041.0558.240708
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
24 հուլիսի 2008 թվականի N 558-Ա
ԵՎՐՈՊԱ-ԿՈՎԿԱՍ-ԱՍԻԱ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋԱՆՑՔԻ ԶԱՐԳԱՑՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՄԱՍԻՆ» ՀԻՄՆԱԿԱՆ ԲԱԶՄԱԿՈՂՄ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՍՏԵՂԾՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 121-րդ կետի 2-րդ ենթակետի և 1998 թվականի սեպտեմբերի 8-ին Բաքվում ստորագրված «Եվրոպա-Կովկաս-Ասիա տրանսպորտային միջանցքի զարգացմանն ուղղված միջազգային տրանսպորտի մասին» հիմնական բազմակողմ համաձայնագրի`
1. Հաստատել «Եվրոպա-Կովկաս-Ասիա տրանսպորտային միջանցքի զարգացմանն ուղղված միջազգային տրանսպորտի մասին» հիմնական բազմակողմ համաձայնագրի հիման վրա ստեղծված» Հայաստանի Հանրապետության ազգային հանձնաժողովի հետևյալ անհատական կազմը`
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Ս. Պապիկյան - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների
նախարար (հանձնաժողովի հայկական կողմի նախագահ)
Ի. Ղափլանյան - ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ
Ա. Սիմոնյան - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների
նախարարի տեղակալ (հանձնաժողովի պատասխանատու
քարտուղար)
Ա. Պողոսյան - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների
նախարարության քաղաքացիական ավիացիայի կոմիտեի
նախագահի տեղակալ
Ս. Մելիք-Իսրաելյան - ՀՀ պետական եկամուտների կոմիտեի միջազգային
համագործակցության վարչության պետ
Ս. Սիմոնյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության ՄԱԿ-ի և կայուն
զարգացման բաժնի վարիչի պարտականությունները
կատարող
(կազմը փոփ. 10.11.08 թիվ 879-Ա, 28.02.17 թիվ 184-Ա, 05.11.2018 թիվ 1471-Ա, 16.09.2019 թիվ 1311-Ա որոշումներ)
2. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2003 թվականի օգոստոսի 13-ի «Հայաստանի Հանրապետության ազգային հանձնաժողովի անհատական կազմը հաստատելու մասին» N 381-Ա որոշումը:
(որոշումը փոփ. 30.10.08 թիվ 847-Ա որոշում)
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 24-ԻՆ