքների որակի, աշխատանքների կատարման տեխնոլոգիաների և այլնի

հետ կապված նկատված թերությունների վերացման ցուցումներն ու

նկատողությունները գրանցվում են սահմանված ձևի շին-մոնտաժային

աշխատանքների վարման ընդհանուր մատյանում:

 

3. ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

3.1. Կառուցապատողը կազմակերպում է տեխնիկական հսկողություն լիցենզավորված

մասնագիտացված կազմակերպությունների կամ մասնագետների հետ ձևակերպված

երկկողմ պայմանագրերով: 3.2. Չի թույլատրվում տեխնիկական հսկողության իրականացումը դնել տվյալ

շին-մոնտաժային աշխատանքներն իրականացնող կազմակերպությունների կամ

անձանց վրա: 3.3. Պատվիրատուի-կառուցապատողի կողմից տեխնիկական հսկողությունը պետք է

իրականացվի ամբողջ շինարարության ընթացքում մինչև շինարարության

ավարտական ակտի ձևակերպումը: 3.4. Տեխնիկական հսկողություն իրականացնողն իրավասու չէ փոփոխություններ

մտցնել կամ թույլատրել նախագծից ցանկացած շեղումներ, ինչպես նաև

միջամտել կառուցապատողի` շինարարության հետ կապված ֆինանսատնտեսական

գործունեությանը:

 

4. ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՖՈՒՆԿՑԻԱՆԵՐԸ

 

Տեխնիկական հսկողություն իրականացնողները պարտավոր են` . մասնակցել շենքերի և շինությունների առանցքների նշահարմանը, շինարարության

ընթացքում ապահովել գեոդեզիական սպասարկում և չափագրություններ, . համապատասխան կազմակերպությունների հետ համաձայնեցնել ինժեներական

սարքավորումների տեղադրման, գրանցման և փորձարկման հետ կապված հարցերը, . պարբերաբար ստուգել բոլոր կատարված շին-մոնտաժային աշխատանքների որակն ու

տեխնոլոգիական հերթականությունը, նրանց համապատասխանությունը նախագծին,

շինարարական նորմերին և կանոններին, հատուկ աշխատանքների տեխնիկական

պայմաններին, . ստուգել շինարարությունում օգտագործվող նյութերի, շինվածքների,

կոնստրուկցիաների և ինժեներական սարքավորումների որակը հաստատող

սերտիֆիկատների, տեխնիկական անձնագրերի և լաբորատոր փորձարկումների և

անալիզների արդյունքների գոյությունը և նախագծի ու արտադրանքի որակի

պահանջներին անհամապատասխանության դեպքում արգելել դրանց օգտագործումը, այն

ձևակերպել համապատասխան ակտերով, . իրականացնել պատասխանատու կոնստրուկցիաների և հանգույցների միջանկյալ

ընդունումը այն ձևակերպել համապատասխան ակտերով, . շինարարության ընթացքում աշխատանքային գծագրերում ամրագրել հաստատված

նախագծում սահմանված կարգով կատարված բոլոր փոփոխությունները, . աշխատանքների ընդհանուր մատյանում նշել իր նկատողությունները և

դիտողությունները հայտնաբերված թերությունների ու դրանց վերացման մասին, . մասնակցել հեղինակային հսկողության, պետական քաղաքաշինական հսկողության և

այլ լիազորված մարմինների կողմից անցկացվող շինարարության որակի

ստուգումներին և հետևել հայտնաբերված թերությունների ժամանակին

վերացմանը, . հետևել նախագծային և շինարարական կազմակերպությունների կողմից

պայմանագրային պարտավորությունների կատարմանը, . անավարտ աշխատանքների և թերությունների հայտնաբերման դեպքում կազմել նրանց

ցանկը, սահմանել դրանց վերացման ժամկետները, կառուցապատողին հանձնել

նախագծա-նախահաշվային և տեխնիկական փաստաթղթերը, . մասնակցել շինարարական կազմակերպություններից սառեցված (կոնսերվացված) կամ

դադարեցված շինարարության օբյեկտների ընդունմանը, ինչպես նաև ակտով նրանց

հանձնելուն նշելով այդ օբյեկտների տեխնիկական վիճակը:

 

5. ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ

 

5.1. Կատարված աշխատանքների տեսակների ու ծավալների ընդունումը, իրականացվում

է` . ծածկվող աշխատանքների ընդունման ակտերի ձևակերպման միջոցով, . հետագա աշխատանքների իրականացմանը օբյեկտի տեխնիկապես պատրաստ լինելու

մասին միջանկյալ ընդունման ակտերի միջոցով: 5.2. Այն հիմնական շին-մոնտաժային աշխատանքների ցանկը, որոնց համար անհրաժեշտ

է կազմել ծածկված աշխատանքների ընդունման ակտեր, բերված է հավելված 1:

Ծածկված աշխատանքների ընդունման ակտի ձևը տես հավելված 2:

Ծածկված աշխատանքների ընդունման կազմակերպումը դրվում է աշխատանքներն

իրականացնողի վրա:

Ընդունման աշխատանքներին մասնակցում են կառուցապատողի տեխնիկական

հսկողությունը, գլխավոր կապալառուի, ենթակապալառուների (իրենց

մասնակցության մասով), հեղինակային հսկողությունը և այլ շահագրգիռ

անձինք:

Ակտերի օրինակների քանակը համապատասխանեցվում է ակտը ստորագրող անձանց

քանակին: 5.3. Շինարարության ընթացքում իրականացվում է խոշոր համալիրների, շենքերի

մասերի, կառուցվածքների, ինժեներական սարքավորումների և առանձին

աշխատանքների միջանկյալ ընդունումը, որոնք ձևակերպվում են աշխատանքների

տեխնիկական ընդունման ակտերով, հետագա աշխատանքների իրականացմանը

օբյեկտի պատրաստվածության ակտերով, ինժեներական համակարգերի ու ցանցերի,

շինվածքների և սարքավորումների փորձարկման ակտերով:

Շինարարական աշխատանքների և ինժեներական սարքավորումների միջանկյալ

ընդունման ակտերի օրինակելի ցանկը համապատասխան ձևի նշումով տես

հավելված 3:

Շին մոնտաժային աշխատանքների առանձին տեսակները ենթակա են մշտական

օպերատիվ հսկողության, որը գրանցվում է շին-մոնտաժային աշխատանքների

ընդհանուր մատյանում:

Շին-մոնտաժային աշխատանքների առանձին տեսակների օրինակելի ցանկը, որոնք

ենթակա են որակի հսկողության, բերվում է հավելված 4-ում: 5.4. Ծածկված և միջանկյալ աշխատանքների օպերատիվ հսկողության արդյունքներով

տեխնիկական հսկողությունն իրականացնում է աշխատանքների որակի գնահատում

և գրանցում է այն համապատասխան մատյաններում և ակտերում:

Շին-մոնտաժային աշխատանքների որակի գնահատականը տրվում է ակտում:

 

6. ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ

 

Տեխնիկական հսկողության իրականացնողները իրավունք ունեն` . շինարարական-մոնտաժային կազմակերպություններին տալ պարտադիր կատարման

ենթակա ցուցումներ, և հրահանգներ հայտնաբերված թերությունների և

խախտումների վերացման վերաբերյալ, . շենքերի և կառույցների կայունությանը և հուսալիությանը սպառնացող

թերությունների հայտնաբերման դեպքում դադարեցնել շինարարությունը, իսկ

վթարների դեպքում 24 ժամվա ընթացքում տեղյակ պահել կառուցապատողին և

Պետական քաղաքաշինական վերահսկողության տեսչությունը, . արգելել պետական ստանդարտներին, տեխնիկական պայմաններին և այլ

նորմատիվային փաստաթղթերին չհամապատասխանող նյութերի, շինվածքների

կոնստրուկցիաների և ինժեներական սարքավորումների օգտագործումը, . չընդունել հաստատված նախագծերի, տեխնիկական պայմանների, շինարարական

նորմերի և կանոնների խախտումներով կամ անորակ նյութերով, շինվածքներով կամ

կոնստրուկցիաներով կատարված շինարարական-մոնտաժային աշխատանքները, . օրենսդրությամբ սահմանված կարգով բողոքարկել տեխնիկական հսկողության

իրականացման հետ կապված պաշտոնատար անձանց գործողությունները:

 

ՀԱՎԵԼՎԱԾ 1.

 

ԾԱԾԿՎԱԾ ՇԻՆ-ՄՈՆՏԱԺԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԵՎ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐԻ ԱԿՏԵՐԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՑԱՆԿ

 

Ա. ԲՆԱԿԵԼԻ, ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԵՎ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՇԵՆՔԵՐ

 

1. Հիմքերի համար բացված խրամուղիների և փոսորակների զննում 2. Շենքի առանցքների նշահարում 3. Կմախքի ե/բ սյուների մոնտաժ և նրանց սյունակալների միաձուլում 4. Սյուների կցվածքների եռակցում և միաձուլում 5. Հիմքերի միաձույլ ե/բ սալերի պատրաստում 6. Հիմքերի պատրաստում նրանց ճշտության գեոդեզիական ստուգումով 7. Հիմքերի, նկուղի պատերի, ծածկերի, սանհանգույցների, պատշգամբների,

նկուղների և կաթսայատների ծածկերի, տանիքների հիդրոմեկուսացում 8. Նկուղի պատերի մոնտաժ խոշոր բլոկներով 9. Բնահողի վրա հատակի պատրաստում 10. Խոշորապանել շենքի տիպարային հարկի պատերի մոնտաժ ծածկի պատրաստումով

(ամեն հարկի համար) 11. Պատերի քարի (աղյուսի) շարվածք 12. Միջհարկային ծածկի մոնտաժ (ամեն հարկի համար) 13. Ծածկի հեծանների և պարզունակների մոնտաժ 14. Ընդկռունկային ուղիների մոնտաժ 15. Ֆերմաների մոնտաժ 16. Պատի պանելների մոնտաժ 17. Տանիքի ծածկի պատրաստում 18. Աստիճանների հարթակների և մարշերի մոնտաժ 19. Պատշգամբների և լոջիաների պատրաստում 20. Մուտքերի վրա հովհարների պատրաստում 21. Վերելակների հորանների և սանիտարա-տեխնիկական խցերի մոնտաժ 22. Միջնորմների մոնտաժ 23. Պատուհանների և դռների բլոկների տեղադրում 24. Ձայնամեկուսացման սարքավորում 25. Աղբատար խողովակի սարքավորում 26. Շանթարգելների տեղադրում 27. Ջահերի կախիչների տեղադրում և փորձարկում 28. Օդափոխության հորանների և ուղիների մոնտաժ և ստուգում 29. Պատի պանելների կցվածքների հերմետիկացում և ծեփում 30. Ներքին ջրհոսների մոնտաժ և փորձարկում 31. Ընդհատակի հիմքերի պատրաստում 32. Շենքի ճակատների ընդունում 33. Փայտանյութի հրակայունության աշխատանքների հանձնում

 

Բ. ԱՐՏԱՔԻՆ ԽՈՂՈՎԱԿԱՇԱՐ

 

1. Խրամուղիների կամ հենասյուների հիմքերի պատրաստվածություն 2. Խողովակաշարերի և միջադիրների եռակցում և կցվածքների միաձուլում 3. Խողովակների մաքրում և մեկուսացում 4. Խողովակաշարերի ամրության փորձարկում (լվացում, օդափչում) 5. Այլ ստորգետնյա հաղորդագծերի հետ խաչումների և արգելքներից անցումների

սարքում 6. Խրամուղիների և փոսորակների` մեկուսացնող լիցք 7. Ստորգետնյա հաղորդագծերի տեղադրման համար կառուցվածքների պատրաստում 8. Ստորգետնյա մետաղական կառուցվածքների էլեկտրոքիմիական պաշտպանվածության

պատրաստում

 

Գ. ԱՐՏԱՔԻՆ ԵՎ ՆԵՐՔԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏ

 

1. Ավտոմոբիլային և երկաթուղային ճանապարհների փոքրածավալ

ինժեներական պաշտպանիչ կառուցվածքների տեղադրում 2. Կամուրջների ամրության փորձարկում 3. Ճոպանների ամրության փորձարկում:

 

ՀԱՎԵԼՎԱԾ 2.

 

Հաստատում եմ

(պատվիրատուի լիազորված անձ

Ա.Ա.Հ. ամսաթիվ)

 

Ա Կ Տ

 

Ծածկված (միջանկյալ) աշխատանքների ընդունման «___»__________ 199__թ.

__________________________________________________________________________

                (օբյեկտի անվանումը և տեղը (հասցեն)

__________________________________________________________________________

                   (ընդունվող աշխատանքի բնույթը)

 

Պատասխանատու __________________               պատվիրատուի տեխնիկական

                   (ԱԱՀ)                      հսկողության ինժեներ

 

և ներկայացուցիչներ

 

գլխավոր կապալառուի                   __________________________

                                           (ԱԱՀ, պաշտոնը)

ենթակապալառուի                       __________________________

                                           (ԱԱՀ, պաշտոնը)

հեղինակային հսկողություն             __________________________

                                           (ԱԱՀ, պաշտոնը)

 

_______________                      __________________________

 

_______________                      __________________________

 

Ղեկավարվելով ՀՀՇՆ ___________ գլխում շարադրված կանոններով, և

 

____________________________ հաստատված նախագծով, սահմանում է (աշխատանքային գծագրերի հ.հ.)

 

1. _______________________________________________________________________ (լիցենզավորված կազմակերպության անվանումը, մասնագետի ԱԱՀ) կողմից ընդունման ներկայացված ներքոշարադրված շինարարական աշխատանքները

 

__________________________________________________________________________

                        (աշխատանքների ցանկը)

__________________________________________________________________________

__________________________________________________________________________

 

բնութագրվում են հետևյալ տվյալներով

 

__________________________________________________________________________

__________________________________________________________________________

__________________________________________________________________________

__________________________________________________________________________

__________________________________________________________________________

__________________________________________________________________________

(ընդունվող աշխատանքների հակիրճ տեխնիկական բնութագիրը և նրանց համապատասխանությունը նորմերին, ստանդարտներին և նախագծին)

 

2. Ընդունման ներկայացված աշխատանքների տեղում ուսումնասիրելուց և

ներկայացված փաստաթղթերը զննելուց հետո

 

2.1. Ներկայացված աշխատանքները համապատասխանում են _________________________

 

2.2. Թույլատրել հետևյալ աշխատանքների իրականացումը

 

__________________________________________________________________________

__________________________________________________________________________

                      (աշխատանքների թվարկումը)

 

2.3. Ընդունման ներկայացված աշխատանքները չեն համապատասխանում

 

__________________________________________________________________________

__________________________________________________________________________

______________________________________________________________ պահանջներին

(նորմերի, ստանդարտների, նախագծի)

 

և ենթակա են կապալառուի կողմից վերափոխման և ___________________ ժամկետում

(ամսաթիվը) կրկին ներկայացման:

 

Հավելվածներ` (համեմատական ամփոփագրերը, փորձարկման գծագրերը, փորձարկման արդյունքները, ուրվագծերը և այլն):

 

Ստորագրություններ

 

ՀԱՎԵԼՎԱԾ 3.

 

ԸՆԴՈՒՆՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԵՎ ԻՆԺԵՆԵՐԱԿԱՆ ԿԱՀԱՎՈՐԱՆՔԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՑԱՆԿԸ

 

.________________________________________________________________________.

