040.0288.140598
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«14» մայիսի 1998 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
14 մայիսի 1998 թվական թիվ 288
«ԱՐՄԵՆԻԱՆ ՄՈԹՈՐՍ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՏԵՂ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅԱՆ ԱՆՎԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ
«Ֆիրմային անվանումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3 հոդվածին և Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի դեկտեմբերի 26-ի «Ֆիրմային անվանումների և ապրանքային նշանների մեջ որոշ անունների ու անվանումների օգտագործման կարգը հաստատելու մասին» թիվ 609 որոշմամբ հաստատված կարգի 3-րդ կետին համապատասխան Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Թույլատրել «Արմենիան Մոթորս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության համատեղ ձեռնարկությանը իր անվանման մեջ ունենալ «Արմենիան» բառը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1998 թվականի մայիսի 14-ից: