Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆՅԱՆ ԴԱՇՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆՅԱՆ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԿՆՔՎԱԾ, ԵԿԱՄՈՒՏՆ ...

 

 

005.28.12.96

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆՅԱՆ
ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԿՆՔՎԱԾ, ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԵՎ ԳՈՒՅՔԻ ԿՐԿՆԱԿԻ ՀԱՐԿՈՒՄԸ ՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ

 

Կողմերը պայմանավորվել են, որ ներքոհիշյալ դրույթները կազմում են Համաձայնագրի անբաժան մասը.

1. 5 Հոդվածի առնչությամբ.

3 կետը կիրառելիս շինարարական հրապարակի, մոնտաժային կամ հավաքման օբյեկտի, ինչպես նաև այդպիսի հրապարակի, օբյեկտի կամ գործունեության հետ կապված հսկողական գործունեության սկզբի և ավարտի պահերը որոշվում են պատվիրատուի և կապալառուի ներկայացուցիչների համատեղ արձանագրությունում կամ կոնտրակտի պայմաններով նախատեսված այլ փաստաթղթում գրանցված ամսաթվերով:

2. 13 Հոդվածի առնչությամբ.

Կողմերը որպես մշտական բազայի չափանիշներ կկիրառեն 5 Հոդվածում շարադրված մշտական ներկայացուցչության չափանիշները:

Ընդ որում, «մշտական բազա» արտահայտությունը չի ներառում 14 Հոդվածում նշվածից բացի, գործունեության այնպիսի տեսակներ, որոնց իրականացման հետևանքով տարեկան ընդհանուր գումարը չի գերազանցում միջին նվազագույն ամսական աշխատավարձի երկուհարյուրապատիկ գումարը` սահմանված այն Պայմանավորվող Պետության օրենսդրությամբ, որի տարածքում իրականացվում է այդ գործունեությունը համապատասխան օրացուցային տարվա ընթացքում:

Պայմանավորվող Պետությունների իրավասու մարմինները փոխհամաձայնությամբ կսահմանեն հարկերի գանձման կարգը նման դեպքերում:

3. 26 Հոդվածի առնչությամբ.

Սույն Հոդվածի դրույթները կկիրառվեն 1994 թ. մարտի 11-ին քաղ. Մոսկվայում ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանյան Դաշնության կառավարության միջև հարկային օրենսդրությունը պահպանելու հարցերով համագործակցության և փոխօգնության մասին» Համաձայնագրի գործողությունից անկախ:

 

Կատարվել է ք. Մոսկվա 1996 թվականի դեկտեմբեր ամսի 28 երկու բնօրինակով, հայերեն և ռուսերեն, ընդ որում երկու տեքստերն էլ հավասարազոր են:

 

 

pin
Հայաստանի Հանրապետություն
28.12.1996
Արձանագրություն