|     աշխատանքները, կահավորումը     |             փաստաթղթերը            |

|___________________________________|____________________________________|

|1. Շենքի ստորգետնյա մաս և          | Աշխատանքների տեխնիկական ընդունման  |

|   ինժեներական հաղորդագծեր         | ակտեր                              |

|___________________________________|____________________________________|

|2. Հավաքովի շենքերի հարկերի կրող   | Առանձին հարկերի, ձեղնահարկի,       |

|   կոնստրուկտիվ էլեմենտներ         | տանիքի կոնստրուկտիվ էլեմենտների    |

|                                   | հարկ առ հարկ ընդունման ակտեր       |

|___________________________________|____________________________________|

|3. Հավաքովի ե/բ կոնստրուկցիաներ    | Մոնտաժային աշխատանքների ընդունման  |

|                                   | ակտ                                |

|___________________________________|____________________________________|

|4. Ընդհանուր շինարարական           | Առանձին շինարարական, մոնտաժային    |

|   աշխատանքներ                     | աշխատանքների ընդունման ակտեր       |

|___________________________________|____________________________________|

|5. Արտաքին սանիտարա-տեխնիկական     | Խողովակաշարերի փորձարկման ակտեր,   |

|   աշխատանքներ (ջրամատակարարում,   | խրամուղիների հետլցման ակտեր,       |

|   հակահրդեհային հիդրանտներ,       | աշխատանքների ընդունման ակտեր       |

|   տնտեսական, անձրևաջրերի  և       |                                    |

|   կոյուղու, ջերմամատակարարման     |                                    |

|   ցանց և  կաթսայատներ,            |                                    |

|   հեռախոսային գծի ցանց և          |                                    |

|   գազամատակարարում)               |                                    |

|___________________________________|____________________________________|

|6. Ներքին սանտեխնիկա (ջրագիծ,      | Ստուգումների և  փորձարկումների     |

|   կոյուղի, տաք ջրամատակարարում,   | ակտեր, աշխատանքների ընդունման ակտեր|

|   կենտրոնացված ջեռուցում, գազի    |                                    |

|   սարքավորումներ և  գծեր,         |                                    |

|   հակահրդեհային ջրագծեր և         |                                    |

|   ազդանշանային համակարգեր,        |                                    |

|   ջրապոմպեր և  ջերմային կետեր)    |                                    |

|___________________________________|____________________________________|

|7. Էլեկտրոսարքավորումներ (արտաքին  | Աշխատանքների ընդունման ակտեր       |

|   լուսավորություն, էլեկտրոցանց,   |                                    |

|   հեռախոսագծեր, հեռուստաանտենաներ,|                                    |

|   շանթարգելներ)                   |                                    |

|___________________________________|____________________________________|

|8. Սարքավորումներ (վերելակ,        | Փորձարկումների և  աշխատանքների     |

|   աղբատար)                        | ընդունման ակտեր                    |

.________________________________________________________________________.

 

ՀԱՎԵԼՎԱԾ 4.

 

ՈՐԱԿԻ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱ ԱՌԱՆՁԻՆ ՇԻՆ-ՄՈՆՏԱԺԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՑԱՆԿ

 

1. Հողային մակերեսների հարթեցում և ամրացում 2. Բնական հիմնատակերի նախապատրաստում 3. Լցված բնահողի խտացում և հետլիցք 4. Բնահողի արհեստական ամրացում 5. Դրենաժի պատրաստում 6. Երկաթբետոնյա աշխատանքներ 7. Հավաքովի ե/բ և բետոնե կոնստրուկցիաների մոնտաժ 8. Կոնստրուկցիաների, խողովակաշարերի և սարքավորումների հակաէռոզիոն

պաշտպանվածություն 9. Կարերի և կցվածքների հիդրոմեկուսացում 10. Մետաղական կոնստրուկցիաների մոնտաժ 11. Քարային աշխատանքներ 12. Հիմնային աշխատանքներ 13. Փայտե կոնստրուկցիաների մոնտաժ և հակասեպտիկացում 14. Հատակների պատրաստում 15. Տանիքների պատրաստում 16. Սվաղային աշխատանքներ 17. Ներկարարական աշխատանքներ 18. Ապակեպատման աշխատանքներ 19. Երեսպատման աշխատանքներ 20. Պատուհանների և դռների բլոկների տեղադրում 21. Հիդրոմեկուսացման աշխատանքներ 22. Ջերմամեկուսացման աշխատանքներ 23. Հրամեկուսացման աշխատանքներ 24. Ներքին և արտաքին ինժեներական սարքավորումների համակարգերի տեղադրում և

մոնտաժ 25. Վերելակների մոնտաժ 26. Հետիոտն և տրանսպորտի երթանցների պատրաստում 27. Տարածքի կանաչապատում 28. Բարեկարգման էլեմենտների տեղադրում 29. Ճանապարհային պատվածքի տեղադրում և ամրացում 30. Երկաթուղիների և մետրոպոլիտենի կոճերի և ռելսերի տեղադրում 31. Էլեկտրոտրանսպորտի էլեկտրոֆիկացիոն կոնտակտային սյուների և

հաղորդալարերի տեղադրում և մոնտաժում 32. Ճոպանային մասերի տեղադրում և մոնտաժում 33. Ճոպանուղիների պաշտպանիչ ցանցերի մոնտաժում:

 

ԳՐԱՆՑՎԱԾ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ «06»  05  1998 Թ. ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 199800122

 

 

pin
Քաղաքաշինության պետկոմ /նախկին նախ
28.04.1998
N 44
Հրաման