041.0243.130598
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
13 մայիսի 1998 թվականի թիվ 243
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ՇՎԵՅՑԱՐԻԱ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ՄԱՍԻՆ
i
1. Առևտրի համաշխարհային կազմակերպության երկրորդ նախարարական վեհաժողովին, ինչպես նաև Բազմակողմ առևտրային համակարգի 50-ամյակին նվիրված հանդիսություններին մասնակցելու նպատակով 1998 թվականի մայիսի 18-20-ը Շվեյցարիա գործուղել Հայաստանի Հանրապետության պատվիրակություն հետևյալ կազմով`
Գ. Նանագուլյան ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարար
(պատվիրակության ղեկավար)
Գ. Արզումանյան - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության
պետական բյուջեի եկամուտների քաղաքականության
գլխավոր վարչության պետ
Դ. Դավթյան - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության
մաքսային քաղաքականության վարչության պետ
Ա. Հակոբյան - ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարարության
Առևտրի համաշխարհային կազմակերպության
վարչության պետ
(կազմը փոփ. 15.05.98 թիվ 255 որոշում)
2. Ընդունել ի գիտություն, որ Հայաստանի Հանրապետության պատվիրակության Շվեյցարիա գործուղման հետ կապված ծախսերը կկատարվեն ԱՄՆ-ի միջազգային զարգացման գործակալության հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը լուծել Հայաստանի Հանրապետության պատվիրակության Շվեյցարիա մեկնելու հետ կապված հարցերը: