Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՄԻՋԻՆ ԵՎ ՆԱԽՆԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

ՀՀ ՄԻՋԻՆ ԵՎ ՆԱԽՆԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ...

 

 

110.0097.200308

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «20»        03            2008 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11008188

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ

 

25 փետրվարի 2008 թվականի N 97-Ն

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԻՆ ԵՎ ՆԱԽՆԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ, ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ, ԸՆԴՈՒՆՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԸ, ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՔՆՆԱԿԱՆ ԵՎ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ԱՌԱՐԿԱՆԵՐԻ ՑԱՆԿՆ ԸՍՏ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(1-ին մաս)

 

Հիմք ընդունելով «Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքի հոդված 16-ի 5-րդ կետը և Հայաստանի Հանրապետության միջին և նախնական (արհեստագործական) մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող մասնագիտական պետական ուսումնական հաստատությունների 2008 թվականի ընդունելությունը կազմակերպելու և իրականացնելու նպատակով`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության միջին և նախնական (արհեստագործական) մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող մասնագիտական պետական ուսումնական հաստատությունների 2008 թվականի ընդունելության կանոնները` համաձայն N 1 հավելվածի:

2. Հաստատել Հայաստանի Հանրապետության միջին և նախնական (արհեստագործական) մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող մասնագիտական պետական ուսումնական հաստատությունների 2008 թվականի ընդունելության կանոնակարգը` համաձայն N 2 հավելվածի:

3. Հաստատել Հայաստանի Հանրապետության միջին և նախնական (արհեստագործական) մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող մասնագիտական պետական ուսումնական հաստատությունների 2008 թվականի ընդունելության ընդունող հանձնաժողովի աշխատակարգը` համաձայն N 3 հավելվածի:

4. Հաստատել Հայաստանի Հանրապետության միջին և նախնական (արհեստագործական) մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող մասնագիտական պետական ուսումնական հաստատությունների 2008 թվականի ընդունելության քննական և մրցութային առարկաների ցանկն ըստ մասնագիտությունների` համաձայն N 4 հավելվածի:

5. Նախարարության նախնական և միջին մասնագիտական կրթության վարչությանը (պետ` Ա. Աղբալյան) և օրենսդրության և իրավաբանական վարչությանը (պետ` Մ. Գրիգորյան)` սահմանված կարգով վերոնշյալ փաստաթղթերը ներկայացնել ՀՀ արդարադատության նախարարություն` պետական գրանցման:

6. Սույն հրամանի հսկողությունը հանձնարարել նախարարի տեղակալ Ա. Ավետիսյանին:

 

Հավելված N 1

ՀՀ կրթության և գիտության

նախարարի

2008 թվականի փետրվարի 25-ի

N 97-Ն հրամանի

 

ԿԱՆՈՆՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԻՆ ԵՎ ՆԱԽՆԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ

 

1. Սույն Կանոնները հաստատված են Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի (այսուհետ` Նախարարի) կողմից, «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37 հոդվածի 9-րդ և «Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 5-րդ կետերի համաձայն:

2. Հայաստանի Հանրապետության նախնական (արհեստագործական), միջին և բարձրագույն մասնագիտական պետական ուսումնական հաստատությունները (այսուհետ` Հաստատություն) միջին և նախնական (արհեստագործական) մասնագիտական կրթական ծրագրերով, մրցութային հիմունքով ընդունելություն են կատարում ըստ առկա (ստացիոնար) ուսուցմամբ մասնագիտությունների հատկացված տեղերի` անվճար կամ վճարովի հիմունքով, Նախարարության` ըստ մասնագիտությունների ընդունելության քննությունների հաստատած ցանկի և պայմանների:

3. Հաստատություն կարող են դիմել հիմնական ընդհանուր, միջնակարգ (լրիվ) ընդհանուր, նախնական մասնագիտական (մասնագիտական-տեխնիկական, արհեստագործական), միջին և բարձրագույն մասնագիտական կրթություն ունեցող անձինք:

4. Հաստատությունում ընդունելությունը կատարվում է.

1) նախնական մասնագիտական (արհեստագործական) մասնագիտությունների գծով` առանց ընդունելության քննությունների` Նախարարի կողմից ըստ մասնագիտությունների միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթության ատեստատի (հիմնական ընդհանուր կրթության վկայականի, նախնական մասնագիտական (մասնագիտական-տեխնիկական, արհեստագործական), միջին մասնագիտական, բարձրագույն մասնագիտական կրթության դիպլոմի ներդիրի) որպես մրցութային սահմանված առարկաների գնահատականների հիման վրա,

2) միջին մասնագիտական մասնագիտությունների գծով` ընդունելության քննությունների արդյունքների հիման վրա` սույն Կանոններով սահմանված մրցույթի պայմանների համաձայն: Նախարարության կողմից սահմանված հումանիտար, մանկավարժական, տնտեսագիտական, տեխնիկական, տեխնոլոգիական, ինֆորմատիկայի, գյուղատնտեսական և շինարարական առանձին (բացառությամբ բարձրագույն ուսումնական հաստատությունների (այսուհետ` բուհեր) քոլեջներում և բուհերում իրականացվող) մասնագիտությունների գծով ընդունելությունը վճարովի ուսուցմամբ տեղերում կատարվում է առանց քննությունների` Նախարարի կողմից ըստ մասնագիտությունների միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթության ատեստատի (հիմնական ընդհանուր կրթության վկայականի, մասնագիտական տեխնիկական կրթության դիպլոմի ներդիրի, միջին մասնագիտական, բարձրագույն մասնագիտական կրթության դիպլոմի ներդիրի)` որպես մրցութային սահմանված առարկաների գնահատականների հիման վրա: Միջին մասնագիտական արվեստի մասնագիտությունների գծով վճարովի ուսուցմամբ տեղերում ընդունելությունը կատարվում է անվճար ուսուցման տեղերի համար նախատեսված քննությունների հիման վրա, իսկ առողջապահական մասնագիտությունների գծով` միասնական ընդունելության քննության (կենսաբանություն և հայոց լեզու) հիման վրա:

5. Օտարերկրացիների ընդունելությունը Հաստատություն կարգավորվում է Նախարարի 2007 թվականի հուլիսի 6-ի N 629-Ն հրամանով հաստատված «Հայաստանի Հանրապետության ուսումնական հաստատություններում օտարերկրացիների ընդունելության կանոններով»:

6. Դիմորդի փաստաթղթերն ընդունվում են Հաստատությունում` նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթական ծրագրով` 2008 թ. հունիսի 9-ից մինչև օգոստոսի 31-ը ներառյալ, միջին մասնագիտական կրթական ծրագրով` 2008 թվականի հունիսի 9-ից մինչև տվյալ մասնագիտության ընդունելության քննությունների սկզբից 2 օր առաջ: Բուհական քոլեջներում և բուհերում իրականացվող միջին մասնագիտական կրթական ծրագրով ընդունվելու համար դիմորդի փաստաթղթերն ընդունվում են 2008 թվականի հունիսի 9-ից մինչև 2008 թվականի օգոստոսի 25-ը, իսկ Հայաստանի Հանրապետության պետական բուհերում կամ միասնական կարգով համընկնող առարկաներից 2008 թվականին հանձնած քննության միավորներ ներկայացնելու դեպքում` մինչև օգոստոսի 30-ը ներառյալ: Առանց ընդունելության քննությունների վճարովի ուսուցմամբ տեղերում ընդունվելու համար դիմորդի փաստաթղթերն ընդունվում են 2008 թվականի հունիսի 9-ից մինչև օգոստոսի 25-ը ներառյալ:

7. Դիմորդը Հաստատության ընդունող հանձնաժողովին անձամբ ներկայացնում է`

1) դիմում,

2) կրթության մասին փաստաթղթի բնագիրը կամ պատճենը,

3) չորս լուսանկար (3x4 չափսի),

4) անձը հաստատող փաստաթուղթ (անձնագիր կամ ծննդյան վկայական` մինչև 16 տարեկան դիմորդի համար, կամ զինվորական գրքույկ, կամ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության բաժինների կողմից տրվող, անձը հաստատող ժամանակավոր փաստաթուղթ, Հայաստանի Հանրապետության անձնագիր, կացության վկայական, փախստականի վկայական),

5) կցագրման վկայական (զորակոչային տարիք ունեցող դիմորդից ընդունվում են զինհաշվառման փաստաթղթերում տարկետման իրավունք տվող համապատասխան նշումի կամ չզորակոչվելու պատճառը հաստատող այլ նշումների առկայության դեպքում, իսկ նախկինում առողջության պատճառով տարկետում ունեցողներից` ռազմաբժշկական կենտրոնական հանձնաժողովի նշումների առկայության դեպքում),

6) սույն կանոնների 20.1 կետում սահմանված արտոնություններից օգտվող դիմորդը ներկայացնում է համապատասխան փաստաթուղթ:

Միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում միջին մասնագիտական կրթական ծրագրով ընդունվելու համար դիմումը տրվում է տվյալ մասնագիտության գծով անվճար և վճարովի կամ միայն անվճար կամ վճարովի ուսուցման հիմքով հայտագրմամբ` մրցույթին մասնակցելու առաջին հայտի գերակայության սկզբունքով:

Բուհական քոլեջներում և բուհերում իրականացվող միջին մասնագիտական կրթական ծրագրով ընդունվելու համար դիմումը տրվում է մինչև 4 մասնագիտության հայտագրմամբ` մրցույթի առաջին հայտի գերակայության սկզբունքով:

8. Հաստատության ընդունող հանձնաժողովը պարտավոր է դիմորդին և նրա ծնողներին (կամ նրանց օրինական ներկայացուցիչներին) ծանոթացնել Հաստատության կանոնադրությանը և կրթության գործընթացը կարգավորող մյուս փաստաթղթերին:

9. Դիմորդը, ընդունելության գործընթացի կազմակերպման և անցկացման համար, տվյալ Հաստատությունում (բացի արհեստագործական ուսումնարաններից) նախապես վճարում է 1500 (հազար հինգ հարյուր) դրամ:

Անկախ քննություններին մասնակցելուց և ընդունելության արդյունքից` վճարված գումարը դիմորդին հետ չի վերադարձվում:

Հաստատության ընդունող հանձնաժողովն առանձին անձանց կարող է ազատել վերոնշյալ վճարից:

10. Ընդունելության քննությունները կազմակերպվում են 2008 թվականի օգոստոսի 4-ից օգոստոսի 23-ը, արվեստի Հաստատություններում` 2008 թվականի հուլիսի 7-ից օգոստոսի 9-ը, բժշկական Հաստատություններում` 2008 թվականի հուլիսի 7-ից օգոստոսի 22-ը, բուհական քոլեջներում և բուհերում իրականացվող միջին մասնագիտական կրթական ծրագրով ընդունվելու համար` 2008 թվականի օգոստոսի 20-ից օգոստոսի 30-ը ներառյալ:

Ընդունելության քննությունները կազմակերպվում են ըստ Հաստատության հաստատած ժամանակացույցի:

11. Ընդունելության քննություններն անց են կացվում Հաստատություններում` առարկայական հանձնաժողովների կողմից:

Հաստատության մասնաճյուղում քննություններն անց են կացնում Հաստատության առարկայական հանձնաժողովները:

12. Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունում կամ կենտրոնացված կարգով 2008 թվականին հանձնած որևէ առարկայի ընդունելության քննության գնահատականը, որը ներկայացվում է սահմանված ձևի տեղեկանքով` անձնական գործերի հետ մեկտեղ, դիմորդի ցանկությամբ համարվում է Հաստատությունում տվյալ առարկայի ընդունելության քննության գնահատական:

13. Միջնակարգ կրթության ատեստատում կամ համապատասխան ավարտական փաստաթղթում «Հայոց լեզու» առարկայից գնահատական չունեցող դիմորդի համար «Հայոց լեզու» առարկան նրա ցանկությամբ փոխարինվում է «Ռուսաց լեզու» առարկայով: Բացառություն են կազմում մանկավարժական մասնագիտությունները, որոնց գծով դիմորդը պարտադիր հանձնում է ընդունելության քննություն «Հայոց լեզու» առարկայից` հայկական դպրոցի համապատասխան ծրագրով:

14. Գրավոր քննության գնահատականը դիմորդը կարող է բողոքարկել ընդունող հանձնաժողովի նախագահին, այն հայտնելուց հետո մինչև հաջորդ օրվա ժամը 12-ը, իսկ բանավոր քննության գնահատականը` քննող հանձնաժողովի նախագահին` առանց քննասենյակից դուրս գալու:

15. Ընդունելության քննությունների վերահանձնում չի թույլատրվում:

16. Քննությունների ժամանակացույցով նախատեսված օրն անհարգելի պատճառով քննությանը չներկայացած դիմորդին չի թույլատրվում մասնակցել հետագա քննություններին: Հարգելի պատճառով քննությանը չներկայացած դիմորդին, ընդունող հանձնաժողովի որոշմամբ, հնարավորություն է տրվում այն հանձնել, եթե տվյալ առարկայի քննությունները Հաստատությունում չեն ավարտվել:

17. Ընդունելության մրցույթն անց է կացվում ըստ մասնագիտությունների` տվյալ Հաստատությունում:

18. Անվճար ուսուցմամբ տեղերի համար մրցույթին մասնակցում է տվյալ մասնագիտության համար նախատեսված բոլոր քննություններից դրական միավորներ ստացած դիմորդը: Առաջին հերթին ընդունվում է մրցութային քննություններից ստացած գնահատականների առավելագույն գումար ունեցող դիմորդը:

Նշված գումարների հավասարության դեպքում նախապատվությունը տրվում է`

1) ըստ ընդունելության քննությունների ցանկով սահմանված հաջորդականության` քննական առարկաներից առավել բարձր միավորներ ստացած (ունեցած) դիմորդին, ապա` ոչ մրցութային առարկաներից առավել բարձր միավորներ ստացած (ունեցած) դիմորդին, ապա` միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթության ատեստատի (հիմնական ընդհանուր կրթության վկայականի, մասնագիտական տեխնիկական, միջին մասնագիտական կամ բարձրագույն մասնագիտական կրթության դիպլոմի ներդիրի) գնահատականների առավել բարձր միջին թվաբանական ունեցող դիմորդին,

2) մանկավարժական և առողջապահական մասնագիտությունների համար` համապատասխան կազմակերպություններում մասնագիտական աշխատանքի առավել տևական ստաժ ունեցող դիմորդին:

Բուհական քոլեջներում և բուհերում իրականացվող միջին մասնագիտական կրթական ծրագրով ընդունելության դեպքում մրցութային և ոչ մրցութային առարկաների միավորների հավասարության պայմաններում նախապատվությունը տրվում է 2008 թվականին Հայաստանի Հանրապետության պետական բարձրագույն ուսումնական հաստատությունում ընդունելության քննություն կամ միասնական քննություն հանձնած դիմորդին:

19. Սույն Կանոնների 4-րդ կետով սահմանված` առանց քննությունների ընդունելության դեպքում` վճարովի ուսուցմամբ տեղում առաջին հերթին ընդունվում է տվյալ Հաստատության անվճար ուսուցման մրցույթով չանցած դիմորդը` ըստ ներկայացրած հայտի, ապա միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթության ատեստատի (հիմնական ընդհանուր կրթության վկայականի, նախնական մասնագիտական (մասնագիտական տեխնիկական, արհեստագործական), միջին մասնագիտական կամ բարձրագույն մասնագիտական կրթության դիպլոմի կրթության դիպլոմի ներդիրի) որպես մրցութային սահմանված առարկաների գնահատականների առավելագույն գումար ունեցող դիմորդը:

Նշված գումարի հավասարության դեպքում նախապատվությունը տրվում է` ըստ սահմանված հաջորդականության` մրցութային առարկաներից առավել բարձր գնահատականներ ունեցող դիմորդին, ապա` մյուս առարկաների գնահատականների առավել բարձր միջին թվաբանական ունեցող դիմորդին:

Դիմորդի ցանկությամբ մրցութային առարկաների գնահատականներ կարող են համարվել տվյալ, այլ միջին կամ բարձրագույն մասնագիտական պետական ուսումնական հաստատությունում կամ կենտրոնացված ձևով համապատասխան առարկաներից 2008 թվականին հանձնած համապատասխան առարկաների ընդունելության քննությունների միավորները:

20. «Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սոցիալական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ, «Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ, «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածներով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի օգոստոսի 27-ի «Հայաստանի Հանրապետության միջին մասնագիտական պետական ուսումնական հաստատություններում դիմորդների ընդունելության արտոնությունները սահմանելու մասին» N 545 որոշման պահանջներին համապատասխան սահմանվում են Դիմորդի ընդունելության հետևյալ արտոնությունները.

20.1. անվճար ուսուցման տեղերի մրցույթից դուրս, ուսումնական հաստատության ընդունող հանձնաժողովի որոշմամբ, ընդունվում են.

1) 1-ին և 2-րդ խմբերի և մինչև 18 տարեկան մանկուց հաշմանդամները, որոնց համար, բժշկասոցիալական փորձաքննական գործակալության կողմից տրված եզրակացության համաձայն, տվյալ մասնագիտությամբ սովորելը և հետագայում աշխատելը հակացուցված չէ,

2) Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զոհված (մահացած) և 1-ին խմբի հաշմանդամ դարձած զինծառայողների երեխաները, ժամկետային զինվորական ծառայության պարտականությունները կատարելիս հաշմանդամ դարձած քաղաքացիները, համաձայն Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության կողմից տրված տեղեկանքների,

3) առանց ծնողական խնամքի մնացած երեխաները և առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող անձինք, որոնց 23 տարին չի լրացել մինչև տվյալ ուսումնական տարվա սեպտեմբերի 1-ը,

4) բժշկական հիմնարկներում ավելի քան 5 տարվա կրտսեր բուժաշխատողի աշխատանքային ստաժ ունեցող դիմորդները (միջին մասնագիտական բժշկական ուսումնական հաստատություններ ընդունվողների համար).

20.2. քննությունները դրական միավորներով հանձնած դիմորդներից, մրցույթից դուրս անվճար ուսուցման տեղերի հաշվին (յուրաքանչյուր մասնագիտության գծով 1 տեղ) ընդունվում են պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից զորացրված դիմորդները.

