Սեղմել Esc փակելու համար:
ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՎ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՎՏՈՄԱՏԻԿԱՅԻ ՍԱՐՔՎԱԾՔԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

17 հունվարի 2008 թվականի N 42-Ն

 

ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՎՏՈՄԱՏԻԿԱՅԻ ՍԱՐՔՎԱԾՔԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(3-րդ մաս)

 

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՎՏՈՄԱՏԻԿԱՅԻ ՍԱՐՔՎԱԾՔԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ

(3-րդ մաս)

 

10. ՄԵԿՈՒՍԱՑՎԱԾ ՉԵԶՈՔՈՎ 3-ԻՑ ՄԻՆՉԵՎ 10 ԿՎ ԼԱՐՄԱՆ ՑԱՆՑԵՐՈՒՄ ՕԴԱՅԻՆ ԵՎ ՄԱԼՈՒԽԱՅԻՆ ԳԾԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

 

168. Մեկուսացված չեզոքով (այդ թվում` աղեղմարիչ ռեակտորի միջոցով հողակցված չեզոքով) 3-ից մինչև 10 կՎ լարման ցանցերում օդային և մալուխային գծերի (այսուհետ` գծերի) համար պետք է նախատեսվեն բազմաֆազ միակցումներից և միաֆազ հողակցումներից ռելեային պաշտպանության սարքվածքներ:

169. Բազմաֆազ միակցումներից պաշտպանությունը պետք է նախատեսել երկֆազ կատարմամբ և տվյալ լարման ամբողջ ցանցով մեկ միացնել միևնույն ֆազերին` մեծ մասամբ կրկնակի հողակցումների ժամանակ, վնասվածքի միայն մեկ տեղի անջատումն ապահովելու համար: Կախված զգայնության և հուսալիության պահանջներից` պաշտպանությունը պետք է կատարվի միառելե, երկռելե և եռառելե:

170. Միայնակ, միակողմանի սնմամբ գծերի վրա պետք է տեղակայել, որպես կանոն, բազմաֆազ միակցումներից երկաստիճան հոսանային պաշտպանություն, որի առաջին աստիճանը կատարված է հոսանային ընդհատիչի միջոցով, իսկ երկրորդը` անկախ կամ կախյալ բնութագրով պահաժամ ունեցող առավելագույն հոսանային պաշտպանության միջոցով:

171. Էլեկտրակայանների հաղորդաձողերից հեռացող, առանց ռեակտորի, միակողմանի սնմամբ մալուխային գծերի վրա հոսանային ընդհատիչները պետք է կատարված լինեն առանց պահաժամի և դրանց գործողության գոտին պետք է որոշված լինի նշված էլեկտրակայանների հաղորդաձողերի վրա անվանական լարման արժեքի 0,5-ից մինչև 0,6Uանվ-ից ցածր մնացորդային լարմամբ ուղեկցվող ԿՄ-ի անջատման պայմանից: Նշված պայմանի կատարման համար թույլատրվում է պաշտպանությունը կատարել ոչ ընտրողական, բայց պաշտպանության ոչ ընտրողական գործողությունը լիովին կամ մասամբ ուղղող ԻԿՄ-ի կամ ՊԻՄ-ի սարքվածքների զուգակցությամբ: Նշված ընդհատիչները թույլատրվում է տեղակայել նաև ենթակայանների հաղորդաձողերից հեռացող և խոշոր համաժամ էլեկտրաշարժիչներ սնող գծերի վրա:

172. Եթե էլեկտրակայանների հաղորդաձողերից հեռացող առանց ռեակտորի մալուխային գծերի վրա հոսանային ընդհատիչներն ըստ ընտրողականության պահանջների չեն կարող կիրառվել, ապա արագագործության ապահովման համար պետք է նախատեսել պաշտպանություններ` ըստ սույն ՏԿ-ի 173-րդ կետի 2-րդ կամ 3-րդ ենթակետերի պահանջների: Այդ պաշտպանությունների կիրառումը թույլատրվում է նաև ջերմային էլեկտրակայանների սեփական կարիքների աշխատանքային գծերի համար: Ռեակտորներով համալրված գծերի վրա, որոնց անջատիչները հաշվարկված չեն մինչև ռեակտորը ԿՄ-ի անջատման համար, հոսանային ընդհատիչների կիրառում չի թույլատրվում:

173. Երկկողմանի սնմամբ միայնակ գծերի վրա (շրջանցիկ կապերի առկայությամբ կամ բացակայությամբ), ինչպես նաև սնման մի կետով օղակային ցանց մտնող գծերի վրա պետք է կիրառել նույն այն պաշտպանությունները, ինչ և միակողմանի սնվող միայնակ գծերի վրա (տե՛ս սույն ՏԿ-ի 170-172-րդ կետերը), անհրաժեշտության դեպքում դրանք կատարելով ուղղորդված: Պաշտպանությունների պարզեցման և դրանց ընտրողական գործողության ապահովման նպատակով, թույլատրվում է վնասվածքի առաջացման պահին կիրառել ցանցի ինքնավար բաժանում շառավղային տեղամասերի, դրա հետագա ինքնավար վերականգնումով: Եթե չուղղորդված կամ ուղղորդված հոսանային աստիճանավոր պաշտպանությունը չի ապահովում պահանջվող արագագործությունը և ընտրողականությունը, թույլատրվում է նախատեսել հետևյալ պաշտպանությունները`

1) պարզագույն կատարմամբ հեռագործ պաշտպանություն.

2) լայնական դիֆերենցիալ հոսանային պաշտպանություն (զուգակցված մալուխային գծերի համար).

3) գծերի կարճ տեղամասերի համար` երկայնական դիֆերենցիալ հոսանային պաշտպանություն. միայն երկայնական դիֆերենցիալ պաշտպանության համար հատուկ մալուխի անցկացման անհրաժեշտության դեպքում դրա երկարությունը պետք է լինի 3 կմ-ից ոչ ավելի.

4) որպես պահուստային պաշտպանություն, սույն կետի 2-րդ և 3-րդ ենթակետերում նշված պաշտպանությունների համար պետք է նախատեսել հոսանային պաշտպանությունը:

174. 3-ից մինչև 10 կՎ լարման զուգահեռ գծերի պաշտպանությունը կատարելիս պետք է ղեկավարվել 35 կՎ լարման ցանցերում զուգահեռ գծերի համար սահմանված դրույթներով` ըստ սույն ՏԿ-ի 185-187-րդ կետերի պահանջների:

175. Միաֆազ հողակցումներից պաշտպանությունը պետք է իրագործվի որպես`

1) վնասված ուղղությունը որոշող, ազդանշանի վրա գործող ընտրողական պաշտպանություն.

2) վնասված ուղղությունը որոշող, ըստ անվտանգության պահանջների անջատման վրա գործող ընտրողական պաշտպանություն, որը պետք է տեղակայվի էլեկտրականապես կապված, ամբողջ ցանցը սնող տարրերի վրա.

