Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԵՎ ԲՆԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ Ն...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀՀ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԵՎ ԲՆԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ՆՈՐ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՎԵՐԱՊԱՀԵ ...

 

 

040.0653.010708

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

15 մայիսի 2008 թվականի N 653-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԵՎ ԲՆԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ՆՈՐ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՎԵՐԱՊԱՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Նախագահի 2002 թվականի մարտի 16-ի ՆՀ-1063 հրամանագրում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության Նախագահի 2008 թվականի ապրիլի 18-ի ՆՀ-80-Ն հրամանագրով և բնական պաշարների կառավարման և այդ ոլորտում բնապահպանական պետական վերահսկողության իրականացման իրավասությունների հստակեցման և տարանջատման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարությանը վերապահել`

1) «Ընդերքն օգտակար հանածոների շահագործման նպատակով ուսումնասիրության և արդյունահանման համար տրամադրելու (կոնցեսիայի) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով լիազոր մարմնի իրավասությունները` բացառությամբ օրենքի «VII. Շրջակա միջավայրի պահպանությունը» բաժնի 59, 60, 61, 62 և 65-րդ հոդվածներով սահմանված իրավասությունների.

2) Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքով, «Բնապահպանական վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և այլ օրենքներով լիազոր մարմնի իրավասությունը` Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության կանոնադրությամբ ամրագրված գործառույթների սահմաններում:

(1-ին կետը փոփ. 11.12.08 թիվ 1576-Ն որոշում)

2. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությանը վերապահել բնական պաշարների հետազոտման, արդյունահանման և օգտագործման գործընթացների նկատմամբ բնապահպանական պետական վերահսկողության իրականացման իրավասությունը:

3. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարին, Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին և Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին`

1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնել «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի հաշվեկշիռ փոխանցվող գույքի, աշխատանքային փաստաթղթերի ձևակերպումը.

2) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմի Ընդերքի վերահսկողության պետական տեսչություն կանոնադրությունը և մինչև 2009 թվականի դեկտեմբերի 25-ը Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացնել Ընդերքի մասին նոր` Հայաստանի Հանրապետության օրենսգրքի նախագիծը:

(3-րդ կետը փոփ. 11.12.08 թիվ 1576-Ն, 03.12.09 թիվ 1514-Ն որոշումներ)

4. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 26-ի «Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության երկրաբանական գործակալության կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու մասին» N 1620-Ն որոշման վերնագրում և ամբողջ տեքստում «Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարություն» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն» բառերով:

5. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 26-ի «Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության աշխատակազմի օգտակար հանածոների պաշարների գործակալության կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու մասին» N 1588-Ն որոշման վերնագրում և ամբողջ տեքստում «Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարություն» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն» բառերով:

6. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հուլիսի 31-ի «Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարության կոնցեսիոն գործակալության կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու մասին» N 959-Ն որոշման վերնագրում և ամբողջ տեքստում և ապրիլի 10-ի «Ընդերքի օգտագործման և պահպանության բնագավառում լիազորված պետական մարմիններ սահմանելու, դրանց իրավասությունները սահմանազատելու և Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքի ու «Ընդերքն օգտակար հանածոների շահագործման նպատակով ուսումնասիրության և արդյունահանման համար տրամադրելու (կոնցեսիայի) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների մասին» N 385-Ն որոշման 6-րդ կետում «Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարության» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության» բառերով:

7. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հոկտեմբերի 31-ի «Հանրապետական երկրաբանական ֆոնդ» պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու մասին» N 1758-Ն որոշման ամբողջ տեքստում «Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարություն» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն» բառերով:

8. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարին, Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին և Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին` հիմք ընդունելով սույն որոշումը, 20-օրյա ժամկետում առաջարկություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության վարչապետի 1998 թվականի նոյեմբերի 6-ի «Պետական կառավարման մարմինների աշխատողների առավելագույն թվաքանակ և ղեկավարների տեղակալների թվաքանակ սահմանելու մասին» N 620 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին:

9. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` շահագրգիռ նախարարների հետ համատեղ մեկամսյա ժամկետում ներկայացնել սույն որոշումից բխող բյուջետային և լիազորված մարմինների պահպանության ծախսերի վերաբաշխման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ:

10. «Անալիտիկ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի կառավարման լիազորությունները վերապահել տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին:

(10-րդ կետը փոփ. 11.12.08 թիվ 1576-Ն, 27.02.2020 թիվ 213-Ն որոշումներ)

11. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի ապրիլի 10-ի «Ընդերքի օգտագործման և պահպանության բնագավառում լիազորված պետական մարմիններ սահմանելու, դրանց իրավասությունները սահմանազատելու և Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքի ու «Ընդերքն օգտակար հանածոների շահագործման նպատակով ուսումնասիրության և արդյունահանման համար տրամադրելու (կոնցեսիայի) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների մասին» N 385-Ն որոշման 1-5-րդ և 7-11-րդ կետերը:

12. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 1-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
15.05.2008
N 653-Ն
Որոշում