Սեղմել Esc փակելու համար:
ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՎԵՐԻՆ ԴՎԻՆ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՎԵՐԻՆ ԴՎԻՆ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ ՆԱԽԱՊԱ ...

 

 

040.0285.120598

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«12» մայիսի 1998 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

12 մայիսի 1998 թվական թիվ 285

 

ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՎԵՐԻՆ ԴՎԻՆ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԾԱԽՍԵՐԸ ՖԻՆԱՆՍԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` Արարատի մարզի Վերին Դվին գյուղական համայնքի արտահերթ ընտրության նախապատրաստման ու անցկացման ծախսերը ֆինանսավորելու համար Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի միասնական հիմնադրամին հատկացնել 77024 դրամ` Հայաստանի Հանրապետության 1998 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին:

2. Առաջարկել Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովին համայնքային և տեղամասային ընտրական հանձնաժողովի ֆինանսավորումը կատարել նախահաշիվներին համապատասխան թիվ 1 և 2 հավելվածների:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1998 թվականի մայիսի 12-ից:

 

Հավելված թիվ 1

ՀՀ կառավարության 1998 թվականի

մայիսի 12-ի թիվ 285 որոշման

 

ՆԱԽԱՀԱՇԻՎ

 

ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄՆԻ ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՎԵՐԻՆ ԴՎԻՆ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԾԱԽՍԵՐԻ _____________________________________________________________________

 թիվ                  Ծախսերը                           Գումարը

 ը/կ                                                     (դրամ)

_____________________________________________________________________

1. Համայնքային ընտրական հանձնաժողովի նախագահի և

      քարտուղարի աշխատավարձ (2 մարդ x 8000 դրամ x 1 ամիս)     16000

   2. Հրատարակչական ծախսեր                                     7000

   3. Քարոզչական աշխատանքների կազմակերպման ծախսեր              7000

   4. Տրանսպորտային ծախսեր                                     5000

   5. Փոստ, հեռախոս, հեռագիր                                   3000

   6. Գործուղման  ծախսեր                                       9000

   7. Գրասենյակային ծախսեր                                     3000

________________________________________________________________________

          ընդամենը                                            50000

 

Ընտրողների ցուցակների մեքենագրման ծախսեր

      (1503 ընտրող x 5 դրամ)                                   7515

Ընտրական քվեաթերթիկների տպագրության ծախսեր

      (1503 ընտրող x 3 դրամ)                                   4509

________________________________________________________________________

          ընդամենը                                            62024

 

Հավելված թիվ 2

ՀՀ կառավարության 1998 թվականի

մայիսի 12-ի թիվ 285 որոշման

 

ՆԱԽԱՀԱՇԻՎ

 

ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄՆԻ ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՎԵՐԻՆ ԴՎԻՆ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԾԱԽՍԵՐԻ _____________________________________________________________________

 թիվ                  Ծախսերը                           Գումարը

 ը/կ                                                     (դրամ)

_____________________________________________________________________

1. Տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահի և

      քարտուղարի աշխատավարձ                                    8000

   2. Տրանսպորտային ծախսեր                                     5000

   3. Փոստ, հեռախոս, հեռագիր                                   1000

   4. Գրասենյակային ծախսեր                                     1000

________________________________________________________________________

          ընդամենը                                            15000

 

 

pin
ՀՀ կառավարություն
12.05.1998
N 285
Որոշում