Սեղմել Esc փակելու համար:
ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՎ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՎՏՈՄԱՏԻԿԱՅԻ ՍԱՐՔՎԱԾՔԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

17 հունվարի 2008 թվականի N 42-Ն

 

ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՎՏՈՄԱՏԻԿԱՅԻ ՍԱՐՔՎԱԾՔԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(4-րդ մաս)

 

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՎՏՈՄԱՏԻԿԱՅԻ ՍԱՐՔՎԱԾՔԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ

(4-րդ մաս)

 

16. ԻՆՔՆԱՎԱՐ ԿՐԿՆԱԿԱՆ ՄԻԱՑՈՒՄ

 

223. ԻԿՄ-ի սարքվածքները պետք է նախատեսվեն ռելեային պաշտպանության սարքվածքների գործման հետևանքով անջատված անջատիչների ինքնավար միացման միջոցով սպառողների սնման կամ միջհամակարգային և ներհամակարգային կապերի արագ վերականգնման համար: ԻԿՄ պետք է նախատեսվի`

1) 1 կՎ-ից բարձր լարման օդային և խառը (մալուխաօդային) բոլոր տեսակի գծերի համար: ԻԿՄ-ի կիրառելուց հրաժարումը յուրաքանչյուր դեպքում պետք է լինի հիմնավորված`

ա. 35 կՎ-ից ցածր լարման մալուխային գծերի վրա ԻԿՄ թույլատրվում է կիրառել այն դեպքերում, երբ այն կարող է լինել արդյունավետ` բաց աղեղի առաջացմամբ պայմանավորված զգալի վնասվածքների հավանականության հետ կապված, ինչպես նաև պաշտպանության ոչ ընտրողական գործողության ուղղման նպատակով,

բ. 110 կՎ-ից բարձր լարման մալուխային գծերի վրա ԻԿՄ-ի կիրառման հարցը պետք է առանձնակի լուծվի նախագծման ժամանակ յուրաքանչյուր դեպքի համար` հաշվի առնելով կոնկրետ պայմանները.

2) էլեկտրակայանների և ենթակայանների հաղորդաձողերի համար` համաձայն սույն ՏԿ-ի 258-րդ և 259-րդ կետերի.

3) տրանսֆորմատորների համար` համաձայն սույն ՏԿ-ի 260-րդ կետի.

4) պատասխանատու էլեկտրաշարժիչների, որոնք անջատվել են այլ էլեկտրաշարժիչների ինքնագործարկում ապահովելու համար` համաձայն սույն ՏԿ-ի 272-րդ կետի:

224. Սույն ՏԿ-ի 223-րդ կետի 1-ին, 2-րդ և 3-րդ ենթակետերով ԻԿՄ-ի իրականացնելու համար պետք է ԻԿՄ-ի սարքվածքներ նախատեսվեն նաև շրջանցիկ, հաղորդաձողերի միացման և հատվածամասային անջատիչների վրա: Սարքավորումների տնտեսման նպատակով թույլատրվում է խմբային ԻԿՄ-ի սարքվածքների կատարում գծերի համար, առաջին հերթին` մալուխային և 6-ից մինչև 10 կՎ լարման այլ միացումների համար: Այդ դեպքում պետք է հաշվի առնել ԻԿՄ խմբային սարքվածքի թերությունները. օրինակ` հրաժարման հնարավորությունը այն դեպքում, եթե մեկ միացության անջատիչի անջատումից հետո, մյուս միացության անջատիչի անջատումը տեղի է ունենում մինչև ԻԿՄ-ի սարքվածքի վերադարձը ելման դիրքին:

225. ԻԿՄ-ի սարքվածքները պետք է կատարված լինեն այնպես, որ դրանք չգործեն`

1) անձնակազմի կողմից, հեռավորության վրա կամ հեռակառավարման միջոցով անջատիչը անջատելիս.

2) անձնակազմի կողմից հեռավորության վրա կամ հեռակառավարման միջոցով միացնելուց անմիջապես հետո, ռելեային պաշտպանությունից ինքնավար անջատման ժամանակ.

3) տրանսֆորմատորների և պտտվող մեքենաների ներքին վնասվածքներից պաշտպանության կողմից և հակավթարային ավտոմատիկայի սարքվածքների կողմից անջատիչն անջատվելիս, ինչպես նաև անջատիչի անջատման այլ դեպքերում, երբ ԻԿՄ-ի գործողությունն անթույլատրելի է: ԻՀԲ գործողությունից հետո ԻԿՄ (ՀԻԿՄ) պետք է կատարվի սույն ՏԿ-ի 321-րդ կետին համապատասխան:

226. ԻԿՄ-ի սարքվածքները պետք է կատարված լինեն այնպես, որ սարքվածքի սխեմայում ցանկացած անսարքության դեպքում բացառված լինի ԿՄ-ի վրա բազմապատիկ միացման հնարավորությունը: ԻԿՄ-ի սարքվածքները պետք է ունենան ինքնավար վերադարձ ելման վիճակին:

227. ԻԿՄ կիրառելիս պետք է նախատեսվի ռելեային պաշտպանության գործողության արագացում` անհաջող ԻԿՄ-ի դեպքում`

1) ռելեային պաշտպանության գործողության արագացումն անհաջող ԻԿՄ-ից հետո կատարվում է անջատիչի միացումից հետո արագացման սարքվածքի օգնությամբ, որը պետք է օգտագործվի նաև անջատիչի այլ պատճառներով (կառավարման բանալուց, հեռուստակառավարումից կամ ՊԻՄ-ի սարքվածքից) միացման դեպքում: Անջատիչի միացումից հետո պաշտպանության արագացման դեպքում պետք է ձեռնարկվեն միջոցներ անջատիչի միացման ժամանակ կամ դրա ֆազերի ոչ միաժամանակ միացման պատճառով հոսանքի կարճատև ցատկի ազդեցությամբ գործող պաշտպանության կողմից անջատիչի հնարավոր անջատման դեմ.

2) անջատիչը միացնելուց հետո հարկավոր չէ արագացնել պաշտպանությունը, եթե գիծն իր այլ անջատիչով արդեն լարման տակ է դրվել (այսինքն գծի վրա առկա է համաչափ լարում).

3) թույլատրվում է ԻԿՄ-ից հետո չարագացնել փոփոխական օպերատիվ հոսանքով կատարված` 35 կՎ և ավելի ցածր լարման գծերի պաշտպանությունների գործողությունը, եթե դրա համար պահանջվում է պաշտպանությունների զգալի բարդացում և դրանց գործողության ժամանակը տեղակայման տեղին մոտ մետաղական ԿՄ-ի դեպքում չի գերազանցում 1,5 վ-ը:

228. Եռաֆազ ԻԿՄ (ԵԻԿՄ) սարքվածքներն առավելապես պետք է թողարկվեն նախկինում տրված օպերատիվ հրամանի և անջատիչի անջատված դիրքի մեջ անհամապատասխանության դեպքում. թույլատրվում է ԻԿՄ-ի սարքվածքի գործարկումը նաև պաշտպանությունից:

229. ԵԻԿՄ-ի համար կարող են կիրառվել միապատիկ կամ կրկնական գործողությամբ սարքվածքներ (վերջինը` եթե դա թույլատրելի է անջատիչի աշխատանքի պայմաններով): Կրկնական գործողության ԵԻԿՄ սարքվածքն առավելապես պետք է կիրառել օդային գծերի` հատկապես միակողմանի սնմամբ միակի օդային գծերի համար: 35 կՎ և ավելի ցածր լարման ցանցերում կրկնապատիկ գործողության ԵԻԿՄ սարքվածքներն առաջին հերթին պետք է կիրառել ցանցից պահուստավորում չունեցող գծերի համար:

230. Մեկուսացված կամ փոխհատուցված չեզոքով ցանցերում պետք է կիրառվի ԻԿՄ-ի երկրորդ ցիկլի ուղեկապում` ԻԿՄ-ի առաջին ցիկլից հետո հողակցման առկայության դեպքում (օրինակ` ըստ լարման զրոյական հաջորդականության առկայության): ԵԻԿՄ-ի պահաժամը երկրորդ ցիկլում պետք է լինի 15-ից մինչև 20 վ-ից ոչ պակաս:

231. Էլեկտրահաղորդման բնականոն աշխատանքի ռեժիմի վերականգնման արագացման համար ԵԻԿՄ-ի սարքվածքի պահաժամը (հատկապես միակողմանի սնման գծերի վրա կրկնապատիկ գործողության ԻԿՄ-ի առաջին ցիկլի համար) պետք է ընդունվի հնարավոր նվազագույնը` հաշվի առնելով աղեղի մարման և միջավայրի ապաիոնացման ժամանակը վնասվածքի տեղում, ինչպես նաև հաշվի առնելով անջատիչի և դրա շարժաբերի կրկնակի միացմանը պատրաստ լինելու ժամանակը:

232. ԵԻԿՄ-ի սարքվածքի պահաժամը երկկողմանի սնմամբ գծի վրա պետք է ընտրվի` հաշվի առնելով նաև վնասվածքի ոչ միաժամանակյա անջատման հնարավորությունը գծի երկու ծայրերից: Այդ դեպքում հեռահար պահուստավորման համար նախորոշված պաշտպանությունների գործողության ժամանակը չպետք է հաշվի առնվի: Թույլատրվում է հաշվի չառնել գծերի ծայրերում անջատիչների անջատման միաժամանակությունը, երբ դրանք անջատվում են բարձրհաճախականային պաշտպանության գործարկման հետևանքով: Միապատիկ գործողության ԵԻԿՄ-ի արդյունավետության բարձրացման նպատակով թույլատրվում է մեծացնել դրա պահաժամը (հնարավորին չափ հաշվի առնելով սպառողի աշխատանքը):

233. 110 կՎ և ավելի բարձր լարման միակողմանի սնմամբ միակի գծերի վրա, որոնց համար թույլատրելի է, անհաջող ԵԻԿՄ-ի դեպքում երկու ֆազով երկարատև աշխատանքի անցումը, պետք է նախատեսել կրկնակի գործողության ԵԻԿՄ` գծի սնող ծայրի վրա: Գծի փոխադրումը երկու ֆազով աշխատանքի կարող է կատարվել անձնակազմի կողմից տեղում, կամ հեռուստակառավարման միջոցով: Անհաջող ԻԿՄ-ից հետո գծի երկու ֆազով ռեժիմի փոխադրման համար պետք է նախատեսել գծի սնման և ընդունման ծայրում բաժանիչների կամ անջատիչների կառավարում ըստ ֆազերի: Գծի երկու ֆազով երկարատև աշխատանքի ռեժիմի փոխադրման ժամանակ, անհրաժեշտության դեպքում պետք է միջոցներ ձեռք առնել գծի ոչ լիաֆազ ռեժիմի պատճառով կապի գծերի աշխատանքում առաջացած խանգարումների նվազեցման համար: Այդ նպատակով գծի ոչ լիաֆազ ռեժիմում թույլատրվում է հաղորդվող հզորության սահմանափակում (եթե դա չի վնասում սպառողի աշխատանքին):

234. Այն գծերի վրա, որոնց անջատումը չի բերում արտադրող աղբյուրների միջև էլեկտրական կապի խախտմանը, օրինակ` միակողմանի սնմամբ զուգահեռ գծերի վրա, ԵԻԿՄ-ի սարքվածքները պետք է տեղադրել առանց համաժամության ստուգման:

235. Երկկողմանի սնվող միակի գծերի վրա (առանց շունտող կապերի) պետք է նախատեսվի եռաֆազ ԻԿՄ-ի հետևյալ տեսակներից (կամ դրանց համակցությունից) մեկը`

1) արագագործ ԵԻԿՄ (ԱԻԿՄ).

2) անհամաժամ ԵԻԿՄ (ԱՀԻԿՄ).

3) համաժամության որսմամբ ԵԻԿՄ (ԵԻԿՄ ՀՈ).

4) միաֆազ ԻԿՄ (ՄԻԿՄ)` ԵԻԿՄ-ի տարբեր տեսակների հետ զուգակցությամբ, եթե անջատիչները սարքավորված են ըստ ֆազային կառավարման և էներգահամակարգի մասերի զուգահեռ աշխատանքի կայունությունը չի խախտվում ՄԻԿՄ-ի ցիկլում:

236. ԻԿՄ-ի տեսակների ընտրությունը կատարվում է համակարգի և սարքավորանքի աշխատանքի կոնկրետ պայմանների համախմբից ելնելով` հաշվի առնելով սույն ՏԿ-ի 237-246-րդ կետերի պահանջները:

237. ԱԻԿՄ (նվազագույն պահաժամով միացումը երկու ծայրում միաժամանակ) պետք է նախատեսել սույն ՏԿ-ի 235-րդ կետում նշված գծերի վրա` կրկնական ինքնավար միացման համար, որպես կանոն, միացվող համակարգերի էլեկտրաշարժ ուժերի վեկտորների միջև անկյան փոքր շեղման դեպքում: ԱԻԿՄ թույլատրող անջատիչների առկայության դեպքում ԱԻԿՄ կարող է կիրառվել, եթե միացումից հետո ապահովվում է համակարգերի համաժամ զուգահեռ աշխատանքի պահպանումը և համաժամ գեներատորների և փոխհատուցիչների առավելագույն էլեկտրամագնիսական մոմենտը (հաշվի առնելով անհրաժեշտ պաշարը) փոքր է մեքենայի արտանցիչների վրա եռաֆազ ԿՄ-ի դեպքում առաջացող էլեկտրամագնիսական մոմենտից: Առավելագույն էլեկտրամագնիսական մոմենտի գնահատումը պետք է կատարվի ԱԻԿՄ-ի ընթացքում անկյան առավելագույն հնարավոր շեղման համար: Համապատասխանաբար ԱԻԿՄ-ի գործարկումը պետք է կատարվի միայն արագագործ պաշտպանության գործարկման դեպքում, որի գործողության գոտին ընդգրկում է ամբողջ գիծը: ԱԻԿՄ-ն պետք է ուղեկապվի պահուստային պաշտպանությունների գործարկման դեպքում և ուղեկապվի կամ հապաղեցվի` ԱՀՊՍ-ի աշխատանքի դեպքում: Եթե անհաջող ԱԻԿՄ-ի դեպքում էներգահամակարգի կայունության պահպանման համար պահանջվում է հակավթարային ավտոմատիկայի կողմից ազդեցությունների մեծ ծավալ, ապա ԱԻԿՄ-ի կիրառում չի թույլատրվում:

238. Անհամաժամ ԻԿՄ (ԱՀԻԿՄ) կարող է կիրառվել սույն ՏԿ-ի 235-րդ կետում նշված գծերում (հիմնականում 110-ից մինչև 220 կՎ լարման), եթե`

1) անհամաժամ միացման դեպքում առաջացող համաժամ գեներատորների և փոխհատուցիչների առավելագույն էլեկտրամագնիսական մոմենտը (հաշվի առնելով անհրաժեշտ պաշարը) փոքր է նրանց արտանցիչների վրա եռաֆազ ԿՄ-ի դեպքում առաջացած էլեկտրամագնիսական մոմենտից: Այդ դեպքում որպես ԱՀԻԿՄ թույլատրելիության գնահատման գործնական չափանիշ են ընդունվում միացման անկյան 180-ի դեպքում ստատորի հոսանքների պարբերական բաղադրիչների հաշվարկային սկզբնական արժեքները.

2) միացման անկյան 180 դեպքում տրանսֆորմատորի (ավտոտրանսֆորմատորի) միջով անցնող առավելագույն հոսանքը փոքր է նրա արտանցիչների վրա ԿՄ-ի հոսանքից` անսահման հզորության հաղորդաձողերից սնման դեպքում.

3) ԻԿՄ-ից հետո ապահովվում է բավականաչափ արագ վերահամաժամացում. եթե անհամաժամ ինքնավար կրկնական միացման արդյունքում հնարավոր է երկարատև անհամաժամ ընթացքի առաջացում, ապա պետք է կիրառվեն հատուկ միջոցառումներ` դրա կանխման կամ դադարեցման համար:

239. Սույն ՏԿ-ի 238-րդ կետի պայմանների պահպանման դեպքում ԱՀԻԿՄ թույլատրվում է օգտագործել նաև զուգահեռ գծերի վրա` նորոգման ռեժիմում:

240. ԱՀԻԿՄ կատարելու դեպքում պետք է միջոցներ ձեռնարկել պաշտպանության ավելորդ գործարկումը կանխելու համար: Այդ նպատակով պետք է, մասնավորապես, ԱՀԻԿՄ-ի ժամանակ անջատիչների միացումը կատարել որոշակի հաջորդականությամբ, օրինակ` գծի մի կողմից ԻԿՄ-ի կատարմամբ, դրա վրա լարման առկայության հսկողությամբ` հակադիր կողմից հաջողված ԵԻԿՄ-ից հետո:

241. Համաժամության որսմամբ ԻԿՄ կարող է կիրառվել սույն ՏԿ-ի 235-րդ կետում նշված գծերի միացման համար, զգալի (մոտավորապես մինչև 4 տոկոս) սահքերի և թույլատրվող անկյան դեպքում: Հնարավոր է նաև ԻԿՄ-ի հետևյալ կատարումը: Գծի ծայրին, որը պետք է միացվի առաջինը, կատարվում է արագացված ԵԻԿՄ-ը (արագագործ պաշտպանության գործարկման սևեռմամբ, որի գործողության գոտին ընդգրկում է ամբողջ գիծը)` առանց գծի վրա լարման հսկողության (ԱԵԻԿՄ ԱՀ) կամ ԵԻԿՄ` գծի վրա լարման բացակայության հսկողությամբ (ԵԻԿՄ ԼԲ), իսկ դրա մյուս ծայրում` համաժամության որսմամբ ԵԻԿՄ-ի կատարում: Վերջինս կատարվում է այն պայմանով, որ առաջին ծայրի միացումը հաջողված է (դա կարող է որոշվել, օրինակ` գծի վրա լարման առկայության հսկողության միջոցով):

242. Համաժամությունը որսալու համար կարող են կիրառվել առաջանցման հաստատուն անկյունով համաժամանակչի սկզբունքով կառուցված սարքվածքներ:

243. ԻԿՄ-ի սարքվածքները պետք է կատարել այնպես, որ հնարավորություն լինի փոփոխել գծի ծայրերին գտնվող անջատիչների միացման հերթականությունը:

244. ԻԿՄ ՀՈ սարքվածքներ իրականացնելիս պետք է ձգտել ապահովել դրա գործողությունը` հաճախականությունների հնարավոր մեծ տարբերության դեպքում: ԻԿՄ ՀՈ կիրառման ժամանակ առավելագույն թույլատրելի միացման անկյունը պետք է ընդունվի սույն ՏԿ-ի 238-րդ կետում նշված պայմանները հաշվի առնելով: ԻԿՄ ՀՈ սարքվածքի կիրառման դեպքում գերադասելի է այն օգտագործել անձնակազմի կողմից գծի միացման համար (կիսաինքնավար համաժամանակացում):

245. Լարման տրանսֆորմատորներով սարքավորված գծերի վրա, լարման բացակայության հսկման (ԼԲՀ) և լարման առկայության հսկման (ԼԱՀ) համար, տարբեր տեսակի ԵԻԿՄ-ի դեպքում անհրաժեշտ է կիրառել գծային (ֆազային) լարմանը և հակադարձ ու զրոյական հաջորդականության լարումներին արձագանքող օրգաններ: Որոշ դեպքերում, օրինակ` առանց շունտող ռեակտորների գծերի վրա կարելի է չօգտագործել զրոյական հաջորդականության լարումը:

246. Միաֆազ ինքնավար կրկնական միացումը (ՄԻԿՄ) կարող է կիրառվել միայն հողակցման մեծ հոսանքով ցանցերում: ՄԻԿՄ, ֆազի կայուն վնասվածքի դեպքում առանց գծի երկարատև ոչ լիաֆազ ռեժիմի ինքնավար փոխադրման, պետք է կիրառել`

1) մեծ բեռնվածքով միջհամակարգային կամ ներհամակարգային միակի էլեկտրահաղորդման գծերի վրա.

2) մեծ բեռնվածքով 220 կՎ և բարձր լարման միջհամակարգային երկու կամ ավելի շրջանցիկ կապերով գծերի վրա այն դեպքում, երբ դրանցից մեկի անջատումը կարող է բերել էներգահամակարգի դինամիկ կայունության խախտման.

3) տարբեր լարման դասերի միջհամակարգային և ներհամակարգային գծերի վրա, եթե բարձր լարման գծի եռաֆազ անջատումը կարող է բերել ցածր լարման գծերի անթույլատրելի գերբեռնվածքի` էներգահամակարգի կայունության խախտման հնարավորությամբ.

4) տեղական մեծ բեռնվածք չունեցող խոշոր բլոկային էլեկտրակայանները համակարգի հետ կապող գծերի վրա.

5) էլեկտրահաղորդման այն գծերի վրա, որտեղ ԵԻԿՄ-ի իրականացումը լարման նվազման հետևանքով ուղեկցվում է բեռնվածքի զգալի անկմամբ:

247. ՄԻԿՄ-ի սարքվածքը պետք է կատարվի այնպես, որ այն աշխատանքից դուրս բերելիս կամ սնման անհայտանալու դեպքում, շրջանցելով սարքվածքը, ինքնավար կերպով կատարվի գծի պաշտպանության գործողության փոխադրումը գծի երեք ֆազերի անջատման վրա:

248. Հողի հետ ԿՄ-ի դեպքում վնասված ֆազերի ընտրությունը պետք է իրականացվի ընտրողական օրգանների օգնությամբ, որոնք կարող են օգտագործվել նաև որպես գծի լրացուցիչ արագագործ պաշտպանություն ՄԻԿՄ-ի ցիկլում` ԵԻԿՄ, ԱԻԿՄ-ի ժամանակ և օպերատիվ անձնակազմի կողմից գծի միակողմանի միացման դեպքում:

249. ՄԻԿՄ-ի պահաժամը պետք է կարգավորվի աղեղի մարման և ոչ լիաֆազ ռեժիմում միաֆազ ԿՄ-ի տեղում միջավայրի ապաիոնացման ժամանակի նկատմամբ` հաշվի առնելով գծի ծայրերում պաշտպանության ոչ միաժամանակյա գործարկման, ինչպես նաև ընտրողական օրգանների աստիճանային (կասկադային) գործողության հնարավորությունը:

250. Գծերի (օդային և (կամ) մալուխային) վրա, ըստ սույն ՏԿ-ի 246-249-րդ կետերի ՄԻԿՄ պետք է կիրառվի ԵԻԿՄ-ի տարբեր տեսակների զուգակցմամբ: Այդ դեպքում պետք է նախատեսված լինի ԵԻԿՄ-ի արգելման հնարավորությունը ՄԻԿՄ-ի բոլոր դեպքերում կամ միայն անհաջող ՄԻԿՄ-ի դեպքում: Որոշակի պայմաններից կախված թույլատրվում է ԵԻԿՄ-ի իրականացումն անհաջող ՄԻԿՄ-ից հետո: Այդ դեպքերում նախատեսվում է ԵԻԿՄ-ի գործողությունը` սկզբում գծի մեկ ծայրում` գծի վրա լարման բացակայության վերահսկողությամբ և մեծացված պահաժամով:

251. Էներգահամակարգը ոչ մեծ հզորության էլեկտրակայանի հետ կապող երկկողմանի սնմամբ միակի գծերի վրա կարող են օգտագործվել ԵԻԿՄ` հիդրոգեներատորների ինքնավար ինքնահամաժամացմամբ (ԻԿՄԻՀ)` հիդրոէլեկտրակայանների համար և բաժանիչ սարքվածքների զուգակցմամբ ԵԻԿՄ` հիդրո- և ջերմաէլեկտրակայանների համար:

252. Մի քանի շրջանցիկ կապերի առկայության դեպքում երկկողմանի սնմամբ գծերի վրա պետք է կիրառել`

1) երկու կապերի առկայության, ինչպես նաև երեք կապերի առկայության դեպքում, եթե հավանական է այդ կապերից երկուսի միաժամանակյա երկարատև անջատումը (օրինակ` երկշղթա գծի)`

ա. անհամաժամ ԻԿՄ (հիմնականում 110-ից մինչև 220 կՎ լարման գծերի համար և սույն ՏԿ-ի 238-240-րդ կետերում նշված պայմանների պահպանման դեպքում, բայց բոլոր կապերի անջատման դեպքի համար),

բ. ԻԿՄ համաժամության ստուգմամբ (սույն ՏԿ-ի 238-240-րդ կետերում նշված պայմաններով) անհամաժամ ԻԿՄ-ի կատարման անհնարինության դեպքում, բայց բոլոր կապերի անջատման դեպքի համար).

2) պատասխանատու գծերի համար` երկու կապերի առկայության դեպքում, ինչպես նաև երեք կապերի առկայության դեպքում, որոնցից երկուսը երկշթա գիծ են, սույն ՏԿ-ի 238-240-րդ կետերում նշված պայմաններով ԱՀԻԿՄ-ի օգտագործման անհնարինության դեպքում թույլատրվում է օգտագործել ՄԻԿՄ, ԱԻԿՄ կամ ԻԿՄ ՀՈ սարքվածքները (տես սույն ՏԿ-ի 237-րդ, 241-244-րդ, 246-249-րդ կետերը): Այդ դեպքում ՄԻԿՄ-ի և ԱԻԿՄ-ի սարքվածքները պետք է լրացնել համաժամության ստուգման սարքվածք ունեցող ԻԿՄ-ով.

3) չորս և ավելի կապերի առկայության դեպքում, ինչպես նաև երեք կապերի առկայության դեպքում, եթե վերջին դեպքում այդ կապերից երկուսի միաժամանակյա երկարատև անջատումը քիչ հավանական է (օրինակ` եթե բոլոր գծերը միաշղթա են, ԻԿՄ` առանց համաժամության ստուգման:

253. Համաժամության ստուգմամբ ԻԿՄ-ի սարքվածքները պետք է կատարել գծի մի ծայրում` գծի վրա լարման բացակայության և համաժամության առկայության վերահսկմամբ, մյուս ծայրում` միայն համաժամության առկայության վերահսկմամբ: Գծի համաժամության ստուգմամբ ԻԿՄ-ի սարքվածքի սխեմաները պետք է կատարվեն միանման` երկու ծայրերում` հաշվի առնելով ԻԿՄ-ի դեպքում գծի անջատիչների միացման հերթականության փոփոխման հնարավորությունը: Անձնակազմի կողմից գծի միացման դեպքում անհրաժեշտ է միացվող համակարգերի համաժամության ստուգման համար կիրառել համաժամության ստուգման սարքվածքներ ունեցող ԻԿՄ:

254. Թույլատրվում է գծի վրա մի քանի տեսակների եռաֆազ ԻԿՄ-ի համատեղ կիրառում, օրինակ` ԱԻԿՄ և համաժամության ստուգմամբ ԵԻԿՄ: Թույլատրվում է նաև գծի տարբեր ծայրերում օգտագործել ԻԿՄ-ի սարքվածքների տարբեր տեսակներ, օրինակ` ԱԵԻԿՄ ԱՀ (տե՛ս սույն ՏԿ-ի 241-244-րդ կետերը) գծի մեկ ծայրում և, լարման առկայության և համաժամության հսկմամբ ԵԻԿՄ` մյուս ծայրում:

255. Թույլատրվում է ԵԻԿՄ-ի զուգակցումը ոչ ընտրողական արագագործ պաշտպանությունների հետ` վերջիններիս ոչ ընտրողական գործողության ուղղման համար: Մի քանի հաջորդաբար միացված գծերից բաղկացած ցանցերում ոչ ընտրողական արագագործ պաշտպանություններ կիրառելիս, դրանց գործողության ուղղման համար պետք է կիրառել հերթականությամբ գործող ԻԿՄ: Կարող են կիրառվել նաև մինչև ԻԿՄ պաշտպանության արագացումով կամ սնող աղբյուրի ուղղությամբ աճող, գործողության պատիկությամբ (երեքից ոչ ավելի) ԻԿՄ-ի սարքվածքներ:

256. Բարձր լարման կողմից տեղակայված կարճփակիչներով և զատիչներով տրանսֆորմատորներ սնող գծերի եռաֆազ միապատիկ ԻԿՄ-ի օգտագործման դեպքում, անհոսանք դադարի ժամանակ զատիչի անջատման համար ԻԿՄ-ի սարքվածքի գործողության ժամանակը պետք է կարգաբերված լինի կարճփակիչի միացման և զատիչի անջատման գումարային ժամանակից: Եռաֆազ կրկնակի գործողության ԻԿՄ-ի կիրառման դեպքում (տե՛ս սույն ՏԿ-ի 229-րդ և 230-րդ կետերը), նշված պայմանի համաձայն, առաջին ցիկլում ԻԿՄ-ի գործողության ժամանակը չպետք է մեծանա, եթե զատիչի անջատումը նախատեսվում է ԻԿՄ-ի երկրորդ ցիկլի անհոսանք դադարի ընթացքում: Այն գծերի համար, որոնց վրա անջատիչների փոխարեն տեղադրված են զատիչներ, զատիչների անջատումն առաջին ցիկլում անհաջող ԻԿՄ-ի դեպքում պետք է կատարվի երկրորդ ցիկլի անհոսանք դադարի ընթացքում:

257. Եթե ԻԿՄ-ի գործողության արդյունքում հնարավոր է համաժամ փոխհատուցիչների կամ համաժամ էլեկտրաշարժիչների անհամաժամ միացումը և, եթե այդպիսի միացումը դրանց համար անթույլատրելի է, ինչպես նաև այդ մեքենաներից վնասվածքի տեղի սնման բացառման համար, պետք է նախատեսել այդ համաժամ մեքենաների ինքնավար անջատումը` սնման անհետացման դեպքում, կամ փոխադրել դրանց անհամաժամ ռեժիմ ԴՄԱ-ի անջատմամբ` հետագա ինքնավար միացմամբ, կամ վերահամաժամացմամբ` հաջող ԻԿՄ-ի արդյունքում լարման վերականգնումից հետո: Համաժամ փոխհատուցիչներով կամ համաժամ էլեկտրաշարժիչներով ենթակայանների համար պետք է ձեռք առնվեն միջոցներ ԻԿՄ-ի գործելու ընթացքում ԻՀԲ-ի ավելորդ գործարկումը կանխելու համար:

258. Հաղորդաձողերի և անջատիչների` ԻԿՄ թույլատրող հատուկ պաշտպանության առկայության դեպքում, էլեկտրակայանների և ենթակայանների հաղորդաձողերի ԻԿՄ-ը պետք է իրականացվի հետևյալ երկու տարբերակներից մեկով`

1) ինքնավար փորձմամբ (սնող տարրերից մեկի անջատիչի ԻԿՄ-ով հաղորդաձողերի լարման տակ դնելը).

