041.0231.070598
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
7 մայիսի 1998 թվականի թիվ 231
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ՈՒԿՐԱԻՆԱ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ՄԱՍԻՆ
1. Եվրոպական բանկի տարեկան հանդիպմանը մասնակցելու նպատակով 1998 թվականի մայիսի 11-12-ը ՈՒկրաինա գործուղել Հայաստանի Հանրապետության պատվիրակություն հետևյալ կազմով`
Տիգրան Սարգսյան - ՀՀ կենտրոնական բանկի նախագահ
(պատվիրակության ղեկավար)
Գառնիկ Նանագուլյան - ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարար
Էդուարդ Մուրադյան - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի տեղակալ
Գագիկ Եղիազարյան - «Զարգացման հայկական գործակալություն» պետական
բաժնետիրական ընկերության գործադիր տնօրեն
Արմինե Խաչատրյան - ՀՀ կենտրոնական բանկի դրամավարկային
քաղաքականության վարչության պետ
Պարույր Ամիրջանյան - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության
պետական պարտքի գլխավոր վարչության պետ
Արման Վարդանյան - ՀՀ կենտրոնական բանկի գործառնությունների
վարչության պետ
2. Ընդունել ի գիտություն, որ Հայաստանի Հանրապետության պատվիրակության ՈՒկրաինա գործուղման հետ կապված ծախսերը կկատարվեն համապատասխան գործուղող մարմինների միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությանը` լուծել Հայաստանի Հանրապետության պատվիրակության ՈՒկրաինա մեկնելու հետ կապված հարցերը: