041.0502.210708
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
21 հուլիսի 2008 թվականի N 502-Ա
Զ. ԽԱԼԱՓՅԱՆԻ ԹԱՂՄԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 121-րդ կետի 2-րդ ենթակետին համապատասխան`
1. Անվանի գրող Զորայր Խալափյանի մահվան կապակցությամբ ստեղծել կառավարական հանձնաժողով հետևյալ կազմով`
Հ. Պողոսյան - ՀՀ մշակույթի նախարար (հանձնաժողովի նախագահ)
Գ. Գյուրջյան - ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ
Գ. Սայադյան - ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի
ղեկավար
Կ. Գևորգյան - Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի
վարչության պետ
Վ. Խուբլարյան - ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության
հասարակական կարգի պահպանման վարչության պետ
Ժ. Ասատրյան - ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի
բյուջետային ծախսերի ֆինանսական ծրագրավորման
վարչության պետ
Ա. Հարությունյան - ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմի
տրանսպորտային տեսչության պետ
Լ. Անանյան - Հայաստանի գրողների միության նախագահ
(համաձայնությամբ)
Դ. Մուրադյան - Հայաստանի գրողների միության քարտուղար
(համաձայնությամբ)
Ռ. Հովսեփյան - Հայաստանի գրողների միության անդամ
(համաձայնությամբ)
Ն. Ադալյան - Հայաստանի գրողների միության անդամ
(համաձայնությամբ)
Գ. Մանասյան - «Հայաստանի պետական ֆիլհարմոնիա» ՊՈԱԿ-ի տնօրեն
Թ. Խալափյան - Զ. Խալափյանի եղբայրը (համաձայնությամբ)
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին`
1) Զ. Խալափյանի թաղման ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին.
2) 10-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել համապատասխան առաջարկություն` հանձնաժողովի ներկայացրած հաշվետվության հիման վրա:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 21-ԻՆ