2) սխեմայի ինքնավար հավաքմամբ. ընդ որում, ԻԿՄ-ից առաջինը միացվում է սնող տարրերից որևէ մեկը (օրինակ` գիծը, տրանսֆորմատորը), այդ տարրի հաջող միացման դեպքում կատարվում է հաջորդը. հնարավոր է մինչվթարային ռեժիմի սխեմայի առավել լրիվ ինքնավար վերականգնումը` սխեմայի մյուս տարրերի միացման միջոցով: Հաղորդաձողերի ԻԿՄ-ը այդ տարբերակով կիրառվում է առաջին հերթին առանց անձնակազմի մշտական հերթապահության ենթակայանների համար: Ընդ որում`

ա. հաղորդաձողերի ԻԿՄ կատարելու դեպքում, պետք է կիրառվեն անհամաժամ միացումը բացառող (եթե այն անթույլատրելի է) միջոցներ,

բ. պետք է ապահովվի հաղորդաձողերի պաշտպանության բավանակաչափ զգայնություն` ինքնավար կրկնական միացման անհաջող դեպքի համար:

259. Երկտրանսֆորմատորային ցածրացնող ենթակայաններում, տրանսֆորմատորների առանձին աշխատանքի դեպքում առավելապես պետք է նախատեսվեն միջին և ցածր լարման հաղորդաձողերի ԻԿՄ-ի սարքվածքներ` ՊԻՄ-ի սարքվածքների հետ զուգակցմամբ: Տրանսֆորմատորների ներքին վնասվածքների դեպքում պետք է գործի ՊԻՄ-ը, այլ վնասվածքների դեպքում` ԻԿՄ-ն (տե՛ս սույն ՏԿ-ի 276-րդ կետը): Երկտրանսֆորմատորային ենթակայանի համար, որի բնականոն ռեժիմում նախատեսվում է տրանսֆորմատորների զուգահեռ աշխատանքը տվյալ լարման հաղորդաձողերի վրա, թույլատրվում է, ի լրումն ԻԿՄ-ի սարքվածքի, տեղադրել ՊԻՄ սարքվածքը. դա նախատեսվում է տրանսֆորմատորներից մեկի պահուստավորման դեպքում:

260. Էներգահամակարգերի ենթակայաններում բոլոր միակի, 1 ՄՎ.Ա-ից ավելի հզորության ցածրացնող տրանսֆորմատորները, որոնք ունեն անջատիչ և սնող կողմից առավելագույն հոսանային պաշտպանություն և, եթե տրանսֆորմատորի անջատումը բերում է սպառողների էլեկտրակայանքների հոսանազրկմանը, պետք է սարքավորված լինեն ԻԿՄ-ի սարքվածքներով: Առանձին դեպքերում թույլատրելի է ԻԿՄ-ի գործողությունը նաև ներքին վնասվածքներից պաշտպանության կողմից տրանսֆորմատորի անջատման դեպքում:

261. Երկու կամ ավելի անջատիչներով միացվող տարրի` առաջին անջատիչով անհաջող ԻԿՄ-ի դեպքում, այդ տարրի մնացած անջատիչների ԻԿՄ-ները պետք է արգելվեն:

262. Ենթակայանում կամ էլեկտրակայանում էլեկտրամագնիսական շարժաբերով անջատիչների առկայության դեպքում, եթե ԻԿՄ-ի սարքվածքից կարող են միաժամանակ միացվել երկու կամ ավելի անջատիչներ, միացման ժամանակ կուտակիչ մարտկոցի լարման անհրաժեշտ մակարդակ ապահովելու համար և միացման էլեկտրամագնիսների սնման շղթաների մալուխների մակերեսի փոքրացման համար պետք է ԻԿՄ-ը կատարել այնպես, որ բացառվի մի քանի անջատիչների միաժամանակյա միացումը (օրինակ` միացումների վրա տարբեր պահաժամով ԻԿՄ-ի կիրառությամբ): Առանձին դեպքերում (առավելապես, 110 կՎ լարման և ԻԿՄ-ով սարքավորված միացումների մեծ թվի դեպքում) թույլատրվում է երկու անջատիչների միաժամանակյա միացումն ԻԿՄ-ից:

263. ԻԿՄ-ի սարքվածքների գործողությունը պետք է սևեռվի ցուցիչ ռելեներով` նրանց մեջ ներկառուցված գործարկման ցուցիչներով, գործարկման թվի հաշվիչներով կամ համանման նշանակության այլ սարքվածքներով:

 

17. ՍՆՈՒՑՄԱՆ ԵՎ ՍԱՐՔԱՎՈՐՄԱՆ ՊԱՀՈՒՍՏԻ ԻՆՔՆԱՎԱՐ ՄԻԱՑՈՒՄ

 

264. Սպառողի էլեկտրատեղակայանքների հոսանազրկում առաջ բերող աշխատանքային սնման աղբյուրի անջատման դեպքում սպառողների սնումը պահուստային սնման աղբյուրի ինքնավար միացման միջոցով վերականգնելու համար պետք է նախատեսվեն ՊԻՄ սարքվածքներ: Աշխատանքային սարքավորման անջատման դեպքում, որը բերում է տեխնոլոգիական բնականոն գործընթացի խախտման, պետք է նախատեսվեն ՊԻՄ սարքվածքներ` պահուստային սարքավորման ինքնավար միացման համար: Անհրաժեշտ է ՊԻՄ սարքվածքներ նախատեսել նաև այն դեպքում, եթե դրանց կիրառմամբ հնարավոր է ռելեային պաշտպանության պարզեցում, ԿՄ-ի հոսանքների իջեցում և սարքավորումների էժանացում, օրինակ` օղակաձև ցանցերը շառավղահատվածավորմամբ փոխարինելու հաշվին և այլն: ՊԻՄ սարքվածքները կարող են տեղադրվել տրանսֆորմատորների, գծերի, հատվածամասային հաղորդաձողեր միացնող անջատիչների, էլեկտրաշարժիչների վրա և այլն:

265. ՊԻՄ սարքվածքը պետք է ապահովի դրա գործողության հնարավորությունը սնվող տարրի հաղորդաձողերի վրա ցանկացած պատճառով լարման անհետանալու դեպքում` այդ թվում` հաղորդաձողերի վրա ԿՄ-ի պատճառով (վերջինը` հաղորդաձողերի ԻԿՄ-ի բացակայության դեպքում, տե՛ս նաև սույն ՏԿ-ի 276-րդ կետը):

266. ՊԻՄ սարքվածքն աշխատանքային սնման աղբյուրի անջատիչի անջատման դեպքում պետք է միացնի պահուստային սնման աղբյուրի անջատիչը` առանց լրացուցիչ պահաժամի (տե՛ս նաև սույն ՏԿ-ի 275-րդ կետը): Ընդ որում, պետք է ապահովված լինի սարքվածքի գործողության միապատիկությունը:

267. Աշխատանքային սնման աղբյուրի կողմից լարման անհետանալու հետ կապված սնվող տարրի հոսանքազրկման դեպքում, ինչպես նաև ընդունման կողմից անջատիչի անջատման դեպքում (օրինակ` այն դեպքերի համար, երբ աշխատանքային տարրի ռելեային պաշտպանությունը գործում է միայն սնման կողմից անջատիչների անջատման վրա), ՊԻՄ-ի գործողության ապահովման համար դրա սխեմայում, ի լրումն սույն ՏԿ-ի 266-րդ կետում նշվածին, պետք է նախատեսել լարման թողարկման օրգան: Նշված թողարկման օրգանը, սնող տարրի վրա լարման անհետանալու և պահուստային աղբյուրի սնման կողմից լարման առկայության դեպքում պետք է գործի պահաժամով` աշխատանքային սնման աղբյուրի ընդունման կողմից անջատիչի անջատման վրա: ՊԻՄ-ի լարման թողարկման օրգան չպետք է նախատեսվի, եթե աշխատանքային և պահուստային տարրերն ունեն սնման մեկ աղբյուր:

268. Տրանսֆորմատորների և փոքր երկարության գծերի համար, ՊԻՄ գործողության արագացման նպատակով պետք է նախատեսել անջատման գործողությամբ ռելեային պաշտպանություն ոչ միայն սնման, այլ նաև ընդունման կողմից անջատիչների վրա: Նույն նպատակով, առավել պատասխանատու դեպքերում (օրինակ` էլեկտրակայանների սեփական կարիքների համար), որևէ պատճառով սնման կողմից անջատիչի անջատման դեպքում պետք է ուղեկապման շղթայով ապահովվի ընդունման կողմից անջատիչի անհապաղ անջատումը:

269. Աշխատանքային աղբյուրի լարման անհետանալուն արձագանքող ՊԻՄ-ի թողարկման օրգանի նվազագույն լարման հսկման տարրը (ռելե, էլեկտրոնային տվիչ և այլն) պետք է կարգաբերված լինի էլեկտրաշարժիչների ինքնագործարկման ռեժիմից և հեռավոր ԿՄ-ի դեպքում լարման իջեցումից: ՊԻՄ-ի թողարկման օրգանի պահուստային աղբյուրի հաղորդաձողերի վրա լարման հսկողության տարրի գործման լարումը պետք է ընտրվի` ելնելով, ըստ հնարավորինս, էլեկտրաշարժիչների ինքնագործարկման պայմաններից: ՊԻՄ-ի թողարկման օրգանի գործողության ժամանակը պետք է մեծ լինի սնման կողմից ԻԿՄ-ի գործողության ժամանակից և արտաքին ԿՄ-ի անջատման ժամանակից, երբ լարման իջեցումն առաջացնում է թողարկման օրգանի նվազագույն լարման տարրի գործարկում: ՊԻՄ-ի թողարկման օրգանի նվազագույն լարման տարրը պետք է իրականացվի այնպես, որպեսզի բացառվի դրա սխալ աշխատանքը լարման տրանսֆորմատորի բարձր կամ ցածր լարման կողմի փաթույթի ապահովիչներից որևէ մեկի այրվելուց: Ցածր լարման փաթույթը ինքնավար անջատիչով պաշտպանելու դեպքում, դրա անջատման ժամանակ ՊԻՄ-ի թողարկման օրգանի գործողությունը պետք է ուղեկապվի: Տվյալ պահանջը թույլատրվում է հաշվի չառնել ՊԻՄ-ի սարքվածքը 6-ից մինչև 10 կՎ լարման բաշխիչ ցանցերում կիրառելու դեպքում, եթե հատուկ այդ նպատակով պահանջվում է լարման տրանսֆորմատորի տեղակայում:

270. Եթե ՊԻՄ-ի թողարկումը ըստ լարման կատարման դեպքում, դրա գործողության ժամանակն ստացվի անթույլատրելի մեծ (օրինակ` բեռնվածքի կազմում զգալի մաս են կազմում համաժամ էլեկտրաշարժիչները), ապա պետք է, ի լրումն լարման գործարկման օրգանին, կիրառել այլ տեսակի գործարկման օրգաններ (օրինակ` հոսանքի անհետանալուն, հաճախականության իջեցմանը, հզորության ուղղության փոփոխությանն արձագանքող և այլն): Հաճախականության թողարկման օրգանի կիրառման դեպքում, եթե սնման աշխատանքային աղբյուրի կողմից հաճախականությունն իջնի մինչև տրված մեծություն, իսկ պահուստային սնման կողմում հաճախականությունը լինի բնականոն, ապա այդ օրգանը պետք է պահաժամով գործի աշխատանքային սնման աղբյուրի անջատիչի անջատման վրա: Տեխնոլոգիական անհրաժեշտության դեպքում պահուստային սարքավորման ինքնավար միացման սարքվածքի գործարկումը կարող է կատարվել տարբեր, հատուկ տվիչներից (ճնշման, մակարդակի և այլն):

271. Էլեկտրակայանների սեփական կարիքների սնման աղբյուրների ՊԻՄ-ի սարքվածքի սխեման անջատված աշխատանքային աղբյուրներից մեկի փոխարեն պահուստային սնման աղբյուրի միացումից հետո պետք է պահպանի իր գործելու հնարավորությունը` այլ աշխատանքային սնման աղբյուրների անջատման դեպքում:

272. ՊԻՄ սարքվածքի իրագործման դեպքում պետք է ստուգել պահուստային սնման աղբյուրի գերբեռնվածության և էլեկտրաշարժիչների ինքնագործարկման պայմանները և, եթե տեղի ունի թույլատրելիից ավելի գերբեռնվածություն կամ չի ապահովվում ինքնագործարկումը, ապա ՊԻՄ-ի գործողության դեպքում պետք է կատարել բեռնաթափում (օրինակ` ոչ պատասխանատու, իսկ որոշ դեպքերում, նաև մասամբ պատասխանատու էլեկտրաշարժիչների անջատումը. վերջինների համար կարելի է կիրառել ԻԿՄ):

273. ՊԻՄ-ի կատարման ժամանակ պետք է հաշվի առնվի ԻՀԲ-ի սարքվածքներով անջատված սպառիչների միացման գործողությունների անթույլատրելիությունը: Այդ նպատակով պետք է կիրառվեն հատուկ միջոցառումներ (օրինակ` ըստ հաճախականության ուղեկապումը), առանձին դեպքերում, նշված միջոցառումների կատարման անհնարինության հատուկ հիմնավորմամբ թույլատրվում է ՊԻՄ չնախատեսել:

274. Եթե ՊԻՄ-ի սարքվածքի գործողության ժամանակ հնարավոր է կարճ միակցման վրա անջատիչի միացումը, ապա նպատակահարմար է նախատեսել այդ անջատիչի պաշտպանության գործողության արագացումը (տե՛ս նաև սույն ՏԿ-ի 227-րդ կետը): Ընդ որում, պետք է միացման հոսանքի թռիչքի օգտագործմամբ միջոցներ ձեռնարկվեն պաշտպանության արագացման շղթայով պահուստային սնման անջատումների կանխման համար: Այդ նպատակով, էլեկտրակայանների սեփական կարիքների պահուստային սնման աղբյուրների անջատիչների վրա պաշտպանության արագացումը պետք է նախատեսվի միայն այն դեպքում, եթե դրա պահաժամը գերազանցում է 1-ից մինչև 1,2 վ-ը. ընդ որում, արագացման շղթայի մեջ պետք է մտցվի մոտավորապես 0,5 վ պահաժամ: Այլ էլեկտրակայանքների համար պահաժամի արժեքներն ընդունվում են կոնկրետ պայմաններից ելնելով:

275. Այն դեպքերում, երբ ՊԻՄ-ի գործողության արդյունքում հնարավոր է համաժամ փոխհատուցիչների կամ համաժամ էլեկտրաշարժիչների անհամաժամ միացումը և, եթե դա դրանց համար անթույլատրելի է, ինչպես նաև այդ մեքենաներից վնասված տեղի սնումը բացառելու համար պետք է սնման անհետանալու դեպքում ինքնավար անջատել համաժամ մեքենաները կամ փոխադրել դրանց անհամաժամ ռեժիմի, անջատելով ԴՄԱ-ն: ՊԻՄ-ի հաջող ելքի դեպքում լարման վերականգնումից հետո դրանք պետք է ինքնավար միանան կամ վերահամաժամացվեն: Մինչև համաժամ մեքենաների անջատումը ՊԻՄ-ի միջոցով պահուստային սնման միացումը կանխելու համար թույլատրելի է կիրառել ՊԻՄ-ի դանդաղեցում: Եթե մնացած բեռնվածքի համար վերջինս անթույլատրելի է, ապա հիմնավորման դեպքում թույլատրվում է ՊԻՄ-ի թողարկման օրգանից անջատել աշխատանքային սնման հաղորդաձողերը համաժամ էլեկտրաշարժիչներ պարունակող բեռնվածքի հետ կապող գիծը: Համաժամ էլեկտրաշարժիչներով կամ համաժամ փոխհատուցիչներով ենթակայանների համար պետք է կիրառվեն ՊԻՄ-ի աշխատանքի ժամանակ ԻՀԲ-ի սխալ աշխատանքը կանխող միջոցներ (տե՛ս սույն ՏԿ-ի 319-րդ կետը):

276. Ոչ բացահայտ պահուստի դեպքում, ԿՄ-ի վրա պահուստային սնման աղբյուրի միացման կանխման նպատակով, ինչպես և դրա գերբեռնվածության կանխման, ինքնագործարկման թեթևացման, համեմատաբար հասարակ միջոցներով վթարային անջատումից հետո էլեկտրատեղակայանքի բնականոն սխեմայի վերականգնման և ավտոմատիկայի սարքվածքների գործման համար, նպատակահարմար է կիրառել ՊԻՄ-ի և ԻԿՄ-ի զուգակցում: ՊԻՄ սարքվածքները պետք է գործեն աշխատանքային աղբյուրի ներքին վնասվածքների դեպքում, իսկ ԻԿՄ-ն` այլ վնասվածքների դեպքում: ԻԿՄ-ի կամ ՊԻՄ-ի սարքվածքների հաջող գործողությունից հետո պետք է ապահովվի հնարավոր լիակատար մինչվթարային ռեժիմի սխեմայի ինքնավար վերականգնումը (օրինակ` բարձր լարման կողմից էլեկտրական միացումների պարզեցված սխեմաներով ենթակայանների համար` սնող գծի հաջող ԻԿՄ-ից հետո ՊԻՄ-ի գործելուց միացված ցածր լարման կողմի հատվածամասային անջատիչի անջատումը):

 

18. ԳԵՆԵՐԱՏՈՐՆԵՐԻ ՄԻԱՑՈՒՄԸ

 

277. Գեներատորների միացումը զուգահեռ աշխատանքի պետք է կատարվի հետևյալ եղանակներից մեկով` ճշգրիտ համաժամացմամբ (ձեռքի, կիսաինքնավար և ինքնավար) և ինքնահամաժամացմամբ (ձեռքի, կիսաինքնավար և ինքնավար): Փոքր, մինչև 10 ՄՎտ հզորության էլեկտրակայանների միացումն էլեկտրաէներգետիկական համակարգին պետք է կատարվի` ըստ «Էլեկտրաէներգետիկական համակարգին փոքր հզորության (մինչև 10 ՄՎտ) էլեկտրակայանների միացման պայմաններ» ՀՍՏ 289-ի պահանջների:

278. Ինքնավար կամ կիսաինքնավար ճշգրիտ համաժամացման եղանակը, որպես բնականոն ռեժիմներում զուգահեռ աշխատանքի միացման հիմնական եղանակ, պետք է նախատեսվի`

1) 3 ՄՎտ-ից ավելի հզորության, փաթույթների անուղղակի հովացմամբ տուրբոգեներատորների համար, որոնք աշխատում են անմիջականորեն գեներատորային լարման հավաքական հաղորդաձողերի վրա և անցումային հոսանքի պարբերական բաղադրիչի` 3,5.Iանվ-ից բարձր արժեքի դեպքում.

2) փաթույթների անմիջական հովացմամբ ՏՎՎ, ՏՎՖ, ՏԳՎ և ՏՎՄ մակնիշի տուրբոգեներատորների համար.

3) 50 ՄՎտ և ավելի հզորության հիդրոգեներատորների համար:

279. Էներգահամակարգում վթարային ռեժիմների դեպքերում, անկախ հովացման համակարգից և հզորությունից, բոլոր գեներատորների զուգահեռ աշխատանքի միացումը կարող է կատարվել ինքնահամաժամացման եղանակով:

280. Ինքնահամաժամացման եղանակը, որպես զուգահեռ աշխատանքի միացման հիմնական եղանակ, կարող է նախատեսվել`

1) մինչև 3 ՄՎտ հզորության տուրբոգեներատորների համար.

2) անուղղակի հովացմամբ, 3 ՄՎտ-ից ավելի հզորության, անմիջականորեն հավաքական հաղորդաձողերի վրա աշխատող տուրբոգեներատորների համար, եթե անցումային հոսանքի պարբերական բաղադրիչն ինքնահամաժամացման եղանակով ցանցին միացնելու դեպքում չի գերազանցում 3,5.Iանվ-ը.

3) անուղղակի հովացմամբ, տրանսֆորմատորների հետ բլոկում աշխատող տուրբոգեներատորների համար.

4) մինչև 50 ՄՎտ հզորությամբ հիդրոգեներատորների համար.

5) էլեկտրականապես իրար հետ «կոշտ» կապված և ընդհանուր անջատիչով աշխատող հիդրոգեներատորների համար` դրանց մինչև 50 ՄՎտ գումարային հզորության դեպքում:

281. Սույն ՏԿ-ի 280-րդ կետում նշված դեպքերում կիսաինքնավար և ինքնավար ճշգրիտ համաժամացման սարքվածքներ կարող են չնախատեսվել:

282. Ինքնահամաժամացման եղանակը, որպես գեներատորների զուգահեռ աշխատանքի միացման հիմնական եղանակ, կիրառելու դեպքում պետք է նախատեսել հիդրոգեներատորների վրա ինքնավար ինքնահամաժամացման, իսկ տուրբոգեներատորների վրա` ձեռքի կամ կիսաինքնավար ինքնահամաժամացման սարքվածքների տեղադրում:

283. Ճշգրիտ համաժամացման եղանակը, որպես գեներատորների զուգահեռ աշխատանքի միացման հիմնական եղանակ, կիրառելու դեպքում պետք է նախատեսել ինքնավար և կիսաինքնավար ճշգրիտ համաժամացման սարքվածքների տեղադրումը: Մինչև 15 ՄՎտ հզորության գեներատորների համար թույլատրվում է ձեռքի ճշգրիտ համաժամացման կիրառումը` անհամաժամ միացումից ուղեկապմամբ:

284. Սույն ՏԿ-ի 280-283-րդ կետերում նշված դրույթներին համապատասխան բոլոր գեներատորները պետք է սարքավորված լինեն համաժամացման համապատասխան սարքվածքներով: Հիդրոէլեկտրակայաններում դրանք պետք է տեղադրված լինեն կառավարման կենտրոնական կետում կամ կառավարման տեղային կետում, իսկ ջերմաէլեկտրակայաններում` կառավարման գլխավոր կամ բլոկային վահանների վրա: Անկախ համաժամացման կիրառվող եղանակից, բոլոր գեներատորները պետք է սարքավորված լինեն այնպիսի սարքվածքներով, որոնք անհրաժեշտության դեպքում հնարավորություն կտան կատարել ձեռքի ճշգրիտ համաժամացում` անհամաժամ միացումից ուղեկապմամբ:

285. Մեկ անջատիչի միջոցով աշխատող երկու կամ ավելի հիդրոգեներատորների ճշգրիտ համաժամացման եղանակով ցանցին միացման դեպքերում գեներատորները նախօրոք ինքնահամաժամացման եղանակով համաժամացվում են իրար հետ և ապա ցանցի հետ` ճշգրիտ ինքնահամաժամացման եղանակով:

286. Էլեկտրակայաններում և հիմնական ցանցի տարանցիկ ենթակայաններում, որտեղ պահանջվում է էներգահամակարգի առանձին մասերի համաժամացում, պետք է նախատեսվեն կիսաինքնավար կամ ձեռքի ճշգրիտ համաժամացման սարքվածքներ:

 

19. ԳՐԳՌՄԱՆ, ՌԵԱԿՏԻՎ ՀԶՈՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԼԱՐՄԱՆ ԻՆՔՆԱՎԱՐ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ

 

287. Գրգռման, լարման և ռեակտիվ հզորության ինքնավար կարգավորման սարքվածքները նախատեսվում են`

1) էներգահամակարգերի բնականոն աշխատանքի դեպքում դրանցում և էլեկտրաընդունիչների մոտ լարման սահմանված բնութագրերի պահպանման համար.

2) ռեակտիվ հզորության աղբյուրների միջև, ըստ առաջադրված պայմանների, ռեակտիվ բեռնվածքի բաշխման համար.

3) էներգահամակարգի մնայուն և դինամիկ կայունության բարձրացման և անցումային ռեժիմներում տատանումների մարման համար:

288. Համաժամ էլեկտրական մեքենաները (գեներատորները, փոխհատուցիչները և էլեկտրաշարժիչները) պետք է սարքավորված լինեն ԳԻԿ-երով, որոնք պետք է համապատասխանեն գրգռման համակարգերի վերաբերյալ ԳՕՍՏ-երի և գրգռման համակարգերի սարքավորումների վերաբերյալ արտադրող կազմակերպությունների տեխնիկական պայմանների պահանջներին: 2,5 ՄՎտ-ից փոքր հզորության գեներատորների և համաժամ փոխհատուցիչների համար (բացառությամբ էլեկտրակայանների գեներատորներից), որոնք աշխատում են մեկուսացված կամ ոչ մեծ հզորության էներգահամակարգում, թույլատրվում է կիրառել միայն գրգռման ուժեղացման ռելեային սարքվածքներ: Համաժամ էլեկտրաշարժիչները պետք է սարքավորված լինեն ԳԻԿ սարքվածքներով:

289. Պետք է ապահովվի լարման տրանսֆորմատորներից ԳԻԿ- ի և գրգռման համակարգի մյուս սարքվածքների սնման, ինչպես նաև համապատասխան շղթաների բարձր հուսալիությունը`

1) առաջնային կողմում ապահովիչներ ունեցող լարման տրանսֆորմատորին ԳԻԿ-ի միացման դեպքում`

ա. ԳԻԿ-ը և գրգռման համակարգի մյուս սարքվածքները, որոնց սնումից զրկվելը կարող է առաջացնել գերբեռնվածություն կամ մեքենայի գրգռման անթույլատրելի իջեցում, պետք է միացվեն դրանց երկրորդային արտանցիչներին` առանց ապահովիչների և ինքնավար անջատիչների,

բ. ուժեղացման ռելեային սարքվածքը պետք է իրականացվի այնպես, որ լարման տրանսֆորմատորների առաջնային կողմի ապահովիչներից մեկի այրվելու դեպքում բացառվի դրա կեղծ աշխատանքի հնարավորությունը.

2) առաջնային կողմում ապահովիչներ չունեցող լարման տրանսֆորմատորներին ԳԻԿ-ի միացման դեպքում`

ա. ԳԻԿ-ի և գրգռման համակարգի այլ սարքվածքներ պետք է միացվեն դրանց երկրորդային արտանցիչներին ինքնավար անջատիչների միջոցով,

բ. պետք է նախատեսված լինեն միջոցառումներ` ինքնավար անջատիչի օժանդակ հպակների կիրառման համար, որոնք ինքնավար անջատիչի անջատման դեպքում բացառում են մեքենայի գերբեռնվածությունը կամ գրգռման անթույլատրելի իջեցումը:

290. Լարման տրանսֆորմատորներին, որոնց միացվում են ԳԻԿ-ի և գրգռման համակարգի այլ սարքվածքներ, չպետք է միացվեն այլ սարքվածքներ և սարքեր: Առանձին դեպքերում թույլատրվում է այդ սարքվածքների և սարքերի միացումը` առանձին ինքնավար անջատիչների կամ ապահովիչների միջոցով:

291. Հիդրոգեներատորների ԳԻԿ սարքվածքները պետք է կատարված լինեն այնպես, որ սարքին արագության կարգավորիչի դեպքում, բեռնվածքի հանկարծակի անկման ժամանակ բացառվի լարման բարձրացումից պաշտպանության գործարկումը: Անհրաժեշտության դեպքում ԳԻԿ սարքվածքը կարող է լրացվել ապագրգռման արագագործ ռելեային սարքվածքով:

292. Գրգռման ռելեային ուժեղացման սարքվածքի սխեման պետք է նախատեսի պահուստային գրգռիչին գործողության փոխադրման հնարավորությունը` հիմնական գրգռիչը դրանով փոխարինելու դեպքում:

293. Գրգռման կոմպաունդային սարքվածքները պետք է միացվեն հոսանքի տրանսֆորմատորներին գեներատորի կամ համաժամ փոխհատուցչի արտանցիչի կողմից (հաղորդաձողերի կողմից):

294. Առանց անձնակազմի մշտական հերթապահության էլեկտրակայաններում և ենթակայաններում տեղակայված անմիջական հովացմամբ համաժամ գեներատորների և փոխհատուցիչների, 15 ՄՎտ ու ավելի հզորության գեներատորների և 15 Մվար և ավելի հզորության փոխհատուցիչների համար կառավարման վահանի սրահում պետք է նախատեսված լինի գերբեռնվածության ինքնավար սահմանափակում` գերբեռնման պատիկությունից կախված պահաժամով: Այն չպետք է խոչընդոտի գրգռման ուժեղացմանը այն ժամանակամիջոցում, որը թույլատրվում է մեքենայի համապատասխան կառուցվածքի համար:

295. 100 ՄՎտ և ավելի հզորության գեներատորների և 100 Մվար և ավելի հզորության փոխհատուցիչների համար պետք է տեղադրել ուժեղ գործողությամբ ԳԻԿ-ով արագագործ գրգռման համակարգեր: Էներգահամակարգում էլեկտրակայանների աշխատանքի պայմաններով որոշվող առանձին դեպքերում, թույլատրվում է տեղադրել այլ տեսակի ԳԻԿ, ինչպես նաև դանդաղ գործող գրգռման համակարգեր:

296. Գրգռման համակարգը և ԳԻԿ սարքվածքները գրգռման հոսանքի ամենափոքր թույլատրելի արժեքից մինչև ամենամեծ թույլատրելի արժեքի սահմաններում պետք է ապահովեն կայուն կարգավորում: Ոչ ռեվերսիվ գրգռման համակարգով համաժամ փոխհատուցիչների համար կարգավորումը պետք է ապահովվի` սկսած ռոտորի հոսանքի գործնականում զրոյական արժեքից (ռեվերսիվ գրգռման համակարգով փոխհատուցիչների համար` սկսած գրգռման բացասական հոսանքի ամենամեծ թույլատրելի արժեքից): Տրանսֆորմատորների հետ բլոկում աշխատող մեքենաների համար պետք է նախատեսված լինի տրանսֆորմատորում լարման կորստի հոսանային փոխհատուցման հնարավորությունը:

297. Չորս և ավելի ագրեգատներ ունեցող հիդրո- և ջերմային էլեկտրակայանների 2,5 ՄՎտ և ավելի հզորության գեներատորները պետք է ունենան տեխնոլոգիական պրոցեսների համակայանային ինքնավար կառավարման համակարգ (ԻԿՀ), կամ (դրանց բացակայության դեպքում) գրգռման խմբային կառավարման համակարգեր: Ջերմային էլեկտրակայանների գեներատորների վրա այդ համակարգերը կարող են կիրառվել` կախված էլեկտրակայանի սխեմայից, ռեժիմից և հզորությունից:

298. Էլեկտրակայանների սեփական կարիքների և բաշխիչ ենթակայանների և ԲՏԿ-ով տրանսֆորմատորները, ինչպես նաև բաշխիչ ենթակայանների գծային կարգավորիչները լարման պահպանման կամ առաջադրված փոփոխության ապահովման համար պետք է ունենան տրանսֆորմացիայի գործակցի ինքնավար կարգավորման համակարգեր: Անհրաժեշտության դեպքում ինքնավար կարգավորիչները պետք է ապահովեն լարման հանդիպական կարգավորում: Տրանսֆորմացիայի գործակցի ինքնավար կարգավորմամբ, տրանսֆորմատորների (ավտոտրանսֆորմատորների) զուգահեռ աշխատանքի համար նախատեսված ենթակայանները պետք է ունենան տեխնոլոգիական պրոցեսների կառավարման համաենթակայանային ինքնավար համակարգ կամ տրանսֆորմատորների միջև անթույլատրելի հավասարիչ հոսանքների առաջացումը բացառող խմբային կարգավորման համակարգ:

299. Կոնդենսատորային կայանքները պետք է սարքավորված լինեն ինքնավար կարգավորման սարքվածքներով ԳՕՍՏ 1282-88-ի պահանջներին համապատասխան:

 

20. ՀԱՃԱԽԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԱԿՏԻՎ ՀԶՈՐՈՒԹՅԱՆ ԻՆՔՆԱՎԱՐ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄ

 

300. Հաճախականության և ակտիվ հզորության ինքնավար կարգավորման համակարգերը (ՀՀԻԿ) նախատեսված են`

1) էներգահամակարգերում բնականոն ռեժիմներում հաճախականության պահպանման համար` համաձայն ԳՕՍՏ-13109-97 պահանջների.

2) էներգահամակարգերի էլեկտրակայանների փոխանակվող հզորությունների կարգավորման և էներգահամակարգի արտաքին ու ներքին հսկվող կապերով հզորության հոսքերի սահմանափակման համար.

3) կարգավարական կառավարման բոլոր մակարդակներում (էներգահամակարգի և էլեկտրակայանների, էլեկտրակայանների սահմաններում միացքների կամ էներգաբլոկների միջև) կառավարման օբյեկտների միջև հզորության (այդ թվում` խնայողական) բաշխման համար:

301. Կառավարվող էլեկտրակայաններում ՀՀԻԿ համակարգերը պետք է ապահովեն (անհրաժեշտ կարգավորման տիրույթի առկայության դեպքում) առաջադրված մեծությունից տասրոպեանոց միջակայքերում + 0,1 Հց սահմաններում հաճախականության միջին շեղման պահպանումը և հսկվող կապերով հզորության հոսքերի սահմանափակումը, հզորության հոսքերի տատանումների, 120 վ և ավելի պարբերությամբ, ամպլիտուդի ոչ պակաս, քան 70 տոկոսի ճնշմամբ:

302. ՀՀԻԿ-ի համակարգի մեջ պետք է մտնեն`

1) համակարգի կարգավարական կետերում հաճախականության, փոխանակման հզորության և հոսանքահաղորդման սահմանափակման ինքնավար կարգավորման սարքվածքները.

2) կառավարվող էլեկտրակայանների և էներգահամակարգերի կարգավարական կետերում հսկվող ներքին կապերով հոսքերի սահմանափակման սարքվածքների միջև վերադաս ՀՀԻԿ-ի համակարգից կառավարման ներգործությունների բաշխման սարքվածքները.

3) հզորության ինքնավար կառավարման մասնակցությանը ներգրավված էլեկտրակայանների ակտիվ հզորության կառավարման սարքվածքները.

4) ակտիվ հզորության հաղորդման տվիչները և հեռուստամեխանիկայի միջոցները:

303. Կարգավարական կետերում ՀՀԻԿ-ի սարքվածքները պետք է ապահովեն աշխատանքի առաջադրված ռեժիմից փաստացի ռեժիմի շեղումների հայտնաբերումը, կառավարող ներգործությունների ձևավորումն ու հաղորդումը կառավարման ցածր մակարդակի կարգավարական կետերին և հզորության ինքնավար կառավարմանը ներգրավված էլեկտրակայաններին:

304. Էլեկտրակայանների հզորության ինքնավար կառավարման սարքվածքները պետք է ապահովեն`

1) կառավարման վերադաս մակարդակի կարգավարական կետերից ստացվող կառավարող ներգործողությունների ընդունումն ու կերպափոխումը, էլեկտրակայանների կառավարման մակարդակի համար կառավարող ներգործությունների ձևավորումը.

2) առանձին միացքների (էներգաբլոկների) վրա կառավարող ներգործությունների ձևավորումը.

3) ստացված կառավարող ներգործություններին համապատասխան միացքների (էներգաբլոկների) հզորության պահպանումը:

305. Էլեկտրակայանի հզորության կառավարումը պետք է իրականացվի ըստ հաճախականության մնայնության, որը փոփոխվում է 3-ից մինչև 6 տոկոս սահմաններում:

306. Հիդրոէլեկտրակայաններում հզորության կառավարման համակարգերը պետք է ունենան միացքների գործարկումը և կանգառն ապահովող ինքնավար սարքվածքներ, իսկ անհրաժեշտության դեպքում նաև միացքների փոխադրումը համաժամ փոխհատուցիչների և գեներատորային ռեժիմների, կախված էլեկտրակայանների և էներգահամակարգի աշխատանքի պայմաններից և ռեժիմից` հաշվի առնելով միացքների աշխատանքում գոյություն ունեցող սահմանափակումները: Հիդրոէլեկտրակայանները, որոնց հզորությունը որոշվում է ջրհոսքի ռեժիմով, պետք է սարքավորել ըստ ջրհոսքի հզորության ինքնավար կարգավորիչներով:

307. ՀՀԻԿ սարքվածքները պետք է թույլատրեն լարքի հարաչափերի օպերատիվ փոփոխում` կառավարման օբյեկտի աշխատանքի ռեժիմների փոփոխման դեպքում, ունենան ազդանշանման տարրեր, ուղեկապում և պաշտպանություններ, որպեսզի կանխվեն դրանց սխալ գործողությունները կառավարման օբյեկտների աշխատանքի բնականոն ռեժիմների խախտման և իրենց սարքվածքների մեջ անսարքությունների դեպքում, ինչպես նաև բացառեն այն գործողությունները, որոնք կարող են խանգարել հակավթարային ինքնավար սարքվածքների գործելուն: Ջերմային էլեկտրակայաններում ՀՀԻԿ սարքվածքները պետք է սարքավորված լինեն տեխնոլոգիական հարաչափերի` թույլատրելի սահմաններից բարձր այն փոփոխությունները կանխող տարրերով, որոնք առաջացել են միացքների (էներգաբլոկների) վրա այդ սարքվածքների գործողությամբ:

308. Հեռուստամեխանիկայի միջոցները պետք է ապահովեն հսկվող ներհամակարգային և միջհամակարգային կապերով հոսքերի մասին տեղեկատվության ներմուծումը, կառավարող ներգործությունների և ազդանշանների փոխանցումը ՀՀԻԿ սարքվածքներից կառավարման օբյեկտներին, ինչպես նաև անհրաժեշտ տեղեկատվության փոխանցումը կառավարման վերադաս մակարդակին:

309. Հեռուստամեխանիկայի միջոցներում և ՀՀԻԿ սարքվածքներում ազդանշանների գումարային ուշացումը չպետք է գերազանցի 5 վ-ը:

 

21. ԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ԻՆՔՆԱՎԱՐ ԿԱՆԽՈՒՄԸ

 

310. Էներգահամակարգի կայունության խախտման ինքնավար կանխման սարքվածքները պետք է նախատեսվեն, որոշակի պայմաններից կախված այնտեղ, որտեղ դա տեխնիկական ու խնայողական տեսակետից նպատակահարմար է` հետվթարային ռեժիմներում դինամիկ կայունության պահպանման և ստատիկ կայունության նորմատիվային պաշարի ապահովման համար: Կայունության խախտման ինքնավար կանխման սարքվածքները կարող են նախատեսվել հետևյալ դեպքերում գործելու համար`

1) առանց վնասված գծի անջատման, ինչպես նաև էլեկտրահաղորդումների բարձրացած բեռնվածության հնարավոր ռեժիմներում և ցանցի նորոգման սխեմաներում հիմնական պաշտպանության և ՄԻԿՄ-ի աշխատանքի ժամանակ միաֆազ կարճ միակցման հետևանքով վնասվածքների դեպքերում: Թույլատրվում է ինքնավար սարքվածքների կիրառումն այդ վնասվածքների դեպքում և էներգահամակարգի բնականոն սխեմաներում ու ռեժիմներում, եթե ավտոմատիկայի չգործելու հետևանքով կայունության խախտումը չի կարող բերել էներգահամակարգի բեռնվածքի զգալի մասի կորստի (օրինակ` ԻՀԲ-ի գործողության հաշվին).

2) ցանցի բնականոն և նորոգման սխեմաներում հիմնական պաշտպանության աշխատանքի ժամանակ բազմաֆազ ԿՄ-ի հետևանքով գծերի անջատումների դեպքերում: Թույլատրվում է հաշվի չառնել էլեկտրահաղորդման բարձրացված բեռնվածության առավել հազվադեպ ռեժիմները.

3) էներգահամակարգի աշխատանքի բնականոն ռեժիմում և ցանցի աշխատանքի բնականոն սխեմայում ԿՄ-ի ժամանակ ԱՀՊՍ-ի գործողությամբ` անջատիչի հրաժարման դեպքում.

4) բնականոն ռեժիմում էներգահամակարգի էլեկտրահաղորդումների անհամաժամ աշխատող մասերի լիակատար տարանջատման դեպքում.

5) բնականոն սխեմայում և ռեժիմում ԱԻԿՄ-ի կամ ԻԿՄ-ի սարքվածքների աշխատանքի դեպքում.

6) զուգահեռ աշխատող էներգահամակարգերից մեկում հզորության զգալի վթարային պակասի կամ ավելցուկի:

311. Կայունության խախտումների ինքնավար կանխման սարքվածքները կարող են ներգործել`

1) հիդրոէլեկտրակայանների գեներատորների մի մասի անջատման և որպես բացառություն` ջերմային էլեկտրակայանների գեներատորների կամ բլոկների անջատման վրա.

2) շոգետուրբինների բեռնվածքի արագ իջեցման կամ մեծացման վրա` ջերմաուժային սարքավորման հնարավորությունների սահմաններում (առանց նախկին բեռնվածքի հետագա ինքնավար վերականգնման).

3) էլեկտրամատակարարման կարճատև ընդհատումները (բեռնվածքի հատուկ ինքնավար անջատումը) դյուրին տանող սպառողների բեռնվածքի մասնակի անջատման (բացառիկ դեպքերում) վրա.

4) էներգահամակարգի մասնատման վրա (եթե սույն կետի 1-3-րդ ենթակետերում նշված միջոցառումները բավարար չեն).

5) շոգետուրբինների բեռնվածքի կարճատև, արագ իջեցման վրա (նախկին բեռնվածքի հետագա ինքնավար վերականգնմամբ):

312. Կայունության խախտումների ինքնավար կանխման սարքվածքները կարող են փոփոխել երկայնակի և լայնակի ունակային փոխհատուցման սարքվածքների և էլեկտրահաղորդման այլ սարքավորման աշխատանքի ռեժիմը, օրինակ` շունտող ռեակտորների, գեներատորների գրգռման ինքնավար կարգավորիչների և այլն: Էլեկտրակայանների ակտիվ հզորության իջեցումը սույն ՏԿ-ի 310-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերում նշված վնասվածքների դեպքերում ցանկալի է սահմանափակել այն ծավալով և հիմնականում այն դեպքերով, երբ այն չի հանգեցնում էներգահամակարգում ԻՀԲ գործողությանը կամ այլ անբարենպաստ հետևանքների:

313. Կայունության խախտումների ինքնավար կանխման սարքվածքներից տրվող կառավարող ներգործությունների ինտենսիվությունը (օրինակ` անջատվող գեներատորների հզորությունը կամ տուրբինների բեռնաթափման խորությունը) պետք է որոշվի վրդովող ներգործության ինտենսիվությամբ (օրինակ` փոխանցվող ակտիվ հզորության նվազեցումը ԿՄ-ի առաջացման դեպքում և վերջինիս տևողությունը), կամ ինքնավար արձանագրվող անցումային պրոցեսով, ինչպես նաև ելման ռեժիմի ծանրությամբ, որը նույնպես արձանագրվում է ինքնավար կամ, բացառիկ դեպքերում` անձնակազմի կողմից:

 

22. ԱՆՀԱՄԱԺԱՄ ՌԵԺԻՄԻ ԻՆՔՆԱՎԱՐ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ

 

314. Անհամաժամ ռեժիմի (ԱՌ) առաջացման դեպքում դրա դադարեցման համար պետք է հիմնականում օգտագործվեն այնպիսի ինքնավար սարքվածքներ, որոնք անհամաժամ ռեժիմը կտարբերեն համաժամ ճոճումներից, ԿՄ-ից կամ աշխատանքի այլ, ոչ բնականոն ռեժիմներից: Հնարավորության դեպքում նշված սարքվածքները պետք է կատարվեն այնպես, որպեսզի դրանք նախ և առաջ նպաստեն վերահամաժամացման պայմանների թեթևացմանն ուղղված միջոցառումների իրականացմանը, օրինակ`

1) տուրբիններով բեռնվածքի արագ հավաքմանը կամ սպառողների մասնակի անջատմանը.

2) առաջացող հզորության նվազեցմանը` տուրբինների արագության կարգավորիչների վրա ներգործությամբ կամ գեներատորների մի մասի անջատմամբ:

315. Տրված կետերում էներգահամակարգի ինքնավար տարանջատումը կիրառվում է ԱՌ առաջանալուց հետո, եթե նշված միջոցառումները ճոճումների տրված թվով ցիկլերի անցնելուց հետո կամ անհամաժամ ընթացքի տրված սահմանից մեծ տևողության դեպքում չեն բերում վերահամաժամացման: Անհամաժամ ռեժիմի անթույլատրելիության, վտանգի կամ վերահամաժամացման փոքր արդյունավետության դեպքերում ԱՌ դադարեցման համար պետք է օգտագործել ամենափոքր ժամանակով բաժանումը, որի դեպքում այլ կապերով ապահովվում են կայունությունը և ավտոմատիկայի ընտրողական գործողությունը:

 

23. ՀԱՃԱԽԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՋԵՑՄԱՆ ԻՆՔՆԱՎԱՐ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄԸ

 

316. Հաճախականության իջեցման ինքնավար սահմանափակումը պետք է կատարվի այն հաշվով, որ էներգահամակարգում և էներգահանգույցում հզորության յուրաքանչյուր հնարավոր պակասության դեպքում բացառվի 45 Հց հաճախականության մակարդակից ցածր իջեցնելու հնարավորությունը, 47 Հց-ից ցածր հաճախականությամբ աշխատաժամանակը չգերազանցի 20 վ-ը, իսկ 48,5 Հց-ից ցածր հաճախականությամբ` 60 վ-ը:

317. Հաճախականության իջեցման ինքնավար սահմանափակման համակարգն իրականացնում է`

1) պահուստի ինքնավար հաճախականային միացում.

2) ինքնավար հաճախականային բեռնաթափում (ԻՀԲ).

3) լրացուցիչ բեռնաթափումը.

4) հաճախականության վերականգնման դեպքում` հաճախականային ինքնավար կրկնական միացում (ՀԻԿՄ).

5) հավասարակշռված բեռնվածքով էլեկտրակայանների կամ գեներատորների առանձնացում, էլեկտրակայանների սեփական կարիքների սնման համար գեներատորների առանձնացում:

318. Պահուստի ինքնավար միացումը հաճախականության իջեցման դեպքում պետք է առաջին հերթին օգտագործվի, որպեսզի հնարավորինս փոքրացվի սպառողների սնման անջատումների ծավալը կամ ընդհատման տևողությունը և նախատեսում է`

1) ջերմային էլեկտրակայաններում միացված պահուստի ակտիվացումը.

2) պահուստում գտնվող հիդրոգեներատորների ինքնավար գործարկումը.

3) համաժամ փոխհատուցիչների ռեժիմում աշխատող հիդրոգեներատորների ինքնավար փոխադրումը ակտիվ ռեժիմի.

4) գազատուրբինային տեղակայանքների ինքնավար գործարկումը:

319. Ինքնավար հաճախականային բեռնաթափումը նախատեսում է սպառողների փոքրաթիվ խմբերով անջատումներ` հաճախականության իջեցմանը համեմատ (ԻՀԲ1) կամ հաճախականության իջեցված վիճակի տևողության մեծացման համեմատ (ԻՀԲ 2): ԻՀԲ սարքվածքները պետք է տեղադրվեն էլեկտրաէներգետիկական համակարգի ենթակայաններում կամ խոշոր սպառողների էլեկտրատեղակայանքներում` էլեկտրաէներգետիկական համակարգի հսկողության ներքո: Բեռի անջատման ծավալները սահմանվում են` ելնելով հզորության հնարավոր ցանկացած պակասի դեպքում արդյունավետության ապահովումից: Անջատման հերթականությունն ընտրվում է այնպես, որ փոքրացվի էլեկտրամատակարարման ընդհատումից առաջացած վնասը: Մասնավորապես, պետք է կիրառվի ԻՀԲ սարքվածքների և անջատման ենթակա սպառողների հերթականություն. ընդ որում, առավել պատասխանատու սպառողները պետք է միացվեն գործարկման հավանականությամբ առավել հեռավոր հերթերին: ԻՀԲ գործողությունը պետք է համաձայնեցված լինի ԻԿՄ-ի և ՊԻՄ-ի սարքվածքների հետ: Անթույլատրելի է ԻՀԲ-ի ծավալի փոքրացումը ՊԻՄ-ի սարքվածքների կամ անձնակազմի գործողության հաշվին:

320. Լրացուցիչ բեռնաթափման սարքվածքները պետք է կիրառվեն էներգահամակարգերի այն մասերում, որտեղ հնարավոր է տեղային հզորության հատկապես մեծ պակաս, որի դեպքում ԻՀԲ 1-ի սարքվածքների գործողությունը բավականաչափ արդյունավետ չէ բեռնաթափման նշանակության և արագության տեսանկյունից: Լրացուցիչ բեռնաթափման կատարման անհրաժեշտությունը, դրա ծավալը, ինչպես նաև այն գործոնները, որոնց գնահատման հիման վրա իրականացվում է դրա գործարկումը (սնող տարրերի անջատումը, ակտիվ հզորության իջեցումը և այլն), որոշվում է էներգահամակարգի կենտրոնական կարգավարական ծառայության գործառույթներն իրականացնող կազմակերպության կողմից:

321. ՀԻԿՄ-ի սարքվածքներն օգտագործվում են անջատված սպառողների սնման ընդմիջումը նվազեցնելու համար` արտադրվող հզորության պահուստներն աշխատանքի մեջ մտցնելու, անջատված էլեկտրահաղորդման վերահամաժամացման կամ համաժամացման իրացման արդյունքում հաճախականության վերականգնման պայմաններում: ՀԻԿՄ-ի սարքվածքների տեղադրման և բեռնվածքն ըստ հերթերի բաշխման ժամանակ պետք է հաշվի առնել սպառողների պատասխանատվության աստիճանը, ԻՀԲ գործողությամբ դրանց անջատման հավանականությունը, էլեկտրասնման ոչ ինքնավար վերականգնման բարդությունն ու տևողությունը (ելնելով օբյեկտների սպասարկման ընդունված կարգից): Բեռնվածքի միացման հերթականությունը ՀԻԿՄ-ից առավելապես պետք է լինի ԻՀԲ-ի համար ընդունվածի համեմատ հակառակը:

322. Հավասարակշռված բեռնվածքով էլեկտրակայանների կամ գեներատորների առանձնացումը, սեփական կարիքների սնման համար գեներատորների առանձնացումը կիրառվում է`

1) էլեկտրակայանների սեփական կարիքներն աշխատանքի մեջ պահելու համար.

2) ըստ սույն ՏԿ-ի 319-րդ և 320-րդ կետերով սահմանած հաճախականության իջեցման սահմանափակման սարքվածքների ոչ բավարար արդյունավետության կամ հրաժարման դեպքերում էլեկտրակայանների լիակատար մարումը կանխելու համար.

3) բացառիկ պատասխանատու սպառողների սնման ապահովման համար.

4) լրացուցիչ բեռնաթափման փոխարեն, երբ դա տեխնիկապես և տնտեսապես նպատակահարմար է:

323. Լրացուցիչ բեռնաթափման կիրառման անհրաժեշտությունը, անջատվող (ԻՀԲ դեպքում) և միացվող (ՀԻԿՄ-ի դեպքում) բեռնվածքի ծավալները, ժամանակի, հաճախականության և այլ հսկող հարաչափերի նախադրվածքները հաճախականության ցածրացման սահմանափակման սարքվածքների համար, էներգահամակարգերի շահագործման ժամանակ որոշվում են նորմատիվ-իրավական ակտերի պահանջների կատարմամբ:

 

-----------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասում

 

 

pin
ՀՀ կառավարություն
17.01.2008
N 42-Ն
Որոշում