3) մեկուսացման վերահսկման սարքվածք. ընդ որում, վնասված տարրի հայտնաբերումը պետք է իրականացվի հատուկ սարքվածքներով. թույլատրվում է վնասված տարրի հայտնաբերումը միացումների հերթով անջատմամբ:

176. Միաֆազ հողակցումներից պաշտպանությունը պետք է կատարվի, որպես կանոն, զրոյական հաջորդականության հոսանքի տրանսֆորմատորների օգտագործմամբ: Առաջին հերթին պաշտպանությունը պետք է արձագանքի կայունացած հողակցումներին. թույլատրվում է նաև կարճատև միակցումները գրանցող, գործողությունը չկրկնող սարքվածքների կիրառումը:

177. Ըստ անվտանգության պահանջների (տե՛ս սույն ՏԿ-ի 175-րդ կետի պահանջները), անջատման վրա առանց պահաժամի գործող միաֆազ հողակցումներից պաշտպանությունը պետք է անջատի միայն վնասված տեղամասը սնող տարրը. ընդ որում, որպես պահուստ պետք է նախատեսվի զրոյական հաջորդականության, 0,5 վ-ից ոչ ավելի պահաժամով, էլեկտրականապես կապված ամբողջ ցանցի` հաղորդաձողերի համակարգի (հատվածամասի) կամ սնող տրանսֆորմատորի անջատման վրա գործող պաշտպանությունը:

178. Աղեղմարիչ ռեակտորի միջոցով հողակցված չեզոքով ցանցում հատուկ պաշտպանության գործողության ապահովման համար արդյունաբերական հաճախականության հոսանքի մեծացումը (օրինակ, ռեակտորի ապալարքի օգնությամբ), որպես կանոն, չի թույլատրվում նախատեսել:

 

11. ՄԵԿՈՒՍԱՑՎԱԾ ՉԵԶՈՔՈՎ 20 ԿՎ ԵՎ 35 ԿՎ ԼԱՐՄԱՆ ՑԱՆՑԵՐՈՒՄ ՕԴԱՅԻՆ ԵՎ ՄԱԼՈՒԽԱՅԻՆ ԳԾԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

 

179. Մեկուսացված չեզոքով 20 կՎ և 35 կՎ լարման ցանցերում օդային և մալուխային գծերի (այսուհետ` գծեր) համար պետք է նախատեսվեն բազմաֆազ միակցումներից և միաֆազ հողակցումներից ռելեային պաշտպանության սարքվածքներ:

180. Բազմաֆազ միակցումներից պաշտպանությունը պետք է նախատեսել երկֆազ երկռելե տարբերակով և տվյալ լարման ամբողջ ցանցով մեկ միացնել միևնույն ֆազերին` մեծ մասամբ կրկնակի հողակցումների ժամանակ վնասվածքի միայն մեկ տեղի անջատումն ապահովելու համար: Փաթույթների աստղ-եռանկյունի միացմամբ տրանսֆորմատորներից հետո, վնասվածքների նկատմամբ զգայնությունը բարձրացնելու նպատակով, թույլատրվում է պաշտպանության եռառելե կատարումը: Միաֆազ հողակցումներից պաշտպանությունը պետք է կատարել ազդանշանի վրա գործողությամբ: Պաշտպանության իրականացման համար թույլատրվում է օգտագործել մեկուսացման վերահսկման սարքվածքը:

181. Հիմնական պաշտպանության տեսակն ընտրելու ժամանակ պետք է հաշվի առնել էներգահամակարգի աշխատանքի կայունության և սպառողի հուսալի աշխատանքի ապահովման պահանջներն այնպես, ինչպես դա հաշվի է առնված 110 կՎ լարման գծերի պաշտպանությանը ներկայացված պահանջներում (տե՛ս սույն ՏԿ-ի 192-րդ կետը):

182. Բազմաֆազ միակցումներից պաշտպանելու համար միակողմանի սնմամբ միայնակ գծերի վրա պետք է տեղակայվեն առավելապես հոսանքի աստիճանավոր պաշտպանություններ կամ հոսանքի և լարման աստիճանավոր պաշտպանություններ, իսկ, եթե այդպիսի պաշտպանությունները չեն բավարարում զգայնության կամ վնասվածքի անջատման արագության պահանջները (տե՛ս սույն ՏԿ-ի 192-րդ կետը), օրինակ` գլխամասային տեղամասերում, ապա պետք է կիրառվեն առավելապես ըստ հոսանքի թողարկվող հեռագործ աստիճանավոր պաշտպանություններ: Վերջին դեպքում, որպես լրացուցիչ պաշտպանություն պետք է օգտագործել առանց պահաժամի հոսանային ընդհատիչը: Պարզեցման նպատակով, մի քանի հաջորդական հատվածներից բաղկացած գծերի համար թույլատրվում է, ըստ հերթականության գործող ԻԿՄ-ի սարքվածքների զուգակցությամբ հոսանքի և լարման ոչ ընտրողական, աստիճանավոր պաշտպանությունների օգտագործումը:

183. Երկու և ավելի կողմերից սնում ունեցող միայնակ գծերի վրա (վերջինը` ճյուղավորումներով գծերի վրա), շրջանցիկ կապերի առկայությամբ կամ բացակայությամբ, ինչպես նաև սնման մի կետով օղակային ցանց մտնող գծերի վրա, պետք է կիրառել նույն այն պաշտպանությունները, ինչ և միակողմանի սնումով միայնակ գծերի վրա (տե՛ս սույն ՏԿ-ի 182-րդ կետը)` անհրաժեշտության դեպքում դրանք կատարելով ուղղորդված, իսկ հեռագործները` դիմադրության ռելեով թողարկմամբ: Ընդ որում, երբ որպես լրացուցիչ պաշտպանություն օգտագործվող հոսանքային ընդհատիչը չի տեղակայվում (տե՛ս սույն ՏԿ-ի 182-րդ կետը), օրինակ` դրա անբավարար զգայնության պատճառով, ապա հզորության ուղղության ռելեի «մեռյալ գոտում» ԿՄ-ի ժամանակ թույլատրվում է հարակից տարրերի ոչ ընտրողական անջատում: Պաշտպանությունը տեղակայվում է միայն այն կողմերում, որտեղից կարող է սնում տրվել:

184. Երկկողմանի սնմամբ կարճ, միայնակ գծերի վրա, որպես հիմնական պաշտպանություն թույլատրվում է երկայնական դիֆերենցիալ պաշտպանության կիրառումն այն դեպքում, երբ դա պահանջվում է` ըստ արագագործության պայմանի: Ընդ որում, հատուկ այդ պաշտպանության համար անցկացվող մալուխի երկարությունը չպետք է գերազանցի 4 կմ-ը: Օժանդակ հաղորդալարերի սարքինության վերահսկման համար պետք է նախատեսել հատուկ սարքվածքներ: Ի լրումն երկայնական դիֆերենցիալ պաշտպանության, որպես պահուստային պետք է կիրառվի սույն ՏԿ-ի 183-րդ կետում նշված որևէ պաշտպանություն:

185. Երկու կամ ավելի կողմերից սնում ունեցող զուգահեռ գծերի վրա, ինչպես նաև միակողմանի սնմամբ զուգահեռ գծերի սնող ծայրում կարող են օգտագործվել նույն պաշտպանությունները, ինչ որ օգտագործվում է համապատասխան միայնակ գծերի համար (տե՛ս սույն ՏԿ-ի 182-րդ և 183-րդ կետերը):

186. Երկկողմանի սնմամբ գծերի համար, հատկապես հոսանային աստիճանավոր պաշտպանությունների կամ հոսանքի և լարման աստիճանավոր պաշտպանությունների օգտագործման ժամանակ, վնասվածքի անջատումը արագացնելու համար, լրացուցիչ կարող է կիրառվել զուգահեռ գծում հզորության ուղղության վերահսկմամբ պաշտպանություն: Այդ պաշտպանությունը կարող է կատարվել որպես առանձին լայնական հոսանային ուղղորդված պաշտպանության կամ միայն զուգահեռ գծում հզորության ուղղության հսկմամբ տեղադրված պաշտպանությունների (առավելագույն հոսանային, հեռագործական) արագացման շղթայի տեսքով:

187. Միակողմանի սնմամբ երկու զուգահեռ գծերի ընդունող ծայրում առավելապես պետք է օգտագործվի լայնական դիֆերենցիալ ուղղորդված պաշտպանությունը:

188. Եթե, ըստ սույն ՏԿ-ի 185-րդ, 186-րդ և 187-րդ կետերի, պաշտպանությունը չի բավարարում արագագործության պայմանները (տե՛ս սույն ՏԿ-ի 191-րդ և 192-րդ կետերը), իսկ զուգահեռ գծի հզորության ուղղության հսկմամբ պաշտպանությունն անկիրառելի կամ անցանկալի է, երկկողմանի սնմամբ երկու զուգահեռ գծերի վրա (երկու զուգահեռ գծերի աշխատանքի ժամանակ) և միակողմանի սնմամբ երկու զուգահեռ գծերի սնող ծայրում, որպես հիմնական պաշտպանություն պետք է կիրառել լայնական դիֆերենցիալ ուղղորդված պաշտպանությունը: Ընդ որում, մեկ գծի աշխատանքի ռեժիմում, ինչպես նաև որպես պահուստային, երկու գծի աշխատանքի ռեժիմում պետք է օգտագործել աստիճանավոր պաշտպանություն` ըստ սույն ՏԿ-ի 182-րդ և 183-րդ կետերի պահանջների: Թույլատրվում է այդ պաշտպանության կամ դրա առանձին աստիճանների (օրինակ` պահուստային աստիճանի` դրա զգայնությունը հարակից տարրերի վնասվածքների նկատմամբ բարձրացման նպատակով) միացումը երկու գծերի հոսանքների գումարին: Պաշտպանվող գծերի վրա վնասվածքների անջատման ժամանակի փոքրացման համար, եթե ըստ պաշտպանության արագացման պայմանի (տե՛ս սույն ՏԿ-ի 191-րդ և 192-րդ կետերը) դրա տեղակայումը պարտադիր չէ. թույլատրվում է նաև, ի լրումն հոսանային աստիճանավոր պաշտպանությունների, ուղղորդված լայնական դիֆերենցիալ պաշտպանության օգտագործումը: Առանձին դեպքերում կարճ զուգահեռ գծերի վրա թույլատրվում է երկայնական դիֆերենցիալ պաշտպանության կիրառում (տե՛ս սույն ՏԿ-ի 184-րդ կետը):

 

12. ՕԴԱՅԻՆ ԳԾԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՀՈՂԱԿՑՎԱԾ ՉԵԶՈՔՈՎ 110-ԻՑ ՄԻՆՉԵՎ 500 ԿՎ ԼԱՐՄԱՆ ՑԱՆՑԵՐՈՒՄ

 

189. Արդյունավետ հողակցված չեզոքով 110-ից մինչև 500 կՎ լարման ցանցերում օդային գծերը բազմաֆազ միակցումներից և հողակցումներից պաշտպանելու համար պետք է նախատեսվեն ռելեային պաշտպանության սարքվածքներ:

190. Եթե ցանցում հնարավոր են ճոճումներ կամ անհամաժամ ընթացք, որոնց ժամանակ հավանական են պաշտպանության ավելորդ գործարկումները, պաշտպանությունները պետք է սարքավորվեն ճոճումների ժամանակ դրանց գործողությունն ուղեկապող սարքվածքներով: Թույլատրվում է պաշտպանության կատարումն առանց ուղեկապման սարքվածքների, եթե դա կարգաբերված է ճոճումներից` ըստ ժամանակի (1,5-ից մինչև 2 վ):

191. Համակարգաստեղծ 220 կՎ և ավելի բարձր լարման օդային գծերի համար, որպես հիմնական պետք է նախատեսվի պաշտպանվող տեղամասի կամայական կետում ԿՄ-ի դեպքում առանց հապաղման գործող պաշտպանությունը:

192. 110-ից մինչև 220 կՎ լարման օդային գծերի համար հիմնական պաշտպանության տեսակի, այդ թվում` նաև պաշտպանվող տեղամասի կամայական կետում ԿՄ-ի դեպքում առանց հապաղման գործող պաշտպանության կիրառման անհրաժեշտության մասին հարցը պետք է լուծվի` առաջին հերթին հաշվի առնելով էներգահամակարգի կայունության պահպանման պահանջները: Ընդ որում, եթե ըստ կայունության հաշվարկների չեն ներկայացվում ուրիշ, ավելի կոշտ պահանջներ, կարելի է ընդունել, որ նշված պահանջը բավարարվում է, երբ եռաֆազ ԿՄ-ները, որոնց դեպքում էլեկտրակայանների և ենթակայանների հաղորդաձողերի վրա մնացորդային լարումը 0,6-ից մինչև 0,7Uանվ-ից ցածր է, անջատվում են առանց պահաժամի: Մնացորդային լարման ավելի փոքր արժեք (0,6Uանվ) կարող է թույլատրվել 110 կՎ լարման օդային գծերի, 220 կՎ լարման` ավելի քիչ պատասխանատու օդային գծերի (խիստ ճյուղավորված ցանցերում, որտեղ սպառողների սնումը հուսալիորեն ապահովվում է մի քանի կողմից), ինչպես նաև 220 կՎ լարման` ավելի պատասխանատու օդային գծերի համար այն դեպքերում, երբ դիտարկվող ԿՄ-ը չի բերում բեռնվածքի զգալի անջատման: 110-ից մինչև 220 կՎ լարման օդային գծերի վրա տեղակայվող պաշտպանությունների ընտրության ժամանակ, բացի էներգահամակարգի աշխատանքի կայունության պահպանման պահանջից, պետք է կատարվեն նաև հետևյալ պահանջները`

1) ԱԷԿ-ից գնացող 110 կՎ-ից ավելի լարման օդային գծերի վրա, ինչպես նաև հարակից ցանցի բոլոր տարրերի վրա, որոնց վրա բազմաֆազ ԿՄ-ի ժամանակ ԱԷԿ-ի բլոկների բարձր լարման կողմում ուղիղ հաջորդականության մնացորդային լարումը կարող է իջնել ավելի, քան մինչև 0,45Uանվ -ը, պետք է ապահովել արագագործ պաշտպանությունների պահուստավորում 1,5 վ-ը չգերազանցող (հաշվի առնելով ԱՀՊՍ-ի գործողությունը) պահաժամով.

2) վնասվածքները, որոնց պահաժամով անջատումը կարող է բերել պատասխանատու սպառողների աշխատանքի խախտմանը, պետք է անջատվեն առանց պահաժամի (օրինակ, վնասվածքներ, որոնց ժամանակ էլեկտրակայանների և ենթակայանների հաղորդաձողերի վրա մնացորդային լարումը կլինի 0,6Uանվ-ից ցածր, կամ դրանց պահաժամով անջատումը լարման տարափի պատճառով կարող է բերել ինքնաբեռնաթափման, կամ, եթե վնասվածքների դեպքում մնացորդային լարումը 0,6Uանվ և ավելի է, բայց դրանց պահաժամով անջատումը կարող է բերել տեխնոլոգիայի խախտման).

3) արագագործ ԻԿՄ-ի իրականացման անհրաժեշտության դեպքում օդային գծի վրա պետք է տեղակայվի վնասված գծի երկու կողմից առանց պահաժամի անջատումն ապահովող արագագործ պաշտպանություն.

4) անվանականը մի քանի անգամ գերազանցող հոսանքներով վնասվածքների պահաժամով անջատման դեպքում հնարավոր է հաղորդիչների անթույլատրելի գերտաքացում.

5) ընտրողականության ապահովման անհրաժեշտության դեպքում թույլատրվում է արագագործ պաշտպանությունների կիրառումը բարդ ցանցերում նաև սույն կետում շարադրած պայմանների բացակայության ժամանակ:

193. Կայունության պահանջների ապահովումը գնահատելիս, ելնելով սույն ՏԿ-ի 192-րդ կետով սահմանված մնացորդային լարման արժեքներից, պետք է ղեկավարվել հետևյալով`

1) էլեկտրակայանների և էներգահամակարգերի միջև միակի կապի դեպքում սույն ՏԿ-ի 192-րդ կետով սահմանված մնացորդային լարման արժեքը պետք է ստուգվի տվյալ կապի մեջ մտնող էլեկտրակայանների և ենթակայանների հաղորդաձողերի վրա` այդ հաղորդաձողերից հեռացող օդային գծերի վրա (բացի կապը կազմող օդային գծերից) ԿՄ-ի դեպքում: Միակի կապի դեպքում, որն ունի զուգահեռ օդային գծերով հատվածներ, բացի նշված ստուգումից, լարման արժեքը պետք է ստուգվի նաև այդ զուգահեռ օդային գծերից յուրաքանչյուրի վրա ԿՄ-ի դեպքում.

2) էլեկտրակայանների և էներգահամակարգերի միջև մի քանի կապերի առկայության դեպքում սույն ՏԿ-ի 192-րդ կետով սահմանված մնացորդային լարման արժեքը պետք է ստուգվի միայն այն ենթակայանների և կայանների հաղորդաձողերի վրա, որտեղ միանում են այդ կապերը, կապերի և այդ հաղորդաձողերից սնվող այլ օդային գծերի, ինչպես նաև կապերի ենթակայանների հաղորդաձողերից սնվող օդային գծերի վրա ԿՄ-ի դեպքում.

3) մնացորդային լարումը պետք է ստուգվի վնասվածքի կասկադային անջատման ռեժիմում, այսինքն, օդային գծի հակադիր ծայրից առանց պահաժամի պաշտպանությամբ անջատիչն անջատելուց հետո` պաշտպանության առաջին աստիճանի ընդգրկած գոտու ծայրում ԿՄ-ի դեպքում:

194. Միակողմանի սնմամբ միակի օդային գծերի վրա բազմաֆազ միակցումներից պաշտպանելու համար պետք է տեղակայել հոսանային աստիճանավոր պաշտպանություններ, կամ հոսանքի և լարման աստիճանավոր պաշտպանություններ: Եթե այդպիսի պաշտպանությունները չեն բավարարում զգայնության կամ վնասվածքի անջատման արագության պահանջները` սույն ՏԿ-ի 192-րդ կետով սահմանված պայմաններին համապատասխան (օրինակ` գլխամասային տեղամասերում) կամ, եթե դա նպատակահարմար է հարակից տեղամասերի պաշտպանությունները դիտարկվող տեղամասի պաշտպանության հետ համաձայնեցման համար, պետք է նախատեսվի հեռագործ աստիճանավոր պաշտպանություն: Վերջին դեպքում, որպես լրացուցիչ պաշտպանություն, պետք է կիրառել առանց պահաժամի հոսանային ընդհատիչ: Հողակցումներից պաշտպանելու համար պետք է նախատեսվի հոսանային ուղղորդված կամ չուղղորդված զրոյական հաջորդականության աստիճանավոր պաշտպանություն: Պաշտպանությունը պետք է տեղակայվի միայն այն կողմերից, որտեղից կարող է տրվել սնում: Պարզեցման նպատակով, մի քանի հաջորդական տեղամասերից կազմված օդային գծերի վրա թույլատրվում է կիրառել հոսանքի և լարման ոչ ընտրողական աստիճանավոր պաշտպանություն բազմաֆազ միակցումներից և զրոյական հաջորդականության հոսանային աստիճանավոր պաշտպանություն հողակցումներից` հերթականությամբ գործող ԻԿՄ-ի սարքվածքների զուգակցությամբ, կամ հեռահար պաշտպանություն:

195. Երկու և ավելի կողմից սնում ունեցող (վերջինը` ճյուղավորումներով օդային գծերի դեպքում) միակի օդային գծերի համար (ինչպես շրջանցիկ կապերի առկայության, այնպես էլ բացակայության դեպքում), ինչպես նաև սնման մեկ կետով օղակային ցանցի կազմում գտնվող օդային գծերի համար պետք է կիրառվի հեռահար (առավելապես եռաստիճան) պաշտպանություն, որն օգտագործվում է որպես պահուստային կամ հիմնական պաշտպանություն (վերջինը` միայն 110-ից մինչև 220 կՎ լարման օդային գծերի վրա): Որպես լրացուցիչ պաշտպանություն կարելի է կիրառել առանց պահաժամի հոսանային ընդհատիչ պաշտպանությունը: Թույլատրվում է հոսանային ընդհատիչը կիրառել պաշտպանության տեղակայման տեղում եռաֆազ միակցման վրա սխալմամբ միացնելու դեպքում գործելու համար, երբ հոսանային ընդհատիչն ուրիշ ռեժիմներում չի բավարարում զգայնության պահանջները (տե՛ս սույն ՏԿ-ի 59-րդ կետը): Միջֆազային ԿՄ-ներից որպես պահուստային կամ վթարային պաշտպանություն պետք է նախատեսել առավելագույն հոսանային պաշտպանությունը, հողակցումներից` զրոյական հաջորդականության հոսանային պաշտպանությունը:

196. Սնման մեկ կետով օղակային ցանցի գլխամասային տեղամասերի ընդունման ծայրում որպես բազմաֆազ միակցումներից հիմնական պաշտպանություն կարելի է կիրառել ուղղորդված հոսանային միաստիճան պաշտպանություն: Այլ միակի օդային գծերի վրա (առավելապես 110 կՎ լարման) թույլատրվում է կիրառել հոսանային աստիճանավոր պաշտպանություններ կամ հոսանքի և լարման աստիճանավոր պաշտպանություն, անհրաժեշտության դեպքում դրանք կատարելով ուղղորդված: Պաշտպանությունը պետք է տեղակայել միայն այն կողմերից, որտեղից կարող է սնում տրվել:

197. Երկու և ավելի կողմերից սնում ունեցող զուգահեռ օդային գծերի վրա, ինչպես նաև միակողմանի սնմամբ զուգահեռ օդային գծերի սնող ծայրում կարող են օգտագործվել նույն պաշտպանությունները, ինչ և համապատասխան միակի օդային գծերի վրա (տե՛ս սույն ՏԿ-ի 194-րդ և 195-րդ կետերը)`

1) երկկողմանի սնմամբ օդային գծերի վրա հողակցումների, իսկ առանձին դեպքերում նաև ֆազերի միջև միակցումների անջատումն արագացնելու համար կարելի է կիրառել զուգահեռ օդային գծում հզորության ուղղության վերահսկմամբ լրացուցիչ պաշտպանություն: Այդ պաշտպանությունը կարող է կատարվել որպես առանձին լայնական հոսանային պաշտպանություն (ռելեի միացմամբ զրոյական հաջորդականության հոսանքին կամ ֆազային հոսանքներին), կամ որպես զուգահեռ օդային գծերում հզորության ուղղության հսկմամբ տեղակայված պաշտպանությունների (զրոյական հաջորդականության հոսանային, առավելագույն հոսանային, հեռագործ և այլն) միայն արագացման շղթա.

2) զրոյական հաջորդականության պաշտպանության զգայնությունը բարձրացնելու համար թույլատրվում է նախատեսել դրա առանձին աստիճանների աշխատանքից դուրսբերումը զուգահեռ օդային գծի անջատիչի անջատման դեպքում.

3) միակողմի սնմամբ երկու զուգահեռ օդային գծերի ընդունման ծայրում պետք է նախատեսվի ուղղորդված լայնական դիֆերենցիալ պաշտպանություն:

198. Եթե ըստ սույն ՏԿ-ի 197-րդ կետի պահանջների իրականացված պաշտպանությունը չի բավարարում արագագործության պահանջները (տե՛ս սույն ՏԿ-ի 192-րդ կետը), բաշխիչ ցանցերում երկու միակողմանի սնմամբ 110-ից մինչև 220 կՎ լարման զուգահեռ օդային գծերի սնող ծայրում, և երկու 110 կՎ լարման երկկողմանի սնմամբ զուգահեռ օդային գծերի համար որպես հիմնական պաշտպանություն (երկու զուգահեռ օդային գծերի աշխատանքի ժամանակ), կարող է կիրառվել ուղղորդված լայնական դիֆերենցիալ պաշտպանություն: Ընդ որում, մի օդային գծի աշխատանքի ռեժիմում, ինչպես նաև երկու օդային գծերի աշխատանքի ժամանակ, որպես պահուստային, օգտագործվում են սույն ՏԿ-ի 194-րդ և 195-րդ կետերում սահմանված պաշտպանությունները: Հարակից տարրերի վրա վնասվածքների նկատմամբ այդ պաշտպանության զգայնությունը բարձրացնելու նպատակով թույլատրվում է այդ պաշտպանության կամ դրա առանձին աստիճանների (օրինակ, զրոյական հաջորդականության հոսանային պաշտպանության վերջին աստիճանի) միացումը երկու օդային գծերի հոսանքների գումարին: Պաշտպանվող օդային գծերի վնասվածքների անջատման ժամանակի փոքրացման համար, եթե ըստ պաշտպանության արագացման պայմանների (տե՛ս սույն ՏԿ-ի 192-րդ կետը) դրա տեղակայումը պարտադիր չէ, թույլատրվում է, ի լրումն 110 կՎ լարման զուգահեռ օդային գծերի հոսանային աստիճանավոր պաշտպանությունների, նաև ուղղորդված լայնական դիֆերենցիալ պաշտպանության օգտագործումը:

199. Եթե սույն ՏԿ-ի 195-րդ, 196-րդ և 197-րդ կետերում բերված պաշտպանությունը չի բավարարում արագագործության պահանջները (տե՛ս սույն ՏԿ-ի 192-րդ կետը), ապա որպես երկկողմանի սնմամբ միակի և զուգահեռ օդային գծերի հիմնական պաշտպանություն պետք է նախատեսել բարձր հաճախականային և երկայնական դիֆերենցիալ պաշտպանություններ`

1) երբ զգայնության պայմաններով (օրինակ, ճյուղավորումներով օդային գծերի վրա), կամ պաշտպանության պարզեցման համար դա նպատակահարմար է, 110-ից մինչև 220 կՎ լարման օդային գծերի համար, որպես հիմնական պաշտպանություն անհրաժեշտ է կիրառել հեռագործ և զրոյական հաջորդականության հոսանային ուղղորդված պաշտպանությունները` բարձրհաճախականային ուղեկապման օգտագործմամբ.

2) հատուկ մալուխային գծի անցկացման անհրաժեշտության դեպքում երկայնական դիֆերենցիալ պաշտպանության օգտագործումը պետք է հիմնավորված լինի տեխնիկատնտեսական հաշվարկով.

3) պաշտպանության օժանդակ հաղորդալարերի սարքինության վերահսկման համար պետք է նախատեսված լինեն հատուկ սարքվածքներ.

4) 330-ից մինչև 500 կՎ լարման օդային գծերի վրա, ի լրումն բարձրհաճախականային պաշտպանության (աստիճանավոր պահուստային պաշտպանության գործողության արագացման համար), պետք է նախատեսել բարձրհաճախականային անջատող կամ թույլատրող ազդանշանի փոխանցման սարքվածքի օգտագործումը, եթե այդ սարքվածքը նախատեսված է ուրիշ նպատակների համար: 500 կՎ լարման օդային գծերի համար այդ սարքվածքը պետք է տեղակայվի միայն ռելեային պաշտպանության նպատակների համար.

5) այն դեպքերում, երբ դա պահանջվում է արագագործության պայմաններով (տե՛ս սույն ՏԿ-ի 192-րդ կետը) կամ զգայնության պայմաններով (օրինակ` ճյուղավորումներով օդային գծերի վրա), 110-ից մինչև 220 կՎ լարման օդային գծերի աստիճանավոր պաշտպանությունների գործողության արագացման համար թույլատրվում է անջատող ազդանշանի փոխանցման օգտագործումը:

200. Հիմնական պաշտպանությունը, ըստ սույն ՏԿ-ի 199-րդ կետի պահանջների կատարելիս, որպես պահուստային պետք է կիրառել`

1) բազմաֆազ ԿՄ-ներից, որպես կանոն, հեռագործ պաշտպանություններ` առավելապես եռաստիճան.

2) հողակցումներից` աստիճանային հոսանային ուղղորդված կամ չուղղորդված զրոյական հաջորդականության պաշտպանություններ.

3) սույն ՏԿ-ի 199-րդ կետում նշված հիմնական պաշտպանությունը գործողությունից երկարատև հանման դեպքերում (եթե այն տեղադրված է համաձայն վնասվածքի անջատման արագության պահանջի` տե՛ս սույն ՏԿ-ի 192-րդ կետը) թույլատրվում է նախատեսել միջֆազային միակցումներից պահուստային պաշտպանության (օրինակ, ուղիղ հաջորդականության լարման արժեքի հսկմամբ) ոչ ընտրողական արագացում:

201. 330-ից մինչև 500 կՎ լարման օդային գծերի համար հիմնական պաշտպանությունները, բազմաֆազ միակցումներից պահուստային պաշտպանության արագագործ աստիճանները և ՄԻԿՄ-ի սարքվածքի չափիչ օրգանները պետք է լինեն հատուկ կատարման, որով ապահովվում է դրանց բնականոն գործառնությունները սահմանված հարաչափերով` օդային գծերի զգալի ունակային հաղորդականության և ինտենսիվ էլեկտրամագնիսական անցումային պրոցեսների պայմաններում: Դրա համար պետք է նախատեսվեն`

1) պաշտպանության լրակազմերում և ՄԻԿՄ-ի չափիչ օրգաններում` էլեկտրամագնիսական անցումային պրոցեսների ազդեցությունը սահմանափակող միջոցառումներ (օրինակ, ցածր հաճախականության զտիչներ).

2) 150 կմ-ից ավելի երկարությամբ օդային գծերի վրա տեղակայված դիֆերենցիալ ֆազային պաշտպանություններում` օդային գծի ունակային հաղորդականությամբ պայմանավորված հոսանքների փոխհատուցման սարքվածքներ:

202. Արագագործ պաշտպանությունները երկու կամ ավելի հոսանքի տրանսֆորմատորների գումարային հոսանքին միացնելու ժամանակ, սույն ՏԿ-ի 62-րդ կետով սահմանված պահանջների կատարման անհնարինության դեպքում, արտաքին վնասվածքների ժամանակ պաշտպանությունների ավելորդ գործարկումը բացառելու համար պետք է նախատեսել հատուկ միջոցառումներ (օրինակ, պաշտպանությունների զգայնության նվազեցում), կամ պաշտպանության սնման համար օդային գծի շղթայում տեղակայել հոսանքի տրանսֆորմատորների առանձին լրակազմ:

203. Երկայնական ունակային փոխհատուցման սարքվածքներով սարքավորված 330-ից մինչև 500 կՎ լարման օդային գծերի վրա տեղակայված պաշտպանություններում պետք է նախատեսվեն միջոցառումներ` այդ սարքվածքների ազդեցությամբ պայմանավորված արտաքին վնասվածքների ժամանակ պաշտպանության ավելորդ գործարկումը կանխելու համար (օրինակ` կարող են օգտագործվել հակադարձ հաջորդականության հզորության ուղղության ռելեներ կամ թույլատրող ազդանշանի փոխանցում):

204. ՄԻԿՄ-ի կիրառման դեպքում ռելեային պաշտպանության սարքվածքները պետք է իրագործված լինեն այնպես, որ`

1) մեկ ֆազի հողակցման ժամանակ, իսկ առանձին դեպքերում` նաև երկու ֆազերի միջև միակցման ժամանակ ապահովված լինի միայն մեկ ֆազի անջատումը (դրա հետագա կրկնական ինքնավար միացմամբ).

2) սույն կետի 1-ին ենթակետում նշված վնասվածքների վրա անհաջող կրկնական միացման դեպքում կատարվի օդային գծի մեկ կամ երեք ֆազի անջատում` կախված այն բանից, նախատեսվում է, թե չի նախատեսվում օդային գծի երկարատև ոչ լիաֆազ աշխատանքի ռեժիմ.

3) վնասվածքների այլ տեսակների ժամանակ պաշտպանությունը գործի երեք ֆազերի անջատման վրա:

 

13. ՀԱՂՈՐԴԱՁՈՂԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ. ՇՐՋԱՆՑԻԿ, ՀԱՂՈՐԴԱՁՈՂԵՐԸ ՄԻԱՑՆՈՂ (ՄԻՋՀԱՂՈՐԴԱՁՈՂԱՅԻՆ) ԵՎ ՀԱՏՎԱԾԱՄԱՍԱՅԻՆ ԱՆՋԱՏԻՉՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

 

205. Էլեկտրակայանների և ենթակայանների 110 կՎ-ից բարձր լարման հավաքական հաղորդաձողերի համար ռելեային պաշտպանության առանձին սարքվածքներ պետք է նախատեսվեն`

1) հաղորդաձողերի երկու համակարգի (հաղորդաձողերի կրկնակի համակարգ, «մեկուկես»-ի սխեմա և այլն) և հաղորդաձողերի միակի հատվածավորված համակարգի համար.

2) հաղորդաձողերի միակի չհատվածավորված համակարգի համար, եթե հաղորդաձողերի վրա վնասվածքների անջատումը հաղորդաձողերին միացված տարրերի պաշտպանությունների գործողությամբ սույն ՏԿ-ի 192-րդ կետով սահմանվածներին համանման պայմաններով անթույլատրելի է, կամ եթե դիտարկվող հաղորդաձողերը սնող գծերի վրա կան ճյուղավորումներ:

206. Էլեկտրակայանների և ենթակայանների 35 կՎ լարման հավաքական հաղորդաձողերի համար ռելեային պաշտպանության առանձին սարքվածքները պետք է նախատեսվեն`

1) ըստ սույն ՏԿ-ի 192-րդ կետում սահմանված պայմանների.

2) հաղորդաձողերի երկու համակարգի կամ հատվածամասերի համար, եթե դրանց բաժանման համար միջհաղորդաձողային (հատվածամասային) անջատիչի վրա տեղակայված պաշտպանության կամ տվյալ հաղորդաձողերը սնող տարրերի վրա տեղակայված պաշտպանությունների օգտագործման ժամանակ չեն բավարարվում սպառողների սնման հուսալիության պայմանները (հաշվի առնելով ԻԿՄ-ի և ՊԻՄ-ի սարքվածքներով ապահովվող հնարավորությունները):

207. Որպես էլեկտրակայանների և ենթակայանների 35 կՎ և ավելի բարձր լարման հավաքական հաղորդաձողերի հիմնական պաշտպանություն պետք է նախատեսել հաղորդաձողերի հատվածամասը կամ համակարգին միացված բոլոր տարրերն ընդգրկող, առանց պահաժամի հոսանային դիֆերենցիալ պաշտպանությունը: Պաշտպանությունը պետք է իրականացվի` կարգաբերված անհաշվեկշռույթի անցումային և կայունացված հոսանքներից հոսանքի հատուկ ռելեների կիրառմամբ (օրինակ, հոսանքի հագեցվող տրանսֆորմատորների միջոցով միացված ռելեներ, արգելակումով ռելեներ): 330 կՎ և ավելի բարձր լարմամբ տրանսֆորմատորի (ավտոտրանսֆորմատորի) մեկից ավելի անջատիչով միացման ժամանակ պետք է նախատեսել հաղորդաձողավորման հոսանային դիֆերենցիալ պաշտպանություն:

208. Էլեկտրակայանների և ենթակայանների 35 կՎ և ավելի բարձր լարման հաղորդաձողերի կրկնակի համակարգի համար, որոնց միացված յուրաքանչյուր տարր ունի մեկ անջատիչ, հոսանային դիֆերենցիալ պաշտպանությունը պետք է նախատեսված լինի տարրերի սևեռված բաշխման համար տարբերակով: 110 կՎ և ավելի բարձր լարման հաղորդաձողերի պաշտպանության սարքվածքներում միացումները հաղորդաձողերի մեկ համակարգից մյուս համակարգի վրա տեղափոխելու համար սեղմակաշարերի վրա պետք է նախատեսել սևեռման փոփոխության հնարավորություն:

209. Սույն ՏԿ-ի 207-րդ և 208-րդ կետերում նշված դիֆերենցիալ պաշտպանությունը պետք է իրագործված լինի օգտագործվող հոսանքի տրանսֆորմատորների երկրորդային շղթաների սարքինության վերահսկման սարքվածքով, որը գործում է պահաժամով պաշտպանությունն աշխատանքից դուրսբերման և ազդանշանման վրա:

210. Էլեկտրակայանների 6-ից մինչև 10 կՎ լարման հատվածավորված հաղորդաձողերի համար պետք է նախատեսված լինի երկաստիճան ոչ լրիվ դիֆերենցիալ պաշտպանություն, որի առաջին աստիճանը կատարված է ըստ հոսանքի և լարման հոսանային ընդհատիչի կամ հեռագործ պաշտպանության տեսքով, իսկ երկրորդը` առավելագույն հոսանային պաշտպանության տեսքով: Պաշտպանությունը պետք է գործի սնող տարրերի և սեփական կարիքների տրանսֆորմատորների անջատման վրա`

1) եթե պաշտպանության երկրորդ աստիճանը (առավելագույն հոսանքի պաշտպանությունը) չի ապահովում ռեակտորներով համալրված սնվող գծերի (օդային և (կամ) մալուխային) ծայրում ԿՄ-ի ժամանակ պահանջվող զգայնությունը (գեներատորային լարման հաղորդաձողերի վրա բեռնվածքը մեծ է, սնվող գծերի անջատիչները տեղակայված են ռեակտորներից հետո), այդ պաշտպանությունը պետք է իրագործել ռեակտորների շղթաներում տեղակայված, լարման թողարկմամբ կամ առանց թողարկման առավելագույն հոսանային պաշտպանությունների առանձին լրակազմերի տեսքով: Այդ լրակազմերի գործողությունը սնվող տարրերի անջատման վրա պետք է վերահսկվի ԿՄ-ի առաջացման ժամանակ գործարկվող լրացուցիչ սարքվածքով: Այդ դեպքում հատվածամասային անջատիչի վրա պետք է նախատեսվի դրա անջատման ժամանակ գործողության մեջ մտցվող պաշտպանություն (նախատեսված` ռեակտորի և անջատիչի միջև վնասվածքների վերացման համար), որը աշխատանքի մեջ է մտցվում այդ անջատիչի անջատման դեպքում: Սնող տարրերի մի մասը հաղորդաձողերի պահուստային համակարգի վրա առանձնացնելու ժամանակ պետք է նախատեսված լինի հաղորդաձողերի ոչ լրիվ դիֆերենցիալ պաշտպանություն` տարրերի սևեռված բաշխման համար տարբերակով.

2) եթե հնարավոր են սնող տարրերը հաղորդաձողերի տարբեր համակարգերի վրա բաժանմամբ աշխատանքի հաճախակի ռեժիմներ, թույլատրվում է նախատեսել, բացի գեներատորներից, բոլոր սնող տարրերի վրա տեղակայվող առանձին հեռահար պաշտպանություններ:

211. 12 ՄՎտ-ից փոքր հզորությամբ գեներատորներով էլեկտրակայանների 6-ից մինչև 10 կՎ լարման հատվածավորված հաղորդաձողերի համար թույլատրվում է չնախատեսել հատուկ պաշտպանություն. ընդ որում, հաղորդաձողերի վրա ԿՄ-ի վերացումը պետք է իրականացվի գեներատորների առավելագույն հոսանային պաշտպանությունների գործմամբ:

212. Ցածրացնող ենթակայանների 6-ից մինչև 10 կՎ լարման հաղորդաձողերի միակի հատվածավորված և երկակի համակարգերի համար չպետք է նախատեսել ռելեային պաշտպանության հատուկ սարքվածքներ, իսկ հաղորդաձողերի վրա ԿՄ-ի վերացումը պետք է իրականացվի արտաքին ԿՄ-ներից տրանսֆորմատորների պաշտպանությունների և հատվածամասային կամ հաղորդաձողերը միացնող անջատիչների վրա տեղակայված պաշտպանությունների գործողությամբ: Հզոր ենթակայանների պաշտպանության զգայնության բարձրացման և գործողության արագացման նպատակներով թույլատրվում է կիրառել սնող տարրերի հոսանքների գումարին միացված պաշտպանություն: Ենթակայանի հաղորդաձողերից հեռացող գծերի վրա ռեակտորների առկայության ժամանակ թույլատրվում է հաղորդաձողերի պաշտպանությունը կատարել էլեկտրակայանների հաղորդաձողերի պաշտպանությանը համանման:

213. Անջատիչներում ներկառուցված հոսանքի տրանսֆորմատորների առկայության դեպքում հաղորդաձողերի դիֆերենցիալ պաշտպանության և այդ հաղորդաձողերից հեռացող միացումների պաշտպանությունների համար պետք է օգտագործվեն անջատիչի տարբեր կողմերում տեղաբաշխված հոսանքի տրանսֆորմատորները, որպեսզի անջատիչում տեղի ունեցած վնասվածքները մտնեն այդ պաշտպանությունների գործման գոտիների մեջ`

1) եթե անջատիչները չունեն ներկառուցված հոսանքի տրանսֆորմատորներ, ապա տնտեսման նպատակներով պետք է առանձին տեղակայված հոսանքի տրանսֆորմատորները նախատեսել անջատիչի միայն մի կողմից և, ըստ հնարավորության, դրանք տեղակայել այնպես, որ անջատիչները մտնեն հաղորդաձողերի դիֆերենցիալ պաշտպանության գործողության գոտու մեջ: Ընդ որում, հաղորդաձողերի երկակի համակարգի տարրերի սևեռված բաշխմամբ պաշտպանությունում հաղորդաձողերը միացնող անջատիչի շղթայում պետք է նախատեսված լինի հոսանքի տրանսֆորմատորների երկու միջուկների օգտագործումը.

2) առանձին հեռահար պաշտպանությունները որպես հաղորդաձողերի պաշտպանություն կիրառելիս այդ պաշտպանությունների հոսանքի տրանսֆորմատորները հատվածամասային անջատիչի շղթայում պետք է տեղակայվեն հաղորդաձողերի հատվածամասի և ռեակտորի միջև:

214. Հաղորդաձողերի պաշտպանությունը պետք է կատարել այնպես, որ հաղորդաձողերի վնասված համակարգի կամ հատվածամասի աշխատանքային լարմամբ փորձարկման ժամանակ ապահովվի համակարգի (հատվածամասի) առանց պահաժամի ընտրողական անջատումը:

215. 110 կՎ և ավելի բարձր շրջանցիկ անջատիչի համար, հատվածամասային անջատիչի առկայության դեպքում պետք է նախատեսված լինեն պաշտպանություններ (հաղորդաձողերին միացված կամայական տարրի պաշտպանության, անջատիչի և հոսանքի տրանսֆորմատորների ստուգման և նորոգման ժամանակ օգտագործելու համար)`

1) բազմաֆազ ԿՄ-ներից` եռաստիճան հեռագործ պաշտպանություն և հոսանային ընդհատիչ.

2) հողակցումներից` քառաստիճան զրոյական հաջորդականության ուղղորդված հոսանային պաշտպանություն.

3) հատվածամասային անջատիչի վրա պետք է նախատեսված լինեն հետևյալ պաշտպանությունները, որոնք պետք է օգտագործվեն հատվածամասերի հաղորդաձողերի կամ հաղորդաձողերի համակարգի բաժանման համար` ԱՀՊՍ-ի բացակայության կամ աշխատանքից դուրսբերման դեպքերում, հաղորդաձողերի համակարգի պաշտպանությունն աշխատանքից դուրսբերման դեպքերում, ինչպես նաև հեռահար պահուստավորման արդյունավետությունը բարձրացնելու համար`

ա. բազմաֆազ ԿՄ-ներից` երկաստիճան հոսանային պաշտպանություն,

բ. հողակցումներից` եռաստիճան զրոյական հաջորդականության հոսանային պաշտպանություն.

4) հատվածամասային անջատիչի վրա թույլատրվում է ավելի բարդ պաշտպանությունների տեղակայում, եթե դա պահանջվում է հեռահար պահուստավորման արդյունավետության բարձրացման համար.

5) շրջանցիկ անջատիչի դերը կատարելու համար նախատեսված 110 կՎ և ավելի լարման հատվածամասային անջատիչի վրա պետք է նախատեսված լինեն նույն պաշտպանությունները, ինչ և շրջանցիկ ու հատվածամասային անջատիչների վրա` դրանց առանձին իրագործման ժամանակ.

6) պետք է նախատեսել 110 կՎ և ավելի լարման գծերի արագագործ հիմնական պաշտպանությունների փոխադրումը շրջանցիկ անջատիչի վրա.

7) 3-ից մինչև 35 կՎ լարման հատվածամասային անջատիչի վրա պետք է նախատեսված լինի երկաստիճան հոսանային պաշտպանություն բազմաֆազ ԿՄ-ներից:

216. Ստուգման համար գործողությունից հանվող գծի (օդային և (կամ) մալուխային) պաշտպանությանը փոխարինելու համար պետք է նախատեսել պաշտպանության առանձին վահան էլեկտրական միացումների այն սխեմաներում, որոնցում բացակայում է շրջանցիկ անջատիչը (օրինակ` «քառանկյուն», «մեկուկեսի» սխեմա և այլն). պաշտպանության այդպիսի վահան պետք է նախատեսել 330-ից մինչև 500 կՎ լարման օդային գծերի և առանձին հիմնական պաշտպանություն չունեցող 220 կՎ լարման գծերի (օդային և (կամ) մալուխային) համար:

Պաշտպանության առանձին վահան թույլատրվում է նախատեսել առանձին հիմնական պաշտպանություն չունեցող 110 կՎ լարման գծերի(օդային և (կամ) մալուխային) համար` գծերի շղթաներում անջատիչներով «կամրջակ» և «բազմանկյուն» էլեկտրական միացումների սխեմաների դեպքում, եթե գծի պաշտպանության ստուգման ժամանակ, դրա վնասվածքի վերացումը` ներկայացվող պահանջներին համապատասխան, ավելի պարզ միջոցներով տեխնիկապես անհնար է:

 

14. ՀԱՄԱԺԱՄ ՓՈԽՀԱՏՈՒՑԻՉՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

 

217. Համաժամ փոխհատուցիչների ռելեային պաշտպանության սարքվածքները պետք է իրականացնել համապատասխան հզորությունների տուրբագեներատորների պաշտպանություններին համանման, հետևյալ տարբերությամբ`

1) եթե թողարկման ժամանակ հնարավոր է ազդանշանի վրա գործող համաչափ գերբեռնվածքի հոսանքից պաշտպանության գործումը, ապա այդ ռեժիմում այն պետք է գործողությունից հանվի.

2) պետք է նախատեսել համաժամ փոխհատուցչի անջատիչի անջատման վրա գործող լարման նվազագույն պաշտպանություն:

Պաշտպանության գործարկման լարումը պետք է ընդունվի 0,1-ից մինչև 0,2 Uանվ-ին հավասար, պահաժամը` 10 վ-ից ոչ ավելի.

3) պետք է նախատեսված լինի ենթակայանի սնման կարճատև անհետացման դեպքում (օրինակ, սնող գծի ԻԿՄ-ի անհոսանք դադարի) գործող պաշտպանություն: Պաշտպանությունը պետք է կատարվի հաճախականության նվազագույն պաշտպանության ձևով և գործի համաժամ փոխհատուցչի անջատիչի անջատման կամ ԴՄԱ-ի վրա: Թույլատրվում է այլ սկզբունքներով կատարված, օրինակ` հաճախականության նվազման արագությանն արձագանքող պաշտպանությունների օգտագործումը.

4) 50 Մվար և ավելի հզորությամբ համաժամ փոխհատուցիչների վրա պետք է նախատեսել համաժամ փոխհատուցչի անջատման կամ ազդանշանի վրա գործող պաշտպանություն գրգռման կորստից (գրգռման հոսանքի թույլատրելի սահմանից ցածր իջեցումից): Թույլատրվում է այդ պաշտպանությունը չկիրառել այն համաժամ փոխհատուցիչների համար, որոնց համար նախատեսվում է փոխհատուցչի ռոտորի բացասական հոսանքով աշխատելու ռեժիմին անցնելու հնարավորություն.

5) տրանսֆորմատորի հետ բլոկում աշխատող համաժամ փոխհատուցչի համար պետք է նախատեսված լինի փոխհատուցչի ստատորի փաթույթում հողակցման ժամանակ գործող պաշտպանություն, որը տեղակայվում է տրանսֆորմատորի ցածր լարման կողմում.

6) եթե տրանսֆորմատորի ցածր լարման կողմում հողակցման հոսանքը գերազանցում է 5 Ա-ը, թույլատրվում է չտեղակայել աղեղմարիչ ռեակտոր և պաշտպանությունն իրագործել երկու պահաժամով: Նախատեսվում է փոքր պահաժամով անջատել համաժամ փոխհատուցչի անջատիչը, իսկ մեծով` ազդանշան տալ.

7) 5 Ա-ից ցածր հողակցման հոսանքի դեպքում պաշտպանությունը պետք է կատարված լինի մեկ պահաժամով և ազդանշանի վրա գործմամբ: 50 Մվար-ից բարձր հզորության համաժամ փոխհատուցիչների համար պետք է նախատեսված լինի ազդանշանի կամ անջատման վրա այդ պաշտպանության գործելու հնարավորությունը:

218. Առանց անձնակազմի մշտական հերթապահության ենթակայաններում համաժամ փոխհատուցչի գերբեռնվածքից պաշտպանությունը պետք է իրականացվի անկախ պահաժամով ու ավելի փոքր պահաժամով գործի ազդանշանի և գրգռման հոսանքի իջեցման վրա, իսկ մեծով` համաժամ փոխհատուցչի անջատման վրա (եթե երկարատև գերբեռնվածքների կանխումը չի ապահովվում գրգռման ինքնավար կարգավորման սարքվածքներով):

219. Համաժամ փոխհատուցչի գրգռման շղթայում հողակցումներից պաշտպանությունը պետք է կատարել այնպես, ինչպես հիդրոգեներատորների համար` համաձայն սույն ՏԿ-ի 109-րդ կետի:

 

IV. ԱՎՏՈՄԱՏԻԿԱ ԵՎ ՀԵՌՈՒՍՏԱՄԵԽԱՆԻԿԱ

 

15. ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

220. Տեխնիկական կանոնակարգի սույն բաժինը տարածվում է էներգահամակարգերի և արդյունաբերական ու այլ էլեկտրատեղակայանքների էլեկտրամատակարարման ինքնավար և հեռուստամեխանիկական սարքվածքների վրա, որոնք կոչված են իրականացնելու`

1) գծերի կամ գծերի ֆազերի, հաղորդաձողերի և այլ էլեկտրակայանքների ԻԿՄ-ի` դրանց ինքնավար անջատումից հետո.

2) պահուստային սնման կամ սարքավորման ՊԻՄ.

3) համաժամ գեներատորների և համաժամ փոխհատուցիչների զուգահեռ աշխատանքի միացում.

4) գրգռման, լարման և ռեակտիվ հզորության կարգավորում.

5) հաճախականության և ակտիվ հզորության կարգավորում.

6) կայունության խախտման կանխում.

7) անհամաժամ ռեժիմի դադարեցում.

8) հաճախականության իջեցման սահմանափակում.

9) հաճախականության բարձրացման սահմանափակում.

10) լարման իջեցման սահմանափակում.

11) լարման բարձրացման սահմանափակում.

12) սարքավորման գերբեռնվածության կանխում.

13) կարգավարական վերահսկում և կառավարում:

Սարքվածքների` 4-11-րդ ենթակետերի գործառույթները լրիվ կամ մասամբ որոշվում են ամբողջ էներգահամակարգի աշխատանքի պայմաններով: Այդ սարքվածքները պետք է նախագծվեն և շահագործվեն մասնագիտացված կազմակերպությունների կողմից:

221. Էլեկտրաէներգետիկական համակարգում կարող են տեղակայվել սույն բաժնում չընդգրկված և այլ իրավական նորմատիվային փաստաթղթերով կանոնակարգված ինքնավար կառավարման սարքվածքներ: Այդ սարքվածքների գործողությունները պետք է համաձայնեցված լինեն ինչպես իրար, այնպես էլ սույն գլխում դիտարկվող սարքվածքների և համակարգերի գործողության հետ:

222. Էլեկտրաէներգիա սպառող կազմակերպությունների էլեկտրական ցանցերում պետք է կիրառել ավտոմատիկայի այնպիսի սարքվածքներ, որոնք, հնարավորինս, թույլ չեն տալիս առավել պատասխանատու տեխնոլոգիական պրոցեսների խախտումներ` էլեկտրամատակարարման կարճատև ընդհատումների ժամանակ, որոնք պայմանավորված են ներքին և արտաքին էլեկտրամատակարարման ցանցում պաշտպանության և ավտոմատիկայի գործողությամբ:

 

-----------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում

 

 

pin
ՀՀ կառավարություն
17.01.2008
N 42-Ն
Որոշում