Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՈՐՈՇ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ԾԱՌԱՅՈՂԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

ՀՀ ՈՐՈՇ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՄԱՐԴԱՏԱՐ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐԻ ԹՎԻ ԿՐՃԱՏՄԱՆՆ Ո ...

 

 

041.0253.140598

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

14 մայիսի 1998 թվականի թիվ 253

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՐՈՇ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՄԱՐԴԱՏԱՐ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐԻ ԹՎԻ ԿՐՃԱՏՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի փետրվարի 25-ի «Պետական սեփականություն հանդիսացող հիմնական միջոցների օտարման կարգի հաստատման մասին» թիվ 92 որոշմամբ հաստատված կարգով օտարել Հայաստանի Հանրապետության պետական մարմինների` համաձայն թիվ 1 հավելվածի, տնօրինության տակ գտնվող ծառայողական մարդատար ավտոմեքենաները, որոնց պահպանման համար Հայաստանի Հանրապետության 1998 թվականի պետական բյուջեում համապատասխան միջոցներ չեն նախատեսված, իսկ օգտագործման համար ոչ պիտանի ավտոմեքենաները դուրս գրել հաշվեկշիռներից:

2. Հայաստանի Հանրապետության պետական մարմիններին` սահմանված կարգով դադարեցնել ավտոտրանսպորտային ձեռնարկությունների և այլ կազմակերպությունների կողմից սպասարկվող մարդատար ավտոմեքենաների օգտագործումը, որոնց պահպանման համար Հայաստանի Հանրապետության 1998 թվականի պետական բյուջեում միջոցներ նախատեսված չեն` համաձայն թիվ 2 հավելվածի:

Հավելված 1

ՀՀ վարչապետի 1998 թ. մայիսի

14-ի թիվ 253 որոշման

 

ՑԱՆԿ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՅՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ, ՈՐՈՆՑ ՀԱՇՎԵԿՇՌՆԵՐՈՒՄ ԳՆՎՈՂ ՄԱՐԴԱՏԱՐ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐԸ ԵՆԹԱԿԱ ԵՆ ՕՏԱՐՄԱՆ ________________________________________________________________________

    Պետական մարմնի անվանումը                 Փաստացի ավելի պահվող

                                          մարդատար ավտոմեքենաների թիվը

________________________________________________________________________

    ՀՀ առողջապահության նախարարություն                 1

ՀՀ կառավարությանն առընթեր արտոնագրային

       վարչություն                                    1

    Արագածոտնի մարզպետարան                            1

    Շիրակի մարզպետարան                               14

    ՀՀ դատախազություն                                 7

                                                   

                                                   Հավելված 2

                                            ՀՀ վարչապետի 1998 թ. մայիսի

                                            14-ի թիվ 253 որոշման

 

ՑԱՆԿ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՅՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ, ՈՐՈՆՔ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄ ԵՆ ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՅԼ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՍՊԱՍԱՐԿՎՈՂ ՄԱՐԴԱՏԱՐ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐԸ, ՈՐՈՆՑ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՄԻՋՈՑՆԵՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՉԵՆ

 

________________________________________________________________________

    Պետական մարմնի անվանումը               մարդատար ավտոմեքենաների թիվը

________________________________________________________________________

    ՀՀ կառավարության աշխատակազմ                         2

    ՀՀ գյուղատնտեսության նախարարություն                 2

    ՀՀ փոստի և  հեռահաղորդակցության նախարարություն      1

    ՀՀ տրանսպորտի նախարարություն                        3

    ՀՀ ֆինանսների և  էկոնոմիկայի նախարարություն         2

ՀՀ կառավարությանն առընթեր տեղեկատվության և

    գրահրատարակչության վարչություն                      2

 

 

pin
ՀՀ Վարչապետ
14.05.1998
N 253
Որոշում