041.0251.140598
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
14 մայիսի 1998 թվականի թիվ 251
ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԱՐՄԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարության «Հայոսկի» պետական փակ բաժնետիրական ընկերության և «Ֆերստ Դինստի Մայնզ» («First Dinasty Mines») ընկերության միջև համատեղ ձեռնարկություն ստեղծելու նպատակով հաստատել 1998 թվականի մայիսի 10-ին Երևանում կայանալիք բանակցությունների վարման եզրափակիչ փուլ հայկական կողմի մասնակիցների հետևյալ կազմը`
Գ. Նանագուլյան - ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարար
Վ. Ավանեսյան - ՀՀ տնտեսական և կառուցվածքային բարեփոխումների
նախարար
Ս. Շահազիզյան - ՀՀ բնապահպանության նախարար
Մ. Ձավարյան - ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարարի առաջին
տեղակալ
Է. Մուրադյան - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի տեղակալ
Մ. Միքայելյան - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի տեղակալ
Ն. Պետրոսյան - Թանկարժեք մետաղների, քարերի և դրանցից պատրաստված
իրերի պահպանության պետական գանձարանի տնօրեն