20.3. միջնակարգ հանրակրթական դպրոցը ոսկե մեդալով, մասնագիտական տեխնիկական կամ արհեստագործական ուսումնարանները (հիմնական ընդհանուր կրթության հիմքի վրա), պետական միջին մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատությունները գերազանցության դիպլոմով ավարտած դիմորդը, հանրակրթական կամ մասնագիտական առարկաների գծով աշխարհի, Եվրոպայի, Հայաստանի Հանրապետության առաջնության մրցումների (օլիմպիադաներ, մրցույթներ) և միջազգային մրցումների (օլիմպիադաներ, մրցույթներ) հաղթողներն ու մրցանակակիրները համապատասխան մասնագիտությունների գծով ընդունվում են միջին մասնագիտական պետական ուսումնական հաստատություններ առանց ընդունելության քննությունների` տվյալ մասնագիտության անվճար ուսուցման տեղերի հաշվին` ուսումնական հաստատության ընդունող հանձնաժողովի որոշմամբ:

Միջնակարգ հանրակրթական դպրոցը ոսկե մեդալով, պետական բարձրագույն ուսումնական հաստատությունը գերազանցության դիպլոմով ավարտած դիմորդները ընդունվում են բժշկական միջին մասնագիտական պետական ուսումնական հաստատություններ` առանց ընդունելության քննությունների` տվյալ մասնագիտության անվճար ուսուցման տեղերի հաշվին` ուսումնական հաստատության ընդունող հանձնաժողովի որոշմամբ.

20.4. սույն կետի 20.2 ենթակետով սահմանված արտոնություններից օգտվող դիմորդները, ովքեր դիմել են ընդունվելու միայն վճարովի հիմունքներով ուսուցմամբ մասնագիտությունների գծով, ընդունվում են մրցույթից դուրս` ուսման վարձը պարտադիր վճարելու պայմանով և ազատվում են ընդունելության գործընթացի կազմակերպման համար սահմանված վարձի վճարումից:

21. Ընդունելության մրցույթի արդյունքները հրապարակվում են Հաստատության` տվյալ մասնագիտության քննությունների ավարտից հետո 2 օրվա ընթացքում:

22. Անվճար ուսուցման տեղերում մրցույթով անցածների հրամանագրումը կատարվում է մինչև 2008 թվականի օգոստոսի 27-ը:

Բուհական քոլեջներում և բուհերում իրականացվող միջին մասնագիտական կրթական ծրագրով ուսուցման մրցույթով անցածների հրամանագրումը կատարվում է մինչև 2008 թվականի օգոստոսի 31-ը ներառյալ:

23. Վճարովի հիմունքով ուսուցմամբ տեղում մրցույթով անցած դիմորդի հրամանագրումը կատարվում է դիմումների ընդունման ժամկետի ավարտից հետո 2 օրվա ընթացքում, իսկ արվեստի և բժշկական Հաստատություններում` քննությունների ավարտից հետո 2 օրվա ընթացքում: Հրամանագրված դիմորդի հետ կնքվում է համապատասխան պայմանագիր:

24. Թափուր տեղերի առկայության դեպքում Հաստատություն մրցութային հիմունքով կարող է ընդունվել ընթացիկ տարում տվյալ Հաստատության այլ մասնագիտության, ինչպես նաև այլ միջին կամ բարձրագույն մասնագիտական պետական ուսումնական հաստատության մրցույթով չանցած այն դիմորդը, որը մինչև 2008 թվականի օգոստոսի 30-ը ներառյալ ներկայացնում է համընկնող քննական առարկաներից ստացած միավորների մասին սահմանված ձևի տեղեկանք:

25. Հաստատություններում նախնական մասնագիտական կրթական ծրագրով կրթություն ստացած և բարձր առաջադիմություն ցուցաբերած (միայն «Լավ» և «Գերազանց» գնահատականներ ունեցող) շրջանավարտները մրցութային հիմունքներով կարող են իրենց կրթությունը շարունակել Հայաստանի Հանրապետության միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում:

26. Հայաստանի Հանրապետության միջին մասնագիտական ուսումնական հաստատություն տեղափոխման նախնական մասնագիտական կրթական ծրագրով շրջանավարտների մրցութային ընտրությունն ամփոփիչ ստուգման արդյունքների հիման վրա կատարում է նախնական մասնագիտական կրթական ծրագիր իրականացնող տվյալ ուսումնական հաստատությունը: Մրցույթի արդյունքների մասին արձանագրությունը ներկայացվում է համապատասխան միջին մասնագիտական ուսումնական հաստատություն:

Միջին մասնագիտական ուսումնական հաստատություն տեղափոխվող հավակնորդների սահմանվածից ավելի մեծ թվի առկայության դեպքում միջին մասնագիտական ուսումնական հաստատությունն իրականացնում է հավակնորդների մրցութային ընտրություն` առաջնահերթությունն ըստ հաջորդականության տալով այն հավակնորդներին, ովքեր ունեն`

1) գերազանցության ավարտական փաստաթուղթ (դիպլոմ),

2) ավարտական փաստաթղթի (դիպլոմի) միջուկում առավել բարձր միջին գնահատական,

3) պետական ամփոփիչ ստուգման արդյունքում առավել բարձր միավորներ,

4) ուսումնական հաստատության կողմից տրված հատուկ երաշխավորություն:

Մրցույթով անցածներին միջին մասնագիտական ուսումնական հաստատության տնօրենի հրամանով թույլատրվում է մասնակցել ուսումնական պարապմունքներին:

27. Մրցույթով անցածների` որպես ուսանող հրամանագրումը կատարվում է նախնական և միջին մասնագիտական կրթական ծրագրերի, ուսումնական պլանների, առարկայական տարբերությունների հանձնումից հետո` մինչև սեպտեմբերի 30-ը:

28. Հաստատությունների նախնական մասնագիտական կրթական ծրագրով շրջանավարտների` միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում ուսուցումը կազմակերպվում է`

1) ըստ նախնական և միջին մասնագիտական կրթական ծրագրերի մասնագիտությունների ուսումնական պլանների և առարկայական ծրագրերի համապատասխանության` 2-րդ կամ 3-րդ կուրսից` Նախարարության թույլտվությամբ` համապատասխան միջին մասնագիտական ուսումնական հաստատության ներկայացմամբ,

2) վճարովի հիմունքով` բացառությամբ 1-ին և 2-րդ խմբերի և մինչև 18 տարեկան մանկուց հաշմանդամները, որոնց համար, համաձայն բժշկական աշխատանքային փորձաքննական հանձնախմբի եզրակացության, տվյալ մասնագիտությամբ սովորելը հակացուցված չէ, ինչպես նաև ժամկետային զինվորական ծառայության պարտականությունները կատարելիս հաշմանդամ դարձած քաղաքացիները, զոհված (մահացած) զինծառայողների երեխաները` համաձայն Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության կողմից տրված վկայականների:

29. Ընդունելության հետ առնչվող կամ քննությունների ընթացքում ծագած հարցերը, որոնք չեն կանոնակարգվում սույն Կանոններով, կարգավորվում են Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության 2008 թվականի փետրվարի 25-ի «Հայաստանի Հանրապետության միջին և նախնական (արհեստագործական) մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող մասնագիտական պետական ուսումնական հաստատությունների 2008 թվականի ընդունելության կանոնները, կանոնակարգը, ընդունող հանձնաժողովի աշխատակարգը, ընդունելության քննական և մրցութային առարկաների ցանկն ըստ մասնագիտությունների հաստատելու մասին» N 97-Ն հրամանով, այլ համապատասխան նորմատիվ փաստաթղթերով, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության (այսուհետ` Նախարարություն) կամ տվյալ Հաստատությունը կառավարող պետական լիազորված մարմնի որոշումներով` համաձայնեցնելով Նախարարության հետ:

30. Սույն կանոնների իրականացումը վերահսկում է Նախարարությունը:

 

Հավելված N 2

ՀՀ կրթության և գիտության

նախարարի

2008 թվականի փետրվարի 25-ի

N 97-Ն հրամանի

 

ԿԱՆՈՆԱԿԱՐԳ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԻՆ ԵՎ ՆԱԽՆԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ

 

1. Հայաստանի Հանրապետության միջին և նախնական (արհեստագործական) մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող մասնագիտական պետական ուսումնական հաստատություններում (այսուհետ` Հաստատություն) ընդունելությունը կատարվում է ՀՀ միջին և նախնական (արհեստագործական) մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող մասնագիտական պետական ուսումնական հաստատությունների 2008թ. ընդունելության կանոնների համաձայն:

2. Տվյալ մասնագիտության գծով ընդունելության համար կրթության հիմքն ըստ Հաստատության մասնագիտությունների սահմանում է տվյալ Հաստատության կառավարման պետական լիազորված մարմինը` համաձայնեցնելով ՀՀ կրթության և գիտության նախարարության (այսուհետ` Նախարարություն) հետ:

3. Ընդունելության քննությունների ցանկն ըստ մասնագիտությունների և դրանց անցկացման ձևը հաստատում է Նախարարությունը:

4. Ընդունելության մրցութային առարկաների ցանկն ըստ մասնագիտությունների հաստատում է Նախարարությունը:

5. Գրավոր և բանավոր քննությունների քննական տոմսերը կազմվում են Հաստատության առարկայական քննող հանձնաժողովների կողմից` ընդունելության քննություններից 10 օր առաջ:

6. Ընդունելության քննությունները գնահատվում են 20 միավորային համակարգով: Դրական են համարվում 8 և բարձր միավորները: Երաժշտական մասնագիտությունների ընդունելության քննությունները գնահատվում են համապատասխան մասնագիտական առարկաների քննական պահանջների համաձայն:

7. Հանրակրթական առարկաների քննություններն անց են կացվում հետևյալ ձևով`

1) «Հայոց լեզու»`

ա. միջնակարգ /լրիվ/ ընդհանուր կրթության հիմքի վրա` թեսթ, բժշկական մասնագիտությունների համար` թելադրություն,

բ. հիմնական ընդհանուր կրթության հիմքի վրա` թելադրություն,

2) «Ռուսաց լեզու»` թելադրություն,

3) «Օտար լեզու»` թեսթ,

4) «Մաթեմատիկա», «Քիմիա», «Հայոց լեզու և գրականություն», «Հայ ժողովրդի պատմություն», «Կենսաբանություն», «Ֆիզիկա»` հարցատոմս:

Մասնագիտական առարկաների քննություններն անց են կացվում տվյալ մասնագիտության ընդունելության մասնագիտական առարկաների քննական պահանջներին համապատասխան:

8. «Հայոց լեզու» և «Ռուսաց լեզու» առարկաների քննական թելադրությունների տեքստերի քանակը պետք է լինի քննական խմբերի թվից առնվազն 3-ով ավելի: «Հայոց լեզու» և «Օտար լեզու» առարկաների թեսթերը, այլ առարկաների գրավոր քննությունների հարցատոմսերը պետք է կազմված լինեն այն հաշվարկով, որ յուրաքանչյուր քննական խմբի համար գործածության մեջ դրվի հարցատոմսի 4 տարբերակ պարունակող, նախապես կոմպլեկտավորված մեկ փաթեթ, իսկ վերջինիս ընտրությունը կատարվի առնվազն 3 փաթեթից:

Բանավոր քննությունների հարցատոմսերի մեջ տվյալ առարկայի ծրագրի տարբեր բաժիններից ընդգրկվում է 3-4 հարց (խնդրի հետ միասին):

9. Ընդունելության քննություններն անցկացվում են Հաստատության կողմից հաստատված ժամանակացույցի համաձայն, որը քննությունների սկզբից առնվազն մեկ շաբաթ առաջ փակցվում է ի տես դիմորդների: Քննությունների ժամանակացույցի պատճենը, հաստատումից հետո երկու օրվա ընթացքում ներկայացվում է Նախարարություն:

10. Դիմորդն ընդունելության քննության է ներկայանում անձնագրով (մինչև 16 տարեկան դիմորդը` ծննդյան վկայականով), կամ զինվորական գրքույկով, կամ ՀՀ ոստիկանության բաժինների կողմից տրված համապատասխան ձևով) և քննական թերթիկով, որոնք ստուգվում են ընդունող հանձնաժողովի կողմից` Հաստատություն և քննասենյակ մտնելիս:

11. Ընդունելության քննությունների օրերին Հաստատությունում գտնվելու իրավունք ունեն միայն ընդունող հանձնաժողովի անդամները, տվյալ օրվա քննություններին մասնակցող դիմորդներն ու քննող հանձնաժողովի անդամները, սպասարկող տեխնիկական անձնակազմի անդամները, Նախարարության, ինչպես նաև Հաստատությունը կառավարող պետական լիազորված մարմնի ներկայացուցիչները:

12. Ընդունող հանձնաժողովի նախագահը կարող է հրավիրել դիմորդների ծնողներ, հասարակայնության ներկայացուցիչներ և լրագրողներ` քննասենյակից դուրս գրավոր քննության ընթացքին հետևելու նպատակով:

13. Քննական սենյակում, քննությունների ընթացքում գտնվում են.

1) հանրակրթական առարկաների գրավոր քննության դեպքում` քննող հանձնաժողովի նախագահը և մեկ-երկու անդամ,

2) հանրակրթական առարկաների բանավոր, ինչպես նաև մասնագիտական քննության դեպքում` քննող հանձնաժողովի նախագահը և երկու անդամ,

3) ընդունող հանձնաժողովի նախագահը` անհրաժեշտության դեպքում:

Բոլոր քննությունների ընթացքում քննական սենյակում կարող են գտնվել տվյալ Հաստատության կառավարման պետական լիազորված մարմնի և Նախարարության ներկայացուցիչներ:

14. Յուրաքանչյուր քննական խմբում, որպես կանոն, ընդգրկվում է մինչև 30 դիմորդ: Բանավոր քննության դեպքում քննասենյակում միաժամանակ կարող է գտնվել ոչ ավելի, քան 5 դիմորդ:

15. Ընդունելության քննություններն անցկացնում են քննող հանձնաժողովները, որոնց նախագահներին, ընդունող հանձնաժողովի նախագահի ներկայացմամբ, հաստատում է տվյալ Հաստատությանը կառավարման պետական մարմինը` համաձայնեցնելով Նախարարության հետ, իսկ կազմերը հաստատվում են ընդունող հանձնաժողովի կողմից: Քննող հանձնաժողովների կազմում կարող են ընդգրկվել ինչպես Հաստատության, այնպես էլ հրավիրված մասնագետներ:

Քննող հանձնաժողովի նախագահը`

1) կազմակերպում է քննական տոմսերի և քննական այլ նյութերի մշակումը,

2) ընդունող հանձնաժողովի նախագահի հետ միասին ստորագրում և ծրարում է քննական տոմսերը և պահպանում դրանք Հաստատությունում,

3) ղեկավարում է տվյալ առարկայի ընդունելության քննության ընթացքը և պատասխանատու է քննության անցկացման և հանձնաժողովի աշխատանքի որակի համար,

4) պատասխանատու է քննական տոմսերի մեջ հայտնաբերված վրիպակները տեղում ուղղելու համար,

5) դիմորդներին բացատրում է քննության ընթացակարգը, ներկայացվող պահանջները,

6) ընտրողաբար ստուգում կամ վերստուգում է գրավոր աշխատանքները,

7) յուրաքանչյուր օր ընդունող հանձնաժողովին է ներկայացնում քննությունների ամփոփ արդյունքները:

16. Գրավոր քննական աշխատանքները (ներառյալ սևագրությունը) և բանավոր քննությունների ժամանակ դիմորդների նշումները կատարվում են ուսումնական հաստատության դրոշմակնքված թերթիկների վրա: Վերջիններս ենթակա են խիստ հաշվառման և մինչև քննող հանձնաժողովին հանձնելը պահվում են ընդունող հանձնաժողովի նախագահի մոտ:

Գրավոր քննական աշխատանքները, բանավոր քննությունների ժամանակ դիմորդներին տրված դրոշմակնքված թերթիկները, լրացված քննական տեղեկագրերը` քննող հանձնաժողովի նախագահը քննության ավարտից (գրավոր քննության դեպքում` աշխատանքների ստուգումից) անմիջապես հետո հանձնում է ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղարին:

Յուրաքանչյուր քննության արդյունքները հաստատվում են ընդունող հանձնաժողովի նախագահի կողմից:

17. Ընդունելության քննությունների համար նախատեսվում է հետևյալ տևողությունը.

1) «Հայոց լեզու» և «Ռուսաց լեզու» առարկաների թելադրության համար` 45 րոպե աստղաբաշխական ժամ,

2) օտար լեզուների (բացի ռուսաց լեզվից) գրավոր քննությունների համար` 150 րոպե,

3) «Հայոց լեզու» առարկայի թեսթի համար` 180 րոպե,

4) այլ առարկաների գրավոր քննությունների համար` 240 րոպե,

5) բանավոր քննության ժամանակ յուրաքանչյուր դիմորդի նախապատրաստվելու համար` 30, իսկ պատասխանի համար` մինչև 15 րոպե:

18. Գրավոր աշխատանքների ստուգումը կատարվում է միայն քննական շենքում, առարկայական քննող հանձնաժողովի անդամների կողմից:

19. ՈՒսումնական հաստատության ընդունող հանձնաժողովի կողմից հաստատված` քննությունների արդյունքների ցուցակները փակցվում են ի տես բոլորի ոչ ուշ, քան տվյալ քննության հաջորդ օրվա ժամը 12-ը:

20. Գրավոր քննության գնահատականը դիմորդը կարող է բողոքարկել ընդունող հանձնաժողովի նախագահին` գնահատականը հայտնելուց հետո մինչև հաջորդ օրվա ժամը 12-ը: Դիմորդի գրավոր դիմումի հիման վրա բողոքարկված աշխատանքը վերստուգվում և քննարկվում է քննող հանձնաժողովի կողմից դիմորդի ներկայությամբ: Անհրաժեշտության դեպքում գնահատականը փոփոխվում է:

Փոփոխված գնահատականը վավերացվում է քննող հանձնաժողովի նախագահի կողմից, որի համար քննական տեղեկագրում նախագահը տվյալ դիմորդի հերթական համարը վերցնում է շրջանագծի մեջ, դրա դիմաց կատարում է «գնահատականը փոփոխված է» նշումը և ստորագրում: Փոփոխված գնահատականն անց է կացվում նոր տեղեկագրի մեջ: Համապատասխան փոփոխություն է կատարվում նաև դիմորդի քննական թերթիկում: Գնահատականների փոփոխությունը արձանագրվում է ընդունող հանձնաժողովի կողմից:

Բողոքարկման արդյունքները դիմորդին հայտնվում են դիմումը տալու պահից ոչ ուշ, քան մեկ օր հետո:

21. Բանավոր քննության գնահատականը դիմորդն իրավունք ունի բողոքարկել առանց քննասենյակից դուրս գալու` քննող հանձնաժողովի նախագահի ներկայությամբ:

22. Մրցույթով անցած յուրաքանչյուր դիմորդի համար կազմվում է անձնական գործ, որի մեջ պարտադիր կերպով ընդգրկվում են կրթության մասին փաստաթղթի բնագիրը, դիմորդի դիմումը, գրավոր քննական աշխատանքները /եթե կան/, բողոքարկման դիմումները /եթե կան/ և սահմանված արտոնությունները հավաստող փաստաթղթերը /եթե կան/: Ընդունող հանձնաժողովի համապատասխան որոշման և լրիվ ձևակերպված անձնական գործի հիման վրա ուսումնական հաստատության տնօրենը մրցույթով անցած դիմորդներին հրամանագրում է որպես ուսանող:

23. Հրամանագրվածների ցուցակները հրապարակվում են ոչ ուշ, քան հրամանագրման հաջորդ օրը:

24. Չընդունված դիմորդի քննական աշխատանքները պահպանվում են Հաստատությունում 6 ամիս, որից հետո ոչնչացվում են սահմանված կարգով:

25. Անվճար ուսուցման և վճարովի հիմունքով ուսուցման տեղերում` դիմորդներին որպես ուսանողներ հրամանագրելուց հետո Հաստատության տնօրենը երեք օրվա ընթացքում հաշվետվություն է ներկայացնում Նախարարություն` ընդունելության վերջնական արդյունքների մասին:

26. Սույն կանոնակարգի կետերի պահանջների կատարման պատասխանատվությունը դրվում է տվյալ Հաստատության ընդունող հանձնաժողովի նախագահի (տնօրենի) վրա:

 

Հավելված N 3

ՀՀ կրթության և գիտության

նախարարի

2008 թվականի փետրվարի 25-ի

N 97-Ն հրամանի

 

ԱՇԽԱՏԱԿԱՐԳ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԻՆ ԵՎ ՆԱԽՆԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԸՆԴՈՒՆՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

I. Ընդհանուր դրույթներ

 

1. Ընդունելության գործընթացը կազմակերպելու և ընդհանուր ղեկավարումն իրականացնելու նպատակով` միջին և նախնական (արհեստագործական) մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող յուրաքանչյուր մասնագիտական պետական ուսումնական հաստատությունում (այսուհետ` Հաստատություն)` տնօրենի (ռեկտորի) հրամանով ստեղծվում է ընդունող հանձնաժողով (այսուհետ` Հանձնաժողով), որն իր գործունեությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2008 թվականի փետրվարի 25-ի «Հայաստանի Հանրապետության միջին և նախնական (արհեստագործական) մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող մասնագիտական պետական ուսումնական հաստատությունների 2008 թվականի ընդունելության կանոնների, կանոնակարգի, ընդունող հանձնաժողովի աշխատակարգի, ընդունելության քննական և մրցութային առարկաների ցանկն ըստ մասնագիտությունների հաստատելու մասին» N 97-Ն հրամանի, ընդունելության գործընթացը կարգավորող այլ փաստաթղթերի, ինչպես նաև տվյալ Հաստատության կառավարման պետական լիազորված մարմնի և ՀՀ կրթության և գիտության նախարարության (այսուհետ` Նախարարություն) համապատասխան որոշումների, հրահանգների ու ցուցումների համաձայն:

2. Հանձնաժողովի կազմում ընդգրկվում են.

1) հանձնաժողովի նախագահը` Հաստատության տնօրենը (ռեկտորը),

2) նախագահի տեղակալը,

3) պատասխանատու քարտուղարը,

4) անդամ(ներ):

Տնօրենի (ռեկտորի) հրամանով ստեղծվում է ընդունելությունն սպասարկող տեխնիկական անձնակազմ:

3. Հանձնաժողովն իր գործունեությունն իրականացնում է ընդունող հանձնաժողովի նախագահի կողմից հաստատված աշխատանքային պլանի համաձայն:

4. Հանձնաժողովը պարբերաբար անց է կացնում նիստեր, ուր քննարկվում են ընդունելության նախապատրաստման, կազմակերպման ու անցկացման, քննությունների ու դրանց արդյունքների մասին և այլ հարցեր:

Հանձնաժողովի նիստերն արձանագրվում են հանձնաժողովի պատասխանատու քարտուղարի կողմից, իսկ արձանագրությունները ստորագրվում են հանձնաժողովի նախագահի և պատասխանատու քարտուղարի կողմից:

5. Հանձնաժողովն իր աշխատանքներն ավարտում է` ընդունելության վերջնական արդյունքների մասին հաշվետվություն ներկայացնելով Հաստատության խորհրդի ընդլայնված նիստին: Խորհրդի կողմից հաստատված ընդունելության արդյունքները 3 օրվա ընթացքում ներկայացվում են Նախարարություն և տվյալ Հաստատության կառավարման պետական լիազորված մարմին:

 

II. Հանձնաժողովի հիմնական խնդիրները

 

6. Հանձնաժողովի հիմնական խնդիրներն են`

1) ընդունելության գործընթացի կազմակերպման և անցկացման համար` ուսումնական հաստատության շենքի նախապատրաստումը, տարածքների հատկացումը և կահավորումը,

2) ընդունելության գործընթացի հետ կապված տեղեկատվության ներկայացումը և ցուցադրումը,

3) ընդունելության ողջ ընթացքում հերթապահության և ծառայողական տարածքների պահպանման կազմակերպումը,

4) ընդունելության կազմակերպման և անցկացման համար վճարված գումարների նպատակային օգտագործման պլանավորումը,

5) ընդունելությանն առնչվող անհրաժեշտ փաստաթղթերի ձեռքբերումը և ձևակերպումը,

6) դիմորդին, նրա ծնողներին (կամ նրանց օրինական ներկայացուցիչներին) ուսումնական հաստատության կանոնադրությանը և կրթական գործընթացը կարգավորող մյուս փաստաթղթերին ծանոթացումը,

7) մասնագիտական կողմնորոշման նպատակով դիմորդների համար անհրաժեշտ խորհրդատվության ապահովումը և զրույցի անցկացումը,

8) դիմորդների ընդունելության փաստաթղթերի ընդունումը և ձևակերպումը, սահմանված ձևի մատյանում դիմորդների գրանցումը, փաստաթղթերի ընդունման մասին ստացականի լրացումը և հանձնումը,

9) քննությունների անցկացման ժամանակացույցի հաստատումը,

10) դիմորդների քննական թերթիկների ձևակերպումը` քննությունների ժամկետի (ամսաթիվ, ժամ) նշումով և դրանց հանձնումը,

11) ընթացիկ մրցույթի վերաբերյալ տեղեկատվության ապահովումը և քննական առարկաներից խորհրդատվության կազմակերպումը,

12) քննական հանձնաժողովների աշխատանքների կազմակերպումը, նրանց կողմից ներկայացված ընդունելության քննությունների հանձման արդյունքների մասին հաշվետվությունների քննարկումը և հաստատումը,

13) բողոքարկումների վերաբերյալ որոշումների ընդունումը,

14) քննություններից հետո քննական տեղեկագրերի ընդունումը, ամփոփումը և դրանց պահպանման կազմակերպումը,

15) դիմորդների մրցութային ընտրության անցկացումը և որպես ուսանողներ հրամանագրելու մասին որոշման ընդունումը:

 

III. Հանձնաժողովի անդամների իրավունքներն ու պարտականությունները

 

7. Հանձնաժողովի նախագահը`

1) պատասխանատվություն է կրում և վերահսկում հաստատությունում ընդունելության գործընթացի նախապատրաստման, կազմակերպման և անցկացման համար, ապահովում ընդունելության նորմատիվ փաստաթղթերի պահանջների կատարումը,

2) իրականացնում է հանձնաժողովի աշխատանքների կազմակերպումն ու ղեկավարումը,

3) ապահովում է դիմորդների անձնական գործերի ընդունումը,

4) քննությունների անցկացման ժամանակացույցի պատճենը ներկայացնում է տվյալ Հաստատության կառավարման պետական լիազորված մարմին և Նախարարություն,

5) որոշում է ընդունում դիմորդին ընդունելության քննություններին մասնակցելու թույլտվության վերաբերյալ, որի մասին նշում է կատարում նրա դիմումի վրա,

6) հաստատում է քննող հանձնաժողովների նախագահներին,

7) ձևավորում և հաստատում է քննող հանձնաժողովների կազմերը,

8) կազմակերպում է քննող հանձնաժողովների աշխատանքները և վերահսկողություն է իրականացնում դրանց նկատմամբ,

9) ընդունելության հարցերով իրականացնում է քաղաքացիների ընդունելություն,

10) կազմակերպում է ընդունող և քննող հանձնաժողովների անդամների ծանոթացումը ընդունելության գործընթացը կարգավորող նորմատիվ փաստաթղթերին, ապահովում ընդունող և քննող հանձնաժողովների աշխատանքային պայմանները:

11) վերահսկողություն է իրականացնում մասնաճյուղերում ընդունելության աշխատանքների նկատմամբ,

12) միջոցներ է ձեռնարկում ընդունելության ժամանակահատվածում հասարակական կարգի պահպանության, բժշկական սպասարկման ապահովման ուղղությամբ:

8. Ընդունող հանձնաժողովի նախագահի տեղակալը`

1) կազմակերպում է ընդունող հանձնաժողովի տեղեկատվական աշխատանքները, հրապարակման է նախապատրաստում հայտարարություններ` մասնագիտական կողմնորոշման, ընդունելության կարգի ու պայմանների վերաբերյալ, ձևավորում է «Դիմորդի անկյունը»,

2) հսկում է քննող հանձնաժողովների կողմից մշակված քննական նյութերի ճիշտ և ժամանակին ձևակերպումն ու բազմացումը,

3) ապահովում է քննությունների անցկացման համար անհրաժեշտ տարածքներ,

4) կազմակերպում և հսկում է սպասարկող տեխնիկական անձնակազմի աշխատանքները,

5) կատարում է ընդունող հանձնաժողովի նախագահի պարտականությունները` նրա բացակայության ընթացքում:

9. Հանձնաժողովի պատասխանատու քարտուղարը.

1) ապահովում է հաշվառման և հաշվետվական փաստաթղթերի ու ձևաթերթիկների պատրաստումը, ընդունելության հետ կապված բոլոր փաստաթղթերի լրացումն ու հաշվառումն ըստ սահմանված կարգի,

2) մշակում է ընդունելության քննությունների ժամանակացույցը,

3) կազմում է դիմորդների քննական խմբերը, լրացնում քննական տեղեկագրերը,

4) հսկում է դիմորդների փաստաթղթերի ճիշտ ձևակերպման, գրանցման մատյանի և հաշվառման այլ փաստաթղթերի վարման ընթացքը,

5) նախապատրաստում է ընդունող հանձնաժողովի նիստերի նյութերը, ընդունելության հետ կապված հարցերի վերաբերյալ տնօրենի հրամանների նախագծերը, վարում է ընդունող հանձնաժողովի նիստերի արձանագրությունները,

6) բոլոր քննություններից հետո լրացնում է ընդունելության քննությունների արդյունքների ամփոփագիրը,

7) կատարում է քննությունների և ընդունելության արդյունքների վերլուծություն,

8) պատասխանատու է ընդունելությանն առնչվող բոլոր փաստաթղթերի պահպանման համար:

 

-----------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում

 

 

pin
Կրթության եւ գիտության նախարարություն
25.02.2008
N 97-Ն
Հրաման